TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC
Admin

Admin

Բանավեճ միջպետական կանոնավոր փոխադրումների կազմակերպման մրցույթի ժամանակ

20:05 09.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է,  որ այսօր Երևանի Հյուսիսային ավտոկայանում միջպետական կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար հերթական մրցույթն է կազմակերպվել: Ուղղություններն են դեպի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Արցախի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 կազմակերպություն 10 երթուղիների համար։ Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են մի քանի օրից, բայց մինչ արդյունքների հայտնի լինելը հակասություններ են առաջացել ՀՀ տրանսպորտի, կապի […]

̰
Տեխզննության կտրոնը շարունակում է ձևական բնույթ կրել ուղևորափոխադրումներ իրականացնողների պարագայում

19:59 09.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության երկրորդ մրցույթը: Երեք ամիս առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից հայտարարել էին, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կարգավորելու համար: Քայլերից մեկը վերաբերում է տեխնիկական կտրոններին: Ինչպես հայտնի է, դրանք հիմա կարելի է ստանալ բանկից՝ […]

̰
Մեկ անձ ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով

19:43 09.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել քրեական հեղինակություն համարվող անձի սպանության նախապատրաստության վերաբերյալ, մեկ անձ ձերբակալվել է։ Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ 2017 թվականին մի խումբ անձանց կողմից նախապատրաստվել է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը, որն […]

̰
«Ղեկը աջ»-ի առաջարկն անհիմն է և ոչ նպատակահարմար. Արմեն Փամբուխչյանի պատասխանը

19:11 09.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունից Դավիթ Գասպարյանը տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներ են սկսելու: Ակցիաների մեկնարկը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի օրվանից: Նախաձեռնության անդամները նաև ասուլիսով հանդես կգան: Բանն այն է, որ նախաձեռնությունը դժգոհ է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության որոշումից: ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցերին, […]

̰
Չեմ ուզում հավատալ, որ ներկա իրականության մեջ Երևանից կհրահանգեին լրագրողի դեմ ապօրինի գործ հարուցել. Իոաննիսյան

19:07 09.11.2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է իր իսկ խոսքով, «Հրազդանի քննիչների «հերոսության» և ապատեղեկատվության» մասին: Իոաննիսյանը խոսել է Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրության հրապարակման համար ՀԿ-ի FIP.am կայքի լրագրողի դեմ Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցելու մասին: Նա հիշեցրել է՝ նախորդ իշխանության օրոք դպրոցների տնօրենների ձայնագրության հրապարակումից հետո իրենց դեմ […]

̰
Քանի՞ դատապարտյալ է համաներմամբ ազատ արձակվել նոյեմբերի 9-ի դրությամբ

18:53 09.11.2018

Այսօր՝ ժամը 18։00-ի դրությամբ, տարբեր քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների թիվը հասել է 438-ի: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից: «Նուբարաշեն» ՔԿՀ – 25 «Արթիկ» ՔԿՀ – 30 «Վանաձոր» ՔԿՀ – 13 «Վարդաշեն» ՔԿՀ – 54 «Գորիս» ՔԿՀ – 12 «Հրազդան» ՔԿՀ – 26 «Աբովյան» ՔԿՀ – 22 «Սևան» ՔԿՀ – 140 «Կոշ» ՔԿՀ […]

̰
Հյուսիսային Կարոլինայի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել

18:52 09.11.2018

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ավագ դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է WWAY-ը: Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ներկայումս տեղի ոստիկանությունն աշխատում է դեպքի մասին տեղեկության ճշտելու ուղղությամբ: Աղբյուրը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 07:30-ի սահմաններում: Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

̰
Առևանգված ուղևորուհի՝ ոստիկանների կանգնեցրած ավտոմեքենայում

18:49 09.11.2018

Սյունիքի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում մեքենա են կանգնեցրել ու հայտնաբերել, որ մեքենայում գտնվող աղջիկն առևանգված է եղել, հայտնում է Shamshyan.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում: Ոստիկանները ГАЗ 24 մակնիշի 33SD016 համարանիշով ավտոմեքենան կանգնեցրել էին ստուգման նպատակով: Պարզվել է, որ վարորդը՝ Գորիսի 29-ամյա բնակիչ Արա […]

̰
Մեծ Բրիտանիայի և Բելգիայի վարչապետներին տեղափոխող ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

18:43 09.11.2018

Բելգիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Շառլ Միշելին և Թերեզա Մեյին տեղափոխող ավտոշարասյունը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է DH-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ոստիկանության երկու աշխատակից է տուժել: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոշարասյունն ընթանում էր Բելգիայի E42 ավտոմայրուղով:

̰
Հայկ Մարությանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ոսկե մեդալով

18:35 09.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն պարգևատրվել է ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով. Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների […]

