11:24 08.11.2018
Իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր անդրադարձել է օրերս Հայաստանում հայտարարված համաներմանը. «Առաջին անգամ է, որ կոնկրետ գործի անուն է նշված: Այստեղ ավելի շատ գործում են օրվա խնդիրներն ու քաղաքական գնահատականները: Բայց եկեք աչքալուսանք տանք բոլոր այն ընտանիքներին, որտեղ վերադարձել են համաներմամբ ազատ արձակվածները և հուսանք, որ նրանց մեջ չկան մարդիկ, […]
01:00 08.11.2018
Ամերիկյան Imagine Dragons ռոք խմբի Bad Liar երգը հրապարակումից հետո ռեկորդային դիտումներ է ունեցել YouTube-ում: Երգը խմբի նոր` Origins ալբոմից է: Դեռևս հրապարակվել է աուդիո տարբերակը: Ալբոմի պրեմիերան սպասվում է նոյեմբերի 9-ին:
00:50 08.11.2018
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում 89 տարեկան թոշակառու կնոջ հարազատները բողոք են ներկայացրել բժիշկների դեմ, որոնք կնոջ աջ ոտքի փոխարեն հեռացրել են ձախը, գրում է korrespondent-ը: Տուժողի որդին հաղորդել է, որ նոյեմբերի 4-ին իր մորը վիրահատել են, որպեսզի հեռացնեն ստորին վերջույթը: «Վիրահատության ավարտից հետո տղան հայտնաբերել է, որ բժշկական միջամտության արդյունքում հեռացրել են կնոջ ոչ թե աջ, […]
00:33 08.11.2018
Մեծ Բրիտանիայում, ըստ Collins English Dictionary-ի, 2018 թվականի բառ է ճանաչվել single-use-ը, որը թարգամանաբար նշանակում է «մեկանգամյա օգտագործման»: Այս բառը շատ հաճախ օգտագործում են պլաստմասսաե կամ մեկանգամյա օգտագործման այլ իրերի մասին խոսելիս: Նշենք, որ այս տարվա ընթացքում բնապահպանների ուշադրության կենտրում է եղել օվկիանոսներում և ջրային տարածքներում կուտակված պլասմասսաե տարաներից առաջացած աղբի մեծ գոյացությունների խնդիրը, որը իսկական […]
23:55 07.11.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է միգրացիայի շուրջ ծագած մի շարք խնդիրների մասին: «Խնդիրներից մեկն այն է, որ ինֆորմացիա չի տրամադրվում մուտքի արգելքի ժամկետի մասով: Սա ևս բանակցությունների սեղանին է: Ինչ վերաբերում է դատական կարգով մուտքի արգելքին, մենք այդ հարցը չենք քննարկում»,- ասել […]
23:14 07.11.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է միգրացիայի շուրջ ծագած մի շարք խնդիրների մասին: «Միգրանտ բառը լայն հասկացություն է, իսկ ապաստան հայցողը հետպնդման հիմնավոր երկյուղ ունենալու պատճառով լքել է իր երկիրը: Այս պահի դրությամբ ապաստան խնդրելու ավելի շատ դիմումներ ունենք Սիրիայից և Իրաքից»,- նշել […]
22:39 07.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում՝ գիշերային ակումբի մոտ, երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ 2018 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 07:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանությունում ահազանգ էր ստացվել առ այն, որ իրենց մոտ […]
22:28 07.11.2018
2018թ. հոկտեմբերի 12-ին ՌԴ-ից Ադրբեջան մեկնած ազգությամբ թալիշ Միրիսմայիլ Միրիսմայիլովը ձերբակալվել է սահմանին և ենթարկվել դաժան ծեծի՝ հայկական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեղադրանքով: Այս մասին տեղեկությունը հայտնի դարձավ ընդամենը հոկտեմբերի վերջին, երբ Միրիսմայիլ Միրիսմայիլովի հայրը տեղեկացվել է դեպքի մասին և հաղորդել ՌԴ թալիշական համայնքին: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել: 2018թ. հունիսի 21-ին ՌԴ Սանկտ-Պետերբուրգ […]
21:25 07.11.2018
Նոյեմբերի 7-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն […]
20:59 07.11.2018
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Եվրոպայի խորհրդի նախասրահում ներկայացված էր Երևանի մասին պատմող ցուցադրություն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ համայնքների միությունը: Հանդիսավոր արարողության ընթացքում իր ելույթում […]
20:43 07.11.2018
Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից։ Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ […]
20:28 07.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ բանաձև է տարածել, որն ընդունվել է սեպտեմբերի 7-ին։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով, որ Լոս Անջելեսը հպարտ է նշելու Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձը, ինչպես նաև հաշվի առնելով, որ 30 […]
20:17 07.11.2018
Նոյեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:
20:09 07.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2.707.144.2 հազար դրամ հատկացնելու հարցն է: «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել 10.000.0 հազար դրամ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ […]
20:00 07.11.2018
Բարձրագույն դատական խորհուրդը կարծիք է հայտնել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ նախագծի վերաբերյալ: Առաջարկվող նախագիծը, ըստ ԲԴԽ-ի, անձի վիճակն ակնհայտ վատթարացնող է, իսկ հիմնական իմաստն այն է, որ սահմանափակվում է օրենքով սահմանվող կենսաթոշակի չափը` միաժամանակ առավելագույն սահման ամրագրելով կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի տասնապատիկի չափը: «Նախատեսվում է […]
