22:38 18.10.2018
Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին կազմակերպած հանրահավաքների ու այլ միջոցառումների վերաբերյալ դեռ ապրիլի 22-ին Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ դրանք անօրինական են, ու այս պարագայում իշխանությունը կարող է ուժ կիրառել։ Հոկտեմբերի 17-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավորը վերահաստատեց իր դիրքորոշումը։
«Այո՜։ Ասեմ ինչու։ Հենց ձեր եթերում ես հիմնավորեցի և բերեցի եվրոպական դատարանի նախադեպերը, թե որ տևողականությունը ինչ կարգով և ինչ պայմաններում է օրինական համարվում հանրահավաքի ժամանակ, որ պայմաններում՝ ոչ։ Եվ իշխանության փոփոխությունը կամ կառավարության փոփոխությունը չի հանգեցնում եվրոպական նախադեպերի փոփոխության», – նշեց Կոստանյանը։
Հարցին, թե այս դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվությա՞ն ենթարկվի ապօրինի ցույցեր կազմակերպելու համար, Կոստանյանը պատասխանեց՝ ոչ, ու պարզաբանեց.
«Արդեն իրավապահ համակարգն է դրա գնահատականը տվել։ Եթե նախադեպերի կարգավորումը մենք ունենք իրավական կոնցեպցիայի սահմաններում, մեր իրավապահ մարմինները այդ մասով քրեական հետապնդումը դադարեցրել են, հետևաբար՝ այդ հարցը այլևս քննարկման առարկա չէ»։
Տեսական հարցին՝ եթե մեկ այլ Նիկոլ Փաշինյան երեք ամիս անց փակի փողոցները, դա կհամարվի օրինակա՞ն, թե՞ անօրինական, Կոստանյանը պատասխանեց.
«Դա արդեն իրավապահ համակարգը թող որոշի՝ տվյալ երկրի, տվյալ ժամանակահատվածի»։
Գևորգ Կոստանյանի հետ «Հեռանկար»-ի տաղավարում հարցազրույցի ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև։
17:58 13.05.2025
Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները: Գարնանային շրջափուլի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ կհյուրընկալվեն Կոտայքի մարզի Քասախ համայնքի արվեստի դպրոցի սովորողներն ու […] ...
17:56 13.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ Կառավարությունում: Նամականիշը և հատուկ ծրարը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային […] ...
17:52 13.05.2025
Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ նշանակվելու մասին։ «Մայիսի 26-ից ես կլինեմ Բրազիլիայի հավաքականի մարզիչը։ Սա մեծ մարտահրավեր է, բայց ես դեռևս «Ռեալի» մարզիչն եմ։ Ես ուզում եմ լավ ավարտել մեծ արկածախնդրության այս մասը։ «Ռեալը» պաշտոնական հայտարարություն կանի, երբ ցանկանա։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Ես չգիտեմ, թե երբ […] ...
17:48 13.05.2025
«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:44 13.05.2025
25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դանակ կարՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 24 և 25 տարեկան երկու բնակչի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով գլանակ և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել է հաշիշի նմանվող դարչնագույն զանգվածով […] ...