18:05 07.11.2018
ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ դիտարկվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի երեք թեկնածություն։ Գագաթնաժողովի ընթացքում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները պետք է նրանցից մեկին ընտրեն՝ արդեն նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի թափուր պաշտոնը լրացնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքերով՝ Հայաստանը պնդում է, որ նոր քարտուղարը պետք է ներկայացվի Հայաստանի կողմից, քանի որ նա […]
18:02 07.11.2018
ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են. ինչպե՞ս են գնահատում այդ արդյունքներն ամերիկահայերը: «Հորիզոնի» տաղավարում պարզաբանում է ԱՄՆ համայնքային գործիչ, ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանը: Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դժվար օրեր են սպասվում: Կուսակցական գործիչն անդրադարձել է նաև հայաստանյան մի շարք քաղաքական հարցերի:
17:54 07.11.2018
Քննչական կոմիտեն, անդրադառնալով Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին վթարված ՊՆ բեռնատարի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների փաստին, հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները: «07.11.2018թ՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի […]
17:49 07.11.2018
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին՝ «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1984 թ.) դուրս […]
17:43 07.11.2018
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին: ՀՀ վարչապետի 2018թ․ սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, ՀՀ բնապահպանության […]
17:30 07.11.2018
ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր ենք համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և […]
17:27 07.11.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է միգրացիոն մի շարք խնդիրների մասին: «Աշխատանքային միգրացիայի մասով հիմնականում փորձում ենք աշխատել Եվրասիական միության մեր գործընկերների հետ, քանի որ ունենք աշխատուժի ազատ տեղաշարժի մասին համաձայնություն, բայց գիտեք, որ այդ իրավունքներն ամբողջության դեռևս իրացված չեն Եվրասիական միության շրջանակներում: […]
17:26 07.11.2018
Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին վթարված ՊՆ բեռնատարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ չունեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գորիս» ԲԿ վիրաբույժ Նարեկ Թունյանը: Հետազոտությունների մեծ մասն արդեն ավարտված է: «Վիրավորները հիմնականում ստացել են կոտրվածքներ՝ ողերի, սրունքների, կրծքավանդակի սրունքների շրջանում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- […]
17:21 07.11.2018
Համաներմամբ 13 օտարերկրացի է ազատ արձակվել, այդ թվում՝ 7-ը Իրանի, 2-ը ՌԴ-ի, 1-ը Վրաստանի, 1-ն էլ Սերբիա քաղաքացիներ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։00-ի դրությամբ՝ տարբեր քրեակատարողական հիմնարկներից 330 դատապարտյալ է ազատ արձակվել:
17:20 07.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: Որոշ ժամանակ առաջ հանձնաժողով դիմած ջրաչափեր արտադրող «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը տեղեկացրել էր, որ «Վեոլիա Ջուր» ընկերության անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և դադարեցրել արտադրությունը: Ըստ «Արազեն»-ի դիմում-բողոքի՝ «Վեոլիա Ջուր»-ը միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի […]
17:19 07.11.2018
Ֆրանսիական Դյունքըրք կոմունայի ոստիկանությունը շրջափակել է տեղի բուժհաստատություններից մեկի շենքը՝ այն պայթեցնելու սպառնալիքի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո: Տեղում օպերատիվ կերպով ուսումնասիրություններ ու որոնողական աշխատանքներ են իրականացվում: Այս մասին հայտնում է La Voix du Nord-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ նման սպառնալիք է հնչեցրել բուժհաստատության կին այցելուներից մեկը, ով հայտարարել է, որ ինքը պայթուցիկ ունի: Հաղորդվում է, որ […]
17:15 07.11.2018
Զինծառայողների տեղափոխող և վթարի ենթարկված մեքենայում եղել է 21 զինծառայող, որոնցից 19-ը` թափքում: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս տեղեկացրել է, որ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: https://www.facebook.com/arcrun/posts/1987808021254796 SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գորիս-Կուբթալի ավտոճանապարհին ՀՀ ՊՆ բեռնատար մեքենայի շրջվելու հետևանքով զոհվել […]
17:00 07.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: SHANTNEWS.am-ը փորձել է կապ հաստատել նաև տուգանված «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուների հետ նրանց տեսակետը լսելու նպատակով: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս պահին ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, բայց չեն բացառում, որ իրենց տեսակետն ավելի ուշ կհնչի: «Ես չէի ուզենա, որ «Վեոլիային» […]
16:53 07.11.2018
Առնվազն 116 կին քաղաքական գործիչների հաջողվել է հաղթահարել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նվազագույն շեմը: Նշված ցուցանիշը բոլոր ժամանակների համար ռեկորդային է համարվում, հայտնում է Washington Post-ը: Հաղորդվում է, որ նրանցից 92-ը տեղեր կզբաղեցնեն այդ երկրի Ներկայացուցիչների պալատում: Այս ընտրություններն առանձնահատուկ էին նաև նրանով, որ ընտրված կանանց մեջ, պատմության մեջ առաջին անգամ, կան նաև մահմեդական երկու […]
16:49 07.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: Դիմում-բողոքը ներկայացրել էր «Արազեն» ընկերությունը՝ ընդգծելով, որ «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրաչափեր ներկրել, մենաշնորհային դիրք սահմանել՝ արդյունքում իրենց դուրս մղելով շուկայից: «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը գնային առումով որոշ դեպքում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գները: […]
16:36 07.11.2018
Նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել հանդիպում «Վերածնունդ» ծրագրի շահառուների մի խումբ ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Կենտրոնական բանկը ներկայացրել է հիպոթեքային վարկավորման շուկայում առկա մի քանի ծրագրեր, դրանց գործիքակազմը: Կենտրոնական բանկի կողմից նշվել է, որ հիշյալ ծրագրի առումով Կենտրոնական բանկը որևէ հանձնառություն չունի և չի ունեցել: Կողմերը […]
16:35 07.11.2018
Հայաստանի կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հետաձգել «Պատիվ ունեմ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ը, որպեսզի ցանկացողները կարողանան դիմել ծրագրին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ»՝ […]
16:23 07.11.2018
Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողներից մեկն ունի կոտրվածքներ։ Ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել Գորիս-Կուբաթլի (Որոտան) ճանապարհի վրա։ ՊՆ մեքենան շրջվել է, ինչի պատճառով 4 զինծառայող զոհվել է, […]
16:20 07.11.2018
Կոտայքի և Շիրակի մարզպետներն այսօր խորհրդարանում անդրադարձել են առաջիկա ընտրություններին՝ նշելով, որ իրենք ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում և կփորձեն իրենց տարածքներում կուսակցության համար ապահովել առավելագույն ձայներ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքերով՝ Սասուն Միքայելյանի հետ ինքը կպայքարի իրենց ներկայացրած կուսակցության հաղթանակի համար, թեև ներկայացված կլինեն ռեյտինգային ցուցակներով: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ վստահություն է […]
16:18 07.11.2018
Հայաստանի կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որի համաձայն՝ վերաբաշխում է կատարվելու ՀՀ ՊՆ բյուջեում։ 500 միլիոն դրամ հատկացվելու է երկրորդ կարգի 62 զինվորական հաշմանդամների ընտանիքների բնակարան կամ դրա գնման վկայագիր տրամադրելուն։ Եթե բյուջեի գործող տարբերակով նախատեսված է այդ ընտանիքներից 20-ի համար գնել բնակարան, իսկ 42-ին տալ վկայագիր, ապա այս ընթացքում […]
16:06 07.11.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Նորք-Մարաշ, Կենտրոն, էրեբունի, Նուբարաշեն համայնքները: Թորոսյանն ասաց, որ պատրաստ է ընտրություններից հետո շարունակել պաշտոնավարել իբրև առողջապահության նախարար: Նա ասաց, որ առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագրին» շատ ձայներ բերելու համար, […]
16:02 07.11.2018
Նոյեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպան Կոպիրկինին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ բարեկամական հարաբերություններն իր համար երկար տարիների պատմություն ունեն և հույս հայտնեց, որ բոլոր ժամանակների գործընկերային հարաբերությունները շարունակական կլինեն նաև արտակարգ իրավիճակների ոլորտում: Հանդիպման ընթացքում […]
16:01 07.11.2018
Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՀՀ ՊՆ բեռնատար մեքենայի շրջվելու հետևանքով զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ։ Նրանց անունները հրապարակեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, […]
15:52 07.11.2018
Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատար մեքենա է շրջվել. 4 զինծառայող մահացել է, մի քանիսը վիրավոր են։ ShantNews.am-ի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զինծառայողների անունները, Հովհաննիսյանի խոսքերով, կհրապարակվեն քիչ անց։
15:47 07.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Բաբլոյանը նաև հայտնեց, որ ինքն ընտրություններին չի մասնակցելու: «Գնում եմ իմ բժշկական գործունեությամբ զբաղվելու. ես 71 տարեկան եմ, բավական է, ինչքան գործունեություն եմ ծավալել քաղաքականության մեջ, կարծում եմ` հիմա պետք է ավելի երիտասարդ, […]
15:34 07.11.2018
ԱԻՆ մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը, անդրադառնալով Վանաձորում կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության իրենց գործընկերներին միացել է նաև ԱԻՆ-ը: ԱԻՆ լրատվական բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյոմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., տառապում է աուտիզմով) Վանաձոր քաղաքի Մարգարյան […]
15:20 07.11.2018
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ֆեյսբուքյան օգտատերերը սոցցանցում ահազանգ են հնչեցնում, որ Վանաձորում 12-ամյա մի տղա է կորել: Երեխան տառապում է աուտիզմով: Նշվում է, որ Արթուր անունով տղան երեկ երեկոյան է դուրս եկել տանից: Ոստիկանությունն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
15:12 07.11.2018
«ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 14.11.2018թ. ժամը 18.00-ն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Գրանցման համար պահանջվող՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում […]
15:08 07.11.2018
100 հազար զինծառայող է մասնակցելու զորավարժությանը, որն սկսվում է Լեհաստանում նաև ՆԱՏՕ-ի պետությունների զինված ուժերի մասնակցությամբ։ Կոնկրետ Լեհաստանի բանակի համար սրանք լինելու են այս տարվա խոշորագույն վարժանքները։ «Անակոնդա-2018» անվանումն ստացած զորավարժության անմիջական մասնակիցները կլինեն Լեհաստանի զինված ուժերի 12 հազարից ավելի թվով զինծառայող։ Վարժանքներին մասնակցող այլ պետությունների տարածքում մասնակիցների քանակը կլինի մոտ 5 հազար։ Նրանք վարժանքներին […]