21:48 30.10.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սևակ Միքայելյանին, հայտնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայքը։
Ողջունելով համայնքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին՝ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հրազդան քաղաքի համար այսօր մի նոր կարևոր էջի սկիզբ է դրվում, քանզի համայնքն այլևս ունի ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված ղեկավար։ Սուրեն Պապիկյանի խոսքով հետհեղափոխական նոր Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից պետք է երաշխավորված լինի յուրաքանչյուր քաղաքացու քվեի ազատ իրացման և քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու հնարավորությունը։
«Ընտրություններում հաղթանակ տանելը ինքնանպատակ չհամարելով՝ մեր քաղաքական ուժի համար սկզբունքային է բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմանների ստեղծումն ու քաղաքական գործընթացներում քաղաքացու հաղթանակը։ Առաջ դեպի հավասար հնարավորությունների Հայաստան»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սևակ Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով բեղուն աշխատանքային գործունեություն։ Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նաև համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին կարճ ժամանակահատվածում խիստ պատասխանատու և արգասաբեր գործունեություն ծավալելու համար։
Իր հերթին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս շնորհավորել է նորընտիր քաղաքապետին ու արձանագրել, որ Հրազդանն այլևս ունի ազատ, արդար և մրցակցային պայմաններում ընտրված քաղաքապետ։ Մարզպետը նկատել է, որ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները փոփոխություններ արձանագրելու ու Հրազդանին իր վաղեմի ժպիտը վերադարձնելու ուղղությամբ և հավաստիացրել, որ պատրաստակամ են քաղաքական թիմով նորընտիր քաղաքապետի հետ միասին գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը գեղեցիկ ու գրավիչ մարզկենտրոն ունենալու համար։
Սևակ Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ համախմբված ու համակարգված աշխատանքի միջոցով կհասնեն քաղաքի շենացմանը։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...