TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Admin

Admin

Եթե դա ընդդիմություն է, այո՛, ես ընդդիմություն եմ. Արամ Սարգսյան

15:09 30.10.2018

«Եթե դու իշխանություն չես, ինձ համար դու ընդդիմություն ես։ Եթե ես ամբողջությամբ կիսեի Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, ես էսօր կլինեի Նիկոլ Փաշինյանի հետ նույն թիմում։ Ես չեմ զղջում իմ քայլերի համար էն ընթացքում, երբ տեղի է ունեցել հեղափոխությունը»,- այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ որոշ քայլերի հետ […]

̰
Փորձենք առաջ գնալ, ոչ թե գիծ դնել, որ մինչև մեզ եղածը վատն է. Արամ Սարգսյան

14:52 30.10.2018

Խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը դեմ է նախկին իշխանություններին հասցեին ամեն առիթով ցեխ շպրտելուն, խզում մտցնելուն։ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում նա կարծիք հայտնեց, որ պետք է տեսնել լավը ու շարունակել այն՝ ցույց տալով նաև վատը։ «Փորձենք առաջ գնալ, ոչ թե գիծ դնել, որ մինչև մեզ եղածը վատն է, ու քանի որ վատն է, […]

̰
Գործարարների համար մի շարք հարկատեսակներով հարկային բեռը որոշակիորեն նվազելու է

14:50 30.10.2018

Գործարարների համար մի շարք հարկատեսակներով հարկային բեռը որոշակիորեն նվազելու է: Այս մասին հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Թե որքանով է նվազելու հարկային բեռն ու երբ, Մանուկյանը չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրա մասին ինքը չէ, որ պետք է ասի: «Էթիկական նկատառումներից ելնելով՝ չէի ուզի այդ ամենը հնչեր իմ շուրթերից: Կառավարությունում մենք ունենք […]

̰
Արամ Սարգսյանը Ընտրական նոր օրենսգրքի տապալման մեջ ՀՀԿ սաբոտաժ չի տեսնում

14:38 30.10.2018

Խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անցկացման տապալման մեջ Հանրապետական կուսակցության սաբոտաժ չի տեսնում, որովհետև ՀՀԿ-ն ի սկզբանե հայտարարել է իր ընդդիմադիր կեցվածքի մասին։ Այս մասին Սարգսյանն իր կարծիքը հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում։ «ՀՀԿ-ն այսօր հայտարարել է, որ ընդդիմություն է և իրեն պահում է ընդդիմության նման։ Ես էլ եմ ընդդիմություն […]

̰
Վարկանշայինը վատ համակարգ է, մարզերում լարումներ է մտցնելու մրցակիցների մեջ. Արամ Սարգսյան

14:29 30.10.2018

Ընտրությունների վարկանիշային (ռեյտինգային) ընտրակարգին պատրաստ են բոլոր քաղաքական ուժերը, սակայն այդ համակարգն ունի թերություններ։ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում այս մասին ասաց խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ այդ թերություններից մեկն այն է, որ մարզերում այդ համակարգը բերելու է մրցակիցների միջև լարումների։ Ավելի լավ կլիներ, ըստ Սարգսյանի, որ գաղափարական-քաղաքական պայքար լիներ, ոչ թե […]

̰
Այդքան էլ համաձայն չեմ, որ տնտեսական քաղաքականություն չկա. վարչապետի խորհրդական

14:23 30.10.2018

Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե կառավարությունը տնտեսական քաղաքականություն չունի: Ըստ Մանուկյանի՝ տնտեսական քաղաքականությունն իրենից առաջին հերթին ենթադրում է երկիրը դարձնել ավելի մրցունակ, ինչի նախադրյալներն արդեն կան: «Կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն. սա արդեն նշանակում է, որ կա անհրաժեշտ պայմանների մի բազմություն, որոնք հնարավորություն են ընձեռում, որպեսզի երկիրը դառնա ավելի մրցունակ»,- […]

̰
Ամուլսարի հարցում Տիգրան Ավինյանը պետք է վերանայի իր դիրքորոշումը. բնապահպան

14:22 30.10.2018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Կանաչների միության նախագահ և բնապահպան Հակոբ Սանասարյանը անդրադարձել է Ամուլսարի հետ կապված վերջին նորություններին և ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև Ամուլսարի խնդրի հնարավոր զարգացումներին: Բնապահպանը նախ՝ նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը Ամուլսարի հարցում իր տեսակետը հստակեցրել է և նշել, որ ունենալով ոսկի և ջուր, այդ երկուսից ընտրում է ջուրը: Այնուհետ խոսելով […]

̰
Դատարանը սկսել է Յանուկովիչի դեմ հարուցված գործի քննությունը

14:17 30.10.2018

Կիևի Օբոլոնյան շրջանային դատարանը շարունակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Այս մասին հաղորդում է RT-ն: Նշենք, որ Յանուկովիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության համար: «Դատական նիստը համարվում է շարունակելի»,- տեղեկացրել է նիստը նախագահող դատավոր Վլադիսլավ Դևյատկոն: Հոկտեմբերի 26-ին դատարանն այս գործի լսումներն ընդհատել էր: Ավելի վաղ, Ուկրաինայի […]

̰
Մանրամասներ Մյունխենի անվտանգության համաժողովից. հաղորդում է SHANTNEWS.am-ը

14:12 30.10.2018

Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում Մյունխենի անվտանգության համաժողովը շարունակել է իր աշխատանքները: SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից մանրամասներ է հաղորդում համաժողովից: Մյունխենի անվտանգության համաժողովը գլոբալ անվտանգության քաղաքականության և ռազմական ոլորտում համագործակցության քննարկումների ազդեցիկ հարթակ է, այն անցկացվում է ամեն տարի Մյունխենում, բայց դրանից զատ՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներ են տեղի ունենում, և այդ ձևաչափերից մեկն էլ հիմնական խմբի հանդիպումներն […]

̰
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

14:06 30.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում նշել է, որ տարիներ շարունակ վեհաժողովի […]

̰
Տնտեսության ներկայիս կառուցվածքը երկարաժամկետ կայուն աճի հեռանակարներ չի ստեղծում. Արտակ Մանուկյան

14:01 30.10.2018

Տնտեսության կառուցվածքը վստահաբար պետք է փոխվի: Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Նրա բացատրմամբ՝ ներկայումս գործող կառուցվածքը երկարաժամկետ կայուն աճի հեռանակարներ չի ստեղծում: «Այս փոփոխությունը ենթադրում են, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշներ, ֆորմալ առումով, այսպես ասած, ցուցանիշների աճ, բայց փորձենք սա դարձնել որակ»,- ասել է Մանուկյանը: Մանուկյանի խոսքերով՝ մաքսային, […]

̰ ̰
Լուկաշենկոն Բելառուսը ներկայացրել է որպես Հայաստանի լավ ու վստահելի ընկեր

14:00 30.10.2018

«Չնայած դեմոկրատական Հայաստանում տարբեր տեսակի քննարկումներին, ի դեմս Բելառուսի, դուք միշտ ունեցել եք և կունենաք լավ ու վստահելի ընկեր։ Մենք միասին աշխատում ենք միասնական տնտեսական տարածքում՝ մեր Եվրասիական միությունում, ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունում։ Եվ ինչ էլ որ այնտեղ ասեն, գրեն, մենք սրբորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները, ամենը, ինչ դրված է այս կազմակերպությունների շրջանակներում»,- այս մասին հայտարարել […]

̰
Երբ ասում ենք ստվերի դեմ պայքար, դա գոնե պետք է տնտեսական ցուցանիշների վրա արտացոլված լիներ. տնտեսագետ

13:56 30.10.2018

Երբ մենք ասում ենք ստվերի դեմ պայքար, դա գոնե պետք է տնտեսական ցուցանիշների վրա արտացոլված լիներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագետ Բաբկեն Թունյանը: Ըստ նրա՝ եթե ստվերի դեմ պայքար եղել է, ապա տնտեսական ակտիվության աճը 0,2 %-ից ավելի բարձր պետք է լիներ, եթե եղել է ստվերի դեմ պայքար, ապա Հայաստանում տնտեսական ակտիվության աճն […]

̰
2020 թվականից աջ ղեկով մեքենա ներկրելը շահութաբեր չի լինի. Արթուր Միսակյան

13:44 30.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն ասել է, որ արդեն հստակ երկու առաջարկ կա: «Սա հերթական քննարկումներից մեկն էր, որի ժամանակ պարտավորվել էինք ներկայացնել մեր […]

̰
Հակոբ Արշակյանն ամերիկյան «Salesforce» ընկերության ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը

13:30 30.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ամերիկյան «Salesforce» ընկերության գլխավոր գիտաշխատող Ռիչարդ Սոհերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: «Salesforce»-ը հայտնի է որպես բիզնես գործընթացների, մասնավորապես, հաճախորդների հետ հարաբերությունների ղեկավարման (Customer relationship managment) աշխարհի թիվ մեկ պլատֆորմ։ Այն ամպային տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված գործիք […]

̰
Տնտեսական աճը դանդաղել է, բայց խնդիրը մշտական է. վարչապետի խորհրդական

13:25 30.10.2018

Հայաստանի տնտեսական աճը դանդաղել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Սակայն նա ընդգծել է՝  տնտեսական ցուցանիշն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մշտապես է այդպիսին եղել: «Սա մեր տնտեսության կառուցվածքներից է: Եթե դուք փորձեք ուսումնասիրել, շատ մեծ հավանականությամբ կարող եք ասել, որ նոյեմբերին, դեկտեմբերին շատ ավելի լավ ֆոն կլինի, բայց հոկտեմբերի համար մտահոգություններ […]

̰
Գլենդելում հայ և այլազգի դպրոցականները բողոքի ակցիա են անցկացնում․ նրանց թույլ չեն տալիս ֆուտբոլ խաղալ

13:11 30.10.2018

Գլենդելի Հուվերի դպրոցի հայ և այլազգի դպրոցականները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ կրթական հաստատության տնօրինությունից պահանջելով պարզաբանում ներկայացնել, թե ինչու իրենց արդեն չորրորդ անգամ թույլ չեն տալիս ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ անցկացնել, հայտնում է տեղական մամուլը։ Այս կրթօջախի նկատմամբ նման սահմանափակումները, հավանաբար, մտցվել են անվտանգության նկատառումներով։ Պատճառն այն է, որ վերջերս հենց այս կրթական հաստատության՝ հիմնականում հայ և […]

̰
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության ծրագրերը

13:00 30.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսային և միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ հաշվի առնելով […]

̰
Եթե իշխանափոխություն չլիներ, հինգ շրջանների վերադարձի հարցը լուծված կլիներ. Ալեքսանդր Դուգին

12:44 30.10.2018

Ռուս քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը կարծում է, որ Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն այն պայմաններով, որոնք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք համաձայնեցված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ենթադրում էին Ադրբեջանի հինգ, իսկ հեռանկարում` յոթ «գրավյալ» շրջանների վերադարձ, քաղաքագետը […]

̰
Շվեյցարացիները Եվրոպայի ամենաերկարակյաց բնակիչներն են

12:35 30.10.2018

Եվրոպացիներից ամենաերկարն ապրում են շվեյցարացիները, նրանց կյանքի միջին տևողությունը կազմում է 83․7 տարի: Այս մասին հայտնում է եվրոպական վիճակագրական «Եվրոստատ» ընկերությունը: Այս ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում են իսպանացիները՝ 83․5 տարի, այնուհետև իտալացիները՝ 83․4 տարի, որից հետո Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի ու Կիպրոսի բնակիչները: Երկարակեցության ամենացածր ցուցանիշն ունեն Բուլղարիան, Լատվիան ու Լիտվան:    

̰
ՀՀԿ-ն վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու

12:34 30.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ է մնում նախապես հայտարարած իր դիրքորոշմանը և վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Մենք մեր որոշման մասին հայտարարել էինք շաբաթներ առաջ: Բնական է, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրելու: Ինչո՞ւ պետք է կուսակցությունը մեկ շաբաթվա ընթացքում փոխեր իր […]

̰
Աջ ղեկով ավտոմեքենաների հարցում հստակություն կա. Արմեն Փամբուխչյան

12:30 30.10.2018

Shantnews.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն ասել է, որ արդեն երկու հստակ առաջարկ կա. «Առաջարկներից մեկը հետևյալն է՝ սահմանին մեքենաների ղեկային տեղաբաշխումն իրենք փոխում են […]

̰
Ռոնալդուն դարձել է Instagram-ի ամենահայտնի օգտատերը

12:29 30.10.2018

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում դարձել է ամենաշատ հետևորդներ ունեցող մարդը՝ ավելի քան 144․3 մլն մարդ: Ֆուտբոլիստը Instagram-ի ամենահայտնի դեմքն է: Նշենք, որ 2016-ից սկսած այդ տիտղոսը պատկանում էր երգչուհի Սելենա Գոմեսին, որն ուներ 144, 318 մլն հետևորդ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ֆուտբոլիստը ռեկորդ սահմանեց ֆուտբոլի պատմության մեջ. ընդհանուր հաշվով նա 400 գոլ […]

̰
Ադրբեջանի կողմից արևմտյան սպառազինություն գնելու միտում կա. ադրբեջանագետ

12:26 30.10.2018

Վերջին 5-6 տարում Ադրբեջանը Եվրոպայում և արևմտյան պետություններում արտադրվող սպառազինություն գնելու և ռազմական համագործակցություն հաստատելու միտում ունի։ Վերջին շրջանի ադրբեջանական ռազմական գնումների վերաբերյալ այս կարծիքին է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։ Ամերիկյան արտադրության «երկակի» նշանակության ուղղաթիռների գնումը հենց դրա օրինակ է։ Ադրբեջանը, ըստ վերլուծաբանի, այդ ուղղաթիռները հավանաբար գնել է այլ պետություններից՝ զարտուղի ճանապարհով։ «Չի բացառվում, որ ձեռք […]

̰
Կոնգրեսի ընտրություններից մեկ շաբաթ առաջ Թրամփի վարկանիշը հասել է 40 տոկոսի

12:23 30.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը Կոնգրեսի ընտրություններից մեկ շաբաթ առաջ նվազել է՝ հասնելով 40 տոկոսի: Gallup-ի սոցհարցումների համաձայն՝ ամերիկացիների 54 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի գործունեությանը: The Hill գործակալությունը նշում է, որ Թրամփի վարկանիշը պայմանավորված է ԱՄՆ-ում և աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններով և դրանց նկատմամբ նախագահի արձագանքով: Վարկանիշի նվազման վրա իրենց ազդեցությունն են թողել նաև 14 […]

̰
Վարչապետի ընտրությունը կկայանա նոյեմբերի 1-ին

12:18 30.10.2018

Վարչապետի ընտրությունը կկայանա նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը: Նրա խոսքով՝ կախված քննարկման ընթացքից՝ քվեարկությունը կլինի կա՛մ այդ օրը (եթե քվեարկությունը շատ երկար չձգվի և հասցնեն քվեարկել), կա՛մ հաջորդ օրը (եթե քննարկումը շատ երկար տևի ու զուտ ժամանակի առումով չհասցնեն […]

̰
Ռուսական վերլուծական կենտրոնը դեռ շրջանառում է Ադրբեջանի ռազմական գնումների մասին կեղծ փաստերը. վերլուծաբան

12:12 30.10.2018

Օրերս լույս է տեսել ռուսական «ЦАМТО» (Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոն) հերթական տարեկան ամփոփիչ զեկույցը, որի մի հատված հրապարակվել է ցանցում, և հենց այդ հատվածում են տեղ գտել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գնումների մասին տեղեկությունները։ Դրանք, ըստ ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի, հնացած են ու չեն թարմացվում։ Ադրբեջանագետն օրինակ բերեց Ադրբեջանի բանակում այս տարի ցուցադրված «Պոլոնեզ» բելառուսական […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության որոշման մեջ

12:08 30.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում այսօր դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ավարտին որոշվել է առաջարկներ ներկայացնել, իսկ առաջարկներ պետք է ներկայացնեն նաև նախաձեռնության անդամները: Օրեր առաջ կայացած հանդիպման ժամանակ մեկ առաջարկ արվել էր ՊԵԿ-ի կողմից, այն […]

̰
Ի՞նչ շեշտադրումներ է անելու հայկական կողմը Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը

12:01 30.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսում է՝ մասնակցելու Մինսկում կայանալու է Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպումը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև այլ հանդիպումներ: Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը: Նա հայկական լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրել է այն հիմնական շեշտադրումները, որոնք հայկական կողմը պատրաստվում է անել Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը: […]

̰
BACK_TO_TOP