TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+20.78 oC
Admin

Admin

Ճապոնիայում ներկայացրել են բանկային քարտի չափ հեռախոս

20:00 18.10.2018

Ճապոնական Kyocera ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի նոր մոդել՝ KY-O1L-ը: Բանկային քարտի չափով այս սարքավորումը հավակնում է ամենաբարակ բջջային հեռախոսի կոչմանը, գրում է The Verge-ն: Այն կշռում է 47 գրամ և ունի 5,3 մմ հաստություն: Սարքավորումը ունի 2,8 դյույմանոց մոնոխրոմ էկրան և հզոր մարտկոց: Արտադրողը հրաժարվել է տեսախցիկից: Սմարթֆոնն ունի դիտարկիչ (բրաուզեր), բայց չունի ծրագրերի օնլայն խանութ: […]

̰
Շանթ Հարությունյանը հետագայում ցուցմունք չի տվել Հունան Պողոսյանի դեմ․ Փաշինյան

19:58 18.10.2018

Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողներն այսօր հարցրին՝ կարո՞ղ է նրա նշանակումը վերանայվել, քանի որ ինքը՝ Փաշինյանը, ժամանակին հայտարարել է, որ այժմ ազատազրկված Շանթ Հարությունյանը իրեն ասել էր, որ Հունան Պողոսյանն անձամբ ծեծել է իրեն։ Փաշինյանը պատասխանեց․ «Խնդիրն այն է, որ հետագայում Շանթ Հարությունյանը ցուցմունքներ չի տվել […]

̰
Փաստաբանն առաջարկում է, որ ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցումը վճարեն տվյալ գործերով իրավախախտումներ իրականացրած պաշտոնյաները

19:54 18.10.2018

SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է Հայաստանի դեմ երկու գանգատների արդյունքները և բավարարել դրանք: Մասիս Այվազյանին և Գրիգոր Ոսկերչյանին ՀՀ կառավարությունը, որպես փոխհատուցում, կվճարի 7500 եվրո: Այս երկու գործերն են առնչվում են 2008 թվականի մարտի 1-ին, և ՄԻԵԴ-ում վարույթ էին ընդունվել 10 տարի առաջ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ […]

̰
Էրեբունի հնավայրն այսօր խայտառակ ավերակ վիճակում է. պատմաբան

19:47 18.10.2018

«Էրեբունի-Երևան»-ի 2800-ամյակի տոնական միջոցառումների նախօրեին լույս է տեսել «Արարատ-Ուրարտու թագավորությունը» եռալեզու ալբոմը: Հեղինակը պատմաբան Արտակ Մովսիսյանն է: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Մովսիսյանը նշեց, որ վաղուց կար մեզ և աշխարհին գիտահանրամատչելի կերպով ներկայացնելու Վանի թագավորությունը, որ մեր պատմության ամենակարևոր փուլերից մեկն է: «Սա առաջին համահայկական պետությունն է, որը մեկ պետականության մեջ ուրվագծեց այն սահմանները, որ հետո […]

̰
Ուզում ենք Հայաստանը դարձնել առաջատար տեխնոլոգիական երկիր. վարչապետը մասնակցել է ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառմանը

19:39 18.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԳԱԱ 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներ, միջազգային գիտական կառույցների ղեկավարներ, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-րդ տարեդարձի առթիվ՝ […]

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամեն ինչ կդնեն իրենց տեղը․ Փաշինյանը՝ Քոչարյանի ստեղծելիք կուսակցության մասին

19:23 18.10.2018

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին հարցին պատասխանելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիների խումբը կարող է ստեղծել իր կուսակցությունը՝ ակնարկելով, որ դրանում որևէ արտասովոր բան չկա։ Հարցին, թե համաձա՞յն է Քոչարյանի այն հայտարարության հետ, որ ընդդիմադիր դաշտում վակուում կա, Փաշինյանը պատասխանեց․ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարծում եմ, ամեն ինչ կդնեն […]

̰
Բագրատաշենում կուտակված աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը վաղը ասուլիս կհրավիրեն. խնդիրը գնալով խորանում է

19:17 18.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ […]

̰
Սյունիքում կրկին բողոքում են նոր մարզպետի դեմ

19:09 18.10.2018

Սյունեցիները կրկին բողոքում են նորանշանակ մարզպետի նշանակման դեմ: Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետ նշանակվեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Ի նշան նոր մարզպետի դեմ բողոքի` Սյունիքի մարզում ճանապարհ էին փակել նույն օրը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս ակցիային, նշել էր, որ բողոքողը սյունեցիները չեն, իրենց կուսակցության անդամներն էին:  

