TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC
Admin

Admin

Մենք ակնկալում ենք մոտավորապես 100 հազարից ավելի ձայն․ Մարուքյան

15:45 13.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ձայն են տալու այն մարդիկ, ովքեր հիմնականում ներկայացնում են միջին խավը, ովքեր հիմնականում ներկայացնում են այն խումբը, որը հասկանում է, որ Հայաստանի քաղաքական համակարգի առողջացումն այլընտրանք չունի»,- այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ովքեր են լինելու իրենց ընտրողները։ Դա, ըստ Մարուքյանի, մարդկանց այն խումբն […]

̰
Յուրի Վարդանյանը լեգենդ էր, նվիրյալ. ընկերները՝ Յուրի Վարդանյանի մասին

15:41 13.11.2018

Այսօր վերջին հրաժեշտն են տվել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին: Ընկերները հիշել են լեգենդար մարզիկին ու պատմել են այն ուրախ պահերի մասին, որոնք հայ ազգին պարգևել է Յուրի Վարդանյանը:

̰
Միշտ էլ վեճեր եղել են․ Փաշինյանը՝ կուսակցության մարզային կառույցներում անհամաձայնությունների մասին

15:40 13.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իրենց կուսակցությունում միշտ էլ վեճեր են եղել, և նա, ըստ երևույթին, սովորական է վերաբերվում այդ վեճերին։ Փաշինյանը այս հարցին հպանցիկ անդրադարձավ Ազգային ժողովի միջանցքում լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ Այլ հարցերի Փաշինյանը հրաժարվեց պատասխանել՝ հայտարարելով, որ առաջիկա մեկ շաբաթում կամ 10 օրում ասուլիս կհրավիրի ու բոլոր հարցերին կպատասխանի։

̰
Ինքս իմ դեմ փակած դռները բացեցի. Յուրի Վարդանյանի մասին բացառիկ ակնարկը «Շանթ»-ի և SHANTNEWS-ի եթերում

15:36 13.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երևանն այսօր վերջին հրաժեշտն է տալիս լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին: Յուրի Վարդանյանը Հայաստան վերադարձավ 2008 թվականին, ապրեց ու աշխատեց հայրենիքում: Հենց վերադարձի տարում հերթական ֆիլմն էր նկարահանվում լեգենդար մարզիկի մասին: Այդ ֆիլմի նկարահանումներին 2008 թվականի աշնանը հետևել էր «Շանթ» ՀԸ «Հորիզոն» լրատվականի նկարահանող խումբը: Ստորև մեկ հատված ներկայացնենք Յուրի Վարդանյանի հետ […]

̰
Զորախմբի՝ Սիրիա գործուղումը եղել է վարչապետի պաշտոնակատարի նախաձեռնությո՞ւնը, թե՞ ՌԴ-ի խնդրանքը. Աշոտյանի հարցը Փաշինյանին

15:35 13.11.2018

Այսօր խորհրդարանում «2019 թվականի պետական բյուջեի օրենքի» նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը վարչապետի պաշտոնակատարից հարցրել է՝ արդյո՞ք Փաշինյանը բավարար է համարում Սիրիա գործուղվող հայկական զորախմբին բյուջեով նախատեսվող ֆինանսական միջոցները: Աշոտյանը հետաքրքրվել է նաև՝ զորախմբի՝ Սիրիա գործուղումը եղել է վարչապետի պաշտոնակատարի նախաձեռնությո՞ւնը, թե՞ ՌԴ-ի խնդրանքը: «Սիրիայի հետ կապված մեր քաղաքական նպատակն աջակցելն է […]

̰
Այս տարի խնայողությունների արդյունքում ավելի մեծ թվով երկար ճանապարհներ են վերանորոգվել. Փաշինյան

15:25 13.11.2018

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհի «ճակատագրով»: Նրա խոսքերով` առնվազն պետք է ապահովել Իրանից Վրաստան հատվածում բարձրակարգ ճանապարհ ունենալու խնդիրը: Փաշինյանը նշեց, որ արդեն մի անգամ հայտնել է`2018 թ. բյուջեի ծախսային մասով թերակատարման ռեժիմով են գնում, որովհետև մի շարք ծրագրեր դանդաղեցվել են, կանգնեցվել են կոռուպցիոն […]

̰
Հանրապետականի նույնիսկ ամենամաքուր գործչի հայտարարությունը մեր ժողովրդի մոտ ընկալում չի գտնում․ Մարուքյան

15:21 13.11.2018

Խորհրդարանում կամ դրսում կառավարությանը քննադատելով չէր որոշվելու, թե ով կարող է լինել ընդդիմություն։ Ընդդիմություն կարող է լինել այն ուժը, որի խոսքը, որի գործիչների հայացքները ՀՀ քաղաքացիների կողմից ունեն ընկալում։ Լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության կողմից ընդդիմություն դառնալու հայտ ներկայացնելուն։ […]

̰
7 ամիս սաբոտաժ անեի՞նք․ 7 ամիս աջակցել ենք, որ հեղափոխությունը հանկարծ որևէ ձևով չվտանգվի․ Մարուքյան

15:15 13.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտադիր է ընտրությունների ընթացքում ստանալ պատասխանատվության այն բաժինը, որն ընտրողները պատրաստ են հանձնել իրենց։ Կուսակցության ղեկավարն ակնկալում է, որ իրենք կլինեն խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց ինքը՝ Մարուքյանը։ Պատգամավորն անդրադարձավ նաև Հանրապետական կուսակցության գործիչների այն պնդումներին, ըստ որոնց՝ Մարուքյանի թիմն ընդդիմադիր չէ, հետևաբար՝ միակ ընդդիմությունը […]

̰
2018թ. առաջին 8 ամիսներին տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվել է. ԿԲ նախագահ

15:01 13.11.2018

2018 թվականի առաջին 8 ամիսներին տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվել է և սպասվում է: Այս մասին այսօր խորհրդարանում 2019 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա հավելել է, որ տարվա տնտեսական աճը կգերազանցի կառավարության կողմից կանխատեսված և 2018 թվականի պետբյուջեի հիմքում դրված ցուցանիշը: «Տնտեսական աճի ձևավորման մեջ կարևոր դեր է […]

̰
«Արդարություն» կուսակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

14:58 13.11.2018

«Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. Վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, Արձանագրելով ընտրական համակարգի փոփոխության հետ կապված կառավարության ծրագրի տապալման փաստը, Ամփոփելով այլ կուսակցությունների հետ մեր բանակցությունների արդյունքները, Հաշվի առնելով կուսակցության տրամադրության տակ գտնվող ռեսուրսները և քարոզարշավի ժամկետները, Հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում […]

̰
Ներդրողներն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան

14:53 13.11.2018

Հայաստանում պետք է փոխվի հանքարդյունաբերության բովանդակությունը, երբ ոչ թե Հայաստանից կարտահանվի խտանյութը, այլ կվերամշակվի ու կարտահանվի արդեն վերամշակված ապրանքը. պոտենցիալ ներդրողներն արդեն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք հանքարդյունաբերության բովանդակությունը փոխելու ուղղությամբ պետք է աշխատենք: Հիմա […]

̰
Փաշինյանը հրաժարվում է «ոտքի վրա» պատասխանել հարցերին․ բոլորին կպատասխանի ասուլիսի ժամանակ

14:52 13.11.2018

Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել Ազգային ժողովի միջանցքներում, քանի որ առաջիկա մեկ շաբաթում պատրաստվում է ասուլիս հրավիրել ու բոլոր հարցերին պատասխանել։ «Ինչքան շատ եմ էս ֆորմատներով ձեր հարցերին պատասխանում, էնքան հետաձգվում է ասուլիսը։ Դրա համար ես պլանավորում եմ առաջիկա մի շաբաթվա ընթացքում ասուլիս անել․ խնդրում եմ՝ եկեք, էդ օրը խոսենք»,- նշեց Փաշինյանը։ Հանրապետական […]

̰
ՊԵԿ-ը Լարսի անցակետում մշտական ներկայացուցիչ կունենա

14:50 13.11.2018

«Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը տեղեկացել է, որ Վրաստանը պատրաստվում է ավելի քան 6 թունել կառուցել դեպի Ռուսաստան»,- այս մասին նոյեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: «Հանդիպումից հետո Վրաստանի կառավարությանը նամակ ենք փոխանցել և ասել, որ ուզում ենք համագործակցել ու պատրաստ ենք տալ նաև վիճակագրական տվյալներ, […]

̰
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է. վերացրել և վերացնում են արտագաղթին նպաստող մի շարք գործոններ

14:48 13.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ վերացրել և վերացնում են արտագաղթին նպաստող մի շարք գործոններ: Խնդիր են դրել բարձրացնել երկրի գրավչությունը, Հայաստանը պետք է դառնա ապրելու լավագույն տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը նշեց, որ որոշ գյուղերում արտագաղթը մեծ է, երիտասարդներ գրեթե չկան: «Ինչպես […]

̰
Ի՞նչ փոփոխություններ են կատարվել և կատարվելու ՊԵԿ էլեկտրոնային համակարգում

14:44 13.11.2018

«2018թ. ահռելի աշխատանք կատարվեց հարկ վճարողներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար»,- նոյեմբերի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Պետական եկամուտների կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Մաքսային ոլորտում 2018 թվականի ընթացքում ներդրվել է ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ուղևորային մաքսային հայտարարագրերի համակարգը, որի միջոցով ներկայացվում և […]

̰
Արդյո՞ք նախատեսվում է ֆիսկալ կադաստրի ստեղծում. Խոսրով Հարությունյանի հարցը` Նիկոլ Փաշինյանին

14:37 13.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նա ենթադրում է, որ գույքահարկի դրույքաչափերի բարձրացմամբ, ավելացնելով տեղական բյուջեներ գնացող գումարները, դրա չափով կամ համապատասխան չափով կնվազեցնեն ֆինանսական համահարթեցման դոտացիայի ծավալները, որոնք ուղղվում են նույն տեղական բյուջեներ: «Ես այլ կերպ չեմ պատկերացնում դրա կոմպենսացումը, սա իր հետ բերում […]

̰
Մենք չենք կարող գնալ բոյկոտի, մենք հայրենիքի զինվոր ենք. Շարմազանով

14:18 13.11.2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կիսում շատ վերլուծաբանների ու քաղաքագետների այն տեսակետը, որ ընտրությունները պետք է բոյկոտել: Ըստ նրա՝ քաղաքական ուժը պետք է անպայման մասնակցի ընտրություններին: «Գիտակցելով բազմաթիվ մարտահրավերները՝ Հանրապետական կուսակցությունը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել: Դա ազնիվ չի լինի ո՛չ հայրենիքի, ո՛չ ընտրողների, ո՛չ կառավարության, ո՛չ էլ ընդդիմության հանդեպ: […]

̰
Չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի է քվեարկել ՀՀԿ-ի օգտին․ Արարատ Միրզոյան

14:17 13.11.2018

«Էդ արդեն քաղաքացիները պիտի որոշեն։ Ես չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի է ընդհանրապես քվեարկել ՀՀԿ-ի օգտին»,- այս խոսքերով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի միջանցքում այսօր պատասխանեց այն հարցին, թե Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողով անցնելու շանս ունի՞, թե՞ ոչ։ Միրզոյանը համարում է, որ Հանրապետական կուսակցությունը սթափ չի գնահատում իրականությունը, երբ տարիներ շարունակ իշխանություն լինելուց հետո […]

̰
Անհրաժեշտ հաստիքների թվից ավելի ունենք 10 հազար աշխատող. վարչապետի պաշտոնակատար

14:14 13.11.2018

Անդրադառնալով «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի բարձրացրած մտահոգությանը, թե հեղափոխությունից հետո  անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, վարչապետի պաշտոնակատարն արձագանքել է՝ նշելով, որ իրենք նախատեսում են բարձրացումներ: Ըստ Փաշինյանի՝ այդ նպատակին հասնելու համար երկու գործիքակազմ կա: «Մեկը բյուջեի եկամուտների ավելացումն է, իսկ մյուսն էլ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում […]

̰
Մինչև հեղափոխությունը Հայաստանում կային իշխանիկներ, որոնք շահագործում էին մնացած բոլորին․ Միրզոյան

14:10 13.11.2018

«Մինչև հեղափոխությունը Հայաստանում կար միջնադարյան դասական տիպի ֆեոդալական համակարգ․ կային իշխանիկներ, որոնք շահագործում էին մնացած բոլորին, և իրենք իրենց ընկալումներով մտածում էին, որ էդ մնացած բոլորը ստեղծված են, որպեսզի ապահովեն իրենց և ծառայեն իրենց և ապահովեն իրենց եկամուտները և իրենց իշխանությունը»,- Հանրապետական կուսակցության նախընտրական գործունեությանն այսօր այս խոսքերով արձագանքեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Պաշտոնյան […]

̰
ՀՀ քաղաքացին, որ հեղափոխություն է արել, ծուռվիզ կանգնել չի կարող. Փաշինյան

14:06 13.11.2018

Հայաստանի Հանրապետությունում առաջնային հարկ վճարողի կարգավիճակ ունի մոտ 350 հազար մարդ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հստակեցրեց, թե ում նկատի ունի առաջնային հարկ վճարող ասելով. բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր ընկերություններում: «Ինչո՞ւ ենք այսպես նկատի ունենում. մասնավոր կամ ոչ բյուջետային ընկերություններում, ըստ էության, այս 350 հազար մարդիկ են, […]

̰
Դրանք թերացումներ չեն, դրանք հանցագործություններ են․ Միրզոյանը՝ ՀՀԿ հայտարարության մեջ նշված բացթողումների մասին

14:04 13.11.2018

Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ներառված ձևակերպումները իրենց թերացումների մասին չափազանց մեղմ են։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Նա պնդեց, որ Հանրապետականը ժողովրդի հետ չի եղել, նրանից իշխանություն չի ստացել, որ հետո էլ հեռանա ժողովրդից։ «Դա թերացում չէր, դա սխալ չէր։ Դա հանցագործություն էր․ ընտրություն կեղծելը […]

