15:52 14.11.2018
«Իմ քայլը» դաշինքն առաջինն է արտահերթ ընտրությունների գրանցման համար փաստաթղթեր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված է 183 անձ: ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Այս ցուցակը հեղափոխական է իր ամբողջ բովանդակության մեջ։ Մենք առաջնորդվել ենք նաև այն տրամաբանությամբ, որ ժամանակն է քանդել բարիկադները, հենց սրանով պայմանավորված էլ՝ ցուցակում են […]
15:47 14.11.2018
ԱԺ-ն այսօր քննարկում է նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ՀՀ-ում արգելել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը: «Նախագիծը վերաբերում է ժողովրդական լեզվով ասած՝ «Տոտոների» և «Վիվարոների» կամ օրենսդրական լեզվով ասած՝ բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը ՀՀ-ում»,- ասել է Ֆարմանյանը: Ֆարմանյանը նշել է, որ նախագծով նախատեսվող արգելքը վերաբերում […]
15:47 14.11.2018
SHANTNEWS.am-ն այսօր հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունը այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել՝ այս անգամ կառավարության շենքի դիմաց: Մուտքի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո նախաձեռնության անդամները որոշել են ավտոերթ իրականացնել՝ աջ ղեկով մեքենաներով շրջապտույտներ են կատարել Հանրապետության հրապարակում, ազդանշաններ տվել: Նաև ավտովթար է գրանցվել: Կառավարությունից արձագանքել են և ակցիայի մասնակիցների հետ զրուցելու է եկել […]
15:38 14.11.2018
Giphy անվանումը կրող ամերիկյան GIF-լուսանկարների գրադարանը Giphy’s Film Fest խորագրով փառատոն է անցկացրել: Այս մասին հայտնում է Slate.com-ը: Հաղորդվում է, որ առաջին անգամ անցկացվող մրցույթ-փառատոնում հաղթանակ է տարել Կալիֆոռնիայում բնակվող, ազգությամբ հայ Անի Հակոբյանը: Նրա 18 վայրկյան տևողությամբ GIF տեսանյութը հաղթող է ճանաչվել մրցույթին ներկայացված 118 աշխատանքների շարքում: «Ես սիրում եմ կարճամետրաժ ֆիլմեր: Կարճամետրաժ ֆիլմերի […]
14:45 14.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր՝ կառավարության շենքի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ ասել են, որ մեքենաների կոդերը չեն ներկայացրել: Հիշեցնենք, որ օրեր առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանն ասել էր, որ նախաձեռնությունը հայտնել է կոդերը տրամադրելու մասին: «Հիմա սահմանին 300 մեքենա կա, մեր տվյալներով՝ բոլոր ընկերությունների կողմից մոտ 2000, 2500 մեքենա է գնվել: […]
14:45 14.11.2018
Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վերջինիս հանցակցության, ինչպես նաև առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով ապօրինի խողովակների միացմամբ հողատարածքների ոռոգման նպատակով ջրամատակարարում իրականացվելու փաստի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2018 թվականի հոկտեմբերի 31-ին Պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ […]
14:30 14.11.2018
SHANTNEWS.am-ն այսօր հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունn այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել՝ այս անգամ Կառավարության շենքի դիմաց: Նախաձեռնությունը առաջարկել է կառավարությանը աջ ղեկով ավտոմեքենաները ներմուծել մասերի բաժանած ու փոփոխություն կատարել կառավարության այն որոշման մեջ, որով աջ ղեկով մեքենան անսարքություն չի համարվի և կթույլատրվի վերասարքավորել մեքենաներն ու վարել: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կառավարության դիմաց […]
14:26 14.11.2018
Այս նախաձեռնությամբ բացահայտում ենք մետաղական հանքարդյունաբերություն իրականացնող կազմակերպությունների իրական սեփականատերերին: Այս մասին «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Վարդան Գևորգյանը: Նա նշել է, որ կառավարության համար դա շատ կարևոր է: «Թե՛ հանրությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը մասնակից է դառնում հանքարդյունաբերության […]
14:20 14.11.2018
SHANTNEWS.am-ն այսօր հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել՝ այս անգամ Կառավարության շենքի դիմաց: Մուտքի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո նախաձեռնության անդամները որոշել են ավտոերթ իրականացնել՝ աջ ղեկով մեքենաներով շրջապտույտներ են կատարել Հանրապետության հրապարակում, ազդանշաններ տվել: Նաև ավտովթար է գրանցվել: Կառավարությունից արձագանքել են, և ակցիայի մասնակիցների հետ զրուցելու է եկել […]
14:20 14.11.2018
«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով։ Ընկերության «քաղցրասերուցքային կարագ»-ի բաղադրության մեջ ընդհանրապես բացակայում է կովի կաթը. այն 100 %-ով բուսական ծագման է: Այս մասին հայտարարվեց այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում: Տուգանքը կիրառվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորման, մասնավորապես սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաև մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար: ՀՀ ՏՄՊՊՀ-ն […]
14:18 14.11.2018
Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Վրացական կողմի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, ինչը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության […]
13:48 14.11.2018
Նոյեմբերի 14-ը ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերի՝ ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջին օրն է: Ըստ ընտրությունների անցկացման ժամանակացույցի՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է նոյեմբերի 14-ից մինչև 19-ը՝ ժ. 18:00-ն: Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Նախընտրական […]
13:43 14.11.2018
Նախկին ԲՀԿ-ական, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ առաջարկ է ստացել ՀՀԿ-ի կողմից՝ մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ Հայտնում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից՝ որպես Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ստացել եմ առաջարկ՝ մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին: Որպես պատգամավորության թեկնածու՝ առաջադրվելու եմ […]
13:37 14.11.2018
Խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օր անց: Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Ինչպես արդեն նշել էինք՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 21-ին հնարավոր է՝ արտահերթ նիստ հրավիրվի բյուջեի նախագծի քվեարկության համար: Հիշեցնենք, որ երեկ բյուջեի նախագծի քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօր էլ […]
13:36 14.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է աջ ղեկով ավտոմեքենաների խնդրին՝ տեղեկացնելով, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացման համար ներկայացված առաջարկը, որը հնարավորություն է տալիս հօգուտ ՀՀ քաղաքացիների լուծել խնդիրը՝ առանց խախտելու, շրջանցելու օրենքը, քննարկվել է տարբեր գերատեսչությունների, աջ ղեկով մեքենաներ ներմուծող քաղաքացիների, կազմակերպությունների ղեկավարների կողմից: «Ի […]
13:29 14.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը խորհրդարանում նոյեմբերի 14-ին հայտարարեց, որ մեծ մտահոգություն ունի՝ կապված տեսչական մարմինների գործունեության ֆունկցիոնալ գնահատման հետ: Նրա խոսքերով՝ մեզանում հաճախ տեսչական մարմինները դիտվում են որպես գործիք, ինստիտուտ, հնարավորություն՝ որևէ օրենսդրական ակտի կամ ընդունած օրենքի իրականացման ընթացքի վերահսկման և վերահսկման խախտման դեպքում պատժելու, պատժամիջոցներ կիրառելու առումով, այսինքն՝ տեսչական մարմիններին շատ դեպքերում որպես […]
13:24 14.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ համաձայն չէ այս բյուջեին տրվող «իներցիոն» որակման հետ: «Եթե պետք է լիներ իներցիոն և ոչ հեղափոխական բյուջե, ի՞նչ իմաստ ուներ այս շուտափույթ, ափալ-թափալ ընտրությունների կազմակերպումը: Եթե այս բյուջեն նախորդի շարունակությունը պետք է լիներ, ներկայիս խորհրդարանն ավելի օգտակար կլիներ: Չեմ ցանկանում փնովել, […]
13:12 14.11.2018
Ռամկավար ազատական կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին ասված է կուսակցության հայտարարության մեջ: «2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններից ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի: Ենթադրվում է, որ այդ ընտրությունները կլինեն թավշյա հեղափոխության շարունակությունը, և երկրում սկսված փոփոխությունները կհանգեն իրենց տրամաբանական ավարտին: Ռամկավար ազատական կուսակցությունը մի քանի օբյեկտիվ պատճառներով […]
12:54 14.11.2018
Այն բյուջեն, որ ներկայացված է, հեղափոխական սպասումներին համարժեք չէ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Չնայած դրան՝ «Ծառուկյան» խմբակցությունն աջակցելու է բյուջեի հաստատմանը: «Հեղափոխությունից հետո սպասելիքները բյուջեից, որ նրանք կարող են բարձր ցուցանիշներ ապահովել, բեկում մտցնել և՛ սոցիալական ոլորտում, և՛ աշխատանքային շուկայում, միգուցե այդպես չէ: Բայց այն պայմանները, որ ստեղծվել են՝ […]
12:48 14.11.2018
Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձևակերպումը, այլ ոչ թե «տարածքային ամբողջականության երաշխավոր», […]
12:46 14.11.2018
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ընդգծեց՝ տարօրինակ իրավիճակ է, որն առաջացել է այն պատճառով, որ ինքնանպատակ որոշել են՝ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին: «Մենք հայտնվել ենք մի վիճակում, որ բյուջեն ներկայացնում է մի կառավարություն, որտեղ բոլոր անդամները պաշտոնակատար են, պիտի հաստատի մի ԱԺ, որը դե-յուրե արձակված վիճակում է, ըստ […]
12:45 14.11.2018
«Տեղեկացնում ենք, որ Ստեփանծմինդա-Լարս անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Անցակետի ռուսական հատվածում կա բեռնատարների որոշակի հերթ (մոտ 500 մետր)»,- այս մասին ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1256952681114005/?type=3&theater
12:43 14.11.2018
Ճիշտ չէ, որ մարդիկ ապրելու են ավելի վատ, քան 2018-ին: Այս մասին «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը: Շարմազանովի ակնարկը, թե տնտեսական աճն 2019-ին ավելի ցածր է լինելու, ըստ այդմ էլ՝ քաղաքացիները վատ կապրեն, նախարարի պաշտոնակատարի […]
12:38 14.11.2018
ԱՄՆ-ում ընթացող քաղաքական զարգացումների ու ընտրական գործընթացների մասին «Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ելույթների պատրաստման և խմբագրման բաժնի ղեկավար, ամերիկահայ Ալիսա Թաբիրյանի հետ: «Ընտրությունները շատ հաջողված են Հանրապետական կուսակցության համար: Մենք ավելացրինք Սենատում մեր տեղերը: Պատմության մեջ ընդամենը չորս անգամ է պատահել, երբ իշխող կուսակցությունը կարողացել է նախագահի առաջին ժամկետի ընթացքում միջանկյալ […]
12:30 14.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, բացի ոլորտում արված քայլերից, անդրադարձավ նաև որոշ սադրանքների: Նա ընդգծեց՝ Հայաստանում կրթությունը պետք է լինի ներառական և արդար: Այն, ինչ արվել է վերջին վեց ամիսներին միտված է դրան, որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե առանձին խմբերի: […]
12:14 14.11.2018
«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը, հավատարիմ մնալով պետության ապագայի նկատմամբ իր պատկերացումներին, հայտարարում է հետևյալը. «Երկրի զարգացման այս հանգրվանում որոշում է կայացվել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևյալ հիմնավորմամբ. Համակարգային վերափոխումների հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական թիմին պետք է հնարավորություն տալ լիարժեք դրսևորվելու և սեփական ծրագրերն իրագործելու համար: Այս քաղաքական թիմը վաստակել է երկրում իշխանություն ձևավորելու […]
12:10 14.11.2018
Բնապահպանությունը հիմնվելու է կանխարգելման, ոչ թե փոխհատուցման մեխանիզմի վրա: Այս մասին խորհրդարանում հայտարարել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Նա նշել է, որ 1998 թվականից գործող, այնուհետ փոփոխությունների ենթարկված փոխհատուցման մեխանիզմները համարժեք չեն եղել: Նախարարի պաշտոնակատարն օրինակ է բերել. ծծմբի երկօքսիդի արտանետման 1 տոննայի վճարը կազմում է 1800 դրամ: «Սա է հարցերից մեկը նաև, որ […]
12:04 14.11.2018
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 13-ին ԱԺ ամբիոնից 2019թ. բյուջեի նախագծի վերաբերյալ քաղաքական շեշտադրումներով հանդես եկավ: Նա ասաց, որ երբ իշխանության ներկայացուցիչ էր, ներկայացնում էր պետբյուջեի դրական կետերը, այսօր, իբրև ընդդիմադիր, չգրված օրենքով պետք է ներկայացնի բացասականը՝ ուղղելու, ոչ թե խանգարելու միտումով: «Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցան քաղաքական զարգացումներ, ապագա պատմաբանների խնդիրն է՝ դա հեղափոխությո՞ւն էր, […]