̰
Հայաստանում օլիգարխներ չկան, պարոն Ծառուկյանը խոշոր սեփականատեր է. Փաշինյան

19:06 18.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր բացվեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում կառուցված բիթքոինի մայնինգի ֆերման։ Միջոցառումից հետո լրագրողները Ծառուկյանի ներկայությամբ Փաշինյանին հարցրին՝ Ծառուկյանը բիզնեսով զբաղվո՞ւմ է։ «Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Մնացածը իմ մեկնաբանության խնդիրը չէ»,- նշեց Փաշինյանը։ Հարցին, որ ինքը՝ Փաշինյանը հայտարարել է, որ օլիգարխներ չպետք […]

̰
Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ․ Փաշինյան

18:55 18.10.2018

Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է, և դա ինչ-որ առումով Դուշանբեի պայմանավորվածության շնորհիվ է։ Իր և Իլհամ Ալիևի պայմանավորվածության վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե օպերատիվ կապ ձեռք բերվե՞ց, Փաշինյանը պատասխանեց․ «Այո՛, այո՛։ Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող […]

̰
Ներգաղթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նման չէ, որ միանգամից մեծ թվով մարդիկ գան․ Փաշինյան

18:51 18.10.2018

«Ներգաղթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նման չէ, որ միանգամից մեծ թվով մարդիկ գան։ Դա պրոցես է, որ պետք է սկսվի և շարունակվի»,- խոստացված արտագաղթի մասին լրագրողների հարցին այսօր այսպես պատասխանեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ ներգաղթի հնարավոր կապին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ երկարաժամկետ տեսլականը ամեն ինչի համար դրական է, որ մարդիկ իրենց պլանները […]

̰
Ես չեմ ասել՝ մարդիկ չեն ուզում ներդրումներ անել, ասել եմ` առկախված վիճակ է․ Փաշինյան

18:50 18.10.2018

«Ես չեմ ասել՝ մարդիկ ներդրումներ չեն ուզում անել, ես ասել եմ, որ քաղաքական առկախված վիճակը առկախում է որոշակի տնտեսական գործունեություն, և դա ակնհայտ է, դա ես չեմ հորինել։ Դա տնտեսագիտության մեջ կանոն է»,- այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ իրականացված ներդրումներին՝ Հայաստանում բիթքոինի մայնինգի ֆերմայի ստեղծման ուղղությամբ։ […]

̰
Որևէ մեկի մտքով չէր անցնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, դա հրաշք էր. Ծառուկյան

18:34 18.10.2018

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստան եկած գործարարները շատ լավ տրամադրություն ունեն: «Մենակ նորից եմ ես ձեզ ասում, մեր լրագրողները, ձեր ցավը տանեմ, խաչաձև, մուտիլովկեք, որ ավելի հետաքրքիր լինի, եսիմինչ… որ ուզում եք բոմբ տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա»,- նշեց նա` դիմելով լրագրողներին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի`բարիկադները քանդելու […]

̰
Պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված նորածինների վիճակը լավ է. փոքրիկները մանկատանն են

18:16 18.10.2018

Գյումրիի երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված 2 նորածինները գտնվում են Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը: Փոքրիկներն անցել են նախնական բուժզննություն, առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։ Արդյո՞ք նորածինները երկվորյա՞կ են, թե՞ ոչ, կպարզվի գենետիկ հետազոտությամբ: Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները շարունակում են քննչական գործողությունները՝ պարզելու դեպքի հանգամանքները, ճշտելու, թե ովքեր են ծնողները: Երեկ երեկոյան Գյումրիում տեղի […]

̰
«Հիթրոու» օդանավակայանում հեռախոսային ծրագիրը կփոխարինի փաստաթղթերին

18:06 18.10.2018

Մեծ Բրիտանիայի «Հիթրոու» օդանավակայանում կտեղադրեն սքաներներ, որոնք կտարբերակեն դեմքերը և կստեղծեն ուղևորների  համար հատուկ սմարթֆոնի ծրագրեր: Ծրագրում տեղադրելով անձնագրային տվյալները՝ ուղևորները կկարողանան օդանավ բարձրանալ առանց վայրէջքի կտրոնի, գրում է Daily Mail-ը: Դեմքի սքաներները կաշխատեն նույն սկզբունքով, ինչ էլեկտրոնային չիպերով անձնագրերի կենսաչափական համակարգերը: Այս համակարգից օգտվելու համար հարկավոր է ներբեռնել սմարթֆոնի մեջ համապատասխան ծրագիրը և լրացնել համապատասխան […]

