12:01 18.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ մասնակցել է Ելիսեյան պալատում տեղի ունեցած պաշտոնական ընթրիքին, որը նվիրված էր Հարավային Կորեայի նախագահի Ֆրանսիա այցին: Լուսանկարները, որտեղ Ֆրանսիայի առաջին տիկինը ցուցադրում է ոչ առողջ նիհարություն, տեղադրված են Instagram-ի իրենց միասնական էջում: Բրիջիտ Մակրոնը հանրության մեջ է հայտնվել մուգ կապույտ կարճ զգեստով: Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել […]
12:00 18.10.2018
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է դեռևս փետրվար ամսին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ արդյունավետ և փոխշահավետ ներդրումների համար այս համաձայնագիրը լավ պայմաններ է ստեղծում, որպեսզի միջպետական առևտուրը նոր ոլորտներ գրավի: Համաձայնագիրը, ըստ նախարարի պաշտոնակատարի, յուրաքանչյուր երկրի ներդրողի ապահովում […]
11:59 18.10.2018
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է արտերկրի քաղաքացի Բահրամ Հասանզադային, ում մեղսագրվում է «օտար պետության օգտին» լրտեսական գործունեությունը Ադրբեջանում, սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ որ պետության օգտին է լրտեսությամբ զբաղվել ձերբակալվածը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Հասանզադան այլ երկրների հատուկ ծառայությունների հրահանգով հետախուզական տեղեկություններ է հավաքել ադրբեջանական զինծառայողների, ռազմական-ռազմավարական օբյեկտների, ռազմական տեխնիկայի, այլ երկրների հետ ռազմական […]
11:46 18.10.2018
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով նախօրեին ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանի ազատ արձակմանը: «Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, աննախադեպ որոշում կայացրեց՝ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին։ Երևույթն, իրոք, աննախադեպ է ու ողջունելի, քանի որ առաջինը՝ ՔԿՀ-ի կողմից առաջին […]
11:40 18.10.2018
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է արել գործադիրին չփոխել ակտիվ աշխատելու տրամադրվածությունը և շարունակել պարտականությունները կատարել ամբողջ ծավալով: Կառավարության նիստում քննարկվող հիմնական հարցերը եղել են չզեկուցվող: Ապա ներկայացվել են մի քանի ընկերությունների արտոնություններ տրամադրելու մասին առաջարկներ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն առաջարկել է «Յունիվերսալ Քլոզերս» ընկերությանը սարքավորումներ ներկրելու համար […]
09:55 18.10.2018
ՄԻԱՎ վարակի, օդի աղտոտվածության, դիաբետի և ճարպակալության պատճառով կյանքի միջին տևողությունը կարող է կրճատվել, գրում է Lancet բժշկական պարբերականը: Նշվում է, որ մարդկության պատմության ընթացքում կյանքի միջին տևողությունն աճել է՝ հասնելով 60, իսկ զարգացած երկրներում՝ 80 տարվա: Ըստ զարգացման տարբեր սցենարների՝ կյանքի միջին տևողությունը կարող է և՛ կրճատվել 4-5 տարով, և՛ աճել: Հետազոտության համաձայն՝ կյանքի միջին […]
09:45 18.10.2018
Apple ընկերությունն արտոնագրել է ճկվող էկրանով iPhone-ը: Փաստաթղթում նկարագրված են տարբեր տեսակի մեխանիզմներ, որոնք համարվում են ծալովի սարքավորման մասերը, գրում է Gizchina-ն: Արտոնագրի ստացման հայտի համաձայն՝ ճկուն դիսփլեյը պետք է տեղադրված լինի ծխնին փակող կորպուսային հատվածում։ Երբ կորպուսային հատվածները սկսեն պտտվել, այն կկարողանա ճկվել: Սարքավորումը կկարողանա ճկվել երկու ուղղությամբ: Քիչ հավանական է, որ ճկուն սարքը կթողարկվի մոտ […]
00:56 18.10.2018
Մոսկվայի դատարանը օրինական է ճանաչել Բասմանի շրջանային դատարանի որոշումը՝ հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից ավագին ազատ արձակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն: «Դատարանը որոշել է Բասմանի դատարանի որոշումն անփոփոխ թողնել»,- հայտարարվել է դատարանում: Քրիստինա Խաչատուրյանին դատարանը թույլ է տվել շփվել գործի հետ առնչություն ունեցող անձանց հետ:
00:43 18.10.2018
