23:59 19.11.2018
ՌԴ Պետդումայի 4 խմբակցությունների ներկայացուցիչները դեկտեմբերի սկզբին կայցելեն Հայաստան՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար, РИА Новости-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով զբաղվող կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Նա հայտարարել է, որ կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Աղբյուրի փոխանցմամբ՝ նշվում է, որ հենց Կալաշնիկովը կգլխավորի Պետդումայի պատվիրակությունը:
23:44 19.11.2018
Իսպանիայում ուժեղ ծովային փոթորկի պատճառով ջրով են ողողվել այնպիսի հայտնի հանգստյան վայրերը, ինչպիսիք են Տեներիֆե կզղին և Բալեարյան կղզիները, հաղորդում է El Confidencial-ը: Նշվում է, որ առատ անձրևները երկրում սկսվել են շաբաթ օրը: ⚡️EL TEMPORAL SE COBRA UNA VIDA⚡️Ha sido en Xunqueira, en Lugo, dónde una mujer de 83 años ha muerto por las fuertes lluvias […]
23:30 19.11.2018
Apple ընկերությունը կրճատում է iPhone-ի վերջին 3 մոդելների՝ XS, XS Max և XR մոդելների արտադրությունը, գրում է Wall Street Journal-ը: Պատվերների ամենաշոշափելի անկումը նկատվում է iPhone XR-ի մոտ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաբյուջետային մոդելից որոշել են թողարկել ի սկզբանե պլանավորված 70 միլիոն սսրքավորումից մեկ երրորդով պակաս: «Որքան ավելի շատ ընտրություն եք տալիս, այդքան ավելի դժվար է կանխատեսել` ով […]
22:56 19.11.2018
Ֆիլիպիններն ու Հայաստանը քննարկում են երկկողմ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը, հայտնում են Մոսկվայում ֆիլիպինցի դիվանագետները, գրում է Business World-ը: Վերջերս Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատունը հայտարարել էր, որ Հայասատնի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է այդ հարցը: Ռուսաստանում Ֆիլիպինների դեսպան Կառլոս Սորետան նշել է, որ սա կարևոր քայլ է երկրների միջև երկկողմ […]
20:17 19.11.2018
YouTube-ում ավելացել է նոր բաժին՝ «ֆիլմեր» անվանումով, որը հնարավորություն է տալիս անվճար դիտել հայտնի հոլիվուդյան ֆիլմերը: Այդ բաժնում դեռևս հասանելի է 100 ֆիլմ, այդ թվում՝ հայտնի «Տերմինատորը», «Օրենքով շիկահերը» և այլն: Ցանկը առաջիկայում կհամալրվի: Ֆիլմերի դիտումները կարող են ընդհատվել սահմանված ժամանակով գովազդային հոլովակներով: YouTube-ի ղեկավարությունը ակնկալում է, որ նոր բաժինը կհետաքրքրի օգտատերերին, ինչպես նաև գովազդատուներին: Ներկա […]
20:09 19.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագրին նվիրված համաժողով: Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արտակ Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները պետք է իրապես որակել որպես […]
20:00 19.11.2018
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, City of Smile բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը ներկայացրել է City of Smile հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: «Մեր նպատակն է […]
19:59 19.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 498 դատապարտյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից […]
19:54 19.11.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան և Եգիպտոսի առևտրի ու արդյունաբերության նախարար Ամր Նասսարը ստորագրել են փաստաթուղթ հետագա բանակցությունների անցկացման վերաբերյալ: Փաստաթղթում ամրագրվել են հետագա աշխատանքի հիմնական նպատակներն ու սկզբունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկիշինան կարևորել է Եգիպտոսի դերակատարումը՝ որպես ԵԱՏՄ առևտրային գործընկեր՝ ընդգծելով, որ Միության անդամ շատ երկրներ արդեն պաշտոնական Կահիրեի հետ […]
19:51 19.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ այսօր ստորագրվել է Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, […]
19:45 19.11.2018
Դուբայից քիչ հեռու գտնվող անապատում Սիրո լիճ (Love Lakes)են սարքել: Այն երկու հատվող սրտերի տեսք ունի, հայտնում է khaleejtimes.com-ը: Այս ռոմանտիկ լիճը գտնվում է Al Qudra անապատում: Լճի տարածքում ճանապարհներ են սարքել և ծառեր տնկել: Լիճը հնարավոր է տեսնել նաև Google Maps քարտեզով: Նկատելի է, որ ծառերը այնպես են տնկված, որ միասին պատկերում են Love բառը:
19:30 19.11.2018
Իսպանական Տեներիֆե կղզում, որն ամենամեծն է Կանարյան կղզիների շարքում, ահռելի ալիքները վնասել են բնակելի շենքը և քշել տարել են պատշգամբները, հաղորդում է Sky News-ը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տարհանվել է տվյալ շենքում բնակվող 39 մարդ: Տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա: Տեսանյութը նկարահանել են ականատեսները, ովքեր վախեցած հետևում են բնական տարերքին: https://www.youtube.com/watch?v=JjbcFOzdjqY Watch as gigantic […]
19:02 19.11.2018
Թուրքիական Դենիզլի նահանգում՝ երկրի հարավ-արևմուտքում, կործանվել է երկրի ռազմաօդային պաշտպանության ուժերի ուսումնական ինքնաթիռ, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը: Տեղի ունեցած ավիավթարի հավանական պատճառները, վթարի պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թիվը ներկա պահին հայտնի չէ: Փրկարարական աշխատանքներ են ընթանում: Դեպքի վայր են մեկնել փրկարարները և արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները: Anadolu գործակալության տվյալներով՝ Դենիզլիի նահանգապետ Հասան Կարախանը հաստատել է ինքնաթիռի […]
18:55 19.11.2018
Քսանյոթ տարվա սպասումից հետո 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը եռյակ է ունեցել՝ երկու աղջիկ և մեկ տղա, գրում է «Արմենպրես»-ը: Երեխաները ծնվել են երկու շաբաթ առաջ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: «Սա բավականին յուրահատուկ դեպք է: 46-ամյա կինը եռյակին ծննդաբերեց արտամարմնային բեղմնավորումից հետո»,- պատմել է կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը: Նա նշել է, որ երեխաները նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նոյեմբերի 19-ին են տեղափոխվել պալատ […]
18:47 19.11.2018
Ժողովրդական թատրոնի հիման վրա 1935 թվականին Կամո քաղաքում (ներկայում Գավառ) հիմնվեց պետական թատրոն, որը 1959 թվականին անվանակոչվեց Լևոն Քալանթարի անունով: Արդեն 1990-ականներին թատրոնի շենքն անմխիթար վիճակում էր, 2000-ականների կեսերից այն համարվում էր վթարային, ուստի որոշվեց թատրոնի համար կառուցել նոր շենք: 2011 թվականին սկսվեց շինարարությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վերանորոգումից հետո Գավառի Լևոն Քալանթարի […]
18:40 19.11.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Քլեր Մեյթրոյին: ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Քլեր Մեյթրոն շնորհակալություն է հայտնել Արտակ […]
18:36 19.11.2018
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին, համաձայն նույն օրը նիստում կայացրած որոշման, գրանցել է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը: Նշվում է, որ որոշ քաղաքական ուժերի թեկնածուներից կային ինքնաբացարկի դիմումներ: Ամենաշատ՝ թվով 13 ինքնաբացարկի դիմումները ներկայացված էին ԲՀԿ ցուցակից: Մասնավորապես՝ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ցուցակի 31-րդ […]
18:30 19.11.2018
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Հաղորդվում է, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
18:29 19.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում մասնակցել է Մարտունի քաղաքի 190-ամյակին նվիրված միջոցառումներին: Շնորհավորելով քաղաքի հրապարակում հավաքված մարտունեցիներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Մարտունին հպարտանալու առիթ ունի, որովհետև մարտունեցիները, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, աչքի են ընկնում ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու ուժով: «Մարտունին հայտնի է նաև նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ, դժվարություններին […]
18:21 19.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի Լևոն Քալանթարի անվան վերակառուցված դրամատիկական թատրոնի բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: Պատասխանատուները շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացրել իրականացված աշխատանքները: Նշվել է, […]
