00:34 09.11.2018
ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Արլեմ Դեզիլն ափսոսանք է հայտնել CNN-ի առաջատար լրագրողներից Ջիմ Ակոստայի՝ Սպիտակ տուն մուտք գործելու արգելքի գործադրման համար ու կոչ է արել չեղարկել այդ որոշումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Սպիտակ տունն ամերիկյան CNN հեռուստաալիքի առաջատար լրագրողներից մեկին՝ Ջիմ Ակոստային, զրկել է նախագահական նստավայր […]
00:28 09.11.2018
Կատալոնիայում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին սպանելու փորձի մեջ կասկածվող դիպուկահար է ձերբակալվել: Այս մասին հայտարարվել է նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Publico-ն: Հաղորդվում է, որ 63-ամյա տղամարդը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ Իսպանիայի կառավարության կողմից որոշում է կայացվել Իսպանիայի նախկին բռնապետ, գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի աճյունն Ընկածների հովտից Մադրիդ տեղափոխել: […]
00:18 09.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը խոսել է ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի մասին. «Պատահեց, որ ծագումով 3 հայեր դեմոկրատ են, պատահեց, որ Թուրքիայի հարցերի խմբի ղեկավարը հանրապետական էր, որը ընտրություններին չանցավ, իսկ դա լավ է, քանի որ նա ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ գործողություններ էր կատարում: Այս ընտրվածների մեջ Հայ դատի […]
00:15 09.11.2018
Սպիտակ արջերը սառցադաշտերի մակերեսի նվազման հետևանքով սկսել են որսալ մկների և հյուսիսային եղջերուների, գրում է РИА Новости -ն: Նշվում է, որ այս երևույթը կլիմայի փոփոխության հետևանք է: WWF համաշխարհային կազմակերպության ռուս փորձագետ Միխայիլ Ստիշովի խոսքերով՝ կենդանիներն աստիճանաբար ընտելանում են և սկսում հետապնդել եղջերուներին և խոյացլերին: Փորձագետի խոսքով՝ այս փորձերը դեռևս ծիծաղելի են թվում, քանի որ արջերը դեռ չեն […]
23:59 08.11.2018
Կանադայում բեռնատար Boeing-747 ինքնաթիռը դուրս է եկել վայրէջքային գոտուց, հաղորդում է Haligonia-ն: Միջադեպի հետևանքով տուժել են անձնակազմի 5 անդամները: Նշվում է, որ ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Գալիֆակսի օդանավակայանում, ինչից հետո այն վայրէջքային ուղուց մոտ 50 մետր հեռավորության վրա է հայտնվել: Ինքնաթիռը վնասվել է, իսկ անձնակազմի անդամներն աննշան վնասվածքներ են ստացել: Օդանավը ուղևորվում էր Չիկագոյից Չինաստան, […]
23:51 08.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը խոսել է ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի մասին. «Ներկայացուցիչների պալատի նախկին ղեկավարը չմասնակցեց այս ընտրություններին, թեև մեծ հեռանկար ուներ: Մենք ուզենք, թե չուզենք, հավանենք, չհավանենք Թրամփը ԱՄՆ-ի նախագահն է: Համարենք, որ Թրամփը ավելի շատ ԱՄՆ-ի մեկուսացման կողմնակից է, բայց երբեմն ուժեղ առճակատման է գնում: Իրանի […]
23:43 08.11.2018
«Հաճախ է ընդգծվում մեր ցուցակի հետ կապված, որ այնտեղ կլինեն այսպիսի կամ այնպիսի մարդիկ, բայց հավատացեք, որ ցուցակը բավականին հաջող է ստացվել այն առումով, որ մտահոգություն առաջացնող մարդկանց քանակ, կարծում եմ, չենք ունենա»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավատացնելով, որ իրենք պարզ ճակատով հանդես գան […]
23:30 08.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը խոսել է ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի մասին. «Դոնալդ Թրամփը նշել է, որ պետք է ստուգի՝ արդյոք իրավունք ունի նախագահը վարչական կարգով որոշումներ կայացնելու: Օբաման, երբ չուներ Ներկայացուցիչների պալատում մեծ ներկայացվածություն, նա վարչական կարգով ներմուծեց առողջապահական բարեփոխումներ: Որքա՞ն կարելի է առաջ գնալ նման հրամանագրերով, Թրամփը […]
