TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Admin

Admin

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին

11:50 14.11.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից: Կուսակցության գործադիր մարմինն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել նոյեմբերի 13-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում:

̰
Լուրջ վարկային, ներդրումային ծրագիր կա՝ կապված ինժեներական քաղաքի հետ. Հակոբ Արշակյան

11:36 14.11.2018

Լուրջ բյուջետային և վարկային, ներդրումային ծրագիր կա՝ կապված ինժեներական քաղաքի հետ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նա ասել է, որ միջազգային ընկերությունների հետ իրենք մեծ ծրագիր են իրականացնում՝ հնարավորություն ընձեռելով ինժեներական ընկերություններին աշխատել մեկ վայրում:

̰
Ըստ էության, ոչ մի գործնական քայլ չի իրականացվում. Էնֆիաջյանը՝ «Հին Երևան» ծրագրի մասին

11:31 14.11.2018

«2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ «Հին Երևան» ծրագրի խնդրին: Նա նշել է, որ ծրագրի ժամկետներն ամբողջությամբ խախտվել են: Նա առաջարկել է «Հին Երևան» ծրագիրն իրականացնել Կոնդ թաղամասում: Բյուջեի նախագծին անդրադառնալով՝ Էնֆիաջյանն ասել է՝ իրենք խմբակցության ներսում քննարկել են այն ու պատրաստվում են ամբողջությամբ սատարել նախագծի անցկացմանը:

̰
«Հայոց արծիվներ»-ն ԱԺ ընտրությանը չի մասնակցի

11:17 14.11.2018

«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չի մասնակցելու: Միաժամանակ, կուսակցությունից հայտնում են, որ հաջորդ ընտրություններին կմասնակցեն։

̰
Հայաստանում հաջորդ տարի գյուղատնտեսական ապահովագրության ծրագիր կներդրվի

11:13 14.11.2018

Գյուղատնտեսության բնագավառը պետք է լինի մրցունակ և արդյունավետ՝ հիմնված նորարարական տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա: Այս մասին «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթի ընթացքում հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նա նշել է, որ կառավարության գլխավոր խնդիրը գիտելիքային գյուղատնտեսություն ունենալն է: Գյուղատնտեսության նախարարությունն ուշադրություն է դարձնելու ոլորտի միջին մասնագիտական կրթության […]

̰
Դուք խոսում եք գյուղատնտեսության մասին, բայց զարգացման որևէ քայլ չեք ձեռնարկում. ՀՅԴ-ական պատգամավոր

11:02 14.11.2018

Դուք խոսում եք գյուղատնտեսության մասին, բայց զարգացման որևէ քայլ չեք ձեռնարկում: «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է  ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը: Նա նշել է, որ իրենք կառավարության կողմից որևէ ռազմավարական քայլ չեն տեսնում այդ ոլորտի զարգացման ուղղությամբ: Ըստ պատգամավորի՝ գյուղացուն աջակցելը, սուբսիդավորելը ժամանակավոր լուծում է: Առաքելյանը խոսել է գյուղատնտեսական ապահովագրության […]

̰
Խիստ մտահոգիչ են, ինչ-որ տեղ հուսահատեցնող են բյուջեում կրթության և գիտությանը հատկացված գումարները. Ս. Սեյրանյան

10:54 14.11.2018

Խիստ մտահոգիչ են, ինչ-որ տեղ հուսահատեցնող են բյուջեում կրթության և գիտությանը հատկացված գումարները: Այս մասին այսօր «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը: «Ես, անշուշտ, հասկանում եմ այն պատճառաբանությունը, որ կառավարությունը համապատասխան գումարներ է նախատեսել: Բայց, եթե մենք ամենամեծ ներդրումը չանենք ապագայի մեջ, եթե ներդրումը պետությունն  ինքը […]

̰
Մեր գաղափարը մնում է կիսատ, եթե չասեմ՝ օդի մեջ կախված. ՀՅԴ-ական պատգամավորի արձագանքը՝ կառավարության նախաձեռնությանը

10:52 14.11.2018

Եթե աշխատանքը խրախուսում ենք և եթե չկան մարդիկ, ովքեր պետք է զբաղվեն աշխատանքով, ուրեմն՝ մեր գաղափարը մի տեսակ մնում է կիսատ, եթե չասեմ՝ օդի մեջ կախված: Խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանը: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում նախագծի քննարկման ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, […]

̰
ԱԺ-ն նոյեմբերի 21-ին հնարավոր է արտահերթ նիստ հրավիրի

10:41 14.11.2018

Խորհրդարանն այսօր ևս շարունակում է քննարկել «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Մինչ քննարկման անցնելը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց՝ նոյեմբերի 21-ին հնարավոր է արտահերթ նիստ հրավիրեն բյուջեի նախագծի քվեարկության համար: Հիշեցնենք, որ  «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը երեկ ևս քննարկվել է խորհրդարանում: Նախագծի քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ […]

̰
The New Times-ը Facebook-ով գումար է հավաքել պետական տուգանքը վճարելու համար

00:36 14.11.2018

The New Times ռուսաստանյան ամսագիրը 25 միլիոն ռուբլի է հավաքել ռուսական Роскомнадзор վերահսկողական ծառայության ներկայացրած տուգանքը վճարելու համար, ինչի մասին հայտարարել է լրատվամիջոցի խմբագիրը։ Այդքան գումարը համարժեք է 180 միլիոն հայկական դրամին։ Տուգանքը ներկայացվել է այն բանից հետո, երբ արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցը ժամանակին չի ներկայացրել հայտարարագիր ֆինանսական շրջանառության վերաբերյալ։ Վերահսկողական ծառայությունը 25 միլիոն ռուբլի […]

̰
Նոր Boeing-ում կարևոր բացթողում են հայտնաբերել, որը եղել է նաև Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանման պատճառը

00:23 14.11.2018

Ամերիկյան Boeing 737 MAX ինքնաթիռներում կարևորագույն բացթողում են հայտնաբերել, որը կարող է վթարի պատճառ դառնալ։ Ամերիկյան Wall Street Journal լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ արտադրող ընկերությունը թաքցրել է այդ թերությունը, որը կարող է «քաշել» ճգնաժամային իրավիճակում։ Այս թերությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ինդոնեզիայում այս տիպի ինքնաթիռն ընկավ ծովը: Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից […]

̰
CNN-ը դատի է տվել Թրամփին՝ լրագրողի իրավունքները խախտելու մեղադրանքով

23:11 13.11.2018

Դատարան ներկայացված հայցով ամերիկյան CNN հեռուստաալիքը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի 5 աշխատակցի դեմ, որոնք լրագրողից վերցրել են նրա հավատարմագիր-անցաթուղթը՝ թույլ չտալով մուտք գործել նախագահի նստավայր։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Խոսքը այն միջադեպի մասին է, երբ CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան Թրամփին հարց է տվել ամերիկյան ընտրություններին ռուսական ներազդման թեմայով, սակայն չպատասխանելով […]

̰
̰
Պատանեկության ընկերները պատմել են Յուրի Վարդանյանի մասին

22:23 13.11.2018

ՄՀՀ-ում՝ աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին վերջին հրաժեշտի ժամանակ, ծանրորդի պատանեկության ընկերները՝ Մացակ Փոլադյանը, Վլադիմիր Մանասյանը, Ռաֆայել Հայրապետյանը պատմել են իրենց ընկերոջ մասին: Յուրի Վարդանյանն ի՞նչ էր սիրում, ինչի՞ց էր դժգոհում, ինչպե՞ս էր արձագանքում, երբ իրեն լեգենդ էին անվանում և ո՞վ պատճառ դարձավ, որ ծանրամարտում առաջին քայլերն անի, մանրամասները՝ SHANTNEWS.am-ի հարցազրույցներում։

̰
Յուրի Վարդանյանը մեծ բացթողում էր համարում աղջիկ չունենալը. Կարապետ Օհանյան

21:14 13.11.2018

Այսօր ՄՀՀ-ում աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի հրաժեշտի ժամանակ նրա օգնական Կարապետ Օհանյանն ասել է, որ Վարդանյանն անընդհատ կրկնել է, թե կյանքում մեծ բացթողում ունի՝ աղջիկ չունենալով. «Յուրի Վարդանյանն ունի 3 տղա և իր երազնանք է եղել, որ ունենար աղջիկ: Փոքր աղջիկ երեխա, որ տեսնում էր, անտարբեր չէր անցնում, միշտ կմոտենար կսիրեր, կկանչեր իր մոտ»,- պատմել […]

̰
Արտակ Դավթյանը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր

20:30 13.11.2018

Նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում նոյեմբերի 12-ին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Եվանգելոս Ապոստոլակիսի և Հունաստանի ցամաքային զորքերի բարձրաստիճան ղեկավարության […]

̰
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

20:14 13.11.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի լրատվական ծառայությունից: Հոգեշնորհ Տ. Գրիգորիս աբեղա Շոխիկյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակում ստանձնած պարտականություններից, կոչվել է ուսման Մեծ Բրիտանիայում: Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան Հոգևոր Ճեմարանի վերակացուի պարտականություններից, ծառայության […]

̰
Ծանրաձողը միշտ հետն էր. ընկերը՝ Յուրի Վարդանյանի մասին

19:50 13.11.2018

ՄՀՀ-ում այսօր աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին հրաժեշտ տալու էին եկել նրա պատանեկության ընկերները: Նրանցից մեկը՝ Մացակ Փոլադյանը, պատմել է, որ Վարդանյանն իր բոլոր աշխատավայրերում ծանրաձող է ունեցել: «Նախագահականում, երբ աշխատում էր, ես եղել եմ իր գրասենյակում, սպորտի նախարարությունում էլ, Վրաստանում դեսպանի իր աշխատասենյակում էլ՝ կաբինետի հետևի կողմում, մի փոքր սենյակ գտնում էր ու էդ ձողը պահում: […]

̰
ԿԸՀ-ն ՊՆ ներկայացուցիչներին է փոխանցել էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ

19:44 13.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստի ընթացքում արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների […]

̰
Այսօր վերջնական կհասկանանք՝ մասնակցելո՞ւ ենք ընտրություններին, թե՞ ոչ. «Քաղաքացու որոշում»

19:33 13.11.2018

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության  գործադիր մարմնի անդամներ Կարեն Հարությունյանն ու Սուրեն Սահակյանը պատասխանել են օգտատերերի հարցերին: «Այսօր վերջնական կհասկանանք՝ մասնակցելո՞ւ ենք ընտրություններին, թե՞ ոչ»,- ասաց Կարեն Հարությունյանը: Սուրեն Սահակյանը հայտնեց, որ իրենք հակված են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: «Կուսակցությունների մասին» օրենքը սահմանափակումներ է դնում: Մենք ունենք իրոք 800 անդամ, բայց նրանք […]

̰
Վարչապետը, ցանկության դեպքում, կարող էր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու առաջարկություն ներկայացնել նախագահին. փաստաբան

19:30 13.11.2018

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն լուրերին, թե Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիության շնորհումը կլիներ ապօրինի: «Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու նրա նախկին դիմումները մերժվել են հայեցողական լիազորությամբ, հետևաբար նույն հայեցողական լիազորությամբ որևէ ժամանակ կարող են վերանայվել։ Վարչապետը, ցանկության դեպքում, կարող էր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու առաջարկություն […]

̰
ԶՈՒ-ում պետությանը հասցված 96 մլն դրամի վնաս է հայտնաբերվել. հարուցվել է 19 քրգործ

19:22 13.11.2018

ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է 2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները։ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից այդ ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է 104 ուսումնասիրություն, այդ թվում՝ թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և […]

̰
ՌԴ-ն պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությանը ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում. Յուրի Շվիտկին

19:03 13.11.2018

Ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Պետդումայի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի մասին հայտարարությունը: «Հայաստանը ԵԱՀԿ անդամ է: Այս երկրի հետ մենք ջերմ ու կառուցողական կապեր ունենք, այդ թվում՝ ռազմատեխնիկական՝ չխոսելով […]

̰
Նոյեմբերի 13-ին դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

19:00 13.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակում նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: «Նուբարաշեն» ՔԿՀ – 31 «Արթիկ» ՔԿՀ – 34 «Վանաձոր» ՔԿՀ – 13 «Վարդաշեն» […]

̰
Յուրիկ Վարդանյանին համապատասխանը չի եղել. Ծառուկյանը հերքել է լեգենդար ծանրորդի հետ հակասություններ ունենալու լուրերը

18:58 13.11.2018

Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին այսօր վերջին հրաժեշտը տալու էր եկել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: SHANTNEWS.am-ը հիշեցրել է Գագիկ Ծառուկյանին այն խոսակցությունների մասին, ըստ որի՝ Յուրի Վարդանյանը, որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, անհամաձայնություններ է ունեցել ՀԱՕԿ-ի հետ, և Ծառուկյան-Վարդանյան համատեղ աշխատանքը չի ստացվել: «Միշտ էլ ստացվել է, ավել-պակաս խոսակցություններ […]

̰
ՀՀԿ-ն ընդդիմություն չէ, չի եղել ու չի կարող լինել. Ալեն Սիմոնյան

18:35 13.11.2018

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախկին ընտրությունների ձևով ընտրություններ այլևս երբեք չեն լինելու։ «Ընտրախախտումների դեպքում զանգահարե՛ք ոստիկանություն, որովհետև ոստիկանը մերն է, և կարևորը քաղաքական կամքն է, իսկ քաղաքական կամք կա, և որևէ մեկը չի փորձելու, ինչպես Երևան քաղաքի ընտրություններում, ընտրությունների վրա ազդեցություն ունենալ: Եթե ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, չի […]

̰
Ափսոս, որ Յուրի Վարդանյանին թույլ չտվեցին դրսևորվել որպես սպորտի նախարար. Արթուր Գևորգյան

18:29 13.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում: Մինչ այդ Երևանում՝ ՄՀՀ-ում, վերջին հրաժեշտն են տվել լեգենդար մարզիկին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Յուրի Վարդանյանին նախարարի պաշտոնում խանգարել են՝ թույլ չտալով դրսևորվել: «Ամենամեծ ափսոսանքս է, որ խանգարեցին և […]

̰
Տղե՛րք, մի՛ կրկնեք իմ ու պարոն Էդիկի սխալները. Աշոտյանի հորդորը փոխվարչապետներին

18:18 13.11.2018

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն  մասնակցելու է այս ընտրություններին: «Ես հասկանում եմ, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ դժվար է մարսել առաջին նախադեպը, երբ նախորդ իշխանությունները ոչ թե ջախջախվում, տրորվում, անհետանում են, ինչպես կոմունիստներն էին կամ ՀՀՇ-ն իր հին կազմով, այլ փորձում են ինստիտուցիոնալ քաղաքական […]

̰
Սամվել Մկրտչյանը` Լեհաստանում ՀՀ դեսպան

18:13 13.11.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սամվել Մկրտչյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Էդգար Ղազարյանը հետ է կանչվել Լեհաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը

18:10 13.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ հայ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը:  

̰
BACK_TO_TOP