̰
Սիմոն Մարտիրոսյանը` ծանրամարտի աշխարհի չեմպիոն

18:30 09.11.2018

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Թուրքմենստանում ընթացող Աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում պոկում վարժությունում Մարտիրոսյանը վաստակեց փոքր արծաթ` 195 կգ բարձրացնելով։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 240 կգ և ընդհանուր` 435 կգ։ Մարտիրոսյանի արդյունքը երկրորդ տեղում գտնվող չինացի Յանգ Ժեի արդյունքին գերազանցում է 16 կգ-ով: https://www.youtube.com/watch?v=uOtLhHsByIM&fbclid=IwAR2jIhjoYwhD1gIxjVYEDHCV4C-l7UEAB9OSkPiRFpX5KnKnsLrzh68d9FU

̰
Բալային համակարգի մասին օրենսդրական փաթեթի նախագիծն արդեն որոշակի փոփոխությունների է ենթարկվել. ՃՈ պետի տեղակալ

18:25 09.11.2018

Հանրային քննարկումների արդյունքում Ճանապարհային ոստիկանության բալային համակարգի մասին օրենսդրական փաթեթի նախագիծն արդեն որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Ճանապարհային ոստիականության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: «Սա վերջնական չէ, բոլոր առաջարկները մանրամասն ուսումնասիրվելու են: Շտապելու կարիք չունենք այս առումով: Հանրությանն ամենայն մանրամասնությամբ իրազեկելու ենք այդ համակարգի գործունեության վերաբերյալ»,- ասել է Խաչատրյանը: Խաչատրյանի տեղեկացմամբ՝ փոփոխություններից […]

̰
Դաշտ գյուղի դպրոցի ուսուցիչները բողոքում են նախկին տնօրենից, ծնողների մի մասը՝ գովում

18:18 09.11.2018

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի ծնողների մի մասն այսօր բողոքի ակցիա է իրականացրել՝ ի պաշտպանություն դպրոցի նախկին տնօրենի: Բանն այն է, որ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է վերջերս և մինչ նոր ընտրություններ, դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այլ անձ: Նշանակման պատճառը դպրոցի ուսուցիչների բողոքներն են եղել: Այս փաստը հարուցել է […]

̰
Դուք միշտ եղել եք ժողովրդական արտիստ. Արմեն Սարգսյանը՝ Երվանդ Մանարյանին

18:17 09.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 5-ի հրամանագրով հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: Նախագահ Սարգսյանն այսօր այցելել է սիրված դերասանին ու ռեժիսորին և հանձնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և շնորհագիրը: «Ես մեծ, հաճելի պարտականություն ունեմ, մի բան, որը, երևի թե, պետք է […]

̰
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա

18:07 09.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Փաշինյանը Փարիզում կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։

̰
«Մեդուզա»-ի գլխավոր տնօրենը լքել է պաշտոնը. նրան մեղադրում են սեռական ոտնձգության մեջ

18:05 09.11.2018

«Մեդուզա» լրատվական կայքի գլխավոր տնօրեն Իվան Կոլպակովը թողել է իր պաշտոնը: «Այս րոպեից ես «Մեդուզայի» գլխավոր խմբագիրը չեմ: Հեռանում եմ, քանի որ այլ ելք չեմ տեսնում. այդպես ավելի լավ կլինի  «Մեդուզայի» համար: Սակայն թույլ կտամ ինձ ասել, թե ինչպես եմ ես դա զգում: Ես հեռանում եմ, որովհետև ինձ համար ցավալի է տեսնել, թե ինչպես եք […]

̰
Արդարադատության նախարարության պարզաբանումը դատավորների կենսաթոշակների վերաբերյալ

17:59 09.11.2018

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ արդեն իսկ անդրադարձել են՝ նշելով, որ այսպիսով դատավորների կենսաթոշակն իջեցվում է: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ իրավական […]

̰
Բակո Սահակյանն Արթուր Դավթյանի հետ քննարկել է փոխգործակցությանն առնչվող հարցեր

17:52 09.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: […]

̰
Վանաձորցի Արթուր Մարտիրոսյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

17:40 09.11.2018

Վանաձորցի 12-ամյա տղայի` Արթուր Մարտիրոսյանի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ քննչական կոմիտեում դեռ Արթուր Մարտիրոսյանի մահվան հետ կապված քրեական գործ չկա: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի […]

̰
Արթուր Վանեցյանը Մոսկվայում խոսել է Հարավային Կովկասում ահաբեկչական բնույթի սպառնալիքների մասին

17:12 09.11.2018

Հատուկ ծառայությունների պատվիրակությունները Մոսկվայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից: «Ս.թ. նոյեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԴԱԾ-ի գործընկերներ՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների ղեկավարների XVII նիստը: Ավելի քան 70 օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների պատվիրակությունները քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում […]

̰
Հիմնավո՞ր են արդյոք Քիմ Քարդաշյանի՝ Հայաստանից երեխա որդեգրելու մասին լուրերը

17:06 09.11.2018

Համացանցում լուրեր են տարածվել, որ Քիմ Քարդաշյանը մոտ օրերս գալու է Հայաստան տղա որդեգրելու համար: SHANTNEWS.am-ը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա ունի նման տեղեկություն: «Ցանկացած մարդ իրավունք ունի երեխա որդեգրելու: Քիմ Քարդաշյանի մասին, սակայն, որևէ տեղեկության չեմ տիրապետում»,- ասաց Մանե Թանդիլյանը: Ըստ ընթացակարգի, եթե այդ լուրերը ճիշտ լինեին, ապա […]

̰
Նախագահն այցելել է Երվանդ Մանարյանին և հանձնել ժողովրդական արտիստի կոչումը

17:02 09.11.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է դերասան Երվանդ Մանարյանին՝ ժողովրդական արտիստի կոչումը հանձնելու: Այս մասին տեղեկացանք Երվանդ Մանարյանի որդու՝ Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան էջից: «Նախագահ Արմեն Սարգսյանն էս առավոտ եկել էր հանձնելու Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչումը: Ինչպես ինքը նկատեց՝ տասնամյակների ուշացումով: Նստեցին ու հիշեցին հին կյանքի դրվագները, ընդհանուր ծանոթներին, լիքը ծիծաղեցին ու շատ երջանիկ տեսք […]

̰
Թոշակառուների առողջական խնդիրները կլուծվեն վերջնական ապահովագրության միջոցով. Մանե Թանդիլյան

17:01 09.11.2018

«Թոշակառուների դեպքում առողջապահական հարցերն են հատկապես կարևոր ու առաջնային, այդ խնդիրը պետք է լուծվի թոշակառուների վերջնական բժշկական ապահովագրության միջոցով»,- նոյեմբերի 9-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: Նրա խոսքերով՝ ինչքան էլ բարձրացնես թոշակը, այդ հնարավորությունը կարող է չընձեռվել, իսկ այդ գումարով հնարավոր կլինի ապահովագրել թոշակառուներին: «Կարևորում եմ նաև թոշակառուների […]

̰
Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք. նախագահը մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված նիստին

16:58 09.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ցանկանում է խոսել ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև պարզ զրույց ունենալ որպես համալսարանականներից մեկը: «Ձեզ հետ կուզեի խոսել ապագայի մասին: Բայց, իհարկե, ապագայի մասին չես կարող խոսել, եթե չխոսես […]

̰
ՔԿ-ն քննության առարկա է դարձրել Հրազդանում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքը. ՔԿ-ն հերքում է Դանիել Իոաննիսյանի խոսքերը

16:40 09.11.2018

ՀՀ քննչական կոմիտեն Դ. Իոաննիսյանի հայտարարության կապակցությամբ պարզաբանում է, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնական` Հրայր Մելքոնյանը դիմում է հասցեագրել Կոտայքի մարզի դատախազին և հայտնել, որ հոկտեմբերի 18-ին համացանցի FIP.am կայքում տեղեկատվություն և ձայնագրություն է տեղադրվել, որով իրեն անհայտ անձը, զանգահարել է Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և իր […]

̰
ԱԺ ընտրություններին մասնակցության ցուցակները հստակեցված են. Մանե Թանդիլյան, Լիլիթ Մակունց

16:25 09.11.2018

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցուցակներն արդեն հստակեցված են»,- նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, իսկ իր՝ ցուցակում ընդգրկվելու մասին որևէ բացահայտում չարեց և խորհուրդ տվեց սպասել կուսակցության քաղաքական հայտարարությանը: Նույն թեմայի շուրջ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ պարզաբանեց, որ իր՝ օրենսդիր կամ գործադիր […]

̰
Արսեն Թորոսյանն այցելել է օրերս վթարի հետևանքով վիրավորված զինվորականներին

16:23 09.11.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է օրերս Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորված զինծառայողներին: Այս մասին Արսեն Թորոսյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: Հիշեցնենք, որ վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինվորներն այժմ գտնվում են Կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Քիչ առաջ այցելեցի Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզում ՔՊ-ի ռեյտինգային թեկնածուն է

16:01 09.11.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ցոլակյանը: Հարցին` Ցոլակյանն առաջիկայում կարո՞ղ է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, նա տեղեկացրեց, որ անկուսակցական է մնալու: Ցոլակյանն ասաց, որ մինչ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկումներ էին իր` ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու […]

̰
Անազատության մեջ պահվող աղվեսը վերադարձվել է վայրի բնություն

15:40 09.11.2018

Նոյեմբերի 5-ին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 շենքի բակային հատվածում հայտնաբերել են վանդակում պահվող մոտ ութ ամսական էգ աղվես, հայտնում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական բաժնից: Բնակիչների հավաստմամբ՝ աղվեսը պատկանել է օտարերկրյա մի քաղաքացու, որը հեռացել է հանրապետությունից՝ թողնելով […]

̰
17 ուսուցիչ ընդդեմ դպրոցի տնօրենի. լարված վիճակ Դաշտ գյուղում

15:30 09.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը դպրոցի ուսուցիչների բողոքների հիման վրա ազատվել է աշխատանքից: Վաղ առավոտից այնտեղ հավաքվել են դպրոցի աշակերտների ծնողները և ուսուցիչները: «Ընտիր աղջիկ է մեր տնօրենը, իմ թոռնիկին դաս է տվել»,- ասաց գյուղացիներից մեկը: Այսօր մարզպետարանի որոշմամբ նշանակվել է 3-րդ անձ, որը ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները կիրականացնի, որպեսզի […]

̰
BACK_TO_TOP