TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

Բնապահպանության նախարարության արձագանքը` Հակոբ Սանասարյանի հնչեցրած մեղադրանքներին

18:45 30.10.2018

Ամուլսարի շուրջ բարձրացված խնդիրների և բնապահպանության նախարարությունից ստացված պատասխանի առիթով հնչած դժգոհությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով SHANTNEWS.am-ը դիմել է բնապահպանության նախարարությանը: Մեր հարցմանն ի պատասխան` նախարարությունից հայտնել են. «Այսօր տեղի ունեցած ասուլիսում «Հայաստանի կանաչների միության» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանի հնչեցրած հայտարարությունները՝ վերջինիս կողմից բնապահպանության նախարարության՝ իրեն ներկայացված պատասխանի /28․08․2018թ․/ թյուրըմբռնման հետևանք են: Բնապահպանության նախարարության պատասխան գրության […]

̰
Բովանդակային առումով որևէ հարցի չեմ պատասխանում. Գևորգ Կոստանյանը՝ լրագրողներին

18:38 30.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, նիստից կարճ ժամանակով դուրս գալով, պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես, […]

̰
Թաթարստանում ահաբեկչություն ծրագրող խումբ է վնասազերծվել

18:37 30.10.2018

Թաթարստանի անվտանգության ծառայությունն «Իսլամական պետություն» խմբավորման հետ համագործակցող ահաբեկչական գաղտնի խումբ է բացահայտել: Այս մասին հայտարարել են Անվտանգության ծառայության լրատվության բաժնից, հայտնում է РИА Новости-ն: «Պահեստներից զենքերի դուրսբերման պահին խմբի անդամներից մեկը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Միևնույն ժամանակ, ձերբակալվել են ահաբեկչական խմբի ևս 6 անդամ և նրանց ազդեցության տակ գտնվող 11 քաղաքացի»,- հայտնել են տեղի […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և Անջեյ Կասպրշիկին

18:30 30.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Արցախի […]

̰
Տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի առաջին նիստը

18:22 30.10.2018

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը […]

̰
Ստիպողականին դեմ եմ, այդ թվում՝ զանգերով պատգամավոր կանչելուն, եթե իսկապես եղել է․ Արամ Սարգսյան

18:15 30.10.2018

«Ստիպողական կամ ստիպողական ցանկացած բանի դեմ եմ… զանգերով պատգամավորներ կանչելու, եթե դա իսկապես եղել է»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում այս մասին ասաց խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ Նա նշեց, որ եթե պատգամավորին զանգում են գործադիրից ու սպառնում, որ օրինակ՝ աղջկան աշխատանքից կազատեն, եթե դեմ քվեարկի, ապա այդ պատգամավորը պետք է բարձրանա ԱԺ ամբիոն, […]

̰
Ադրբեջանի պաշտպանական բյուջեն կաճի 11 տոկոսով՝ հասնելով 1,8 միլիարդ դոլարի

18:10 30.10.2018

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է երկրի հաջորդ տարվա բյուջեն, որում պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է 1 միլիարդ 787 միլիոն դոլարին։ Սա, շեշտենք, պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, այսինքն՝ այստեղից են ֆինանսավորվում նաև ազգային անվտանգությունը և այլն։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը աճել են 11 […]

̰
Մանրամասներ Ախալքալաքի միջադեպից

18:04 30.10.2018

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքի նախընտրական շտաբի վրա հարձակման հետևանքով 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել: Նրանք պնդում են, թե իրենց վրա հարձակվել են մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի գլխավորությամբ՝ մոտ երկու տասնյակ անձ, հաղորդում է aliq.ge-ն: Շտաբի ղեկավար Աշոտ Ռայիսյանը, որն այժմ հիվանդանոցում է, հայտարարել է, որ շտաբ են մտել Մարտուն Մկոյանը, […]

̰
Նոյեմբերի 1-ից «Շանթ»-ի բոլոր ալիքների փաթեթը կհեռարձակվի միայն «Ռոստելեկոմ»-ի ցանցում և «Արմթիվիս» հարթակով

17:55 30.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությունը և «Ռոստելեկոմ»-ը սկսում են ռազմավարական նոր համագործակցություն: Այս քայլի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ու մակարդակի հասցնել հեռուստածրագրերի արտադրությունն ու տարածումը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և որակ հեռուստադիտողների համար: «Շանթ»-ի արդեն առկա հատուկ ուղղվածությամբ ալիքների խմբին շատ մոտ ապագայում կավելանան յուրօրինակ ու պահանջված նոր ալիքներ, և առավել դիտարժան ու հասանելի կդառնա ստեղծած […]

̰
Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում դեղին, վանդակաձև գծանշումներ կարվեն

17:49 30.10.2018

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում 2018թ. հոկտեմբերի 31-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: […]

̰
Արցախի ԱԳ նախարարը Բելգիայի պատվիրակությանը ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

17:40 30.10.2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Հյուրերի խնդրանքով` ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև […]

̰
Մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովի փակ նիստը

17:26 30.10.2018

ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին Գևորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նիստը կարող է տևել մինչև ուշ երեկո:

̰
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

17:22 30.10.2018

Հոկտեմբերի 26-ին Ալմաթիում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության, մասնավորապես՝ կովկասյան […]

̰
Արա Բաբլոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ 11-րդ լիագումար նիստին

17:14 30.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) 11-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված մի շարք մոդելային օրենքների նախագծեր, հանձնարարականներ և այլ իրավական ակտեր, մասնավորապես ազգային անվտանգության ապահովմանը, ահաբեկչության […]

̰
Քննարկվել են ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի ընդունման պարագայում բնակչության առողջության բարելավման հնարավորությունները

17:01 30.10.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և ծխախոտի դեմ պայքարի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԱՀԿ-ի պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերին, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է […]

̰
Թուրքիան ռազմական գործողություններ է նախապատրաստում քրդական միավորումների դեմ

17:00 30.10.2018

Թուրքիայի իշխանություններն առաջիկայում լայնամասշտաբ գործողություններ են նախատեսում անցկացնել Սիրիայում՝ Եփրատի ափին տեղակայված քրդական ինքնապաշտպանական միավորումների դեմ: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է РИА Новости-ն: «Մենք թույլ չենք տա Եփրատի արևելքում ահաբեկչական միավորումներ ստեղծել, մենք դրանք կկազմալուծենք: Քայլ առ քայլ կմաքրենք բոլոր տեղանքները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը […]

̰
Շարմազանովը Սերգեյ Նևերովի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

16:54 30.10.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել խորհրդարանական պատվիրակությունների սերտ համագործակցությանը ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՀԿ ԽՎ-ներում, ինչպես նաև փոխգործակցությանը միջխորհրդարանական խմբակցությունների […]

̰
Շատ լավ կլինի, որ ՀՀԿ-ն կարողանա մասնակցել և ապագա խորհրդարանում տեղ ունենալ. Արամ Սարգսյան

16:53 30.10.2018

Խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը քաջալերում է Հանրապետական կուսակցության մասնակցությունը քաղաքական գործընթացին, ու շատ ուրախ կլինի, որ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում տեղ ունենա։ Այս մասին պատգամավորն իր մտքերը հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում։ «Իշխանությունը պետք է ընկալի դա։ Չպետք է սվիններով… այ, նախորդ իշխանությունը մեզ լուրջ չէր վերաբերվում։ Մեր ցանկացած ասածի թշնամանքով էր վերաբերվում, […]

̰
Առաջիկայում մեր մարզային և գյուղական բուժհաստատությունները նոր շունչ կստանան. Սփյուռքի նախարար

16:40 30.10.2018

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է բարերար Մայք Սարյանի հետ: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր հանդիպեցի Ամերիկայի առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ, ԱՄՆ 15 նահանգների 46 հիվանդանոց ներառող խոշորագույն ցանցի ղեկավար, բարերար Մայք Սարյանին, որը նաև միլիոնավոր ներդրումներ է կատարել ՀՀ զինված ուժերում: Առաջիկայում մեր մարզային և գյուղական բուժհաստատությունները նոր […]

̰
176 մլն դրամի հարկային պարտավորություն է վերականգնվել պետբյուջե. ՊԵԿ

16:33 30.10.2018

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ տնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ, այսպես կոչված՝ «կարգո» գործունեությամբ, զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 2015-2017 թվականների համար պակաս հաշվարկված ավելի քան 119 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ […]

̰
Արսեն Թորոսյանը «Փարոս» հիմնադրամի հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

16:28 30.10.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ հանդիպել է ԱՄՆ-ի հայ համայնքի ջանքերով գործող «Փարոս» հիմնադրամի (The Paros Foundation) ներկայացուցիչների հետ։ «Հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանի հետ ծանոթացել էի մեկ ամիս առաջ՝ Նյու Յորք կատարած այցելության ժամանակ, որտեղ և պայմանավորվել էինք մոտ ժամանակներս հանդիպել Երևանում և խոսել հիմնադրամի հետագա […]

̰
Շանթ Սարգսյանը դարձավ շախմատի աշխարհի Մ16 տարեկանների չեմպիոն

16:26 30.10.2018

Հունաստանում ավարտվում է Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Վերջին տուրի պարտիաներից մի քանիսը դեռ ընթացքի մեջ են, իսկ Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանն արդեն աշխարհի չեմպիոն է: Իր վերջին պարտիան Լեհաստանը ներկայացնող Պավել Տեկլաֆի հետ Շանթն ավարտել է ոչ-ոքի և անհասանելի դարձել մյուս բոլոր մրցակիցների համար: Շանթը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Նրա մոտ մրցակիցը, ով […]

̰
Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմի լիտվական մասի նկարահանումներն ավարտվել են

16:24 30.10.2018

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել իր «Դրախտի դարպասը» ֆիլմին աջակցողներին, ապա նշել, որ ֆիլմն իրականություն դարձնելու համար կրկին աջակցության կարիք կա: «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեզ՝ մեզ տրամադրած ձեր թանկ ժամանակի, ձեր ամենափոքրիկ ներդրման համար, որը քաջալերում է մեզ՝ է՛լ ավելի հիմնավոր աշխատանք կատարելու հայկական կինոարտադրությունը զարգացնելու համար։ Ձեզանից շատերի շնորհիվ է, որ […]

̰
Քննչական կոմիտեն միջոցներ է ձեռնարկում՝ պարզելու համար սննդի կետում տեղի ունեցած գողության հանգամանքները

16:06 30.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Նալբանդյան 23 շենքի 20 տարածքում գործող սննդի կետում տեղի ունեցած գողության հանգամանքները: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ 2018թ հուլիսի 08-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նալբանդյան 23 շենքի […]

̰
Դարոն Մալաքյանը դրամահավաք է իրականացնում Արցախի սահմանամերձ համայնքների բնակիչների համար

15:58 30.10.2018

Հայտնի System of a Down ռոք խմբի երաժիշտ Դարոն Մալաքյանը դրամահավաք է իրականացնում Արցախի սահմանամերձ համայնքներում ապրող արցախցիների համար: Այս մասին տեղեկացանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: «Օգնե՛ք Դարոն Մալաքյանին կյանքեր փրկել Արցախում: System of a Down խմբի երաժիշտը դրամահավաք է իրականացնում: Դրա շնորհիվ սահմանամերձ համայնքներում բնակվող արցախցիները կստանան առաջին բուժօգնության պարագաներ: Ծրագիրն իրականացվում է […]

̰
Բնապահպանը դժգոհ է նախարարությունից ստացած պատասխանից

15:54 30.10.2018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կանաչների միության նախագահ և բնապահպան Հակոբ Սանասարյանն անդրադարձել է Ամուլսարի հետ կապված վերջին նորություններին և ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև Ամուլսարի խնդրի շուրջ հնարավոր զարգացումներին: Բնապահպանը պատմեց, որ Ամուլսարի մասին իրենք վարչապետին նամակի տեսքով ներկայացրել են իրենց մտահոգությունները և օրեր առաջ ստացել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի պատասխանն այդ հարցի վերաբերյալ: «Գրել […]

̰
«Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործը հաղորդակցվել է կառավարությանը. Վահե Գրիգորյան

15:50 30.10.2018

2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ևս մի գործ՝ «Գասպարին ընդդեմ Հայաստանի» (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավագետ, փաստաբան Վահե Գրիգորյանը: «Դատարանը սույն գործը հաղորդակցել և քննելու է այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով։ Մասնավորապես․ […]

̰
Կին դատապարտյալներին ավարտական վկայականներ են հանձնել

15:36 30.10.2018

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության՝ «Աբովյան» ՔԿՀ. Վերականգնման արդյունավետություն և թափանցիկության մշակույթի հիմնում» խորագրով ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են այցելել վերոնշյալ ՀԿ ներկայացուցիչները և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը: Այս մասին հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: […]

̰
Ադրբեջանում նորից ասֆալտապատել են գյուղատնտեսական տարածքը, որ Ալիևը չցեխոտվի

15:19 30.10.2018

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է երկրի Գախի շրջան, որտեղ նրան ներկայացրել են գյուղատնտեսական աշխատանքները։ Տարածքի պատասխանատուները կրկին ասֆալտապատել են հողածածկույթը, որ Ալիևի ու նրա տիկնոջ ոտքերը չցեխոտվեն: Լուսանկարներն ուշադիր ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ նոր ասֆալտ է փռվել այն հատվածում, որտեղ Ալիևները պետք է լուսանկարվեին թփերի ֆոնին։

̰
Շատ վատ կլինի, եթե այս ընտրություններում 100, 90 կամ 80%-ով հաղթի ՔՊ-ն. Արամ Սարգսյան

15:17 30.10.2018

Պարտադիր չէ, որ մարդիկ լիարժեք քո հետ համակարծիք լինեն, դա նույնիսկ վատ է։ Շատ վատ կլինի, եթե այս ընտրություններում 100%-ով կամ 90%-ով կամ 80%-ով հաղթի ՔՊ կուսակցությունը։ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ Պատգամավորը բացատրեց, որ իրենք բնական, քաղաքական դաշնակիցներ են Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, քանի որ […]

̰
BACK_TO_TOP