TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC
Admin

Admin

Մեր իշխանության այն պաշտոնյան, որ կուզի կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ անձնական թշնամին է. Փաշինյան

13:50 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց` աննախադեպ վիճակ է այն առումով, որ իրենք հանրության առջև ստանձնած բոլոր պարտավորություններն իրագործել են: Սա, ըստ Փաշինյանի, չի նշանակում, որ կառավարության աշխատանքն անթերի է: «Սա չի նշանակում, որ գոհ եմ նախարարների, ինքս իմ աշխատանքից: Ես ընդհանրապես կյանքի որևէ փուլում իմ աշխատանքից գոհ չեմ լինի: […]

̰
Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

13:42 20.11.2018

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն […]

̰
Մենք պետք է ընդհանրապես հասկանանք աղետի գոտու խնդրի ծավալը․ Փաշինյանի պատասխանը SHANTNEWS.am-ի հարցին

13:36 20.11.2018

«Աղետի գոտու հետ կապված ընդհանրապես կարծում եմ, որ մենք ընդհանրապես պետք է խնդրի ծավալը իրոք հասկանանք, որովհետև արդեն մի քանի անգամ հայտարարություններ եղել են, որ այնտեղի հարցերը լուծվեցին, փակվեցին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ նախորդ կառավարության օրոք գործում էր բնակարանաշինությանն աջակցելու ծրագիր, որն իրենք սառեցրին, քանի որ […]

̰
Ի՞նչ հարց կտայիք ինքներդ Ձեզ` որպես լրագրող. Փաշինյանը պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին

13:35 20.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակիցը նրան հարց ուղղեց՝ ի՞նչ հարց կտար Նիկոլ Փաշինյանն իրեն՝ որպես լրագրող։ «Լավ էլի, ես ինձ հարց չէի տա,- ժպիտը դեմքին ասաց Փաշինյանը ու շարունակեց,- էսքան հարց տվող կա, Դուք ուզում եք մի հոգու էլ ավելացնե՞ք»։ Ապա Փաշինյանն ասաց, որ իր հարցը կտարբերվեր նրանցից, ինչ իրենց տալիս […]

̰
Մենք հրապարակում չենք քննարկել՝ Ընտրական օրենսգրքի ինչ տարբերակով պետք է տեղի ունենան ընտրությունները․ Փաշինյանը՝ խոստումների մասին

13:29 20.11.2018

Նիկոլ Փաշինյանի թիմը կատարել է այն պարտավորությունները, որոնք խոստացել է հանրությանը՝ շարժման օրերին Հանրապետության հրապարակի հարթակին կանգնած լինելով։ Այս առումով վարչապետի պաշտոնակատարը համարում է, որ կատարել է բոլոր խոստումները, ինչի մասին էլ հայտարարեց այսօրվա ասուլիսի ժամանակ։ «Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, մեր պարտավորությունը վերաբերվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մենք Հանրապետության հրապարակում չենք քննարկել՝ Ընտրական օրենսգրքի […]

̰
Հիմա գնում ենք Հարկային օրենսգրքի էական բարեփոխումների․ Նիկոլ Փաշինյան

13:24 20.11.2018

«Սոցիալական իրավիճակի վերաբերյալ մենք քայլեր ենք ձեռնարկում, բայց նաև ուզում եմ արձանագրել, որ սոցիալական իրավիճակի փոփոխությունը և ընդհանրապես տնտեսական փոփոխությունը մենք և կոնկրետ ես պատկերացնում եմ այն նույն բանաձևի շրջանակում, ինչ բանաձևի շրջանակում մենք իրականացրել ենք հեղափոխությունը։ Ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, որ չկա այդպիսի մի հարց, որ կառավարությունը կամ վարչապետը առանձին […]

̰
Հայաստանում հեղափոխությունից հետո 37․000 նոր աշխատատեղ է ստեղծվել․ դրանց մի մասը նրանք են, որ գրանցված չեն եղել․ Փաշինյան

13:12 20.11.2018

Սոցիալական ոլորտում Հայաստանի կառավարության հիմնական գործառույթն այն է, որ մենաշնորհներն ու արտոնությունները վերացվեն, հնարավոր լինի սեփական գործունեություն ծավալել։ Այդ դեպքում կավելանան հարկատուները և հարկերը, հետևաբար՝ պետական եկամուտները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում հեղափոխությունից հետո 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, պաշտոնական տվյալներով, բայց ես հասկանում եմ, որ այդ աշխատատեղերը […]

̰
ՀՀ 500 դրամանոց թղթադրամը միջազգային հաջողություն է ունեցել

13:11 20.11.2018

Այսօր ԿԲ-ում 3-րդ սերնդի թղթադրամները ներկայացնելիս Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն ասել, է, որ ՀՀ հոբելյանական՝ 500 անվանական արժեքով թղթադրամն ունեցել է նաև միջազգային հաջողություն: Թղթադրամը ներկայացվել է անցյալ տարի: «Այս տարի արդեն արժանացել է լավագույն տարածաշրջանային թղթադրամ տիտղոսին: Մենք հույս ունենք, որ մեր 3-րդ  շարքի թղթադրամները նույնպես մասնագետների բարձր գնահատանքին կարժանանան: Եվ նաև […]

̰
ՌԴ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կառուցողական դիրքորոշում ունի. Փաշինյան

13:05 20.11.2018

Նոյեմբերի 20-ին լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին` ինչպիսի՞ն է ՌԴ դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում: Փաշինյանին հիշեցրին`Բելառուսի և Ղազախստանի նախագահից պարզաբանումներ պահանջելու մասին հայտարարությանը նախորդել էր իր զրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «ՌԴ դիրքորոշումն այս պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական»,- ասաց նա:

̰
Ընտրություններից հետո ունենալու ենք շատ ավելի փոքր թվով նախարարներ. Փաշինյան

13:03 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կառուցվածքը շատ է փոխվելու: «Այսօր ունենք 17 նախարար, խորհրդարանական ընտրություններից հետո X ժամկետում ունենալու ենք շատ ավելի փոքր թվով նախարարներ: Այս հանգամանքի բերումով, եթե ելնենք կանխավարկածից, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, կադրային հսկայական փոփոխություններ են լինելու […]

̰
Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ․ Փաշինյանի պատասխանը՝ վարչական ռեսուրսի չարաշահման հարցին

12:57 20.11.2018

«Ես Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ, և նաև վարչապետը քաղաքական կարգավիճակ է, և քաղաքական ասելիքներով եմ հանդես եկել քաղաքացիների հետ շփումների ընթացքում։ Ընդհանրապես վարչական լծակի գործադրում ասելով՝ նկատի է առնվում այն, ինչ անում է մեկը իր վարչական ռեսուրսի բերմամբ և չի կարող անել մյուսը»,- այսօրվա ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչական […]

̰
Վճարային տերմինալները դեռևս չեն ընդունի նոր թղթադրամները

12:55 20.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԿԲ-ում ներկայացվել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել են Հայաստանի երրորդ Հանրապետության արժույթի՝ դրամի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից: 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: ԿԲ […]

̰
Այդ գործարքները համարում ենք ՀՀ ազգային շահերի դեմ ուղղված․ Փաշինյանը՝ Բելառուսի կողմից Բաքվին զենք վաճառելու մասին

12:45 20.11.2018

Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռների վաճառքը տեղի էր ունեցել դեռ ամիսներ առաջ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեռ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովն էր։ Անկախ դրանից՝ հայկական կողմը դատապարտում է այդպիսի գործարքները։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ «Մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք, որ այդ գործարքներն ուղղված են ընդդեմ Հայաստանի ազգային շահերի, և […]

̰
Հայաստանի տնտեսության ձախողումներն ու ձեռքբերումներն` ըստ Նիկոլ Փաշինյանի

12:41 20.11.2018

Նոյեմբերի 20-ին լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին` իր պաշտոնավարման օրոք Հայաստանի տնտեսության մեջ ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ կառանձնացնի: «Մենք տեսնում ենք` բավական ակտիվ ներդրումային իրադարձություններ կան, վիճակագրորեն չեմ կարող ասել` ինչ է տեղի ունենում, բայց հետաքրքրությունը կա, մեր խնդիրն է դա վերածել կոնկրետ արդյունքների»,- ասաց նա: Փաշինյանն ամենամեծ ձեռքբերումն է համարում մենաշնորհների վերացումը, […]

̰
Նոր թղթադրամներից որը երբ է դրվելու շրջանառության մեջ

12:39 20.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ԿԲ-ում ներկայացվել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել են Հայաստանի երրորդ Հանրապետության արժույթի՝ դրամի 25-ամյակի առթիվ: ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը մանրամասնել է, թե 6 անվանական արժեքներով թղթադրամներից որ մեկը երբ կմտնի շրջանառության մեջ. «Նոյեմբերի 22-ից մենք շրջանառության մեջ ենք դնելու երեք՝ 10 հազար, 20 հազար և 50 հազար […]

̰
100 հազար դրամանոց թղթադրամ այս անգամ չի տպագրվել

12:33 20.11.2018

ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն այսօր հայկական նոր թղթադրամները ներկայացնելիս անդրադարձել է նաև 100 հազար և 50 հազար դրամանոց թղթադրամներին: Նահապետյանն ասել է, որ 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամ այս անգամ չի տպագրվել: «Ինչպես տեսնում եք, 3-րդ սերնդում 100 հազար անվանական արժեք չկա, որովհետև մեր հաշվարկները ցույց տվեցին, որ այդ թղթադրամը մեծ պահանջարկ չունի, […]

̰
Բելառուսի նախագահից ես որևէ արձագանք այս պահի դրությամբ չեմ ստացել․ Փաշինյան

12:30 20.11.2018

Եթե ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ կոնսենսուս չապահովվի գլխավոր քարտուղարի ընտրության հարցում, ապա հայկական կողմը կշարունակի ջանքերը, որ այդ կոնսենսուսը ձեռք բերվի։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի վերաբերյալ իր խոսքերին ու դրան հաջորդած մեկնաբանությանը Բելառուսի ԱԳՆ-ից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը դրան նույնպես պատասխանել է․ «Ինչ […]

̰
ԿԲ-ն հիշեցնում է՝ գործող թղթադրամները դուրս չեն գալիս շրջանառությունից

12:27 20.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԿԲ-ում ներկայացվել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել են Հայաստանի երրորդ Հանրապետության արժույթի՝ դրամի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից: 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: ԿԲ […]

̰
Մենք կատարել ենք բոլոր պարտավորություններն առանց բացառության․ Փաշինյան

12:25 20.11.2018

Այսօրվա ասուլիսի ընթացքում մինչև հարցերին անդրադառնալը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց թիմը կատարել է ժողովրդի առաջ ունեցած բոլոր պարտավորությունները։ Ապա Փաշինյանը սկսեց թվարկել այդ կատարած խոստումները։ Առաջինը Փաշինյանը հիշեցրեց, որ կատարել են այն պարտավորությունը, ըստ որի՝ իրենք խոստացել էին ժողովրդի աջակցությունն ունենալու դեպքում Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից առանց որևէ բռնության։ Փաշինյանն արձանագրեց, որ […]

̰
Առաջիկա 5 տարիներին մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն․ Փաշինյան

12:21 20.11.2018

«Առաջիկա 5 տարիներին մեր գործունեությունը, եթե այդ մանդատը ստանանք, միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն»,- այսօրվա ասուլիսի ներածական խոսքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նախ թվարկեց այն խոստումները, որոնք իրենք կատարել են, ապա հայտնեց, որ հիմա էլ հայցում են ընտրողների աջակցությունը՝ արտահերթ ընտրություններից հետո՝ հաջորդ 5 տարիներին տնտեսական փոփոխություններ իրականացնելու համար։ «Իհարկե, որպես այս […]

̰
Հայկական նոր թղթադրամները տպագրվել են Գերմանիայում

12:19 20.11.2018

ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն այսօր հայկական նոր թղթադրամները ներկայացնելիս խոսել է նաև այն մասին, թե որտեղ է տպագրվել հայկական արժույթը: «Մրցույթի պահանջները, ինչպես և նախկինում, եղել են շատ խիստ: Մեր պահանջն է եղել, որպեսզի մասնակից դրամահատարանները եվրո թողարկող դրամահատարաններ լինեն և տեխնիկապես կարողանան բավարարել մեր բոլոր պահանջները, որոնք մենք ներկայացնում ենք մեր թղթադրամների պաշտպանվածության […]

̰
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել է եռագույն փողկապով

12:15 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը եկել է հայկական դրոշի գույներով փողկապով: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ամբիոնից ասել է, որ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ, բացառությամբ հայկական փողկապի, որն այդ պահի դրությամբ չեն կարողացել գտնել: Նա տեղեկացրեց, որ այսօր ասուլիսից առաջ ստացել է երկու փողկապ, որոնցից մեկը որոշել է կրել:

̰
Գյուլենը չի պատրաստվում լքել ԱՄՆ-ի իր բնակարանը

12:11 20.11.2018

ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ, Թուրքիայի նախագահի հիմնական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը չի պատրաստվում լքել իր բնակարանն ու տեղափոխվել այլ վայր այն բանից հետո, երբ վերջերս հարձակում եղավ նրա կեցավայրի վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է նրա մերձավոր աջակիցներից Ալփ Ասլանդողանը։ Խոսքը հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ անհայտ անձը փորձել էր ներխուժել […]

̰
ՀՀ-ն նոր թղթադրամներ ունի

11:53 20.11.2018

Այսօր ԿԲ-ում ներկայացվել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել են Հայաստանի երրորդ Հանրապետության արժույթի՝ դրամի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից: 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: ԿԲ-ից հայտնում են, որ […]

̰
Տոնոյանը ծանոթացել է Աֆղանստանում ՀՀ ԶՈւ զինծառայողների ծառայությանը

11:51 20.11.2018

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «Վճռական աջակցություն» առաքելության զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Տեղի է ունեցել հետաքրքիր քննարկում «Վճռական աջակցություն» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների […]

̰
Ոստիկանները բերման ենթարկեցին անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողին

11:50 20.11.2018

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել 2002 թ. ծնված Հ. Մ.-ին: Ոստիկանության ծառայողները նույն օրը՝ ժամը 22։00-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 15 հասցեի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել […]

̰
Մահացել է բալետի 23-ամյա պարող Վահագն Մարգարյանը

11:16 20.11.2018

Այսօր առավոտյան մահացել է նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի ենթարկված բալետի 23-ամյա պարող Վահագն Մարգարյանը: Այս մասին տեղեկացանք ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանը վթարի հետևանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել էր ստոծանին, հեռացվել էր փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան: Մինչ այդ […]

̰
Հրապարակվել է նոր Huawei ճկվող սմարթֆոնի լուսանկարը

00:58 20.11.2018

Համացանցում հայտնվել է Huawei  ծալվող սմարթֆոնի առաջին լուսանկարը, որի շնորհանդեսը կկայանա մոտ ապագայում, գրում է Gizmochina-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ թողարկողը արդեն հասցրել է ցույց տալ ավարտուն ապրանքը կորեական շուկայի ներկայացուցիչներին: Սմարթֆոնն ամբողջությամբ ճկվում է և ունի 5G ծառայություն։ Այն ապագայում կթողարկեն ԱՄՆ-ում: Ընկերությունը հույս ունի, որ նոր ապրանքը պահանջարկ կունենա նաև ճապոնական, չինական, եվրոպական շուկաներում:  

̰
Հայտնի է՝ երբ ռուսները Լուսին կթռչեն

00:43 20.11.2018

Ռուս տիեզերագնացները 2030 թ.-ից հետո Lուսին կուղևորվեն, գրում է NTV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին այցը Լուսին հաշվարկված է լինելու 14-օրյա ժամկետի համար: Նախնական փուլում մինչև 2025 թվական նախատեսվում է համապատասխան տեխնոլոգիաներ մշակել «Федерация» օդանավի համար և հետազոտել Լուսնի մակերեսը մեխանիկական կայանների միջոցով: Երկրորդ փուլում ՝ 2025-2035 թթ․ ընթացքում, կկատարվեն առաջին պիլոտային թռիչքները Լուսին: Բազայի կառուցման ավարտը կիրականացվի […]

̰
Ոստիկանապետը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ

00:29 20.11.2018

Նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) ընթացող Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ պատվիրակության ղեկավար, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, […]

̰
BACK_TO_TOP