19:50 07.11.2018
Արցախի բյուջեով 2018 թվականի համար 219 միլիոն դրամ է հատկացվել զոհված ազատամարտիկների՝ Ստեփանակերտում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու՝ նոր բնակարան գնելու կամ հինը նորոգելու համար։ Այս մասին Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնել են «Արցախպրեսին»։ «Ծրագրի շրջանակներում դրամական փոխհատուցում է տրամադրվել շուրջ 38 ընտանիքների՝ սեփական ուժերով բնակարանային պայմանները բարելավելու համար: Աղբյուրի հաղորդմամբ՝ դրանցից 15 ընտանիքների բնակարանները վերանորոգվել […]
19:47 07.11.2018
Աուտիզմ ունեցող 12-ամյա վանաձորցի Արթուր Մարտիրոսյանը, որն այսօր է կորել, մի քանի անգամ հաճախել է Երևանում գտնվող «Իմ ուղին» վերականգնողական կենտրոն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում կենտրոնի աշխատակիցը տեղեկացրեց, որ երեխան կենտրոն ընդամենը 4 անգամ է հաճախել և գտնվել է հարմարման փուլում: Այդ ընթացքում կենտրոնի մասնագետները որոշ դիտարկումներ են արել: Մասնագետներն ասել են, որ Արթուրը կարողանում է արձագանքել […]
19:44 07.11.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանին և ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հեռուստամարաթոն 2018 -ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայ Յեղափոխական Դաշնակցության […]
19:36 07.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 391 դատապարտյալ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 20, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 28, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 6, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 53, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 9, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ […]
19:30 07.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը՝ այսօր Վանաձորում աուտիզմ ունեցող 12-ամյա երեխա է կորել: Կորած երեխայի որոնման աշխատանքներին միացել են նաև ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանությունը: ԱԻՆ լրատվական բաժնից տեղեկացրել են, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ա. Մ.-ն (12 տ., տառապում է աուտիզմով) Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից […]
19:19 07.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, այդ թվում՝ արտերկրից: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Անցած գիշեր տարած հաղթանակի կապակցությամբ մեծաթիվ շնորհավորանքներ եմ ստացել մեր Մեծ հաղթանակի կապակցությամբ, այդ թվում՝ օտարերկրացի ընկերների (օտար երկրների) կողմից, որոնք հույս ունեին մեծ գործարքներ […]
19:10 07.11.2018
ՌԴ և ԱՄՆ նախագահների երկարատև հանդիպում չանցկացնելու մասին որոշումը կայացվել է երկուստեք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կարճատև հանդիպում կունենան նոյեմբերի 11-ին՝ Ելիսեյան պալատում, լանչի ժամանակ: Հաղորդվում է, որ Պուտինի ու Թրամփի փարիզյան հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լրատվամիջոցների […]
19:01 07.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երևի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության […]
18:52 07.11.2018
Վորոնեժի շրջանային դատախազությունը հաստատել է ավազակախմբի դեմ առաջադրված մեղադրանքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ խմբավորման անդամները վերջին երկու տարում գումարներ էին հափշտակում գործարարներից: «Խումբը ստեղծվել է ազգությամբ հայ 36-ամյա քաղաքացու կողմից: Նա որոշել է, որ լավ կյանքի համար պարտադիր չէ աշխատել, ավելի հեշտ է հափշտակել ուրիշի աշխատածը: Այդ ծրագրի իրականացման համար […]
18:47 07.11.2018
Լրագրող Տուրկի Բին Աբդուլ Ազիզ Ալ Ջազերը կտտանքների է ենթարկվել և սպանվել Սաուդյան Արաբիայում, գրում է New Khaleej со-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրան սպանել են լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունից մեկ ամիս հետո: Հիշեցնենք, որ Reuters-ի աղբյուրը Սաուդյան Արաբիայի կառավարությունում հայտնել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիին խեղդամահ են արել Ստամբուլում՝ Էր-Ռիադի հյուպատոսարանում:
18:28 07.11.2018
Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների […]
18:20 07.11.2018
«Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր»,- հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ […]
18:17 07.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հայտարարություն է տարածել աջ ղեկով մեքենաների խնդրի առնչությամբ, ըստ որի՝ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր են համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային […]