TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Փորձաքննություններ են նշանակված. Վանեցյանը` գաղտնալսման մասին

17:17 19.11.2018

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսմանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործի ընթացքին: «Գաղտնալսման մասով բան չեմ կարող ասել, Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընթանում է, փորձաքննություններ են նշանակված, Քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա առաջիկայում, չգիտեմ երբ, բայց կարծում եմ` կտա»,- ասաց նա: Երկրորդ նախագահի գործի […]

̰
Ո՞ր կուսակցություններն ու դաշինքները կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն հրապարակել է վերջնական ցանկը

17:08 19.11.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 կուսակցություն և դաշինք: Կուսակցությունների ու դաշինքների գրանցումը կատարվեց նոյեմբերի 19-ին՝ ԿԸՀ նիստի ընթացքում: Որոշ կուսակցությունների 48 ժամ ժամանակ էր տրամադրվել բացակայող փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու և գրանցումն իրականացնելու համար: Այդ կուսակցությունները ներկայացրել էին բացակայող փաստաթղթերը՝ բացառությամբ ՕԵԿ-ի ցուցակում ընդգրկված մեկ թեկնածուից, որի գրանցումը մերժվեց: Արդյունքում գրանցման համար փաստաթղթեր […]

̰
Առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ. ՊԵԿ նախագահ

16:39 19.11.2018

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման շուրջ ֆեյսբուքյան քննարկումներին: «Կա այդպիսի գաղափար, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի կայացման մասին է խոսքը: Այսօրվա քննարկումները հիմնավոր չեն, կարող է այս կամ այն նախադասությունը կամ միտքը սխալ ընկալված լինի, սակայն առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն […]

̰
Բնակարանային գողության գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

16:36 19.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հափշտակության դեպքը: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել: 2018թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:15-ին, Կապանի բնակչուհուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանից գողություն է կատարվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ: Նախնական տվյալներով՝ 2018թ. […]

̰
Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

16:14 19.11.2018

ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և […]

̰
Եվրամիության սահմանին հազարավոր միգրանտներ են սառչում

16:10 19.11.2018

Խորվաթիայի, Բոսնիա և Հերցոգովինայի սահմանին սառչում են աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից եկած հազարավոր միգրանտներ: Այս մասին տեղեկացնում է Еuronews-ը: Նշվում է, որ միգրանտներն ապրում են ինքնաշեն վրանային ավանում՝ առանց ջեռուցման ու ջրի: Իսկ թեյ խմելու կամ սնվելու համար նրանք հույսը դնում են մարդասիրական կազմակերպությունների վրա: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մինչ Եվրամիություն տեղափոխվելը, միգրանտները նման վրաններում են մնում ամիսներ […]

̰
Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ

16:06 19.11.2018

Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում քննարկվող՝ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեմային, պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների […]

̰
Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք. քաղաքապետը՝ վթարային պատշգամբների մասին

16:00 19.11.2018

Այսօր տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որի սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին և աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ քաղաքապետին զեկուցվել է, որ 2 օր առաջ Մոսկովյան փողոցի շենքերից մեկի շքապատշգամբից քարի […]

̰
Կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ հայեցակարգ. Առաքելյան

15:20 19.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ, հայեցակարգ: «Հարկային համակարգի փոփոխությունների շրջանակներում քննարկվել և ներկայացվել է գործող եկամտային հարկը 23% նվազեցնելու նախագիծ, որը առաջիկա տարիներին կհասնի 20%-ի»,- գրել է նա:

̰
Դավիթ Տոնոյանը ժամանել է Աֆղանստան

15:07 19.11.2018

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստան, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի խաղաղապահ ուժերի զինծառայողները։ Մինչ այս, Տոնոյանն այցելել է նաև հայ խաղաղապահների օտարերկրյա ծառայության մյուս երկրներ՝ Լիբանան և Կոսովո։ Աֆղանստանում այժմ ծառայություն է իրականացնում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-131 զինծառայող։ Նրանք մասնակցում են ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի առաքելությանը, որի նպատակն է […]

̰
Ամենաթեժ ընտրապայքարը կընթանա երրորդ տեղի համար. Ալեքսանդր Իսկանդարյան

14:56 19.11.2018

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հետաքրքիր քարոզարշավ չի ակնկալում, քանի որ, ըստ նրա, նախ` քարոզարշավի ժամկետն է կարճ և հետո՝ մինչ ընտրություններն արդեն որոշ չափով պարզ է արդյունքը: Իսկանդարյանի համոզմամբ՝ ընտրապայքարը գաղափարական չի լինի. ընտրողը, ըստ նրա, կքվեարկի ոչ թե ներկայացրած ծրագրերի ու գաղափարների, այլ անձի օգտին, ինչպես և մինչ այդ անցկացվել են հայաստանյան բոլոր ընտրությունները: Ի […]

̰
Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերսկսվել են

14:49 19.11.2018

Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերսկսվել են, մասնավորապես այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բորդոն, Թուլուզը և Լիոնը: Այս մասին տեղեկացնում է «Korrespondent»-ը: Բողոքի զանգվածային ակցիաների պատճառը վառելիքի գնի աճն է: Ակցիայի մասնակիցները, որպես տարբերակող նշան, կրում են դեղին բաճկոններ: Նրանք իրենց մեքենաներով փակում են երթևեկելի հատվածները: Ցուցարարներն ասել են, որ կառավարության կողմից «ժեստ»-ի են սպասում իրավիճակը կարգավորելու […]

̰
Միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ Հայաստանի հետ չեն լինելու այնպիսի հարաբերություններ, որին իրենք սովոր են․ Փաշինյանը՝ Բելառուսի մասին

14:36 19.11.2018

«Կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն մի բան, որ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ մենք լուռ ու մունջ համակերպվողի դերում ենք… Այնպիսի տպավորություն է, որ շատ-շատերը փորձ են անում կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ։ Ես պարզ ասում […]

̰
Պայքար հակամանրէային միջոցների կայունության դեմ

14:30 19.11.2018

2015-ից ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա՝ կարևորելով նախ և առաջ հանրային առողջության պահպանումը, ինչը թիրախում ունենալով էլ 2015 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը: Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը […]

̰
Էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձել են բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար 

14:22 19.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել Երևանում գործող տարբեր բանկոմատներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել։ Պարզվել է հափշտակության փորձ կատարելու մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձի ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Այսպես՝ […]

̰
Google Earth-ի օգնությամբ Անտարկտիդայում «թունելներ» են հայտնաբերվել

14:20 19.11.2018

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ներկայացվում են Անտարկտիդայի հանելուկային «թունելները»: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Disclose Screen ալիքի հեղինակ Միլ Էվանսը Google Earth ծրագրի միջոցով ուսումնասիրել է օվկիանոսի հատակն ու հայտնաբերել  Անտարկտիդայից ձգվող ուղիղ գծեր: Օգտատերը չափել է գծերի երկարությունն ու պարզել, որ դրանք հավասար են: Որոշ «թունելներ» հասնում են մինչ Ավստրալիա և Հարավային Ամերիկա: […]

̰
Մասնավոր տաքսի վարողներին ընդհանրապես ազատում ենք որևէ տեսակի հարկից. Փաշինյան

14:19 19.11.2018

Հայաստանի իշխանությունները մտադիր են հարկային արտոնություններ տալ միկրոբիզնեսին՝ ազատելով հարկերից։ Սա նշանակում է, որ մինչև 20 միլիոն դրամ շրջանառությամբ բիզնեսներից կառավարությունը հարկ չի գանձի, որպեսզի այդ գումարը մնա բիզնեսմենի մոտ ու նորից շրջանառվի։ Այս մասին այսօր Գեղարքունիքի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց նաև, որ նույնատիպ ու ավելի ռադիկալ որոշման […]

̰
Հնդկաստանում բացվել է փղերի համար նախատեսված առաջին հոսպիտալը

14:08 19.11.2018

Հնդկաստանում բացվել է փղերի համար նախատեսված առաջին հոսպիտալը: Այս պահին հոսպիտալում 20 կենդանի է գտնվում, որոնք շահագործման զոհ են դարձել: Նշվում է, որ փղերը դաժան պայմաններում են ապրել: Նրանք տարիներ շարունակ շահագործվել են դաշտերում և զբոսաշրջիկների զվարճանքի համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ հոսպիտալում բուժվող կենդանիների մոտ առողջական լուրջ խնդիրներ կան: Անասնաբույժները պատրաստ են նրանց բուժել և ընդունել […]

̰
ԲՀԿ-ն փորձելու է առավելագույնս ներկայացված լինել խորհրդարանում. Էնֆիաջյան

14:02 19.11.2018

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը նոյեմբերի 19-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց, որ այս պահի դրությամբ արդեն իսկ որոշակի տեղեկատվություն ունի այն մասին, թե մյուս քաղաքական ուժերից ովքեր են առաջադրված 4-րդ ընտրատարածքում, որտեղ ինքն էլ է առաջադրված: Պատգամավորը նշեց, որ մրցակից ուժերից ՀՀԿ-ականներից Արմեն Աշոտյանն է իր ընտրատարածքում և այլ ներկայացուցիչներ: «Կարճ ժամանակ է մնացել, […]