Ֆրանսիական տեղեկատվական AFP գործակալությունը հրապարակել է հոդված Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից 5 զինվորականի մասին: Հոդվածում պատմվում է հայազգի Սարգիս Նաջարյանի մասին, որը 1916-ին միացել է ֆրանսիացի կամավորներին և մեկնել Թուրքիայի հարավ: «Սարգիսը Հայոց ցեղասպանությունից առաջ գաղթել է Թուրքիայից և հաստատվել Բոստոնում: Բայց պատերազմի տարիներին կամավոր զինվորագրվել է՝ նպատակ ունենալով գտնել իր ընտանիքին: Նա իր ընտանիքի անդամների […]
00:30 18.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ անդրադառնալով սպասվող համաներմանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու: Ըստ Իշխանյանի՝ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, մասնավորապես՝ նրանց, ում դեպքում մահապատիժը 2003 թվականին փոխվել է ցմահ ազատազրկմամբ, և նրանց վրա, ովքեր ցմահ ազատազրկման են […]
00:07 18.10.2018
Ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն առաջին տեղն է զբաղեցրել տարվա ընթացքում ամենաշատ նվիրատվություն կատարած ամերիկացիների վարականշային ցուցակում: Վարկանշային ցուցակը կազմել է Forbes ամսագիրը: 2017 թվականի ընթացքում Բաֆեթը բարեգործական կազմակերպություններին նվիրաբերել է 2․8 մլրդ դոլար: Հայտնի է, որ Բաֆեթը 2 մլրդ դոլարից ավելի փոխանցել է իր մտերիմ ընկերների՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա տիկնոջ՝ Մելինդայի […]
22:36 17.10.2018
Հայկական Թամրազյան ընտանիքի՝ Հոլանդիայից վտարումը կանխելու համար, եկեղեցին մտադիր է առանց դադարի պատարագ մատուցել, գրում է rusarminfo-ն: Թամրազյանների ընտանիքը արդեն 3 շաբաթ է, ինչ ապրում է Կատվեյք քաղաքում: Ըստ Նիդերլանդների օրենսդրության՝ ոստիկանությունը և այլ պետական գերատեսչությունները պատարագի ընթացքում եկեղեցու տարածք մուտք գործելու իրավունք չունեն : «Եկեղեցական պատգամը թելադրում է, որ մենք պետք է հոգ տանենք […]
21:17 17.10.2018
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետի պաշտոնակատարը սիրիահայերին հայտնել է, որ կառավարությունը քննարկում է միկրոբիզնեսը հարկերից ազատելու հարցը: «Առևտրաշրջանառության շեմը դեռ չենք որոշել, այն քննարկման փուլում է, սակայն դիտարկում ենք 20 մլն դրամի շրջանառության տարբերակը: Այսինքն, եթե այդ սահմաններում լինի […]
21:00 17.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով ԱԶԲ պաշտոնյային՝ Հակոբ Արշակյանը կարևորել է նախարարության գործունեության շրջանակներում բանկի օժանդակությամբ իրականացվող համատեղ ծրագրերը։ Շեյն Ռոզենթալը ներկայացրել է Հայաստանում ԱԶԲ-ի […]
20:50 17.10.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանին, տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ Դավիթ Գևորգյանը Թավշյա հեղափոխության ակունքներում կանգնած գործիչներից է, ով չափազանց լավ […]
20:48 17.10.2018
Կերչի հիվանդանոցի բժիշկները հարազատներին են տրամադրել պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ցուցակը: Ցուցակում կա նաև Ալեքսանդր Դանիլյան անուն ազգանունը, նա նույնպես այդ պահին գտնվել է քոլեջում: Հիշեցնենք, որ այսօր՝ Մոսկվայի ժամանակով 12:00-ին, Ղրիմում գտնվող Կերչի պոլիտեխնիկական քոլեջում ահաբեկչություն են իրականացրել, որի հետևանքով զոհվել է 19, տուժել՝ 40-ից ավելի մարդ:
20:45 17.10.2018
Ամերիկյան Tesla Inc ընկերությունը Շանհայում ձեռք է բերել խոշոր հողատարածք՝ Չինաստանում առաջին գործարանը կառուցելու համար, գրում է Reuters-ը: Շանհայից 75 կիլոմետր դեպի հարավ-արևելք գտնվող Լինանում տարածքի մակերեսը կազմում է 865 հազար քառակուսի կիլոմետր: Գործարքն արժեցել է մոտ 140 միլիոն դոլար: Ի սկզբանե նախատեսվում է, որ Gigafactory3 գործարանը տարեկան կթողարկի մոտավորապես 250 հազար էլեկտրամոբիլ: Ժամանակի ընթացքում գործարանի արդյունաբերական […]
20:30 17.10.2018
ОС Android համակարգով աշխատող սմարթֆոնները կթանկանան եվրոպական տնտեսական գոտու երկրների համար, այս մասին տեղեկացնում է Google ընկերության պաշտոնական բլոգը: Սմարթֆոններ արտադրողները ստիպված են վճարել Google-ին Play Store, Gmail, YouTube, Google Maps և այլ ծառայությունների համար, որոնք նախկինում անվճար տեղադրված էին Android-ներում: Այսպիսով, ընկերությունը մտադիր է կատարել Եվրահանձնաժողովի կարգադրությունը: Նշվում է, որ նոր օրենքը ուժի մեջ կմտնի 2018թ հոկտեմբերի 29-ից: […]
20:25 17.10.2018
Համացանցում հրապարակել են դերասանուհի Կիրա Նայթլիի մասնակացությամբ «Հետևանքներ» ֆիլմի թրեյլերը: Ըստ սյուժեի՝ անգլիացի գնդապետ Լյուիս Մորգանը ժամանակավորապես դառնում է Համբուրգի քաղաքապետ: Իր կնոջ՝ Ռեյչլի հետ, նա տեղափոխվում է մի բնակարան, որի հարևանությամբ բնակվում է մի գերմանացի ճարտարապետ: Որոշ ժամանակ անց Ռեյչլի ու ճարտարապետի միջև սիրախաղ է սկսվում: Նայթլիի հետ ֆիլմում նկարահանվել են նաև Ջեյսոն Քլարքը, […]
20:17 17.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 78 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի՝ 1993 թ. ծնված բնակիչն ահազանգել է Ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, այցելելով հոր բնակարան՝ այնտեղ հայտնաբերել է միայնակ բնակվող հոր՝ 1940թ. ծնված Ս.Պողոսյանի դին՝ որովայնի, […]
19:51 17.10.2018
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգությունից հետո Ղրիմում սուգ է հայտարարվել: Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում: «Կերչի դժբախտության հետ կապված՝ վաղվանից Ղրիմում սուգ է հայտարարվում»,- մասնավորապես գրել է Աքսյոնովը: Տեղեկացնենք, որ դեպքը տեղի է ունեցել Կերչի Պոլիտեխնիկական քոլեջում՝ Մոսկվայի ժամանակով 12։00-ի սահմաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը […]
19:28 17.10.2018
Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավարտել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկած մոնիթորինգի առաջին փուլը, որն իրականցվում էր Երևան քաղաքի վարչական տարածքում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացրել են, որ հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման հարյուրից ավելի դեպքեր, ճշտվել խմելու ջրի […]
19:14 17.10.2018
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ մտադիր է մոտ ապագայում թողնել պաշտոնը: Այդ մասին հաղորդում է Reuters- ը: Ըստ լրատվամիջոցի՝ Միստուրան նախատեսում է թոշակի անցնել նոյեմբերի վերջին: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը նաև ասել է, որ Սիրիայի ղեկավարությունը իրեն հրավիրել է Դամասկոս: Այցելությունը կկայանա եկող շաբաթ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը […]
19:10 17.10.2018
«Մանվել Գրիգորյանի առողջականը շատ վատ է, կարելի է ասել` ծանր է: Փորձագիտական եզրակացության համաձայն` նա ունի 16 հիվանդություն, որոնցից 2-ը կալանքի մեջ գտնվելու հետ անհամատեղելի է: Ես իր հետ շփվում եմ ամենօրյա ռեժիմով և փաստում եմ ու պնդում, որ Գրիգորյանի առողջական վիճակը օր օրի ավելի է վատթարանում»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի […]
19:03 17.10.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում քննարկվել են առողջապահության, սպորտի և երիտասարդության, պետական ֆինանսների կառավարման և տնտեսական երկխոսության ոլորտներին առնչվող՝ ճանապարհային […]
18:57 17.10.2018
4-րդ կուրսի ուսանողը, որը կասկածվում է Կերչի քոլեջում ահաբեկչություն իրականացնելու մեջ, զենք կրելու իրավունք է ունեցել ու այդ իրավունքն ստացել է անհրաժեշտ զննում անցնելուց հետո, հայտնում է RIA Novosti-ն: «Նա չափահաս էր, անցել է բոլոր բժշկական զննումները և անհրաժեշտ ընթացակարգերը, ներառյալ հոգեբույժի հետ ստուգումները: Հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ստացել զենք կրելու թույլտվություն: Ամեն […]
18:50 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` մարզպետների տեղակալներ են նշանակվել: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամ Թարվերդյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Արշակ Հովսեփյանը` Լոռու, իսկ Տիգրան Պարսիլյանը` Արարատի մարզպետի տեղակալ:
18:43 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հակոբ Սիմիդյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: Մեկ այլ որոշմամբ` Դավիթ Գևորգյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Փաշինյանի որոշմամբ՝ Գագիկ Գաբրիելյանն էլ ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
18:36 17.10.2018
Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի հանդիպումը: Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Գ. դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների […]