TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+19 oC
Admin

Admin

ԱԺ-ում սկսվել է համաներման մասին նախագծի քննարկումը․ ներկա են բոլոր խմբակցությունները

11:08 31.10.2018

61 պատգամավորների մասնակցությամբ այսօր Ազգային ժողովում մեկնարկել է համաներում հայտարարելու մասին նախագծի քննարկումը։ Մասնակցում են բոլոր խմբակցությունների պատգամավորները, և օրակարգի հաստատումն իրականացվեց միաձայն։ Երկու ընթերցումների միջև ժամանակը շատ չի լինի, նախատեսվում է առաջին ընթերցմամբ նախագծի ընդունումից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկումը անցկացնել 24 ժամվա ընթացքում։ Այս մասին զեկուցեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Այս որոշումը […]

̰
Թրամփը ներգաղթյալների` ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն չի տա

00:35 31.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փոփոխությունն մտցնել քաղաքացիության վերաբերյալ օրենքի կետում: Այս մասին Թրամփը հայտարարել է Axios on HBO փաստագրական ֆիլմում տված իր հարցազրույցի ընթացքում, հայտնում է Gazeta․ru-ն: Հաղորդվում է, որ նախատեսվող փոփոխությունից հետո ԱՄՆ-ում ծնված ներգաղթյալների երեխաներն այլևս չեն ստանա այդ երկրի քաղաքացիություն: Թրամփը զվարճալի է համարել այն փաստը, որ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող […]

̰
Մոսկվան ամենաթանկ անշարժ գույք ունեցող քաղաքների 20-յակում է հայտնվել

00:22 31.10.2018

Մոսկվան աշխարհի ամենաթանկ անշարժ գույք ունեցող քաղաքների ցուցակում 13-րդ տեղում է: Այս մասին հայտնում է m24-ը՝ վկայակոչելով Knight Frank ընկերության մասնագետների կողմից կատարված հետազոտությունների արդյունքը: Աղբյուրը հայտնում է, որ ցուցակում հայտնված բոլոր քաղաքները դասակարգվել են՝ ըստ 1 մլն դոլարով որևէ տարածք ձեռք բերելու ցուցանիշի: Ըստ հետազոտությունների՝ Մոսկվայում ամենաթանկ թաղամասը ճանաչվել է, այսպես կոչված, «Պատրիարքի լճեր» […]

̰
Նախիջևանում անցկացվել է հատուկ նշանակության խոշոր զորավարժություն՝ բանակի և մյուս ուժայինների մասնակցությամբ

00:10 31.10.2018

Ադրբեջանի բանակի, սահմանապահ զորքերի, ներքին զորքերի, պետական անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումներն այսօր Նախիջևանում անցկացրել են խոշոր զորավարժություն։ Դրան մասնակցել են նաև օդային միջոցներ, հրետանային զորքեր և այլն։ Զորավարժությանը հետևել է անձամբ երկրի պաշտպանության նախարարը, իսկ պայմանական մարտական գործողություններին մասնակցել են. մոտ 1000 զինծառայող, 80-ից ավելի զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, 20-ից […]

̰
Ցավալի է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չհավաքեց անհրաժեշտ քվեներ. Սվիտալսկի

23:59 30.10.2018

«Ցավալի է, որ երեկ ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չհավաքեց անհրաժեշտ քվեներ։ Ցավալի է, քանի որ այս փոփոխությունները դրական էին գնահատվել Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոյի կողմից»,- այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Դեսպանի խոսքով՝ փոփոխությունների մի մասն արձագանքում էր Եվրոպայի խորհրդի հայտնած խորհուրդներին, և նա կարծում է, որ սա կորսված […]

̰
Արցախի ԱԳՆ-ն համանախագահներին ներկայացրել է բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը

23:47 30.10.2018

Հոկտեմբերի 30-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկիի հետ։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։ Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների եռակողմ […]

̰
«Նորավանք» հիմնադրամը, ցավոք, իրոք լուծարվում է․ Արմեն Աշոտյան

22:58 30.10.2018

«Նորավանք» վերլուծական կենտրոն – գիտակրթական հիմնադրամը փակվում է նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության շրջանակներում։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պարզաբանումը իր ֆեյսբուքյան էջի գրառումով ներկայացրել է ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նա իր գրառմնան մեջ նշել է․ «Օրեր առաջ ՆՈՐԱՎԱՆՔ հիմնադրամի ապագայի հարցով դիմել էի Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացմում եմ իր պատասխանը, որից երևում է, […]

̰ ̰
Սուրեն Պապիկյանը Հրազդանում ներկայացրել է նորընտիր քաղաքապետին

21:48 30.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սևակ Միքայելյանին, հայտնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայքը։ Ողջունելով համայնքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին՝ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հրազդան քաղաքի համար այսօր մի նոր […]

̰
Արմեն Գրիգորյանը Մինսկում իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

21:00 30.10.2018

ՀՀ անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում նաև ստորագրվել է ՀՀ ԱԽ գրասենյակի […]

̰
Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան

20:44 30.10.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին, տեղեկացնում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել կայանում, […]

̰
Ստեփանակերտում երկու բնակելի թաղամաս է կառուցվում արտոնյալ պայմաններով տրամադրման համար

20:30 30.10.2018

Ստեփանակերտի երկու հատվածներում բնակելի բազմահարկ համալիրներ են կառուցում, որոնց բնակարանները արտոնյալ պայմաններով տրամադրվող հիփոթեքային վարկով վաճառելու են արցախցի ընտանիքներին։ Երկու համալիրներից մեկն ունի մոտ 200 բնակարան, երկրորդը՝ 300 բնակարան։ Դրանց մեջ մեծ մասը լինելու են 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ։ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը տեսանյութում բացատրում է, թե ինչ արտոնյալ հիփոթեքային պայմաններով են տրամադրվելու […]

̰
Երգիչ Ֆարել Ուիլյամսն արգելել է Թրամփին օգտագործել իր երգերը հանրահավաքների ժամանակ

20:18 30.10.2018

Ամերիկացի երաժիշտ, երգիչ Ֆարել Ուիլյամսն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը հանրահավաքների և քաղաքական ելույթների ժամանակ, գրում է The Guardian-ը: «Ֆարելը չի տվել և չի տա Ձեզ թույլտվություն հանրային կերպով կատարել, հեռարձակել կամ տարածել իր ստեղծագործությունները»,- ասված է երգչի փաստաբանի հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ Ինդիանա նահանգում Թրամփի քաղաքական հանրահավաքի ժամանակ, որը տեղի […]

̰
Ֆրանսիացի թոշակառուն պատրաստվում է տակառով հատել Ատլանտյան օվկիանոսը

20:09 30.10.2018

72-ամյա ֆրանսիացի Ժան-Ժակ Սավենը պատրաստվում է տակառով կտրել ու հատել ամբողջ Ատլանտյան օվկիանոսը:  Այս մասին գրում է Le Parisien թերթը: «Գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ կարդում էի հայտնի ֆրանսիացի գրող Ալեն Բոմբարի «Տախտակամածին սեփական կամքով» գիրքը, որը վերջում տրված էր տակառով լողալու գաղափարը: Բոմբարն անձամբ ցանկանում էր նման բան իրագործել, բայց այդպես էլ չի կարողացել իրականացնել […]

̰
Խմբակցությունն ուներ իր դիրքորոշումը, ես՝ իմ․ ԸՕ քվեարկությունից բացակայած պատգամավորի պարզաբանումը

20:07 30.10.2018

Ազգային ժողովում այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու էր բացակայում խորհրդարանում ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումից և դրա քվեարկությունից։ «Խմբակցությունն ուներ ի՛ր դիրքորոշումը, ես ունեի ի՛մ դիրքորոշումը։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իմ դիրքորոշումն է», – նշել է պատգամավորը։

̰
ԱԺ պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց համաներման նախագծին

20:00 30.10.2018

Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը, Գևորգ Կոստանյանի նախագահությամբ, այսօր դրական եզրակացություն տվեց համաներման մասին նախագծին ու այն ուղարկեց ՀՀ ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։ Քանի որ համաներման մասին նախագծերը պետք է քննարկվեն փակ կարգով, հանձնաժողովի քննարկմանը լրագրողների ներկայությունն արգելվել էր։ Քննարկումից հետո Գևորգ Կոստանյանը պարզաբանեց, որ նախագիծը ներկայացրած կառավարությունը համաձայնություն է տվել բոլոր խմբակցությունների առաջարկներին։

̰
Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ. Վարդան Պետրոսյան

19:57 30.10.2018

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացել է «Քեզ համար Ազնավուր» համերգը: Շուրջ վեց տարվա ընդմիջումից հետո երևանյան բեմում էր նաև Վարդան Պետրոսյանը: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ դերասան Վարդան Պետրոսյանը խոսել է իր տպավորությունների մասին: «Իրականում այս տարի ես չպետք է գայի Հայաստան: Բեմ բարձրանալու առումով պլաններս […]

̰
8800 միավոր պետական գույք կա, բայց ընդհանուր գինը գնահատված չէ․ Նարեկ Բաբայան

19:50 30.10.2018

Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեում գրանցված է 8800 միավոր պետական գույք, և այս թիվը չնչին փոփոխությունների է ենթարկվում ժամանակի ընթացքում։ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցերին պատասխանելիս Բաբայանը հայտարարեց, որ իրենք այս ամբողջի գնի գնահատում չեն արել, որովհետև նախ՝ դա գումար արժե, բացի դրանից՝ նպատակահարմար […]

̰
Վիգեն Սարգսյանն անընդհատ անցնում է սահմանները՝ անձնական վիրավորանքներով ու ընտանիքի դաշտ մտնելով. Արամ Սարգսյան

19:40 30.10.2018

Քաղաքական թեմաներով Վիգեն Սարգսյանի գրառումները ու ելույթները միշտ սկանդալային են լինում, սակայն որպես քաղաքական գործիչ, նա չունի ճանաչման խնդիր, ինչի համար էլ այդ սկանդալայնությունը անտեղի է։ Խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այս մասին իր կարծիքը հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում։ «Կա չափ, որ նույնիսկ ընդդիմությունը անցնում է չափ ու սահմանը, այսինքն՝ ընդդիմությունն էլ […]

̰
Պետգույքի կառավարման կոմիտեն առաջնահերթ աշխատում է կոռուպցիայի վերացման ուղղությամբ․ կոմիտեի ղեկավար

19:37 30.10.2018

Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պետգույքի վաճառքի գործընթացում կոռուպցիոն մեխանիզմները կարող են պայմանավորված լինել մարդկային գործոնով, և մինչև բուն գործընթացները հեշտացնելը, կոմիտեի նոր ղեկավարությունը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև ավելացնել հանրության տեղեկացվածությունը աճուրդների վերաբերյալ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։ Կոմիտեի աշխատակիցների վերաբերյալ մեկ դեպքով կա քրեական գործ, ևս […]

̰
Քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

19:24 30.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընթացող գործընթացները դրական ազդեցություն կունենան Հայաստանում ՌԱԿ-ի գործունեության վրա և նոր թափ կհաղորդեն կուսակցության զարգացմանն ու քաղաքական պրոցեսներին ներգրավվածության բարձրացմանը: ՌԱԿ կենտրոնական […]

̰
Պետությունը կընդունի Մանվել Գրիգորյանի նվիրաբերությունը՝ 10 մլն դոլար արժողությամբ տարածքը

19:16 30.10.2018

Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերված, մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ տարածքն իր շինություններով կառավարությունը պետք է ընդունի կամ չընդունի։ Եվ պետական գույքի կառավարման կոմիտեն այստեղ կապ չունի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Թե ինչ պետք է լինի, որ կառավարությունը չընդունի նվիրատվությունը, Բաբայանը դժվարացավ պատասխանել։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ […]

̰
Գարեգին Բաղրամյանի մասին հրապարակումներն իրականության հետ աղերս չունեն. պարզաբանում

19:11 30.10.2018

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այլևս չի ուզում աշխատել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց նախարարի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը: «Լուրն իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասաց նա:

̰
Մանկապարտեզի հայ տնտեսվարը 10 երեխա է փրկել Կրասնոդարի հեղեղի ժամանակ

19:08 30.10.2018

Կրասնոդարի Տուապսեի շրջանում եղած հեղեղի ժամանակ Ցիպկա գյուղի մանկապարտեզում հայ աշխատակիցներից մեկը հեղեղված շինությունից դուրս է բերել ու փրկել մանկապարտեզի 10 երեխայի։ Մանկապարտեզի տնտեսվարը՝ Լյուդմիլա Բաղդասարյանը, երեխաներին տեղափոխել է հարևան շինություններից մեկը, որտեղ նրան օգնություն են ցույց տվել փրկարարները։ Մինչև ծունկը ջրով ծածկված մանկապարտեզի տարածքից կինը ստիպված է եղել երեխաներին դուրս բերել երկու անգամով, քանի […]

̰
Իրանը միացել է Արցախյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի ադրբեջանամետ հռչակագրին

18:51 30.10.2018

Ստամբուլում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հռչակագիր են ստորագրել, որում հիշատակվում է նաև Արցախյան հակամարտությունը։ Այդ հատվածը, սակայն, շարադրված է Ադրբեջանի շահերին համապատասխանող տոնով, ինչը տարակուսանք է առաջացնում Իրանի մասնակցության տեսանկյունից։ Հռչակագրում, մասնավորապես, նշվում է. «Նախարարները նշել են, որ պարտավորվում են չմիջամտել ներքին գործերին և կարգավորել բոլոր […]

̰
Բնապահպանության նախարարության արձագանքը` Հակոբ Սանասարյանի հնչեցրած մեղադրանքներին

18:45 30.10.2018

Ամուլսարի շուրջ բարձրացված խնդիրների և բնապահպանության նախարարությունից ստացված պատասխանի առիթով հնչած դժգոհությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով SHANTNEWS.am-ը դիմել է բնապահպանության նախարարությանը: Մեր հարցմանն ի պատասխան` նախարարությունից հայտնել են. «Այսօր տեղի ունեցած ասուլիսում «Հայաստանի կանաչների միության» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանի հնչեցրած հայտարարությունները՝ վերջինիս կողմից բնապահպանության նախարարության՝ իրեն ներկայացված պատասխանի /28․08․2018թ․/ թյուրըմբռնման հետևանք են: Բնապահպանության նախարարության պատասխան գրության […]

̰
Բովանդակային առումով որևէ հարցի չեմ պատասխանում. Գևորգ Կոստանյանը՝ լրագրողներին

18:38 30.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, նիստից կարճ ժամանակով դուրս գալով, պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես, […]

̰
Թաթարստանում ահաբեկչություն ծրագրող խումբ է վնասազերծվել

18:37 30.10.2018

Թաթարստանի անվտանգության ծառայությունն «Իսլամական պետություն» խմբավորման հետ համագործակցող ահաբեկչական գաղտնի խումբ է բացահայտել: Այս մասին հայտարարել են Անվտանգության ծառայության լրատվության բաժնից, հայտնում է РИА Новости-ն: «Պահեստներից զենքերի դուրսբերման պահին խմբի անդամներից մեկը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Միևնույն ժամանակ, ձերբակալվել են ահաբեկչական խմբի ևս 6 անդամ և նրանց ազդեցության տակ գտնվող 11 քաղաքացի»,- հայտնել են տեղի […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և Անջեյ Կասպրշիկին

18:30 30.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Արցախի […]

̰
Տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի առաջին նիստը

18:22 30.10.2018

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը […]

̰
BACK_TO_TOP