̰
«Էլիտար» թաղամասերն ու ունեցվածքը պետք է այլ կերպ հարկվեն. Նիկոլ Փաշինյան

14:02 13.11.2018

Հայաստանի «էլիտար» թաղամասերը, «էլիտար» տները և ունեցվածքները պետք է հարկվեն բոլորովին այլ կերպ: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ ունեն հաշվարկ, ըստ որի` գույքահարկով հարկվող գույքի մի տոկոսի նկատմամբ գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով` երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկեն: «Եթե մի տոկոսը այդ ճոխ անշարժ գույքի մենք հարկենք այլ […]

̰
Երևանը վերջին հրաժեշտն է տալիս Յուրի Վարդանյանին

13:48 13.11.2018

Երևանն այսօր վերջին հրաժեշտն է տալիս աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին: Մեծ մարզիկի քաղաքացիական հրաժեշտը տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Երեկ Գյումրին վերջին հրաժեշտը տվեց Յուրի Վարդանյանին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լեգենդար մարզիկը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ […]

̰
Եթե լինեի ՀՀԿ-ի տեղը, քաղաքական պաուզա կվերցնեի, որովհետև մեր բոլոր խնդիրները կապված են ՀՀԿ քաղաքականության հետ․ Միրզոյան

13:40 13.11.2018

«Եթե ես լինեի Հանրապետական կուսակցության տեղը, ես ընդհանրապես պաուզա կվերցնեի քաղաքական կյանքին մասնակցությունից, որովհետև բոլոր էն խնդիրները, որ մենք ունենք էսօր մեր երկրում և մեր երկրի շուրջ արտաքին աշխարհում, էդ բոլոր խնդիրներն իրենց արմատներով գնում են դեպի Հանրապետական կուսակցության վարած քաղաքականություն՝ սկսած կադրայինից, վերջացրած … հիմա նորից էդ Պանդորայի արկղն ուզում են բացեն՝ կոռուպցիայով, թալանով […]

̰
Ընդդիմություն դառնալու ՀՀԿ-ի շանսերն Ավինյանը ցածր է գնահատում

13:37 13.11.2018

«Առաջադրվելու եմ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները ներառող 2-րդ ընտրական տարածքում,- այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Թեև Ավինյանը ոչ թե այդ, այլ Երևանի կենտրոնի բնակիչ է, այդուհանդերձ, ըստ նրա՝ Երևանում այդ խնդիրը սկզբունքային չէ, և ՔՊ-ն ուղղակի  որոշել է մայրաքաղաքում ընտրատարածքները բաշխել թեկնածուների միջև ու նրանց առաջադրել տարբեր ընտրատարածքներում: […]

̰
Թոշակառուներն ու նպաստառուները 2019-ից առնվազն իրենց սնունդը գնելու հնարավորություն կունենան

13:21 13.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարեց` կառավարության քաղաքականությունը կա և լինելու է աշխատանքի խրախուսումը. իրենք քաղաքացիներին քաջալերելու են, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, հավատան, որ կարող են արդյունք ստեղծել: Կառավարության ղեկավարն ասաց, որ պետք է կոչ անեն` քաղաքացիներն իրենց աղքատության և հուսահատ վիճակի հետ չհամակերպվեն, այլ քայլեր […]

̰
Մեղադրում ենք ոչ թե ժողովրդին, այլ նախորդ քաղաքական համակարգին, որ խրախուսել է աղքատությունը. Փաշինյան

13:13 13.11.2018

ՀՀ կառավարության կարևոր որոշումներից է մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց` խոսքը ոչ թե ընդհանրապես բոլոր տաքսիների մասին է, այլ անհատ տաքսիստների: «Նրանք որևէ վճար տալու անհրաժեշտություն չունեն, մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակն իրականացնել առանց վճարելու, առանց լիցենզիա: Տարբեր հաշվարկներ կան… դա էլ […]

̰
Դուք ճշգրիտ մեջբերեցիք այն, ինչ գրված է մեր նախընտրական ծրագրում․ Փաշինյանը՝ Մելքումյանին

13:07 13.11.2018

Շրջանառության հարկի շեմի փոփոխությունները բերել են նրան, որ Հայաստանում գործող ավելի մեծ բիզնեսները մաս-մաս են լինում, որպեսզի իրենց շրջանառությունը լինի սահմանված շեմի մեջ, ու նրանք ավել հարկեր չտան։ Այս մասին Ազգային ժողովում այսօր իր մտահոգությունը հայտնեց վարչապետի պաշտոնակատարը։ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ պետք է գնալ հակառակ ուղղությամբ։ «Իմ հիմնական միտքն […]

̰ ̰
BACK_TO_TOP