12:20 19.10.2018
«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։ Ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ […]
12:16 19.10.2018
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներն այսօր առավոտից դադարեցրել են աշխատանքները և բողոքի ակցիա են կազմակերպել: Աշխատակիցները փակել են Մ-6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը՝ պահանջելով կառավարությունից լուծումներ տալ առաջացած խնդիրներին: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ աշխատակիցները փակում են միջպետական ճանապարհը: https://www.facebook.com/armen.kirakosyan.737/videos/1939895572733729/
12:09 19.10.2018
«Հրապարակումներն ուղարկվել են Կոտայքի դատախազություն, որպեսզի ստուգվեն և պարզվեն հանգամանքները: Այս պահին միայն այս կարող եմ ասել»,- այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակի» ստացած տեղեկությանը, ըստ որի՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի […]
12:04 19.10.2018
«Շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին։ Եվ ես քիչ առաջ ծանոթացա մամուլում հրապարակված առաջին հնգյակին։ Շատ դրական եմ գնահատում այդ քաղաքական գործիչների մասնակցությունը երկրի հետագա պետական կառավարմանը ընդդիմության կարգավիճակով։ Չնայած վստահ չեմ, որ իրենք կհայտնվեն Ազգային ժողովում»,– արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության մասնակցության մասին SHANTNEWS.am-ի հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ […]
12:00 19.10.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է, որ այս օրենսգրքի փոփոխությունը բխում է այն պահանջից, որի սկիզբը դրվել է ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ օրենսգիրքը հնարավորինս […]
11:56 19.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ցավակցություններն է հայտնել Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացանք Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին և մաղթում շուտափույթ ապաքինում տուժածներին»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական խոսքում:
11:40 19.10.2018
Մանրածախ առևտուրը մեր երկրում մրցակցության տեսանկյունից շատ ակտուալ ոլորտ է: Այս մասին այսօր խորհրդարանում Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «4, 5 խոշոր առևտրային ցանցեր հանձնաժողովի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ: Մանրածախ առևտրային ցանցերի գործունեությունը կարևորվում է նրանով, որ նրանցից կախված են մատակարար այլ տնտեսվարողներ: Եթե մանրածախ առևտրային […]
10:53 19.10.2018
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր խորհրդարանում ասել է, որ հանձնաժողովը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սոցիալական նշանակության ապրանքային շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներ, այդպիսի 10 ընկերություն կա. «Շաքարավազն է, բենզինը, դիզվառելիքը, կարագը, ցորենը, ալյուրը, կաթնամթերքը, հավի ձուն, հավի միսը և արևածաղկի ձեթը», – ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ այս շուկաներում կան նաև […]
10:36 19.10.2018
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով 5 հարց: Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով տարեկան գործունեության ծրագիրը: «Հայաստանի մրցակցային ցուցանիշի մասին խոսեմ: Մրցակցության պաշտպանության մարմնում աշխատանքի ցուցանիշով մենք անցած տարվա ընթացքում առաջ ենք գնացել 37 կետով: Հայաստանը զբաղեցնում է աշխարհում 47-րդ տեղը: Գերիշխող դիրք զբաղեցնողների ազդեցության […]
07:55 19.10.2018
Վաշինգտոնը հայտնել է Ուկրաինայի դրության պատճառով Ռուսաստանի դեմ 1-2 ամիսը մեկ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը, գրում է РИА Новости-ն: Նա նշել է, որ ԱՄՆ-ն շատ սերտորեն է համագործակցում եվրոպացի գործընկերների հետ հակառուսական պատժամիջոցների հարցում: Վոլկերն ասել է, որ հավատում է պատժամիջոցների արդյունավետությանը։
01:09 19.10.2018
Չինացիները ստեղծել են Մարսի բազայի իրական չափերի մոդել, որը տեղակայված է Գոբի անապատում, այն կառուցվել է աշակերտներին տիեզերքի մասին կրթելու համար, գրում է GBtimes-ը: Ստեղծողները հայտարարում են, որ բազան վերարտադրում է ոչ միայն լանդշաֆտը, այլև կարմիր մոլորակի բնակլիմայական պայմաննները: Կառույցը բաղկացած է 9 մոդուլից:
01:05 19.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 11 օրերին պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների շուրջ 300 հարցի։ Սա պատմության մեջ աննախադեպ է: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը և ներկայացրել է սեփական վերլուծությունն ու փաստերի ստուգման արդյունքները: Հեռուստաալիքը նշել է է, որ հոկտեմբերի 6-ից Թրամփը տվել է առնվազն 13 հարցազրույց։ Նշված ժամանակահատվածում նա համաձայնել է կազմակերպել 6 չնախատեսված […]
01:03 19.10.2018
Ընկերության ներդրողների հորդորով Մարկ Ցուկերբերգը հնարավոր է՝ լքի Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը, գրում է The Wall Street Journal-ը: Ներդրումային ֆոնդերը, որոնք տիրապետում են Facebook-ի մասնաբաժիններին, ավելի վաղ արդեն հայտնել էին Ցուկերբերգի հեռանալու անհրաժեշտության մասին, որը ծագել էր մի շարք սկանդալների հետևանքով: Նշվում է, որ 2019 թ մայիսին տեղի կունենա ընդհանուր քվեարկություն, որի ժամանակ էլ […]
00:56 19.10.2018
ԱՄՆ Սրիպսի համալսարանի կենսաբաններն ու քիմիկոսները ստեղծել են նիկոտինից կախվածության դեմ «պատվաստանյութ», գրում է Science Advances-ը: Պատվաստանյութում գործող նյութը քայքայում է նիկոտինը մինչև մարդու ուղեղ թափանցելը: Մասնագետները հայտնաբերել են NicA2-J1 ֆերմենտը, որը քայքայում է նիկոտինը Pseudomonas putida բակտերիայի բջիջների մեջ: Նրանք մի քանի անգամ մոդիֆիկացրել են նյութի կառուցվածքը։ Առաջին փորձարկումները, որոնք արվել էին առնետների վրա, ցույց տվեցին, որ NicA2-J1 […]
00:47 19.10.2018
Դիմային տեսախցիկի վրայի կտրվածքը, որը կունենա կետի տեսք՝ կլինի մեյնսթրիմային տեխնոլոգիա 2019 թվականին, գրում է life.ru-ն: Սա հնարավորություն կտա շրջանակները հնարավորինս բարակ անել և շարժական տեսախցիկի կարիք չզգալ: Դրանից առաջ BBK (OPPO, Vivo, OnePlus) սմարթֆոնի նման դիզայն ներկայացրել էր Բենիամին Գեքսինը, նրա խոսքերով՝ նմանատիպ հեռախոսներ կթողարկվեն 2019-2020 թվականներին: The display open hole camera technology will […]
00:31 19.10.2018
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Կերչի համալսարանի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը փամփուշտներ է գնում, որոնցով օրեր անց կրակելու էր մարդկանց վրա: Հիշեցնենք՝ ողբերգությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 17-ին։ 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը կրակ էր բացել ուսանողների և դասախոսների ուղղությամբ, ինչպես նաև գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարք։ Տուժել է 49 մարդ։ Հաղորդվում է, որ […]
23:41 18.10.2018
Բաքուն որոշել է անցանկալի համարել Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 3 լրագրողների մուտքը Ադրբեջան, քանի որ նրանք «ապօրինի» այցելել են Արցախ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը (Ադրբեջանի ԱԳՆ կայքում այդ մասին տեղեկություն չկա, սովորաբար չի էլ լինում)։ Ժան Կուշները, Ֆրանսուա Դոստը և Խադիջա Ռիդուան Արցախ են այցելել Հայաստանով, ինչն Ադրբեջանը դիտարկում է որպես իր սահմանների […]
23:28 18.10.2018
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Մի շարք բնապահպաններ պնդում են, որ կոկորդիլոսաբուծարան կառուցելը անթույլատրելի է և Բնապահպանության նախարարությունը պարտավոր է կասեցնել այս ծրագիրը: SHANTNEWS.AM-ը զրուցել է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ. նա մանրամասն ներկայացրել է Հայաստանում կոկորդիլոսաբուծարան կառուցելու վնասակար հետևանքները. «Հայաստանի համար սա անհրաժեշտություն չէ, այլ […]
23:17 18.10.2018
«Հեղափոխությունից հետո եղան նշանակումներ, որ միանշանակ չընդունվեցին, սակայն որևէ մեկը հիվանդագին չընդունեց: Բողոքեցին ու հանդարտվեցին, վերջին նշանակումը այլ է: Ի տարբերություն Վալերիյ Օսիպյանի, Հունան Պողոսյանը զբաղեցնում էր պաշտոն, որտեղ ինքը որոշում կայացնող էր, և հենց Սյունիքի մարզում տեղի էին ունենում բացառիկ հանցագորոծություններ, իսկ Հունան Պողոսյանը ոչինչ չէր ձեռնարկում այդ հանցագործությունները բացահայտելու համար: Հիմա ինչն է […]
23:08 18.10.2018
Այսօր մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով 3-րդ միջազգային կոնֆերանսը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Երկօրյա միջոցառմանը ընթացքում 110 մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրելու 10 երկրներից ժամանած 16 բանախոսների: Միջոցառման բացման ելույթով հանդես է եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: […]
23:02 18.10.2018
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին։ Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը հանձնառու է գործնական […]
22:38 18.10.2018
Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին կազմակերպած հանրահավաքների ու այլ միջոցառումների վերաբերյալ դեռ ապրիլի 22-ին Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ դրանք անօրինական են, ու այս պարագայում իշխանությունը կարող է ուժ կիրառել։ Հոկտեմբերի 17-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավորը վերահաստատեց իր դիրքորոշումը։ «Այո՜։ Ասեմ ինչու։ Հենց ձեր եթերում ես հիմնավորեցի և բերեցի եվրոպական դատարանի նախադեպերը, թե […]
22:20 18.10.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարկել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք: ShantNews.am-ի հետ զրույցում Մասիս Այվազյանը պատմեց, որ մարտի 1-ին՝ առավոտյան, […]
21:00 18.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից: Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ Ոստիկանության շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի […]
20:44 18.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վերջին 10 օրվա ընթացքում […]
20:30 18.10.2018
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է Արմավիր–Երևան մայրուղու վրա գտնվող անանուն, բայց անուն հանած շուկա, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Գյուղացիներին ներկայացրել է կարկտահարության ու ցրտահարության հասցրած վնասից ապահովագրման կառավարության ծրագիրը:
20:25 18.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են, որ նախագծի համաձայն՝ «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» ծրագրով […]
20:18 18.10.2018
100-ամյա բրիտանուհի Նորա Ուիթկիսն ամուսնացել է սիրելիի հետ, գրում է The Mirror-ը: Հաղորդվում է, որ տղամարդը փոքր է սիրելիից 26 տարով: Նրանք ծանոթացել են դեռևս 1980 թվականին, պարի դասերի ժամանակ և հանդիպում էին մինչ այսօր: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Պրեստենին քաղաքում, իսկ հարսը խորանին է մոտեցել սայլակով ABBA խմբի Dancing Queen երգի ներքո: Կինը նշել է, […]
20:09 18.10.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել Օշական համայնքի երկու բնակչի՝ 1987 և 1993 թթ. ծնված Թովմասյան եղբայրներին: Ոսկեվազի 46-ամյա բնակչի նկատմամբ […]