̰
Համացանցում որոշ մանրամասներ են հայտնվել Samsung Galaxy Note 10-ի վերաբերյալ

13:53 19.11.2018

Մինչ Samsung Galaxy Note 10-ի շնորհանդեսը, համացանցում արդեն որոշ մանրամասներ են հայտնվել սմարթֆոնի մասին: Այս մասին գրում է Phone Arena կայքը: Սպասվում է, որ Samsung Galaxy Note 10-ի էկրանի չափը 6.66 դյույմ կլինի՝ շրջանակից զերծ, կետայնությունը՝ 4K: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեռևս մինչև պաշտոնական պրեմիերան, համացանցում հայտնվել է Samsung Galaxy S10+ սմարթֆոնի լուսանկարը։

̰
Իմ պայքարն ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է. Էդուարդ Շարմազանով

13:42 19.11.2018

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնել է արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման նպատակների մասին: «Որոշում եմ կայացրել մասնակցելու մեր իշխանությունների` ափալ-թափալ կազմակերպած հապճեպ ընտրություններին: Որոշմանս նպատակը մեկն է` ծառայել հայրենիքին և յուրաքանչյուրին»,- նշել է նա: Շարմազանովը նաև գրառում է կատարել, որով տեղեկացնում է. «Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ […]

̰
Մեկնարկել են Ալիև-Լուկաշենկո բանակցությունները փակ ձևաչափով

13:34 19.11.2018

Մինսկում մեկնարկել են Ադրբեջանի և Բելառուսի նախագահների բանակցությունները, որոնք անցկացվում են փակ ընթացակարգով։ Մինչ բուն բանակցությունների մեկնարկը նախագահները կարճատև բաց զրույց են ունեցել, որի ժամանակ Իլհամ Ալիևը փոքրիկ ակնարկներ է արել։ «Մենք իրար աջակցում ենք բոլոր միջազգային կառույցներում, և առևտրատնտեսական կապերն են աճում։ Շատ ակտիվ զարգանում է արդյունաբերական համագործակցությունը, ինչպես նաև լավ պատմություն ունի համագործակցությունը […]

̰
Նոյեմբերի 21-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում 6 հարց է ներառված

13:30 19.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:  Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և […]

̰
Սպանության փորձ Գեղարքունիքում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

13:22 19.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակչին սպանության փորձ կատարելու համար: 2018թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 05:30-ին, Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի՝ 1983թ. ծնված բնակիչը՝ «որովայնի թափանցող վերք մեծ ճարպոնի արտամղմամբ, կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած արյունահոսող, ձախ ճաճանչդաստակային հոդի շրջանի, ձախ բազկի միջին 1/3-ի կտրած արյունահոսող […]

̰
Համաեվրոպական «Հեռախոսամարաթոն 2018»-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո

13:18 19.11.2018

Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 242 հազար 460 եվրո: Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: «Հեռախոսամարաթոն-2018»-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ […]

̰ ̰
ԱԺ ընտրության քվեարկության կարգը` հոլովակով

12:47 19.11.2018

ԿԸՀ-ն թողարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ անիմացիոն հոլովակ: Դրանում մանրամասն ներկայացվում են թե՛ քվեարկության կարգը, թե՛ վարվելու ձևը, եթե ինչ-որ խնդիրներ են առաջանում:

̰
Արտակ Զաքարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

12:44 19.11.2018

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` տեղեկացնելով, որ Հանրապետական կուսակցության կողմից որոշել է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում: «Սիրելի հայրենակից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու ստեղծված իրավիճակը պահանջում են հետևություններ անել մեր պետության անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ: Դա ինձ պարտավորեցնում է շարունակել քաղաքական պայքարը հանուն Հայաստանի և Արցախի: […]

̰
«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմն՝ ըստ ՊԵԿ-ի

12:38 19.11.2018

ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Ո՞վ է դառնալու 23 տոկոսանոց հարկի նոր վճարող ու ինչպե՞ս. առաջացած հարցերը ՊԵԿ նախագահի հետ զրույցում փորձել է հստակեցնել «Ռադիոլուր»-ը: Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է […]

̰
Երբ հսկողություն է սահմանվել, գազալցակայաններում սպառումը կրկնապատկվել է, այսինքն՝ նախկինում ստվեր է եղել․ Փաշինյան

12:12 19.11.2018

Հայաստանում կա 380-390 գազալցակայան, որոնց 30 տոկոսը պատկանում է հայտնի մարդկանց։ Իշխանափոխությունից հետո այդ գազալցակայաններում գազի սպառման ծավալը կրկնապատկվել է։ Այս մասին Մարտունիում հանրահավաքի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն՝ երբ նորմալ հսկողություն է սահմանվել, այդտեղ գազի սպառման ծավալները կրկնապատկվել են։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա առնվազն հիմք է տալիս կասկածներ ունենալ, որ այդտեղ […]

̰
BACK_TO_TOP