19:39 18.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԳԱԱ 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներ, միջազգային գիտական կառույցների ղեկավարներ, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-րդ տարեդարձի առթիվ՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է.
«Այսօր մեր պարտքն է հարգանքի և երախտիքի մեծ զգացումով հիշել նրանց, ովքեր հեռավոր 1943 թ. հիմնեցին այս հաստատությունը: Պատերազմի ծանր տարիներին իրականացնել նման ձեռնարկ նշանակում էր ոչ միայն անվերապահորեն հավատալ հաղթանակին և խաղաղության հաստատմանը, այլև անվերապահորեն հավատալ Հայաստանին, նրա ժողովրդին, մեր գիտության մեծ ներուժին ու ապագային: Սա սխրանք էր, որ գործել են հայ գիտության մեծ երախտավորները, և մենք շնորհակալ ենք նրանց այս հարուստ ժառանգության համար»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԽՍՀՄ տարիներին ՀՀ ԳԱԱ-ն նաև ազգային ինքնության և ինքնագիտակցության կարևոր մաս էր.
«Բոլորդ գիտեք, որ Խորհրդային միությունում ազգային ինքնությանը շատ մեծ տեղ չէր տրվում, և ավելի շատ ընդունված էր ընդգծել ինտերնացիոնալիզմի տրամաբանությունը: Այս առումով մեր ԳԱԱ-ն ազգային ինքնության և ինքնագիտակցության, ազգային հպարտության կարևոր ինստիտուտ էր: Սովետական Հայաստանը ԽՍՀՄ-ում ուներ այնպիսի տեխնոլոգիական և գիտական դերակատարում, ինչպիսին ժամանակակից աշխարհում ունի Սիլիկոնային հովիտը: Այս իրավիճակը ստեղծված էր նաև ԳԱԱ համակարգի գործունեության շնորհիվ»:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո մեծ ջանքեր գործադրվեցին, որպեսզի Հայաստանի ԳԱԱ համակարգը հարմարվի նոր իրողություններին և արդյունավետ գործելու հնարավորություն ստանա, բայց անցումային շրջանի բարդությունները հնարավորություն չտվեցին, որպեսզի Հայաստանի տնտեսությունը, նաև սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, կարողանա շարունակել այն դերակատարումը, որն ուներ Խորհրդային միության տարիներին:
«Ես այս ամենը հիշում և ընդգծում եմ ոչ միայն ուղղակի որպես հուշ, այլ ուզում եմ սրանով ընդգծել այն ծրագիրը, այն ամբիցիան, որ ունի ՀՀ կառավարությունը, որը ձևավորվել է ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում. մենք ուզում ենք Հայաստանը դարձնել նույնպիսի տեխնոլոգիական առաջատար երկիր, ինչպիսին նա էր ԽՍՀՄ տարիներին և պայմաններում: Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը. մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են այդ գիտելիքը, կարող են փոխանցել այն և, կարևորը, ավանդույթներ, որոնք կապված են ԳԱԱ գործունեության հետ: Մեծ հույս ունենք, որ Հայաստանի գիտությունը, կառավարությունը և հանրությունն այս հարցի շուրջ յուրօրինակ կոնսենսուս ձևավորելու և ՀՀ-ում նոր տեխնոլոգիական առաջընթաց, նոր տեխնոլոգիական հեղափոխություն իրականացնելու հնարավորություն կստեղծեն»,- իր ելույթում ընդգծել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ քաղաքական վերջին փոփոխությունների արդյունքում Հայաստանում գիտական, տեխնոլոգիական, ինտելեկտուալ գործունեության համար նոր հեռանկարներ են բացվում:
«Հայաստանը պետք է լինի ինտելեկտուալ, զարգացած, տեխնոլոգիական երկիր, որովհետև մենք հավատում ենք, որ բացարձակապես բոլոր խնդիրների լուծման ամենակարևոր գործիքը մարդկային միտքն է, որն անսահման է: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի, յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր ոլորտի առջև բացված են անսահման հնարավորություններ, և հույս ունենք, որ կկարողանանք օգտագործել այդ անսահման հնարավորությունները»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Իր գնահատանքը հղելով բոլոր գիտնականներին, ովքեր ստեղծել են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, աշխատել են այնտեղ և իրենց աշխատանքով կարողացել են բարձրացնել կառույցի հեղինակությունը՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հայ գիտնականները մեր ժողովրդին հպարտանալու նորանոր առիթներ կտան: Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել արտերկրից ժամանած գիտնականներին՝ ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու և միջազգային համագործակցության ամենաարդյունավետ օրինակներից մեկը ցույց տալու համար:
Հանդիպմանը մասնակից երկրների և միջազգային գիտական կառույցների ղեկավարները շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և բարձր գնահատել Հայաստանում գիտության ոլորտի նկատմամբ ցուցաբերվող պետական հոգածությունը: Նրանք ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հնչեցրած ուղենիշները գիտության զարգացման, ՀՀ-ն առաջատար տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում և արդյունավետ գնահատել ԳԱԱ հետ համագործակցությունը:
Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպությունների ձեռքբերումներին, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքներին և նորարարական ներուժն արտացոլող գիտատեխնիկական նախանմուշներին:
14:26 29.06.2025
Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...
14:10 29.06.2025
Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ ՋոկովիչինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...
14:00 29.06.2025
Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանՍտամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...
13:50 29.06.2025
Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետոՎլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...
13:30 29.06.2025
Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFCՎրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...
13:20 29.06.2025
Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվելԵրկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...