18:15 19.11.2018
ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 24-ի արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հատուկ ծառայությունները բացահայտել են ԱԺ պատգամավորներից մեկի կողմից իրականացված կոռուպցիոն գործողություն, ինչը ՀՀ պատմության մեջ ամենախոշոր դեպքն է: Պատգամավորի անունը, սակայն, վարչապետը չբարձրաձայնեց: Նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին` ո՞վ է այդ պատգամավորը, ե՞րբ է […]
18:08 19.11.2018
Այսօր քաղաքապետ Հայկ Մարությանը ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված աղբահանության, աղբի վերամշակման, ինչպես նաև քաղաքային տրանսպորտին առնչվող խնդիրները: Հանդիպումից հետո ստորագրվել է հուշագիր, ինչպես նաև Երևանի քաղաքապետը Վալերի Պեկրեսին շնորհել է ոսկե մեդալ: Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը նշել է, […]
17:49 19.11.2018
Ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արզական համայնքի մի բնակիչ թմրամիջոց է պահում ու օգտագործում: Այս տեղեկությունը թմրաշրջանառության մի ողջ շղթայի բացահայտման բանալին դարձավ: Ոստիկանները ճշտել են տեղեկության հավաստիությունն ու պարզել են քաղաքացու ինքնությունը: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ արզականցի Արտակ Ասատրյանը նոյեմբերի 13-ին, կասկածանքով հրավիրվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Անհերքելի փաստերի ճնշման տակ […]
17:42 19.11.2018
Մինսկում Բելառուսի և Ադրբեջանի նախագահների փակ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են ադրբեջանական բանակին բելառուսական ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակի վաճառքի վերաբերյալ։ Ալիևը հայտարարել է, որ իրենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունը պայմանագրային տեսքի կբերեն։ Այս մասին հայտնում է բելառուսական պետական գործակալությունը։ Առիթից օգտվելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեն […]
17:36 19.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչություն և հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն […]
17:31 19.11.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ տեսականորեն գոյություն ունի երեք տարբերակ: Տարբերակ առաջին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի թեկնածուն՝ Վաղարշակ Հարությունյանը: Տարբերակ երկրորդ. քարտուղարի պաշտոնը կտրվի Բելառուսի թեկնածուին: Տարբերակ երրորդ. ոչ ոք չի նշանակվի, և կառույցը կշարունակի ղեկավարել ՌԴ ներկայացուցիչը, որն այսօր ժամանակավոր ղեկավարում է այդ կառույցը: Որ կնշանակվի Հայաստանի թեկնածուն, […]
17:30 19.11.2018
Nissan և Renault ընկերությունների նախագահ Կարլոս Գոնը Ճապոնիայում ձերբակալվել է: Նա կասկածվում է ֆինանսական օրենսգրքի խախտման մեջ: Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է այդ երկրում հրապարակվող Yumiuri պարբերականը: Հաղորդվում է, որ Գոնը մասնավորապես կասկածվում է հարկերից խուսափելու նպատակով իր վճարումների չափի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկության տարածման մեջ: Ավելի վաղ Nissan-ն ընդունել էր […]
17:24 19.11.2018
Այսօր ԵՊՀ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամները ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ մամուլի ասուլիս են հրավիրել ԵՊՀ ՈՒԽ-ի գործունեության շուրջ առաջացած խնդիրների ու կոնֆլիկտների մասին: «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց ԵՊՀ ՈՒԽ գործունեության սխալները և շեշտեց, որ ռեկտորի կողմից միակողմանի կառավարում է իրականացվում: «ՈՒԽ-ի ու այլ […]
17:23 19.11.2018
ՀՖՖ-ն ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրել է Լիխտենշտեյն-Հայաստան առաջիկա հանդիպման մասնակիցների հագուստների գույները: Ըստ այդմ՝ Լիխտենշտեյնի ֆուտբոլիստներն առաջիկա խաղում հանդես կգան կապույտ-կարմիր-կապույտ գույների համադրությամբ: Հայաստանի թիմի համազգեստը կլինի ամբողջությամբ սպիտակ: