15:25 09.11.2018
Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են հնչել Երևան-Բյուրական-Երևան թիվ 519 երթուղու չվացուցակի խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես այն մասին, որ երեկոյան ժամերին այդ ուղղությամբ ուղևորափոխադրումներ չեն կատարվում, տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուների հետ տեղի ունեցած քննարկման և բանակցությունների արդյունքում Երևան-Բյուրական-Երևան երթուղու չվացուցակում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ Երևանից […]
15:12 09.11.2018
Այսօր կայացել է ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ, որն այս տարի արդեն երկրորդն է: Երեք ամիս առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից հայտարարել էին, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կարգավորելու համար: Մասնավորապես, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանն ասել էր հետևյալը. «Մենք մշակում ենք փոխադրողների հետ […]
15:00 09.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն սոցիալ-տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հատուկ ուշադրություն է դարձվել բնակչությանը մատուցվող հանրային ծառայություններին: Նախագահը կարեւորել է հանրային ծառայությունների որակի բարձրացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ նախագահի տեղակալ […]
14:55 09.11.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից […]
14:50 09.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությունը հոկտեմբերի վերջին իր հեռուստադիտողներին տեղեկացրեց` նոյեմբերի 1-ից «Շանթ»-ի բոլոր ալիքների փաթեթը կհեռարձակվի միայն «Ռոստելեկոմ»-ի ցանցում և «Արմթիվիս» հարթակով. «Շանթ»-ը և «Ռոստելեկոմ»-ը սկսում են ռազմավարական նոր համագործակցություն: Հեռուստաընկերությունը նաև բացատրեց, թե որն է այս քայլի նպատակը: Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար «Հայկական ժամանակ»-ը դիմել է «Շանթ» հեռուստաընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Պարգև Առաքելյանին, որն ասել է, […]
14:50 09.11.2018
Այսօր ԱԻՆ-ում նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Սերգեյ Նազարեթյանի «Սպիտակ 1988» գրքի շնորհանդեսը: Նախարարի ողջույնի խոսքից հետո Նազարեթյանը ներկայացրել է գիրքը, որը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: «Գիրքը գիտահանրամատչելի է, ու ես փորձել եմ ավելի շատ ցույց տալ, թե ինչ սխալներ են թույլ տվել ու ինչ անելիքներ ունենք, որպեսզի հետագայում խուսափենք […]
14:32 09.11.2018
Այսուհետ կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար տոմսեր ձեռք բերել և այցելել տարբեր համերգասրահներ, թատրոններ ու մշակութային կենտրոններ: Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են մշակույթի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների պաշտոնակատարներ Լիլիթ Մակունցը և Մանե Թանդիլյանը: «Թվաքանակը այս պահին ֆիքսված չէ, կախված է մշակութային կենտրոնի հնարավորություններից ու տեղերից: 2.5 տոկոսից մինչև 10-20 տոկոսի […]
14:14 09.11.2018
Երևանի պետական համալսարանում ուսանողական երկու կառույցների՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության միջև երեկվանից կոնֆլիկտ է սկսվել։ «Ռեստարտ»-ը հայտարարել է, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը գործում է ապօրինի, քանի որ նրա կանոնադրությունը սահմանված կարգով կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել։ «Ռեստարտը» նաև պահանջում է ՈՒԽ-ի լուծարումը, իսկ ուսխորհուրդը հակառակն է պնդում։ Այսօր արդեն ԵՊՀ-ում […]
14:12 09.11.2018
Նախագահը այն մարդը չէ, որ պետք է գնահատական տա երկրի ընտրած ուղու մասին։ Իր պաշտոնի մասին այսպիսի տեսակետ է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նրա խոսքերով, սակայն, Հայաստանն այս փոփոխություններից հետո ունի դրական կերպար։ «Ոչ հայերեն բառ եթե օգտագործեմ, Հայաստանի իմիջը շատ բարձր է, որովհետև աշխարհում յուրօրինակ երկիր ենք մենք, որտեղ փոփոխություններ ենք […]
14:08 09.11.2018
Այսօր Երևանի հյուսիսային ավտոկայարանում միջպետական կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար հերթական մրցույթն է կազմակերպվել: Ուղղություններն են դեպի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Արցախի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 կազմակերպություն 10 երթուղիների համար։ SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հավաստմամբ՝ այս մրցույթի պահանջների մեջ խստացումներ չկան, պարզապես վերահսկողությունն […]
14:05 09.11.2018
SHANTNEWS.am-ը 2018 թվականի հուլիսի 31-ին հայտնել էր, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն այդ օրը կազմակերպել է ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության առաջին մրցույթը: Երթուղիների ուղղություններն են` Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իրան։ Մրցույթին հայտ էր ներկայացրել 24 կազմակերպություն։ Ըստ նախարարության աշխատակիցների՝ սա արվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրը լուծելու, վթարների […]
14:00 09.11.2018
Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները մերժեցին մինչև 2020թ. մայիս ՀՀ ներկայացուցչին գլխավոր քարտուղար նշանակելու հայկական կողմի առաջարկը՝ նշելով, որ պաշտոնական Երևանն է հետ կանչել իր պաշտոնյային, հետևաբար պետք է այբբենական հերթականությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնը հանձնել Բելառուսի ներկայացուցչին: Այդ մասին հայտարարելով՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ երեկոյան ասաց, որ դեկտեմբերին ՀԱՊԿ […]
13:53 09.11.2018
«Ցավոք սրտի, վերջին ժամանակներում հարաբերություն չունեմ»,- երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։ Ապա նախագահը լրացրեց իր խոսքը․ «Այսինքն՝ հարաբերություն չունեմ, [որովհետև] չեմ հանդիպել իրեն»։
13:38 09.11.2018
Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը Հայաստանի նախագահի աշխատակազմին է տրվելու օրենքով այդ նախագծի հաստատումից հետո, բայց նախագահ Արմեն Սարգսյանի համար նշանակություն չունի, թե որտեղ՝ ինչ շենքում է ինքն աշխատելու։ Այս մասին նախագահն այսօր հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Անձնապես ինձ համար կարևոր չէ՝ որ շենքում կաշխատեմ, կարևոր է աշխատակիցների համար, թե որ շենքն է ավելի հարմարավետ […]
13:30 09.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կատարված փախուստի փորձի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել […]
13:24 09.11.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը կհրավիրվի նոյեմբերի 11-ին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Նիստը տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, ժամը դեռևս հստակեցված չէ, բայց, հավանաբար, այն կլինի երեկոյան»,- ասաց Շարմազանովը։ Նիստի ընթացքում կքննարկվի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն […]
13:12 09.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, հայտնում են ոստիկանությունից: Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, ծեծի ու յուրացման կամ վատնման 5-ական, սպանության սպառնալիքի 3, հարկերից խուսափելու, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական հասարակական ունեցվածքի գողության, […]
13:07 09.11.2018
ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 10-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
13:06 09.11.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: Ինչպես հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 2011 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են. Եզդի՝ 35 308, Ռուս՝ 11 911, Ասորի՝ 2 769, Քուրդ՝ 2 162:
12:59 09.11.2018
Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը դպրոցի ուսուցիչների բողոքների հիման վրա ազատվել է աշխատանքից: Դպրոցի աշակերտներից մեկի ծնող Նարինե Գրիգորյանի խոսքով՝ արդեն 5 տարի պաշտոնավարող տնօրենը՝ Սուսաննա Նազարյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր հոկտեմբերի 28-ին, սակայն նա շարունակում էր լինել ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժների հորդորով երեկ ազատվել է աշխատանքից. «Մենք դեմ չենք մեր մանկավարժներին, […]
12:51 09.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է։ 2018թ. նոյեմբերի 5-ին «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց […]
12:49 09.11.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների քանակը` ըստ ընտրական տարածքների: Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 2 574 916 է: Ըստ ընտրական տարածքների` ընտրողների թվային պատկերը հետևյալն է. Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն՝ 200 112, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն՝ 213 628, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ՝ 225 223, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն՝ 209 035, Արարատի մարզ՝ 221 655, Արմավիրի […]
12:48 09.11.2018
Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլը չեղարկել է իր այցը Ռուսաստան այն բանից հետո, երբ պարզվել է, որ ավստրիացի պաշտոնաթող սպան, հօգուտ ՌԴ-ի, հետախուզական գործունեությամբ է զբաղվել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությանը: Ավստրիայի իշխանությունները պաշտոնական Մոսկվայից պահանջում են լրտեսության գործի թափանցիկ քննություն: Կուրցը նշել է, որ իրենք […]
12:47 09.11.2018
Ադրբեջանական քարոզչական հարթակներից մեկը կապվել է ադրբեջանցի երիտասարդի հետ, որը լուսանկարներ էր հրապարակել Թբիլիսիում Ասյա Խաչատրյանի հետ հանդիպումից։ Պարզվում է՝ ադրբեջանցիներն սպառնացել են սպանել հայ աղջկա հետ հանդիպած ադրբեջանցուն, ինչի մասին հայտնել է ինքը՝ Թեհրան Բայրամովը (Ֆեյսբուքում՝ Tehran Libre): Քարոզչական հարթակին տված հարցազրույցում երիտասարդը հայտարարել է, թե իբր ինքը դեմ է պատերազմին, և այդ լուսանկարները […]
12:31 09.11.2018
Ընթանում է ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը: «Պահանջների մեջ խստացումներ չկան: Այսինքն`մրցույթի կանոններն առայժմ նույնն են, ուղղակի վերահսկողությունն է ավելացել»,- այս մասին ասել է ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը: Նա նշեց, որ նախորդ մրցույթի ժամանակ եղել են կազմակերպություններ, որոնք չեն հասցրել կարգավորել և մրցույթի […]
11:55 09.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին և նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը, քննարկվել են տվյալ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
11:35 09.11.2018
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արթուր Մարտիրոսյանի դին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին` ժամը 11:15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Արթուր Մարտիրոսյանը, ով աուտիզմ ուներ, նոյեմբերի 6-ին տնից դուրս էր եկել […]
11:17 09.11.2018
«Այս հակամարտությունը շատ ձգձգվեց։ Ժամանակն է, որ կողմերը խուսափեն փոխադարձ մեղադրանքներից և հասարակությունները պատրաստեն խաղաղության»։ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչությունն այսպիսի բովանդակությամբ բաց նամակ է ուղարկել կազմակերպության ղեկավարությանն ու Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ներկայացուցչությունը բարձր է գնահատում մինչ այս արված աշխատանքը, բայց ուզում է ավելին։ Նահանգների ներկայացուցիչը հայտարարում է, որ […]
09:59 09.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնությունից Դավիթ Գասպարյանը SHANTNEWS.am-ին տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներ են սկսում: Ակցիաների մեկնարկը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի օրվանից: Նախաձեռնության անդամները նաև ասուլիսով հանդես կգան: Բանն այն է, որ նախաձեռնությունը դժգոհ է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության որոշումից: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հայտարարություն է տարածել աջ ղեկով մեքենաների խնդրի […]