TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC
Admin

Admin

Անձնագրային և վիզաների վարչությունը կշարունակի աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին

15:01 07.11.2018

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ բոլոր անձնագրային ծառայությունները սույն թվականի նոյեմբերի 10-ին և 11-ին՝ շաբաթ և կիրակի` ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժ. 10.00-17.00-ն: Նման որոշում է կայացվել՝ ԱԺ պատգամավորի թեկնածուների առաջադրման համար պահանջվող տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: […]

̰
Բնապահպանության նախարարությունը հէկերից պահանջել է վերացնել հայտնաբերված խախտումները

15:00 07.11.2018

Բնապահպանության նախարարությունը հանրապետության տարածքում գործող բոլոր հէկերի սեփականատերերից պահանջել է վերացնել հայտնաբերված խախտումները, մասնավորապես տեղադրել ջրաչափեր: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Խախտումները վերացնելու համար ժամկետ է նշվել, սակայն հէկերի գործունեությունը չի դադարեցվել: Ի դեպ, նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ վերջին շրջանում որոշ հէկեր ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրական ծավալները: […]

̰
«Վեոլիա Ջուր»-ը չի ցանկանում մեկնաբանություններ անել 20 մլն դրամ տուգանքի վերաբերյալ

14:54 07.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել  է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ հանձնաժողով էր դիմել ջրաչափեր արտադրող «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը և տեղեկացրել, որ «Վեոլիա Ջուր» ընկերության անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և դադարեցրել արտադրությունը: Ըստ «Արազեն»-ի դիմում-բողոքի՝ «Վեոլիա Ջուր»-ը  միայն մեկ […]

̰
Անելու ենք ամեն ինչ, որ ընտրությունները հանգիստ ընթանան. Արարատի մարզպետ

14:52 07.11.2018

«Խորհրդարանական  արտահերթ ընտրություններին մասնակցելու եմ, ներկայացնելու եմ «Իմ քայլը» դաշինքը: Առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում: Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները հանգիստ ընթացքով անցնեն»,- այս մասին լրագրողներին ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Գարիկ Սարգսյանը նշեց, որ դեռևս մրցակից ուժերից հայտնի չէ, թե ովքեր են լինելու Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները: Լրագրողների […]

̰
Համաներվածների թիվը 13:00-ի դրությամբ

14:46 07.11.2018

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է համաներմամբ ազատ արձակվածների թվի վերաբերյալ վերջին թարմ տվյալները: Ըստ այդ տվյալների` 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – […]

̰
Հայաստանն ու Արցախը մասնակցել են Լոնդոնի Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսին

14:22 07.11.2018

Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անց է կացվել հեղինակավոր Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսը (London World Travel Market)։ Յուրաքանչյուր տարի այս միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ երկրներ, ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել էր հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը հիշյալ ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված է եղել նաև Արցախը՝ ի դեմս Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և զբոսաշրջային […]

̰
Տեղական իշխանությունների զսպվածությունն ու էթիկական վարքագծի վերանայումը՝ Կոնգրեսի ուշադրության կենտրոնում

14:17 07.11.2018

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը քննարկել է տեղական մակարդակում ընտրված ներկայացուցիչների զսպվածությանն ու էթիկական վարքագծին առնչվող հարցեր: Հայաստանի համայնքների միությունից հայտնում են, որ զեկույցը ներկայացրել է Իտալիայի պատվիրակության ներկայացուցիչ Մանուելա Բորան: Հաշվի առնելով, որ կոռուպցիան իր տարբեր դրսևորումներով ներկայում սպառնալիք է ժողովրդավարության, տնտեսական զարգացման և սոցիալական համախմբվածության համար՝ Կոնգրեսը […]

̰
ԱԺ-ում քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը

14:08 07.11.2018

Ազգային ժողովի պետաիրավական և ՄԻՊ հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նախնական կալանքի տակ պահվող անձանց համար մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ ներկայում գործող մեկ օրը մեկ օրվա հաշվարկի փոխարեն: Այս նորմը Քրեական օրենսգրքում գործել է մինչև 2004 թվականը: […]

