12:02 15.11.2018
Խորհրդարանի նոյեմբերի 15-ի նիստում քննարկման դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունելու հարցը: Մարուքյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է նախնական կալանքի տակ պահվող անձանց համար մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ ներկայում գործող մեկ օրը մեկ օրվա հաշվարկի փոխարեն, առաջարկվում է նաև, որ այս օրենքն ունենա հետադարձ ուժ, որպեսզի այն […]
11:56 15.11.2018
Նոյեմբերի 21-ին խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունեց այսօր: Այդ օրը քվեարկության կդրվի «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օրից: Մինչ այդ, խմբակցությունների անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են տեսակետներ նախագծի վերաբերյալ։
11:51 15.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 15-ին խորհրդարանում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ իր կարծիքն անփոփոխ է՝ այս ոլորտում երիտասարդների, երեխաների, անչափահասների գայթակղությունը, հրապուրվելը սահմանափակելու ճանապարհը նախ սկսվում է գովազդի խիստ սահմանափակմամբ: «Օրենքի նախագիծը, որ ներկայացվել է, ստացել է հանրային մտահոգությունները բավարարելու տեսանկյունից լիարժեք բովանդակություն, ամենակարևորը՝ […]
11:46 15.11.2018
Կառավարությունը շուրջ 270 մլն դրամ կհատկացնի ՔԿՀ-ում կառուցման աշխատանքներ իրականացնելու համար: Համապատասխան որոշումն գործադիրն ընդունեց այսօրվա նիստում: Արադարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ գումարն ուղղվելու է «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Սևան» ՔԿՀ-ների տարածքներում շինարարական մի շարք աշխատանքներ կատարելուն: Նա նաև ասել է, որ համակարգում 10 տարի է՝ կապիտալ աշխատանքներ չեն կատարվել:
11:44 15.11.2018
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Կարեն Թամազյանը նոյեմբերի 15-ին խորհրդարանում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով՝ նշեց, որ այն մեծ քայլ է հարցի կարգավորման, գայթակղության զսպման ուղղությամբ: Թամազյանը հայտնեց, որ Կառավարությունն ունեցել է առաջարկներ, որոնք քննարկվել են թե՛ հեղինակի, թե՛ հանձնաժողովի կողմից: Նա հակիրճ նշեց, որ նախագծին մեծ մասնակցություն է ունեցել նաև […]
11:41 15.11.2018
«Այս ընտրություններով մենք կնպաստենք ավտորիտարիզմի թարմացմանը: Նախորդ ընտրություններից տեսաք, որ հնարավոր չեղավ արտահայտել գաղափարներ, հայհոյախառն ու կեղծիքներով հարուստ ընտրություններ: Հիմա էլ արդեն դերերը բաժանել են, մեկն իշխանություն է, մեկն՝ ընդդիմություն, մեկը դուխով է, մեկը՝ խելքով»,- այս մասին ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա կարծում է, որ այժմ հայ ազգը կանգնել է լուրջ […]
11:25 15.11.2018
Մենք այս ընտրություններում պետք է բացառենք անգամ մի քվեաթերթիկի սխալ տրցակում տեղադրելը: Այսօր կառավարության նիստի ընթացքում մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ դա պետք է բացառվի ոչ միայն միջկուսակցական, այլև ներկուսակցական ձևաչափում: «Ինչ նկատի ունեմ, քանի որ նաև ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն […]
11:21 15.11.2018
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Հրաչյա Հակոբյանը նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ անդրադարձավ «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծին: Նա ասաց, որ նախագծի վերաբերյալ երկար ու համակողմանի քննարկումներ են եղել: Հակոբյանի խոսքով՝ այս նախագծով փորձելու են հնարավորինս սահմանափակել տոտալիզատորների, ինտերնետային շահումով խաղերի գովազդը: Նախագծով սահմանվում է, որ շահումով խաղերի գովազդ պետք է չլինի մինչև […]
10:45 15.11.2018
Ազգային ժողովում առավոտյան խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել: Առավոտյան դահլիճում գրանցվել է 45 պատգամավոր, ինչի արդյունքում քվորում չի ապահովվել, ու խորհրդարանը չի կարողացել սկսել լիագումար նիստի աշխատանքը: Հիշեցնենք, որ քվորում ապահովելու համար դահլիճում պետք է ներկա գտնվեն ու գրանցվեն առնվազն 53 պատգամավորներ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, սակայն, գործընկերներին առաջարկել է չհեռանալ դահլիճից ու նստած սպասել […]
01:00 15.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Մենք գտնվում ենք որոշակի արտակարգ իրավիճակում, որովհետև հեղափոխությունից հետո քաղաքական իմաստով ևս պետք է հաշվի առնենք արտակարգ իրավիճակների մթնոլորտը: Մենք պիտի ուժերը գերլարենք, որ հասնենք արդյունքի: Նախկինում, եթե որևէ ընդդիմադիր ուժ ցանկանում էր ֆինանսական միջոցներ հայթայթել, և ինչ-որ գործարար […]
00:53 15.11.2018
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան աշխատանքից հեռացրել է մրցավարին, որը ստիպել է ֆուտբոլիստուհիներին «քար, մկրատ, թուղթ» մանկական խաղի միջոցով խաղարկել գնդակը, հաղորդում է Bleacherreport-ը: Մրցավարը նշել է, որ մոռացել էր հանդերձարանում այն մետաղադրամը, որով պետք է խաղարկեին գնդակը և ժամանակ չկորցնելու և հեռուստատեսային հեռարձակումը չուշացնելու համար, ընտրել է «քար, մկրատ, թուղթ» տարբերակը: Դա եղել է Սուպերլիգայի «Մանչեսթեր Սիթի-Ռեդինգ» […]
00:45 15.11.2018
Համացանցում հայտնված կատուն «ամենատգեղ կատու» բնութագիրն է ստացել՝ ձեռք բերելով 68 հազար հետևորդ: Այս մասին հայտնում է reddit-ը: Հաղորդվում է, որ կատվի տեսանյութը տարածած օգտատերն այն այսպես է մակագրել՝ «տարօրինակ կատու»: Պարզվել է, որ կատվի տերերը կենդանու համար սոցցանցում էջ են բացել՝ տարածելով կենդանու լուսանկարներն ու տեսանյութերը: Կատվի անունը Վիլֆրեդ է, որը թարգմանաբար նշանակում է […]
00:27 15.11.2018
Ավստրալիայի դատարանը 3 մարդու մեղավոր է ճանաչել 2016 թվականի Ամանորյա տոներին ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում է տեղական ABC հեռուստառադիոկայանը: Աղբյուրը հայտնում է, որ նման որոշում կայացել էր դեռևս նոյեմբերի 2-ին, սակայն տեղի լրատվամիջոցներին արգելվել է լուսաբանել այդ թեման: Նշվում է, որ այս գործի քննությունը 6 օր է տևել: Ավելի վաղ՝ 2016 թվականին, Ավստրալիայի […]
00:10 15.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Ռեյտինգային համակարգի դրական կողմն այն է, որ թեկնածուները անմիջական շփման մեջ են գտնվում քաղաքացիների հետ, և քարոզարշավի ընթացքում քաղաքացին կարողանում է իր քվեն տալ այս կամ այն թեկնածուին»: Անդրադառնալով ՀՀԿ-ի մասնակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Հայկ Կոնջորյանը նշեց, որ ՀՀԿ-ն վերջին […]
23:37 14.11.2018
Անաստասիա Վոլոչկովան Կրասնագորսկում ելույթի ժամանակ բեմի վրա ընկել է: Բալետի պարուհու ոտքերը խճճվել են երկար զգեստի մեջ, երբ նա մոտեցել է բեմին՝ ծաղիկները վերցնելու: Ընկնելու տեսանյութը Instagram-ում տարածել է հենց ինքը՝ Անաստասիա Վոլոչկովան: Նա շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին մխիթարելու համար և գրել ընկնելու հետևանքների մասին. «Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում իմ հանդիսատեսին բարոյական աջակցության համար: […]
22:53 14.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Քննադատությունը չպիտի լինի ինքնանպատակ: Ժողովուրդը, երբ որոշում է, թե որ ուժը պիտի լինի իշխանություն, որ ուժը՝ ընդդիմություն, այդ որոշումը կայացնում է մի շարք չափորոշիչների հիման վրա: Այդ չափորոշիչներից մեկը կարող է լինել իշխանության նկատմամբ քննադատության ռացիոնալության աստիճանը, բայց, իմ […]
22:06 14.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր փակել է Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա գնացող հատվածը, այն բանից հետո, երբ աշխատանքային օրվա ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանն ասել է, որ ՊԵԿ-ի առաջարկը չի փոխվում: Այն է՝ մեքենաները ներկրել, չշահագործել այնքան ժամանակ, քանի դեռ ղեկը փոխված չէ ձախ: Բանն այն է, որ Նաիրի […]
22:00 14.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել, այս անգամ՝ Կառավարության շենքի դիմաց: Մուտքի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո նախաձեռնության անդամները որոշել են ավտոերթ իրականացնել Հանրապետության հրապարակում: Երթի ընթացքում ավտովթար է գրանցվել: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է դուրս եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը, ով առաջարկել է զրույցը […]
21:53 14.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ սահմանին աջ ղեկով մեքենաների թիվն օրեցօր ավելանում է ու արդեն անցել է 300-ը: Ընդհանուր առմամբ, պատվիրված մեքենաների թիվը 3000 է, և եթե խնդիրը չլուծվի ու շարունակեն չթույլատրել մեքենաների ներկրումը, սահմանում խնդիրներ կառաջանան: Բագրատաշենի անցակետում կուտակված մեքենաներից մի քանիսն արդեն վնասվել են, քանի որ տարածքով անցնող բեռնատարները շրջադարձի […]
21:46 14.11.2018
Այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից, թե արդյո՞ք իրենք հակասություններ ունեն ներսում: Այսպես մտածելու պատճառն այն է, որ նախաձեռնության անդամները պատվիրված մեքենաների թվի վերաբերյալ միշտ չէ, որ նույն պատասխանն են տալիս: Միանշանակ չէ դիրքորոշումը նաև ղեկը փոխել-չփոխելու վերաբերյալ. «Մեր կազմակերպության մեջ չկա նման բան, բոլորս միասին մի նպատակ ունենք, որ […]
20:42 14.11.2018
Քիչ առաջ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ այսօր դադարեցնում են բողոքի ակցիան և վաղը առավոտից՝ ժամը 8-ից, գալու են, որպեսզի կապվեն Վարագ Սիսեռյանի հետ ու նրա հետ հանդիպեն: ShantNews.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր ևս բողոքի ակցիաներ էին իրականացնում և ճանապարհներ փակում: Ակցիայի մասնակիցները նշել են, որ եթե այս […]
20:30 14.11.2018
Հնդկաստանի հյուսիսում կապիկը երեխային խլել է իր մոր ձեռքից ու թողել է տներից մեկի տանիքին, ինչի հետևանքով երեխան մահացել է: Այս մասին հայտնում է Times of India պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ դեպքի պահին մայրը կերակրում էր նորածնին: «Նեհան (մայրը-խմբ.) չի հասկացել, թե ինչ է կատարվում, երբ կապիկն արդեն հափշտակել է երեխային: Ես վազեցի նրա […]
20:26 14.11.2018
«Օրինաց երկիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել իրենց ընտրական ցուցակը: ՕԵԿ-ի ընտրական ցուցակի գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որին հաջորդում են Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, Հայկ Հովհաննիսյանը, Կարեն Դավթյանը, Սիմոն Հակոբյանը, Մարինե Քոչարյանը, Հասմիկ Եղիազարյանը, Վահե Վարդապետյանը։ «Ընդհանուր ցուցակում ներկայացված են Երևանի և ՀՀ մարզերի մեր ներկայացուցիչները: Ներկայացված են մարդիկ, որոնք ունեն փորձ, […]
20:09 14.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաշված ժամերի ընթացքում, բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակում: 2018թ-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, անհայտ անձը զինված մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող […]
20:05 14.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում ընդգրկված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց անցկացնել, միաժամանակ ամրագրվում է, որ վարչապետի որոշմամբ՝ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Դրանից ելնելով՝ […]
20:02 14.11.2018
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ՊԵԿ-ը զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում «բացահայտված»՝ հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում իբր թե ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու, ինչպես նաև իբր թե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի […]
20:00 14.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, գողության և գողության օժանդակության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու անձի: […]
19:59 14.11.2018
Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ: Երկուստեք կարևորվել […]
19:55 14.11.2018
Գյուլենական խմբավորման հետ ասոցացվող և Թուրքիայում հետախուզվող 452 անձանց ձերբակալելու համար երկրի ղեկավարությունը դիմել է այլ երկրների՝ այդ անձանց Թուրքիային հանձնելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Գյուլենական շարժման արտասահմանյան կառույցների ղեկավարների վերաբերյալ հետաքննության շրջանակներում պատրաստվել է 452 մարդու արտահանձնման հայտ։ Դրանք ուղարկվել են 83 երկիր, որտեղ հայտնաբերվել [մեղադրյալները]։ Մենք […]