12:01 19.11.2018
«Հույս ունեմ, որ ընտրական «ասողների» էդ ինստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որևէ մեկը չի կարող «ասել», թե նա ում ընտրի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում «ասողը» քաղաքացին է»,- Մարտունիում հանրահավաքի ընթացքում հավաքվածներին ուղղված իր խոսքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ արեց ընտրողներին թույլ չտալ, որ իրենց ասեն, թե ում ընտրեն։ Դրա փոխարեն […]
11:50 19.11.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով նոյեմբերի 18-ի ուշ երեկոյան ժամանել է Մինսկ: Բելառուսի մայրաքաղաքում Ալիևը մի շարք հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, տեղի ադրբեջանցի գործարարների, նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ադրբեջանի նախագահը Լուկաշենկոյի հետ քննարկելու է երկկողմ տնտեսական, քաղաքական և ռազմական բնույթի հարցեր, նախատեսված է ավելի քան 10 պայմանագրի ստորագրում: Ալիև-Լուկաշենկո հանդիպումը տեղի կունենա […]
11:49 19.11.2018
«Ասացինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ, և էսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է․ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում ընթանում է հնարավոր ամենամեծ ծավալով և թափով»,- Մարտունիում հանրահավաքի ընթացքում այս մասին քիչ առաջ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնակատարը հիշեցնում է, թե ինչ են խոստացել իշխանափոխությունից առաջ ու ինչ են արել դրանից հետո։ Թվարկվածների մեջ մտնում […]
11:47 19.11.2018
«Ես որ ասում էի՝ էս երկրում 3 միլիոն և ավել վարչապետ կա, և ես դա դրական եմ համարում, ես դրա համար եմ ասում․ այո՛, դուք այդ վարչապետի, առավել քան վարչապետի լիազորությամբ պիտի ընտրեք, թե ով լինի հետագա 5 տարիներին վարչապետ»,- Մարտունիում հանրահավաքի ընթացքում քիչ առաջ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդեց, որ իրենք արել […]
11:42 19.11.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել Հայաստանի ազգային հավաքականի մարզումից: Նշվում է, որ հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կայացել է Արմեն Գյուլբուդաղյանցի և Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
11:32 19.11.2018
Նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից: Ասուլիսի տեսագրությունը ներկայացնում ենք ստորև․
11:21 19.11.2018
Այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը նշում է 190-րդ տարեդարձը: Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս Մարտունի է այցելել: Փաշինյանը նախ՝ զրուցել է քաղաքի հրապարակում հավաքված բնակիչների հետ, ապա՝ մասնակցել տոնական միջոցառման հանդիսավոր բացմանը: Վարչապետի պաշտոնակատարը ելույթ է ունեցել՝ նախ շնորհավորելով մարտունեցիներին. «Ես համոզված եմ, որ Մարտունին միշտ էլ տոնելու, նշելու, հպարտանալու […]
11:00 19.11.2018
Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նախ եղել է Մարտունիի թիվ 2 դպրոցում, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին: Ավելի ուշ Մարտունիի մշակույթի տանը Փաշինյանը մասնակցելու է քաղաքի տոնին նվիրված միջոցառմանը: Բակում հավաքված մարդկանց համար Փաշինյանը ելույթ կունենա: Վարչապետի պաշտոնակատարը լինելու է նաև Գավառ, Սևան քաղաքներում: Գավառում կկայանա մարզի համայնքապետերի ներկայացուցիչների հետ […]
21:20 18.11.2018
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 18-ի երեկոյան, տարածքային և համամասնական ցուցակներով առաջադրված թեկնածուների մասնակցությամբ միջոցառում է անցկացրել, որի ժամանակ տրվել է դրամահավաքի մեկնարկը՝ նախընտրական ծախսերն իրականացնելու համար: Միջոցառման մեկնարկին ցուցադրվել է կուսակցության անցած ուղու վերաբերյալ ֆիլմ, որի ավարտից հետո կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ այդ ֆիլմը պատրաստվել […]