̰
Ո՞ր բուհերն են ԶԼՄ-ների «սիրելիները». հրապարակվել է ԲՈՒՀ-երի մեդիա վարկանիշը

14:00 07.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, հրապարակվել է «Մեդիամաքս» մեդիա-ընկերության կողմից իրականացված ԲՈՒՀ-երի օնլայն մեդիա վարկանիշը: «Ես հանդիպել եմ բուհերի համապատասխան մասնագետների հետ և մի շարք խնդիրներ ենք վերհանել: Բացի նրանից, որ ԶԼՄ-ներին ավելի հնչեղ վերնագրեր են պետք և դրա համար է կրթության, գիտության ոլորտը քիչ լուսաբանվում, նաև մեր անելիքն էլ կա, թե´ ոլորտի, թե´ բուհերի համապատասխան թերացումներն […]

̰
Եթե բոլոր հայերը հավաքվեն ու գան Հայաստան, ապա չեն կարող բարեկեցիկ ապրել. Ադիբեկյան

13:48 07.11.2018

«Մեր արտագաղթն ամենաուժեղը եղել է  անկախության տարիների սկզբին, քանի որ մի շարք գործարաններ փակվեցին և մարդիկ գործազուրկ մնացին: Մենք ՄԱԿ-ի ժողովրդագրական ցուցակում կրճատվող ազգերի ցուցակում էինք, իսկ վերջին տվյալով գրանցվեցին հավերժ ազգերի ցուցակում: Հայերն աշխարհում ապրում են 105 երկրներում և պահպանում մեր ազգին բնորոշ գծերը»,- արտագաղթի մասին խոսելիս՝ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի՝ […]

̰
Ես չեմ սիրում, երբ որ մեր նախագահն ու վարչապետը լինում են լրագրող կամ բանասեր. Ահարոն Ադիբեկյան

13:47 07.11.2018

«Հիմա՝ հեղափոխությունից հետո, հիմնականում հարցումների արդյունքում մարդիկ առաջինն ուզում են աշխատատեղ, հետո աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացում, ու վերջինը երիտասարդներին վերաբերող խնդիրներն են»,- այս մասին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի՝ ներկա պահին այս հարցերը միանգամից չեն կարող լուծվել: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել և զարգացնել երկրում տնտեսությունը, որի արդյունքում հնարավոր կլինի փոփոխություններ […]

̰
«Վեոլիա Ջուր»-ի կողմից կաշառված 7 պաշտոնյաներից մեկը այժմ նախարար է. fip.am

13:40 07.11.2018

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պաշտոնյաներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։ Այս մասին հայտնում է fip.am-ը: Նշենք, որ հոկտեմբերի 4-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար էր նշանակվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության նախկին պետ Գարեգին Բաղրամյանը։ «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է, որ Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա […]

̰
ANCA-ն ներկայացրել է Կոնգրես անցած հայ թեկնածուներին

13:39 07.11.2018

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) ներկայացրել է հայազգի այն թեկնածուներին, որոնք ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով անցել են Նահանգների Կոնգրես։ Նրանք են՝ Աննա Աստվածատուրյան Թըրքոթի (Բաքվի ջարդերից հետո է տեղափոխվել ԱՄՆ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է Մեն նահանգից), Էնթոնի Բրինդիզի (նախնիները ԱՄՆ են գաղթել Հայոց ցեղասպանության տարիներին, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է Նյու Յորքից), Աննա Էշուի (ունի […]

̰
Մշտական բնակավայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը կհատուցվեն

13:37 07.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում ներառված է «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու» հարցը: Ըստ նախագծի` իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին գործուղման ժամկետով տրվում է գործուղման վայրում բնակարանի վարձին համարժեք հատուցում, ինչպես նաև հատուցվում են դատավորի անձնական գույքը գործուղման վայր փոխադրելու և գործուղման […]

̰
Վանաձորում աուտիզմ ունեցող երեխա է կորել

13:22 07.11.2018

Ֆեյսբուքյան օգտատերերը սոցցանցում ահազանգ են հնչեցնում, որ Վանաձորում 12-ամյա մի տղա է կորել: Երեխան տառապում է աուտիզմով: Նշվում է, որ Արթուր անունով տղան երեկ երեկոյան է դուրս եկել տանից: «Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից, ջրային տարածքներից, սիրում է խանութներից […]

̰
Հայաստանը ՄԻԵԴ կգործուղի Վահե Դեմիրճյանին

13:21 07.11.2018

ՀՀ կառավարության` նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում ներառված է Վահե Դեմիրճյանին մեկ տարի ժամկետով ՄԻԵԴ գործուղելու հարցը: «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև 2015 թվականի մայիսի 26-27-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառմանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի C 1 կետի (j) ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավորի երդման արարողություն

13:14 07.11.2018

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթել իր պատասխանատու աշխատանքում:  

̰
Լրագրող Հովսեփ Կուբաթյանը` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար

12:55 07.11.2018

Լրագրող Հովսեփ Կուբաթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար: «Հարգելի գործընկերներ, Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնում: Մեր կարևորագույն խնդիրն է լինելու հանրության, հատկապես՝ զանգվածային լրատվական միջոցների հետ քաղաքապետարանի ամենօրյա սերտ կապն […]

̰
Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին

12:45 07.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  

̰
Մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 մլն դրամով

12:37 07.11.2018

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 7-ի նիստում քննարկվում էր «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ պատասխանատվության միջոց կիրառելու հարցը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամով: Նիստի ժամանակ ներկայացվեց «Արազեն» ընկերության հայտը՝ ընդդեմ «Վեոլիա Ջուր» ընկերության: Հաշվի առնելով, որ, փաստացի, Հայաստանի Հանրապետությունում միայն […]

̰
Աշակերտները դիմել են Արայիկ Հարությունյանին` խնդրելով արձակուրդը դարձնել 6 ամիս

12:04 07.11.2018

Մի խումբ աշակերտներ նամակով դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին` խնդրելով երկարաձգել արձակուրդը, ներկայիս անարդար «3 ամիս արձակուրդ և 9 ամիս դասեր» համակարգը փոխարինել «6 ամիս արձակուրդ և 6 ամիս դասեր» համակարգով: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակը` կից հետևյալ գրառմամբ. «Արձակուրդները՝ 6 ամիս ։) Քիչ առաջ ստացել եմ այս […]

̰
Երևանի ավագանու` նոյեմբերի 13-ի նիստի օրակարգը

12:01 07.11.2018

2018 թվականի նոյեմբերի 13-ին գումարվելու է Երևանի ավագանու առաջին նստաշրջանի 2-րդ նիստը: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, նիստի օրակարգում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու, Երևանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատված համարելու, Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու, «Եվրոպա հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու […]

̰
Համաներման արդյունքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 7 իրանցի

11:25 07.11.2018

Հայաստանում տեղի ունեցած համաներման արդյունքում Իրանի 7 քաղաքացի ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկներից։ Այս մասին իրանական IRNA գործակալությանը տեղեկացրել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։ Դեսպանատնից նաև տեղեկացրել են, որ համաներման շրջանակներում դիտարկվում է նաև Իրանի դատապարտված մյուս քաղաքացիներին ազատ արձակելու կամ արտահանձնելու՝ Իրան տեղափոխելու հնարավորությունը։

̰
Ռուսաստանը 15 միլիարդի զենքի արտահանման պատվերներ ունի․ Պուտին

01:00 07.11.2018

«Վերջին տարիներին ռազմական նշանակության ապրանքների արտահանման ծավալը կայուն բարձր մակարդակի վրա է և կազմում է մոտ 15 միլիարդ դոլար»,- Ռուսաստանի ռազմական արտադրանքի արտահանումն այսպես է բնութագրել Վլադիմիր Պուտինը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գործընկերների հետ ճկուն քաղաքականությունը թույլ է տալիս միշտ ակտիվ պահել ռազմարդյունաբերական շուկան։ Ռուսաստանը աշխարհի խոշորագույն զենք արտահանողներից է։ Սա ունի մի քանի […]

̰
25 տարվա ընթացքում աշխարհում 1293 լրագրող է սպանվել

00:48 07.11.2018

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծել է 1993 թվականից մինչ օրս սպանված լրագրողների ու լրատվամիջոցների այլ ներկայացուցիչների ցանկ, և այդ ցանկում կա 1293 անուն։ Ցանկը ստեղծվել է լրագրողների նկատմամբ իրականացված հանցագործությունների քննության ընթացքին հետևելու համար։ Հայաստանում, ըստ այդ ցանկի, որևէ լրագրող չի սպանվել։ Վրաստանում սպանվել է 4 լրագրող, Ադրբեջանում՝ 3, Իրանում՝ 1, Թուրքիայում՝ 13։ Թուրքիայում սպանված լրագրողների թվում է […]

̰
ԵՄ-ն երկարաձգել է Վենեսուելայի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը

00:45 07.11.2018

ԵՄ-ն Վենեսուելայի  դեմ կիրառվող պատժամիջոցները երկարաձգել է ևս մեկ տարով: Դրանք կշարունակեն գործել մինչև 2019 թվականի նոյեմբերի 14-ը: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Վենեսուելայում իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ խորհուրդը որոշեց պատժամիջոցների ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի նոյեմբերի 14-ը»,- ասված է հայտարարությունում: Աղբյուրի փոխանցմամբ՝ նման գործողությունները միտված են […]

̰
Ռուսաստանի տիեզերական կազմակերպությունը հաստատել է համակարգչի խափանման մասին լուրը

00:37 07.11.2018

Ռուսաստանի տիեզերական կազմակերպությունը հաստատել է տեղեկությունները, որ շարքից դուրս է եկել տիեզերակայանի կառավարումն իրականացնող և «ռուսական տարածքում» գտնվող համակարգիչներից մեկի ծրագրային ապահովումը։ Այս մասին տեղեկությունները մինչ այս հրապարակվել էին տիեզերակայանի աշխատանքին երկրից հետևող ամերիկյան մասնագետների կողմից։ Ռուսական կողմը վստահեցրել է, որ համակարգչի խափանումը որևէ ազդեցություն չի ունենա տիեզերակայանի աշխատանքի վրա, քանի որ մյուս համակարգիչները ունակ […]

̰
Իրանում տնտեսական խնդիրները սկսվում են ոչ թե այսօր, այլ դեռ պատժամիջոցների մասին ելույթներից․ իրանագետ

00:25 07.11.2018

«Իրանում տնտեսական խնդիրները առաջանալու են ոչ թե հենց այսօր, այլ այդ պատժամիջոցների մասին հայտարարությունը կամ Միացյալ Նահանգների կողմից Միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո, նույնիսկ դրանից առաջ արդեն իսկ դա իր բացասական հետևանքը ունեցել էր Իրանի տնտեսության վրա», – Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցության մասին ShantNews.am-ի հետ  հարցազրույցի ժամանակ ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Այսօր […]

̰
«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի բյուջեն ապշեցրել է բոլորին

00:22 07.11.2018

Համացանցում են հայտնվել «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի բյուջեի մասին տվյալներ, որոնք ապշեցրել են հեռուստասերիալի երկրպագուներին, գրում է Tvline-ը: Հեռուստասերիալի ստեղծողները աննկարագրելի ավարտ են պատրաստել: Դրա նկարահանման համար ծախսվել է 90 միլիոն դոլար: Վերջին սեզոնի 6 սերիաներից յուրաքանչյուրը արժեցել է 15 միլիոն դոլար, մինչդեռ նախկին սերիաները ընկերությանը արժեցել են 10 միլիոն դոլար: Վերջին եթերաշրջանի մասին […]

̰
ԱՄՆ-ում դրոշմել են Թրամփ-Պուտին հանդիպման պատվին թողարկված մետաղադրամը, որի վրա 3 սխալ կա

23:33 06.11.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման պատվին ԱՄՆ-ում թողարկել էին հուշադրամ, որի վրա անգլերեն և ռուսերեն գրվածքներ կային: Ռուսական տեքստում 3 սխալ կար, գրում է korrespondent-ը: Մետաղադրամը վաճառվում է Սպիտակ տան առցանց խանութում: Դրա մի կողմում պատկերված են երկրի ղեկավարները և երկրների դրոշները, իսկ մյուս կողմում՝ Հելսինկիի տաճարներից մեկը, որի հարևանությամբ […]

̰
BACK_TO_TOP