23:16 08.11.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր անդրադարձել է օրերս Հայաստանում հայտարարված համաներմանը: SHANTNEWS.am-ը հարցրել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանին, թե մարդու իրավունքների տեսակետից արդյո՞ք չկա անհավասարակշռություն, երբ համաներումը տարածվում է «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալների վրա, բայց չի տարածվում «Բանդա»-ի գործով կալանավորվածների վրա: «Իրավաբանական տեսակետից իրավապահներն անմիջապես կարող […]
23:00 08.11.2018
«Ռեյտինգային ընտրակարգը, որը մենք այդքան ակտիվ քննադատում ենք և ճիշտ ենք անում, այնուամենայնիվ, ունի մի դրական գործոն, որ այս համակարգը հնարավորություն կտա տեսնել, թե քաղաքացին ինչ գնահատական է տալիս կոնկրետ այս գործչին, այս մարզպետի գործունեությանը: Դրանից կարելի է հետևություններ անել»,- այս մասին «Շանթ» ՀԸ–ի «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Իմ […]
22:42 08.11.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Իրանը պատրաստ չէ բանակցությունների սեղանի շուրջ նստել իրենց հետ: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակված Պոմպեոյի վերջին հարցազրույցից, հայտնում է Gazeta․ru-ն: «Մենք դեռևս որևէ ազդանշան չենք ստացել, բայց հույս ունենք, որ նրանք (Իրանի իշխանությունները-խմբ.) կանեն դա»,- ասել է Պոմպեոն: Նա նաև հայտարարել է, որ […]
22:30 08.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը խոսել է ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի մասին. «Էնտոնի Բրինդիսը 3-րդը դարձավ Ներկայացուցիչների պալատում, որի նախապապերը ցեղասպանություն վերապրած են: Պետք է հաշվի առնենք, որ ամեն մեկն իր ընտրատարածքի շահն ունի, չեմ կարծում, որ պետք է շատ բաներ ակնկալել այս առումով: Նորություն էր, որ Նյու Յորքից […]
21:59 08.11.2018
Ճանապարհային ոստիկանությունն առայժմ տուգանքեր չի կիրառում այն վարորդների նկատմամբ, որոնք կանաչ լույսի ընթացքում մուտք են գործում դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումների հատված, երբ կանխատեսելի է, որ խցանման պատճառ կդառնան: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Սակայն վերջինս նշել է՝ որոշ ժամանակ անց հնարավոր է ճանապարհային ոստիկանությունը նախազգուշացման միջոցներ կիրառի: Ի դեպ, […]
21:30 08.11.2018
«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր խոսել է վերջերս հայտարարված համաներման առանձնահատկությունների մասին: Ըստ Ալավերդյանի՝ նորություններից մեկն այն է, որ օրենքի մեջ կոնկրետ գործը նշվում է: «Չի եղել պրակտիկայում, որ գործի շուրջ հայտարարվի համաներում: Միշտ նշվել է խոցելի խմբերի մասին, կամ, որ համաներումը տրվում է ոչ ծանր կամ միջին ծանրության հանցագործություններ կատարողներին: […]
21:21 08.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ: Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական […]
21:14 08.11.2018
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, […]
21:04 08.11.2018
Դեկտեմբերի սկզբին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Այս մասին Պապիկյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր […]
20:35 08.11.2018
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին, բացի անդամ պետությունների ներկայացուցիչներից, մասնակցել են նաև Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակներ՝ քննարկելով այդ երկրների՝ ՀԱՊԿ-ի հետ գործակցության ձևաչափը՝ գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակում: Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի աղբյուրների՝ Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի ցանկությամբ Աստանա է հրավիրվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: […]
20:17 08.11.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին Փարիզում կմասնակցի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը նամակով դիմել էր նախագահ Մակրոնին` իր դժգոհությունն արտահայտելով այդ այցի առթիվ: Մակրոնից նաև պահանջել էին հստակ ուղերձով դիմել Էրդողանին, հասկացնել, որ այդ միջոցառումներին նրա մասնակցությունը չի նշանակում հավանության արժանացնել […]
20:09 08.11.2018
Հայաստանի ճանապարհային ոստիկանության փոխարեն առաջիկայում կգործի պարեկային ծառայություն: Ոստիկանության պետի տեղակալը փոփոխությունները երեկ ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ գործառույթներ ու լիազորություններ է ունենալու պարեկային ծառայությունը, ո՞րն է նման փոփոխության պատճառը: SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
20:00 08.11.2018
ԱՄՆ-ի դատարանը Հոլիվուդի Փառքի ճեմուղում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան աստղը կոտրող Օստին Կլեյին վանդալիզմ կատարելու համար պայմանական ազատազրկման է դատապարտել, գրում է Fox News-ը: Նշվում է, որ դատական նիստի ընթացքում Կլեյը չի հերքել, որ վանդալիզմ է կատարել: Նրան 3 տարվա ազատազրկման են դատապարտել: Բացի դրանից՝ նա պարտավոր է Հոլիվուդի առևտրային տանը վճարել 9,4 հազար […]
19:51 08.11.2018
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը, չնայած պաշտոնը թողնելու բազմաթիվ կոչ-հորդորներին, չի ուզում հրաժարական տալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը: Նա ասաց, որ Մարիլոսյանի հրաժարականի պահանջը շարունակելու են բարձրաձայնել: «Նրա դեմ երեսփոխաններ են սկսում բողոքել, օրինակ՝ տիկին Վալերի Բուայեն, Գիյոմ Գասպարյանը, ուրիշներ: Նամակները և այդ բողոքները պիտի […]
19:44 08.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ կողմերը քննարկել են Երևանում ազատ հավաքների ապահովման առկա վիճակը, խաղաղ հավաքների ապահովման հարցում համայնքային և պետական մարմինների համագործակցությանը և այս համատեքստում ՀՀ ԱԺ կայանալիք ընտրությունների հետ կապված գործընթացների […]
19:35 08.11.2018
Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ: Ոստիկանության պետն անդրադարձավ օրեր առաջ իր ստորագրած ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին հրամանին: Դրա մեջ մանրամասն ներկայացված են ոստիկանության աշխատանքային հիմնական պայմաններն ու աշխատողների ծառայողական փոխհարաբերությունները, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Ոստիկանության պետը […]
19:26 08.11.2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-23 «Արթիկ» ՔԿՀ-30 «Վանաձոր» ՔԿՀ-13 «Գորիս» ՔԿՀ-12 «Հրազդան» ՔԿՀ-26 «Աբովյան» ՔԿՀ-22 «Սևան» ՔԿՀ-138 «Կոշ» […]
19:17 08.11.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ թեև մտնում է քաղաքականության մեջ, բայց չի պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ղազինյանը ֆեյսբուքյան գրառմամբ բացատրել է չմասնակցելու որոշման պատճառները։ «Սիրելի հայրենակիցներ Իմ՝ ակտիվ քաղաքական գործընթացներին մասնակցելու վերաբերյալ հայտարարությունը քաղաքական, փորձագիտական և լրագրողական հանրույթի մոտ արդարացիորեն առաջացրեց առաջիկա ընտրություններին իմ մասնակցելու մասին համոզմունք։ Կասկածից դուրս է […]
19:13 08.11.2018
ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քիչ առաջ հայտարարեց, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված է Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին: Այդ համատեքստում Նազարբաևը նշեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ […]
18:59 08.11.2018
Իտալական Ջենովա քաղաքում առգրավել են մեծ քանակությամբ հերոին, որը վերջին 20 տարում ամենամեծամասշտաբայինն է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հայտնում են նաև, որ իրավապահները 270 կգ թմրանյութ են առգրավել: Նշվում է, որ հերոինը թաքցրել էին Իրանից եկող բեռնատարների մեջ: Այս դեպքի կապակցությամբ երկու հոգու արդեն ձերբակալել են Նիդեռլանդներում: Նշվում է նաև, որ հետաքննությանը […]