TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC
Admin

Admin

Բելառուսում համացանցում ազատությունը սահմանափակելու եղանակ են մտածել

11:30 24.11.2018

Բելառուսում լրատվական կայքերում մեկնաբանություն թողնելու համար կպահանջվի օգտատիրոջ հեռախոսահամարը: Այս մասին հայտնում է TUT.BY-ը: «Ինչ-որ մեկը ցանկացել է մեկնաբանություն թողնել: Նա իր գրառումն ուղարկում է այս կամ այն աղբյուրին ու թողնում հեռախոսահամարը: Նրան հատուկ գաղտնաբառ կգա»,- պարզաբանել է այդ երկրի տեղեկատվության նախարար Ալեքսանդր Կարլյուկևիչը: Նա հավելել է, որ որևէ մեկը չի սահմանափակում քաղաքացուն կարծիք հայտնել, […]

̰
Մայր աթոռը հրավիրում է աղոթել ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար

11:19 24.11.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր բարեպաշտ ժողովրդին առաջիկա կիրակի` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախօրեին, այցելել մեր եկեղեցիներ, մասնակցել Ս. Պատարագի արարողությանը` աղոթելով Հայրենիքի անսասանության, բարօր ու առաջընթաց կյանքի և ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

̰
Մենք ակնկալում ենք քայլել ամբողջ Երևանով. Փաշինյան

11:09 24.11.2018

Մենք ակնկալում ենք քայլել ամբողջ Երևանով: Այս մասին, լրագրողի հարցին ի պատասխան, նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ եք բոլոր վարչական շրջաններում քայլերթ իրականացնել, Փաշինյանը պատասխանել է, թե «փորձելու են»: «Ով ուզում է մեզ հետ քայլել, կքայլի, ով չի ուզում մեզ հետ քայլել, չի քայլի»,- ասել է Փաշինյանը: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյոք դժվար […]

̰
Մենք այն տեղում չենք գտնվում, որ պետության դերը հանենք մեջտեղից և ասենք, որ ամեն ինչ ինքն իրեն կփոխվի. Արեգ Թադևոսյան

10:10 24.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված  Արեգ Թադևոսյանը խոսել է կուսակցության ծրագրի և առաջնահերթությունների մասին. «Երբ քննարկում էին կուսակցության անունը, մենք հասկացանք, որ սոցիալիզմի դիսկուսի հետ որոշակի խնդիրներ ունենալու ենք: Սա այն տարբերակն է, որ համաձայն չէ վայրագ կապիտալիզմին, բայց չենք էլ ուզում վերադառնալ ԽՍՀՄ-ի ժամանակներին: Սոցիալ-դեմոկրատները միշտ եղել […]

̰
Փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է մշակույթի լեզվով սոցիալական խնդիրներ բարձրացնել. Արեգ Թադևոսյան

09:05 24.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված Արեգ Թադևոսյանը խոսել է կուսակցության ծրագրի և առաջնահերթությունների մասին. «Երիտասարդական ոլորտից եմ սկսել աշխատել, ինձ համար ամենահոգեհարազատն է: 1993 թ․-ին, երբ վերացած էր ամեն ինչ, սկսվեցին ուսանողական շարժումները, ձևավորվեց հասարակական սեկտորը, մեր լոբբինգով առանձնացավ երիտասարդական քաղաքականության դաշտը պետական սեկտորում: Մենք զբաղվել ենք համակարգ […]

̰
Գիտնականները քաղցկեղի դեմ ունիվերսալ միջոց են հայտնաբերել

08:40 24.11.2018

Մանոսախարիդները գլյուկոզայի փոխարինող միջոցներից են, որոնք կարող են դանդաղեցնել չարորակ ուռուցքների աճը և ուժեղացնել քիմիաթերապիայի արդյունքը, գրում է EurekAlert:-ը: Այս եզրահանգմանն են եկել Բրիտանիայի քաղցկեղի ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները: Հետազոտության ընթացքում մանոսախարիդը տվել են մկներին, որոնք ունեն ենթաստամոքսային գեղձի, մաշկի և թոքերի ուռուցք: Պարզվել է, որ շաքարի այդ տեսակը դանդաղեցնում է ուռուցքի աճը և չի առաջացնում կողմնակի […]

̰
Ես անձամբ թույլ չեմ տալու, որ մեզ ներքաշեն այդ գռեհիկ «սև-սպիտակ», վատն ես կամ լավն ես ցածր մակարդակի դիսկուսի մեջ. Արեգ Թադևոսյան

08:14 24.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված  Արեգ Թադևոսյանը խոսել է կուսակցության ծրագրի և առաջնահերթությունների մասին. «Ես իմ առաքելությունն եմ տեսնում, որ թույլ չտամ, որ իմ կուսակից ընկերներին ներքաշեն, այսպես կոչված, «սև ու սպիտակ» տարբերակի մեջ: Մենք կենտրոնանալու ենք մեր ծրագրային դրույթների իրականացման վրա: Մենք այսօր չենք հայտնվել այստեղ, որ […]

̰
Դուբլինում կանայք ներքնազգեստով բողոքի են դուրս եկել

00:58 24.11.2018

Իռլանդիայի Դուբլին քաղաքի բնակչուհիները ներքազգեստներով բողոքի ակցիա են կազմակերպել, հաղորդում է Metro-ն: Կանայք դուրս են եկել փողոց՝ ի նշան բռնաբարության ենթարկված անձանց մեղադրանքներ հասցնելու դեմ բողոքի: Կանայք Դուբլինի փողոցներով շրջել են ժանյակավոր ներքնազգեստներով, գոտիներով և երկար զուգագուլպաներով: Նրանց մարմնի տարբեր մասերին գրված է եղել ՝ «համաձայնություն չեմ տվել»: Բողոքի ակցիայի պատճառ է դարձել 17 տարեկան աղջկա բռնաբարության […]

̰
Գիտնականները 250 մետր խորությամբ շնաձկան կենդանի սաղմ են հայտնաբերել

00:55 24.11.2018

Զարմանալի տեսանյութ է նկարահանվել Պուերտո-Ռիկոյի ափերի մոտ՝ 250 մետր խորությամբ: Տեսանյութում լսվում է, թե ինչպես են գիտնականները խոստովանում, որ նախկինում նման բան չեն տեսել, հայտնում է life.ru-ն: Շնաձկների մեծ մասը թեև կենդանածին են, սակայն կատվազգի շնաձուկը բացառություն է: Այս տեսակի էգերը ձու են դնում, որը փակված է պատյանի մեջ և հետագայում այն ամրանում է անշարժ […]

̰
Apple-ը նոր առաջարկ ունի գնորդների համար

00:50 24.11.2018

«Սև ուրբաթ»-ի և Ամանորյա տոների առթիվ Apple ընկերությունն իր գնորդներին հնարավորություն է տալիս փոխանակել իրենց դուր չեկած ապրանքը: Ակցիան գործելու է մինչև 2019 թվականի հունվարի 20-ը: Այս մասին հայտնում է life.ru-ն: Հաղորդվում է, որ սպառողները ձեռք բերված iPhone-ը կամ iPad-ը կարող են վերադարձնել խանութ ու գումարը հետ վերցնել: Եթե գնորդն ապրանքը ձեռք է բերել 2018 […]

̰
Արտակարգ իրավիճակ Հայիթիում. ջրհեղեղի հետևանքով երկրում թափոնների «գետ» է առաջացել

00:31 24.11.2018

Մեկանգամյա օգտագործման  պլաստիկի թափոններից առաջացած «գետը» հոսում է Հայիթիով: Երկրում հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղ է սկսվել: Հայիթիում աղբը ոչ միայն չի վերամշակվում, այլև հաճախ դուրս չի բերվում հատուկ աղբավայրեր: Տեսանյութում երևում են, թե ինչպես են մարդիկ ահաբեկված հետևում թափոնների հոսքի տեսարանին:

̰
Դոնալդ Թրամփի դուստրը մոռացել է հեռացնել կոշիկի գնապիտակը

00:28 24.11.2018

Համացանցում է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրերի՝ Թիֆանի և Իվանկա Թրամփերի՝ Մերիլենդ քաղաքի օդանավակայանում վայրէջքից հետո արված լուսանկարները, գրում է TMZ-ն: Լրագրողները նկատել են, որ Թիֆանի Թրամփի աջ կոշիկի տակ գնապիտակ է փակցված եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ քույրերը պատրաստվում էին թռչել Ֆլորիդա, որպեսզի ընտանիքի հետ տոնեն Գոհաբանության տոնը Mar-a-Lago հանգստի գոտում, որը պատկանում է Թրամփին:

̰
Նավթը շարունակում է էժանանալ

00:20 24.11.2018

Համաշխարհային շուկայում նավթի ավելցուկ կա․ Իրանի նավթի վրա պատժամիջոցներից հետո մյուս պետությունները որոշել են գրավել իրանական նավթի տեղն ու սկսել են «ագահորեն» արդյունահանել այն։ Արդյունքում՝ տևական ժամանակ է, ինչ նավթի գինն ընկնում է, ինչը խնդիրների առաջ կարող է կանգնեցնել հարևան Ադրբեջանին։ Նավթի գնման պայմանագրերը, որ հիմա կնքվում են, վերաբերում են հունվարին վաճառվելիք նավթին։ Իսկ այդ […]

