19:24 23.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միությունում […]
19:18 23.11.2018
Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ պարբերությունների համաձայն. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում […]
19:15 23.11.2018
GALLUP International association-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հարցախույզ են իրականացրել՝ փորձելով պարզել, թե որ կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքին են ձայն տալու 1111 հարցվողները: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 68.3 տոկոս, ԲՀԿ՝ 6.7 տոկոս, ՀՀԿ՝ 1.5 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 1.2 տոկոս, ՀՅԴ՝ 1 տոկոս, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն՝ 0.9 տոկոս, ՔԴՎ՝ 0.3 […]
19:01 23.11.2018
«Մենք այսօրվա դրությամբ կարող ենք ֆիքել, որ Աժ անցնելու է երկու ուժ, բայց, եթե չեմ սխալվում՝ օրենքի ուժով նաև երրորդ ուժի ներկայությունը պետք է պարտադիր լինի»,- այսօր իրենց կատարած հարցումները ներկայացնելիս ասել է GALLUP International association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը: Նավասարդյանի կարծիքով՝ առաջիկա 12 օրում փոփոխություններ կլինեն, իսկ թե ինչպիսին […]
19:00 23.11.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Ժամանակն է» կարգախոսով: Կուսակցությունը հրապարակել է նաև նախընտրական ծրագիրը, որի նախաբանում տեղեկացնում են` «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը երկար տարիների քաղաքական և քաղաքացիական պայքարի ու գործունեության («Սարդարապատ» շարժում, Նախախորհրդարան, Հիմնադիր խորհրդարան, Սասնա ծռերի ապստամբություն) ժառանգորդն է։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով […]
18:54 23.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ըստ GALLUP International association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ «Փի Ջի» ՍՊԸ-ի անցկացրած հարցումների՝ հարցվածների 68.3 տոկոսն ասել է, որ ձայն է տալու «Իմ քայլը» դաշինքին, իսկ «Ազգային առաջընթաց»-ի մասին հարցախույզին մասնակցած 1111 անձանցից որևէ մեկը չի հիշատակել: Հարցին՝ ինչո՞ւ եք քվեարկելու այս կամ այն կուսակցության, դաշինքի օգտին, հարցախույզին մասնակցածները տվել են հետևյալ […]
18:44 23.11.2018
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքի պահին ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանին հարվածած «Boeing-737» ինքնաթիռի օդաչուները կհարցաքննվեն տրանսպորտային անվտանգության կանոնների խախտման գործով իբրև վկաներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Ներկայում անձնակազմը վերադարձել է Մոսկվա, օդաչուներին հարցաքննում են իբրև վկաների»,- ասել է գործակալության աղբյուրը: Կատարվել է նաև ինքնաթիռի մանրակրկիտ զննություն: Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 21-ին «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա […]
18:40 23.11.2018
Գառնիի 50 տարվա աղբավայրը 4 շաբաթում մաքրել են: Կարճ ժամկետից բացի՝ զարմանալի է նաև դրա մեխանիզմը. աղբը ոչ թե այրել կամ հավաքել, ուրիշ տեղ են տարել, այլ վերացրել են տեղում՝ էնզայն կոչվող օրգանական նյութի միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/2072961732783445/
18:38 23.11.2018
«Ինձ շատ դուր է եկել «Մենք» դաշինքի «Առաջինը Հայաստանն է» կարգախոսը: Քանի որ իրենց ասոցացնում են արևմտամետ ուժի հետ, այս կարգախոսով իրենք բերում են դաշտ այն, որ, այ, մենք արևմտամետ ենք, բայց առաջնայինը Հայաստանն է»,- այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը նշել է, որ այս ընթացքում ինքը հետևել և նկատել է, որ «Մենք» […]
18:26 23.11.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի […]
18:18 23.11.2018
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Միածնաէջ Մայր տաճարի հիմնանորոգման և ամրակայման շինարարական աշխատանքների պատճառով տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համար: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը շաբաթվա ընթացքում ժամերգություններին կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, իսկ կիրակի օրերին միաբանությունը` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, […]
18:10 23.11.2018
Պատրաստվո՞ւմ եք արդյոք մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այս հարցը ուղղել են 1111 ընտրողների։ «Միանշանակ մասնակցելու է 70.9 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է 15.5 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու 2.9 տոկոսը և հաստատ չի մասնակցելու 8.9 տոկոսը»,- ասել է «Էմ Փի Ջի» ՍՊԸ […]
18:05 23.11.2018
Չինաստանում ուսանողը զինված հարձակում է գործել ուսանողների ու դասախոսների վրա: 1 մարդ զոհվել է, 11-ը վիրավոր է: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել չինական Յունան նահանգում: Դեպքի մյուս հանգամանքները ճշտվում են:
17:57 23.11.2018
Անգլիայի կենտրոնում գտնվող Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, որ իրականացվել է Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականներին 1,5 միլիոն հայի նկատմամբ։ Դերբիի քաղաքային խորհուրդն իր ընդունած բանաձևով նաև կոչ է արել բրիտանական կառավարությանը ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։
17:55 23.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալու են ԱԺ արտահերթ ընտրությունները, և մասնակից քաղաքական ուժերն արդեն ակտիվորեն ձեռնամուխ են եղել նախընտրական քարոզչական աշխատանքների իրականացմանը: Քաղաքական գործիչներն արդեն իրենց ֆեյսբուքյան էջերում սկսել են տարածել քարոզչական նյութերը, ինչպես նաև արդեն հայտնի են կուսակցությունների ու դաշինքների կարգախոսներն ու տարբերանշանները: SHANTNEWS.am-ը, ըստ ԿԸՀ վիճակահանությամբ սահմանված հերթականության, ներկայացրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն […]
17:38 23.11.2018
ԱՄՆ Ֆորդ-Ուեյն քաղաքում 3 մարդ է զոհվել Գոհաբանության օրը հնչած կրակոցների հետևանքով: Այս մասին հայտնում է տեղի WANE լրատվական ծառայությունը: Աղբյուրը հայտնում է ևս 2 վիրավորի մասին, որոնք հոսպիտալացվել են: Նշվում է, որ կրակոցները հնչել են այն պահին, երբ մարդիկ նշել են եղել Գոհաբանության տոնը: Միջադեպի մեղավորների մասին տեղեկություն իրավապահ մարմինները դեռևս չեն հաղորդում: Կատարվում […]
17:33 23.11.2018
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն ու նրա թիմակիցները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու իրենց մոտեցումները քարոզարշավի վերաբերյալ, հայտնելու, թե ինչ ռազմավարություն են ընտրել, ինչպես են անցկացնելու քարոզարշավը և կոնկրետ որ մարզից են տալու քարոզարշավի մեկնարկը: «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում փակվելու է այն շրջափուլը, որը կապված է, ըստ էության, իրականացրած հեղափոխության […]
17:27 23.11.2018
Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, լրագրողները հիշեցրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ սկզբում «Իմ քայլ»-ի ներկայացուցիչներն ասում էին, որ իրենց կարգախոսը «Նիկոլ, վարչապետ»-ն է, հետո այն փոխվեց «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով: Ո՞րն է փոփոխության պատճառը: «Հասկանալի է, որ այս ընտրություններն ուղղակի առումով հենց վարչապետի ընտրություններ են, և կարող է լինել նաև […]
17:22 23.11.2018
Նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էնիրա Բրոնիցկայան հանդիպում է ունեցել դատախազությունում գործող ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչներ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: […]
17:22 23.11.2018
«Միշտ գայթակղություն է առաջ գալիս նախկիններին քննադատելու, դա ճանապարհ չէ, բայց անհրաժեշտ պայման է գիտնականների համար: Եթե մենք չկարողանանք ճիշտ գնահատական տալ, չենք կարող ապագան կառուցել: Անցյալի էջը պետք է փակել, ճանապարհը սա է»,- նոյեմբերի 23-ին կայացած «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով համաժողովի ժամանակ իր զեկույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ […]
17:18 23.11.2018
«Ռոբերտ Քոչարյանը պետական պահպանության ենթակա անձ է և նրա անվտանգությունը պահպանվում է պետության կողմից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քոչարյանի անվտանգությունն ապահովելու մասին հարցին: Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին չի մասնակցում, նշանակո՞ւմ է արդյոք, որ չեզոքացրել եք նրա հետ կապված վտանգները. հարց է ուղղվել Փաշինյանին: «Մենք ոչ մեկի չենք […]
17:17 23.11.2018
Մանվել Գրիգորյանի փաստաբաններն անընդհատ ահազանգում են, որ Գրիգորյանի կյանքը վտանգված է, 16 հիվանդություն է հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հիշեցրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարին: Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդա՞ր է իրականացվում՝ հարցրել են Փաշինյանին: «Գիտեք, էն ինչ որ տեղի է ունեցել և տեղի է ունենում, ձեր աչքի առաջ է: Իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ […]
17:08 23.11.2018
Օրեր առաջ SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից: Փաշինյանի այս հայտարարությանը Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքեց՝ ասելով, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես միջազգային դատախազի տեղ է դրել: Ասվածին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ Հայաստանի հետ չեն լինելու այնպիսի հարաբերություններ, որին […]
17:02 23.11.2018
Մայրաքաղաքում հաճախացել են տնտեսվարող սուբյեկտների կողմից փողոցների երթևեկելի գոտիներում ավտոկայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման փաստերը: Այս երևույթը հարուցել է երևանցիների արդարացի դժգոհությունը, որը նկատի ունենալով էլ ոլորտում խիստ վերահսկողություն է սահմանվելու: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով հերթական համատեղ ստուգայցն էր կազմակերպվել՝ անթույլատրելի այս գործունեությունը […]
17:00 23.11.2018
Նախագահական նստավայրում այսօր Հանրապետության նախագահի հատուկ մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից երեք թիմերի: Ամռանը նախագահ Սարգսյանը մասնակցել էր «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը և խոստացել, որ մասնակից 120 ստարտափ թիմերի համար նախատեսված մրցանակներին կավելանա ևս մեկ անվանակարգ՝ Հանրապետության նախագահի մրցանակ: Հանրապետության նախագահի մրցանակներն Արմեն Սարգսյանն այսօր հանձնել է հաղթած երեք թիմերին: Առաջին մրցանակին […]
16:48 23.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը: Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել ծրագրի, ինչպես նաև այնտեղ առկա պատմամշակութային հուշարձանների շուրջ ստեղծված իրավիճակը: Նիկոլ Փաշինյանը […]
16:39 23.11.2018
Այսօր «Հին Երևան»-ի տարածքում շրջայց կատարելու ժամանակ լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, թե ի՞նչ նպատակ ունի նոյեմբերի 24-ին կազմակերպված երթը՝ արդյո՞ք ուժերի ստուգման համար չէ, որ արվում է։ «Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ, շփվում եմ և շարունակելու եմ շփվել», – ասել է Փաշինյանը: Լրագրողի այն հարցադրմանը, թե ի՞նչ բնույթ է կրում […]
16:21 23.11.2018
Ինչպես հայտնի է, վաղը՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քայլերթ է ծրագրել: Նա կոչ է արել քաղաքացիներին անցնել քաղաքի մի ծայրից մյուսը: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են վարչապետի պաշտոնակատարից, թե ո՞րն է երկար քայլուղու ընտրության պատճառը։ «Մենք սովոր ենք երկար ճանապարհների և հերթական անգամ ուզում ենք երկար ճանապարհ անցնել Երևան քաղաքով»,- […]
16:15 23.11.2018
Այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, թե ի՞նչ ակնկալիք ունեն, ընտրություններին 70 տոկոսից ավելի՞ հավաքել։ «Հիմա տրամադրությունների ուսումնասիրությունը մեզ ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ Հանրապետականն ասելու է՝ վարչական ռեսուրսը չարաշահվել է»,- ասել է Փաշինյանը: Լրագրողների նկատառմանը՝ միայն Հանրապետակա՞նն է ասելու, Փաշինյանն արձագանքել է. «Ով կմիանա […]
16:02 23.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է այն անհանգստություններին, որոնք առկա են՝ կապված ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցության մասնակցության հետ։ «Ես բոլոր կուսակցությունների մասնակցությանը, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքի և դաշինքների մասնակցությանը վերաբերվում եմ նույն կերպ. ժողովուրդը պետք է իր ընտրությամբ ասի իր խոսքը: Երաշխավորված է, որ ժողովրդի ազատ կամարտահայտմանը որևէ […]