̰
Շիրակ Թորոսյանը կարող է ՔՊ-ի ցուցակով ԱԺ մտնել. Հովիկ Աղազարյան

17:44 18.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր խոսել է կուսակցական ճամբարափոխությունների մասին՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խիստ ընտրողաբար է վերաբերվում այդ երևույթին: Պատգամավորն ասել է, որ, օրինակ, ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից հոսք չկա դեպի ՔՊ, եթե լիներ, ինքը կիմանար: Լրագրողի հարցին, եթե, օրինակ՝ ՀՀԿ-ի այն պատգամավորները, որոնք պաշտպանել են ՔՊ-ին, ցանկանան անդամակցել […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

17:30 18.10.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Նրան ուղեկցում էր Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը: Ողջունելով Սրբազանին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր բարեկամությունը երկար տարիների, մի քանի […]

̰
Հայաստանի պատմության թանգարանն ազատվել է ապակե պատնեշներից

17:23 18.10.2018

Բաղրամյան 26-ի ու ԱԺ այգու դռները բացելուց հետո հերթը հասավ Հայաստանի պատմության թանգարանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Շենքի կամարաշարն ազատվեց ապակե պատնեշներից ու գովազդային վահանակներից: Թեև գովազդային վահանակները կոմերցիոն չէին, այլ պատմության թանգարանի կամ Ազգային պատկերասրահի ցուցադրությունների մասին էին, սակայն մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Տիգրան Գալստյանի խոսքերով` էապես փոխում էին գլխավոր ճակատի […]

̰
Պոլսո հայոց պատրիարքարանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

17:11 18.10.2018

Պոլսո հայոց պատրիարքարանը ցավակցություն է հայտնել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ, գրում է «Արմենպրեսը»: «Խոր ցավով տեղեկացանք լուսանկարի աշխարհահռչակ վարպետ Արա Գյուլերի մահվան բոթի մասին: Նա իր կյանքի ընթացքում մամուլի և տեղեկատվական լուսանկարչական իսկական գագաթնակետն է հանդիսացել: Նա իր անունը հպարտությամբ պահեց և դրանով հռչակ վայելեց ամենուրեք՝ գնահատվելով զանազան իշխանությունների և հաստատությունների կողմից: Նա […]

̰
Մուտիլովկա անեք, սաղին խառնե՜ք, հագցնե՜ք․ Ծառուկյանը մեղադրեց լրագրողներին

17:10 18.10.2018

«Լրագրողները, էս երկիր քանդողները … »,- իր այս խոսքերը չհասցրեց ավարտել Գագիկ Ծառուկյանը, երբ նրան հարց էին տալիս քաղաքական թեմաներով, մինչդեռ ինքը տրամադրված էր միայն մայնինգի ֆերմայի բացման մասին խոսել։ Նա զայրացավ ու սկսեց երկրի չզարգանալու մեջ մեղադրել լրագրողներին։ «Ոնց որ դուք էսօր եկել եք՝ Ծառուկյանին հունից հանեք էս լավ օրը, չի կարելի, ոչ մի […]

̰
Պարոն վարչապետի հետ հուշագիրը ստորագրել ենք, այսօր բարիկադներ կառուցելու ժամանակն ա․ Ծառուկյան

17:00 18.10.2018

«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» կատարված փոփոխությունների վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանելիս ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ամեն ինչ արդեն ստորագրված ու պայմանավորված է։ «Պարոն վարչապետի հետ հուշագիրը ստորագրել ենք, իրար կողք կողքի գնում ենք, այսօր բարիկադներ կառուցելու ժամանակն ա»,- ասաց Ծառուկյանը։ Բարիկադների մասին մինչ այս խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախկին […]

̰
Ցանկանում ենք իրականացնել տնտեսական քաղաքականության մեջ այնպիսի հեղափոխություն, ինչպիսին Կորեայում. վարչապետ

16:56 18.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընին: Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք կարևորում են հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը նաև այն համատեքստում, որ Հայաստանում ցանկանում ենք իրականացնել տնտեսական քաղաքականության մեջ այնպիսի հեղափոխություն, ինչպիսին տեղի է ունեցել Կորեայի Հանրապետությունում»: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի […]

̰
ԱՄՆ դեսպանը Հայաստանի ներքին գործերին պետք է չմիջամտի. Մարիա Զախարովա

16:55 18.10.2018

ԱՄՆ դեսպանը պետք է չմիջամտի Հայաստանի ներքին գործերին: Այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա ափսոսանք է հայտնել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանի` Ռիչարդ Միլսի խոսքերի կապակցությամբ: «Ցանկանում եմ մտածել, որ ԱՄՆ կառավարությունն ու դեսպանատունն իրենց լուման են ներդրել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններում այն բանի շնորհիվ, որ աջակցել […]

̰
Դաշնակցական պատգամավորը չի հասկանում բարիկադներ սարքելու և քանդելու իմաստը

16:50 18.10.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայի շուրջ այսօր SHANTNEWS.am-ի հետ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը: Դաշնակցական պատգամավորն արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան բոլոր դեպքերում, և պետք է հաշվի նստել այդ իրողության հետ՝ անկախ սեփական դիրքորոշումներից և մտահոգություններից: Որպես մտահոգություն՝ Արմենուհի Կյուրեղյանն ասել է, որ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը՝ բարիկադներ կառուցելու […]

̰
Ո՞վ ա էդ անազնիվ մարդը, էդ անազնիվ մարդուն ես մեր համակարգից կհեռացնեմ․ Ծառուկյանը՝ Ուրիխանյանի պնդման մասին

16:49 18.10.2018

«Դա հիմնականում պատգամավորի, ասենք թե, իրավունքի խնդիրն ա, որ պատգամավորը պետք է կարողանա գնալ խորհրդարան, իր ձայնը տա, որ դա հաշվենք, ասենք թե, օրինական։ Դա ա եղել»,- այսպես ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց հոկտեմբերի 2-ի երեկոյան Ազգային ժողովի կողմից «ԱԺ կանոնակարգ օրենքում» կատարված փոփոխությունները, որոնց կողմ էր նաև «Ծառուկյան» դաշինքը։ Հենց այդ իրադարձություններին հաջորդեց […]

̰
Կերչի հրաձգության հեղինակի ընկերուհին պատմել է` նրան քոլեջում ծաղրում էին

16:35 18.10.2018

Կերչի քոլեջում հրաձգություն կազմակերպած ուսանողի` Վլադիսլավ Ռոսլյակովի ընկերուհին պատմել է, որ երիտասարդին քոլեջում ծաղրել են: Այս մասին նա պատմել է RT-ին: «Վլադիսլավն ինձ միշտ ասում էր, որ հաճախ է վիճում շրջապատի մարդկանց հետ: Նա պատմում էր, որ կորցրել է վստահությունը մարդկանց հանդեպ, երբ խմբակիցները սկսել են նրան ստորացնել այն բանի համար, որ բոլորի նման չէ»,- պատմել […]

̰ ̰
Կերչում կրակահերթ բացած ուսանողի ծնողները կտուգանվեն 500 ռուբլով

16:29 18.10.2018

Կերչի քոլեջում կրակահերթ իրականացրած Վյաչեսլավ Ռոսլյակովի ծնողներին կտուգանեն 500 ռուբլով, գրում է «Իզվեստիան»: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունն արդեն կազմել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն՝ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու մասին: Հիշեցնենք՝ ողբերգությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 17-ին։ 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը կրակ էր բացել ուսանողների և դասախոսների ուղղությամբ, ինչպես նաև գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարք։ Վերջին տվյալներով՝ […]

̰
Արա Գյուլերն իր լուսանկարներով կմնա մեզ հետ. Էրդողան

15:59 18.10.2018

Լուսանկարչության ոլորտում Թուրքիայում հայտնի դարձած ամենաբարձր հնչող անուններից մեկն Արա Գյուլերինն էր, և նա իր լուսանկարչական աշխատանքներով մեզ հետ կմնա նաև իր մահից հետո։ Այս խոսքերով Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան առիթով։ Էրդողանը հիշատակել է լուսանկարչի ֆոտոզրույցները Ուինսթոն Չերչիլի, Ինդիրա Գանդիի, Սալվադոր Դալիի ու Ալֆրեդ Հիչքոքի հետ։ Գյուլերը ժամանակին […]

̰
Ուկրաինան բողոքի նոտա է հղել Սիրիային

15:47 18.10.2018

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Սիրիային` Դամասկոսում Ղրիմի պատվիրակության հետ բանակցությունների անցկացման հետ կապված: Այս մասին հաղորդում է Russia Today-ը: «Ուկրաինան վճռականորեն դատապարտում է Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտոնական շփումները Ղրիմի օկուպացիոն վարչակազմի հետ, այդ առիթով Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ սիրիացի պաշտոնատար անձանց` Ղրիմի իշխանությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացումն Ուկրաինայի ինքնիշխանության խախտում […]

̰
BACK_TO_TOP