̰
ՌԴ Պետդուման թույլ կտա արտասահմանցիներին առանց վիզայի մուտք գործել երկիր «Եվրո 2020»-ին

00:08 24.11.2018

Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որի համաձայն՝  «Եվրո 2020»-ի շրջանակներում խաղերին այցելող օտարեկրյա զբոսաշրջիկներին հնարավորություն կտրվի մտնել երկիր առանց մուտքի արտոնագրի, գրում է ТАСС-ը: Այս պահին դիտարկվում է նաև տարբերակ, որ «Եվրո 2020»-ի  խաղերին ներկա գտնվելու համար ՌԴ այցելած զբոսաշրջիկները հնարավորություն ունենան Սանկտ-Պետերբուրգում և Լենինգրադի տարածաշրջանում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներից անվճար օգտվել: «Եվրո […]

̰
Հայտնի է չինացու՝ դպրոցականների խմբի մեջ մեքենայով մխրճվելու դրդապատճառը

23:51 23.11.2018

Դպրոցականների խմբի մեջ մեքենայով մխրճված չինացին նման արարք է կատարել կնոջ հետ վեճից հետո ունեցած հուսահատության պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով տեղի աղբյուրներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 12:00-ին՝ Հուլուդաո քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում: Audi մակնիշի մեքենան արագ երթևեկելիս է եղել ավտոճանապարհի հանդիպակաց հատվածով ու մխրճվել է […]

̰
Ավստրալիայում մեծ անտառային հրդեհներ են. կրակը հասել է բնակելի շենքերին

23:39 23.11.2018

Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգում մեծ անտառային հրդեհ է բռնկվել, հաղորդում է ABC ռադիոկայանը: Նյուքասլի հյուսիսային շրջաններում հրդեհն արդեն հասել է բնակելի շենքերին: Նշվում է, որ հրշեջներին հաջողվել է հսկողության տակ վերցնել բռնկման օջախներից մի քանիսը, սակայն ուժեղ քամին չի նպաստում հրդեհի մակերեսի նվազեցմանը: «Կրակը շատ արագ է տարածվում, այս պահին կրակի դեմ պայքարի համար ներառել ենք […]

̰
Ինչ Գյումրիից սկսվում է, հաջողությամբ է ավարտվում. Փաշինյան

23:27 23.11.2018

Իսկ «Դռնեդուռ»,«Կտուրից կտուր» ձևաչափը արդիական չի՞ լինելու. այսօր հարցրել են լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով նախորդ քարոզարշավների ձևաչափի մասին. «Անկեղծ ասած մոռացել էի՝ էդ «կտուրից կտուրի» մասին: Որտեղ հարմար կտուր լինի, կտեսնենք»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ քարոզարշավը սկսելու է Շիրակի մարզից՝ Գյումրի քաղաքից: Լրագրողները հիշեցրել են, որ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ասել […]

̰
Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա և տրամադրի հոգածություն պետության և իշխանության նկատմամբ. Արեգ Թադևոսյան

23:03 23.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված  Արեգ Թադևոսյանը խոսել է կուսակցության ծրագրի և առաջնահերթությունների մասին. «Ես մեկ գրամ ազատ էներգիա չունեմ ինչ-որ բանով զբաղվելու համար, մեր կուսակիցները դիտարկում են սա որպես լրացուցիչ պատասխանատվություն: Մեր կուսակցությունում իրենց ոլորտներում բավականին կայացած մարդիկ կան: Այո, կուսակցությունն ունի իր հստակ դիրքորոշումը որոշակի հարցերի […]

̰
Ոչ մի պատմամշակութային հուշարձան չպետք է ապամոնտաժվի. Նիկոլ Փաշինյան

22:23 23.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Հին Երևան» նախագծի տարածքում, որտեղ էլ լրագրողները հետաքրքրվել են , թե ե՞րբ ծրագիրն ավարտին կմոտենա: Վարչապետը նույն հարցը ուղղել է իր օգնականին ու աշխատակազմի ղեկավարին․ «Երեք  տարի, եթե այսօր սկսվի»,- արձագանքել է Էդուարդ Աղաջանյանը: «Էստեղ խնդիրներ կան, էն ժամանակ նախատեսված էր, […]

̰
Կենտրոնական զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու վերաբերյալ քրգործով վարույթը կարճվել է

22:10 23.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում տվյալներ ձեռք չեն բերվել՝ բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու վերաբերյալ, քրեական գործով վարույթը կարճվել է։ 2017 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր […]

̰
Լավ էլի, բան չասեմ. Փաշինյանը՝ ՀՀԿ-ի կարգախոսի մասին

21:38 23.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընտրել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր կարգախոսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից: ՀՀԿ-ն ընտրության է գնում «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր հանրապետականին» կարգախոսով: Լրագրողները ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարից հետարքրվել են, թե ինչ կարող է ասել ՀՀԿ-ի կարգախոսի մասին. «Ես հույս ունեի՝ […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացված դասընթացին

21:00 23.11.2018

Նոյեմբերի 19-ից 23-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում` ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Մարկուս Մյուլերի գլխավորությամբ, անցկացվել է դասընթաց ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար: Տեսական դասընթացի շրջանակում խաղաղապահ դասակի զինծառայողները ծանոթացել են ՆԱՏՕ-ի կառուցվածքին, իրավական նորմատիվային փաստաթղթերին, անցկացվել են թիմային աշխատանքներ: ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Դեզերի Շեֆրանը մանրամասն ներկայացրել է ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության […]

̰
Հայաստանի և Շվեյցարիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել

20:41 23.11.2018

Նոյեմբերի 13-15-ը Երևանում տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայի դրույթների վերանայման շուրջ բանակցություններ: Վերանայման հիմնական նպատակն էր Հայաստանի և Շվեյցարիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի դրույթները համապատասխանեցնել այսօր կիրառվող համաձայնագրի մոդելի դրույթներին, ինչպես նաև լրացուցիչ իրավական հիմքեր ստեղծել երկու երկրների հարկային մարմինների […]

̰
ԱլԳ երկրների քաղհասարակության ֆորումի հրավերները դեռ ուղարկված չեն. Ադրբեջանում ինչո՞ւ են խուճապի մեջ

20:30 23.11.2018

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին «ահազանգում են», որ իրենց երկրի ղեկավարությունը հրավիրված չէ «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակության ֆորումին, որն անցկացվելու է դեկտեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Միևնույն ժամանակ, ընդգծում էին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պատվավոր հյուրերի շարքում են: Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ […]

̰
Երևանի փողոցներից մեկը կկրի Ռաֆայել Լեմկինի անունը

20:17 23.11.2018

Երևան քաղաքի ավագանու նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում մայրաքաղաքի փողոցներից մեկը Ռաֆայել Լեմկինի անունով կոչելու հարցն է: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից: «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչել իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի փողոց»,- նշված է որոշման նախագծի մեջ:

̰
Անիի համայնքապետարանում յուրացումներ են արվել. հարուցվել է քրեական գործ

20:11 23.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Անիի համայնքապետարանում առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները։ Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձինք յուրացնելու եղանակով, իրենց վստահված պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն […]

̰
13-րդ ընտրատարածքի (Տավուշի մարզ) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

20:00 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 13 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի հանրապետական կուսակցություն […]

̰
Աֆղանստանում ահաբեկչություն է իրականացվել. կան զոհեր ու վիրավորներ

19:40 23.11.2018

Առնվազն 26 մարդ զոհվել է, 50 մարդ տարբեր աստիճանի վիրավորում ստացել Աֆղանստանի արևելյան Հոսթ նահանգում որոտացած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների տարածած տեղեկությունը: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի տեղի ռազմակայաններից մեկի տարածքում գտնվող մզկիթում: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Զոհերի հիմնական մասը զինվորականներ են:

̰
ՀՀԿ-ն ստացել է ամենաբարձր ցուցանիշը՝ որպես ընդդիմադիր կուսակցություն.  GALLUP International association

19:37 23.11.2018

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն, հարցումներ անցկացնելով, խնդրել է 1111 հարցվածներին  1-ից 5 բալանոց սանդղակով գնահատել, թե որքանով են ընդդիմադիր ընտրությանը մասնակցող  քաղաքական կուսակցությունները և շարժումները. «1 նշանակում է ամենևին ընդդիմադիր չէ, 5՝ շատ ընդդիմադիր է: Գրեթե բոլորն էլ ստացել են միջին գնահատական: Բայց ունենք մեկը` բարձր, մեկը՝ ցածր: «Իմ […]

̰
Հիմնավորել հայտարարությունը կամ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելուց. ոստիկանության կոչը Սեֆիլյանին

19:28 23.11.2018

ՀՀ ոստիկանությունը «Սեֆիլյանը ստում է» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հնչեցրած արտահայտություններից մեկին: «Ժիրայր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խոչընդոտում է իրենց` հանդիպելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ: Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում: Նախ` […]

̰
BACK_TO_TOP