20:04 18.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը հերքել է խոսակցությունները, թե Միացյալ Նահանգների վարչակազմն օրինական ճանապարհներ է փնտրում իսլամական քարոզիչ և Էրդողանի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային հանձնելու համար։ «Ո՛չ, դա չի քննարկվում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Գյուլենի արտահանձնման մասին լուրերի վերաբերյալ հարցին ի պատասխան։ Բանն այն է, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգների նախագահն իրավական […]
19:43 18.11.2018
ԱՄՆ երկու գերատեսչություններ համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ իրենք համաձայնեցրել են արհեստական մսի արտադրության ու վաճառքի հիմնական սկզբունքները, բայց դրանք հանրային քննարկումների կդրվեն մինչև դեկտեմբերի 26-ը։ Ըստ հայտարության՝ արհեստական մսի վերաբերյալ առանձին օրենք ընդունելու կարիք չկա։ ԱՄՆ-ում արհեստական մսի արտադրություն դեռ չի սկսվել, սակայն այդ երկու գերատեսչությունները հետևելու են, որ առանձին բջիջներից մսի […]
19:09 18.11.2018
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի անդամահատված մարմինը Թուրքիայից կարող էին դուրս բերել ճամպրուկներով՝ դիվանագիտական բեռի անվան տակ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով այն տարբերակները, թե ինչպես կարող էր անհետանալ սպանված լրագրողի դին։ Ըստ պաշտոնյայի՝ հավանական է, որ նրա մարմինը մաս-մաս տեղավորվել է ճամպրուկների մեջ, որոնք […]
18:31 18.11.2018
Ռուսաստանում բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով տանձի ներկրման խոշորագույն դեպք․ չնայած ՌԴ-ի կողմից հակաեվրոպական պատժամիջոցներին ու սահմանափակումներին՝ Բելգիայից ու Նիդեռլանդներից Ռուսաստան է արտահանվել 240 միլիոն եվրոյի տեղական տանձ։ Այդ ամենի մասին հայտնի է դարձել, երբ եվրոպական լրատվամիջոցներից մեկն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանում վաճառվում է «Կոնֆերենցիա» տեսակի տանձ, որն արտադրվում է բացառապես վերոնշյալ […]
18:10 18.11.2018
Ադրբեջանի մայրաքաղաքում երեկ կազմակերպված ցույցերի մասնակիցներից ու կազմակերպիչներից 52-ին ձերբակալելուց հետո երկրի իրավապահներն ավելի ուշ բաց են թողել նրանցից 41-ին։ Մյուս 11-ին, որոնք եղել են հիմնական կազմակերպիչները, սպառնում է պատասխանատվություն։ 11 ձերբակալվածների թվում է նաև Ադրբեջանի սակավաթիվ ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլին։ Նրան ու մյուս ձերբակալվածներին, ըստ այսօր տարածված պաշտոնական հաղորդագրության, մեղսագրվում […]
17:57 18.11.2018
«Երբ ժողովուրդը գիտի, որ կա ապօրինի շինարարության օրինականացման հանձնաժողով, որ արդեն տարօրինակ հասկացություն է, բնականաբար, ժողովրդի մեջ լինում է այդ կասկածը, և երբ առանձնապես դրդում են, ասում են՝ ժամանակ մի՛ ծախսի, ձևակերպում, դիմում-բան, քաղաքապետարան … մոռացի, դու քո գործը արա, հետո մենք այդ ամենը կօրինականացնենք, այդտեղից է սկսվում ողբերգությունը», – ապօրինի շինարարության մասին իր այս […]
17:35 18.11.2018
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության մեջ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մեղադրում է սաուդցի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին։ ԿՀՎ հետաքննության արդյունքում պարզվել է, որ լրագրողին հյուպատոսարան է հրավիրել թագաժառանգի եղբայրը՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը։ Նա Խաշըգջիին վստահեցրել է, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում։ Հայտնի չէ, թե թագաժառանգի եղբայրն իմացե՞լ է ծրագրվող սպանության […]
16:59 18.11.2018
Թուրքիայի խորհրդարանի՝ Անթալիայից ընտրված պատգամավոր Աթայ Ուլսուն հերքել է այն տեղեկությունները, թե Թուրքիա տեղափոխվելուց հետո քաղաքացիություն է ստացել 3,5 միլիոն սիրիացի փախստական։ Նա հայտարարել է, թե քաղաքացիություն ստացողները կազմել են բոլոր փախստականների ընդամենը 1 տոկոսը։ Իշխող կուսակցության անդամի վստահեցմամբ՝ քաղաքացիություն տրվել է 55 հազար սիրիացի փախստականի, որոնցից 20 հազարը եղել են երեխաներ։ Ընդ որում, ըստ […]
16:48 18.11.2018
«Ինչքան ժամանակ ես գլխավոր ճարտարապետ եմ, ոչ մի հուշարձան բարբարոսաբար չի՛ քանդվելու։ Առաջին հերթին նկատի ունեմ՝ վերանալը, որովհետև կառույցներ կան, որոնք, ցավոք սրտի, այնպիսի վիճակի մեջ են, որ պետք է մի մասն ապամոնտաժել, նորից հավաքել, բայց հուշարձանն իր արժեքային համակարգով կպահպանվի»,- այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա բացահայտեց, որ […]
16:33 18.11.2018
Պաշտոնական Բաքուն պատրաստվում է բողոք հայտնել Միացյալ Նահանգներին, քանի որ վերջինս թույլ է տվել, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելի ԱՄՆ ու հանդիպումներ ունենա այնտեղ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Այս քայլն ադրբեջանական կողմում մեկնաբանել են, թե ԱՄՆ-ն՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է թույլ […]
15:47 18.11.2018
«Խնդրում եմ կանաչ տարածքներում բոլոր սրճարանների սեփականատերերին, որոնք դուրս են եկել իրենց սահմաններից և խոտի տարածքի վրա շարունակում են կազմակերպել իրենց բիզնեսը, խնդրում եմ՝ վերադարձե՛ք ձեր սահմաններին»,-«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ այսպիսի կոչ արեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նրա խոսքով՝ գարնաննժ իրենք կանաչապատ տարածքները մաքրելու աշխատանքներ են իրականցնելու, և լավ կլինի, որ սրճարանների սեփականատերերն ինքնուրույն […]
15:30 18.11.2018
«Խնդրում եմ՝ սիրելի՛ երևանցիներ, մի՛ արեք ապօրինի շինարարություն», – այս խոսքերով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դիմեց համաքաղաքացիներին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ։ Ճարտարապետը բացատրեց, որ իրենք էլ են դժվարությամբ ընդունում որևէ մեկի կառուցածը քանդելու որոշումը։ Նա պնդեց, որ իրենք պատրաստ են ամեն ինչ անել՝ քաղաքացու շինարարությունը հեշտացնելու համար, բայց այդ ամենն օրինական իրականացնելու համար անհրաժեշտ է […]
15:03 18.11.2018
Հայաստանում ավանդաբար երկու կառույցներ հակասության մեջ են լինում քաղաքաշինության և համայնքային ճարտարապետության հարցերում՝ Քաղաքաշինության պետական կոմիտեն՝ որպես քաղաքականություն որոշող, և համայնքային ճարտարապետության ղեկավարները։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ այսպիսի միտք հայտնեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյան։ Ապա պաշտոնյան իր ուրախությունը հայտնեց, որ հենց Արթուր Մեսչյանն է Երևանի գլխավոր ճարտարապետն, ու դրանով պայմանավորված՝ իրենց հակասություններն ավելի […]
14:39 18.11.2018
Վառելիքի գնի բարձրացման դեմ Ֆրանսիայում անցկացվող ցույցերի մասնակիցների թիվը գերազանցել է 280 հազարը։ Նրանք երկրի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակել՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Նրանք, որպես տարբերակող նշան, կրել են դեղին բաճկոնակներ։ Երթևեկության կանոնների խախտումները, շտապող վարորդների ու նաև իրավապահների հետ բախումները հանգեցրել են նրան, որ ցույցերի ընթացքում գրանցվել է առնվազն 409 տուժող, որոնցից 28-ն իրավապահներ […]
14:30 18.11.2018
Ուկրաինայի նախկին նախագահ, Մայդանից հետո Ռուսաստանում հանգրվանած Վիկտոր Յանուկովիչն այսօր Մոսկվայում հոսպիտալացվել է։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախկին նախագահը թենիս խաղալիս ծնկի ու ողնաշարի վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ այնտեղ սահմանափակում մտցնելով այլ այցելուների համար։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում Յանուկովիչին քրեական պատասխանատվություն է սպառնում, ու չնայած պաշտոնական Կիևի պահանջներին՝ ռուսական կողմը չի արտահանձնում նրան։
23:55 17.11.2018
Մարդու օրգանիզմի ճիշտ կենսագործունեության համար քունն անփոխարինելի երևույթ է: Քնի ընթացքում վերականգնվում են մարդու օրգանիզմի բոլոր համակարգերը, իսկ քնի խանգարումները կարող են բազմաթիվ հիվանդությունների հանգեցնել: Եղանակի փոփոխության, սթրեսի և այլ պատճառներով պայմանավորված՝ հաճախ ունենում ենք քնի խանգարումներ: Նյարդաբան Հովհաննես Մանվելյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասաց, որ մարդն իր կյանքի 1/3-ը քնում է. «Առողջ քունը ապահովում է մեր […]
23:45 17.11.2018
Առնվազն 6 զբոսաշրջիկ է զոհվել և տասնյակ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով, հաղորդում է NDTV-ն: Պատահարը տեղի է ունեցել Խուբլի- Դխարվադ քաղաքի (Կարնատակայի նահանգ) մոտակայքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսը Մումբայից ուղևորվում էր դեպի Խամպի: Տուժողներին հասցրել են նահանգի բժշկական ինստիտուտի հիվանդանոց: Ոստիկանությունը դեպքի առթիվ քննություն է սկսել: Bus collides […]
23:42 17.11.2018
Ճապոնիայի 27-ամյա բնակչուհին սպանել է ամերիկյան բանակի սերժանտին, որ ծառայություն է իրականացրել Յոկոտայում: Այս մասին հայտնում է Air Force Times-ը: Հաղորդվում է, որ 35-ամյա զինվորականի անշնչացած մարմինը հայտնաբերվել է այդ կնոջ տանը: Սպանության մեջ կասկածվող կինը հայտնել է, որ դանակով մի քանի հարված է հասցրել տղամարդուն այն բանից հետո, երբ նա առաջարկել է բաժանվել:
23:36 17.11.2018
Ռուսական РБК-ն անդրադարձել է արտասովոր հիշողությամբ օժտված հայազգի Սամվել Ղարիբյանին: «Մտավոր հատուկ վարժությունների միջոցով նա ընդունակությունները զարգացրել է այն աստիճանի, որ կարողանում է մեկ վայրկյանում հիշել ցանկացած տեսակի ինֆորմացիա: Ռեկորդներից մեկը Ղարիբյանը սահմանել է 1990 թվականին: Նա գրեթե առանց սխալվելու կրկնել է իրեն անծանոթ մոտ 2000 բառ՝ աշխարհի տասնյակ լեզուներով»,- գրված է հոդվածում: Աղբյուրը նաև […]
23:29 17.11.2018
2017 թվականի նոյեմբեր ամսին անհետացած «Սան-Խոսան» ռազմական սուզանավը հայտնաբերվել է: Այս մասին հայտարարություն է տարածվել Արգենտինայի ռազմածովային ուժերի թվիթերյան էջում, հայտնում է РИА новости-ն: «Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը հաղորդում են, Ocean Infinity ընկերության կողմից մշակված սարքավորման օգնությամբ իրականացվել են խորքային հետազոտություններ, որի արդյունքում հայտնաբերվել է «Սան-Խուան» սուզանավի գտնվելու վայրը»,- ասված է կառույցների տարածած […]
23:20 17.11.2018
«Նախ, մեր հասարակությունը հիմա խիստ բևեռացված է, և դա իշխանությունների գործունեության ոչ միայն արդյունքն է, այլև նպատակը: Հասարակության այն հատվածում, անկախ թե ինչ է արել վարչապետը, նրան պիտի ասեն կեցցես, նրա տեղակալը կոռուպցիոն սկանդալի մեջ է, բայց մարդիկ ասում են ոչինչ, նրան կարելի է»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է քաղաքական պետական […]