13:07 05.10.2018
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր կոլումբացի պաշտոնակից Իվան Դուկեին անվանել է սատանա և նշել, որ վերջինս Վաշինգտոնի ծառան է: «Նա սատանա է, որն ատում է Վենեսուելան և ամեն օր նոր դավեր նյութում մեր երկրի, մեր զինված ուժերի դեմ»,- Մադուրոյի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Սեպտեմբերի 18-ին Մադուրոն միջազգային լրատվամիջոցներին մեղադրել էր երկրի դեմ քարոզչություն իրականացնելու […]
13:06 05.10.2018
Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բակը, որը գլխավորել է երկիրը 2008-2013թթ., 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, քանի որ վատնել է երկրի բյուջեն, տեղեկացնում է Yonhap-ը: Բացի ազատազրկումից՝ նա պետք է վճարի 13 միլիարդ վոն (11,5 մլն դոլար) տուգանք: Դատարանը բացահայտել է, որ 76 տարեկան Լի Մյոնը DAS ընկերությունը գրանցել է իր եղբոր անունով, բացի դրանից՝ նա մեղավոր […]
13:00 05.10.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և իր անունից շնորհավորել է ուսուցիչներին՝ նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ: ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ անփոխարինելի է ուսուցիչների առաքելությունը երեխաների կրթության, նրանց զարգացման ու իրավագիտակից քաղաքացի դաստիարակելու հարցում: «Դուք մեր երեխաների կյանքում առանցքային դեր ունեք՝ նրանց մեջ սերմանելով հայրենիքի, հասարակության, ընտանիքի և միմյանց հանդեպ սիրո […]
12:57 05.10.2018
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը հայտարարել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չպետք է դիտարկել որպես նոր կառավարության ձեռքբերում, քանի որ այդ գործում իրենց մեծ ներդրումն ունեն նախորդ կառավարության անդամները, նախկին ԱԳ նախարարը, նախկին […]
12:54 05.10.2018
Այսօր նշվում է Ուսուցչի տոնը, 1994 թվականից այն նշում են աշխարհի 100 երկրներում: Այս օրը արժևորվում և գնահատվում են այն բոլոր ուսուցիչները, որոնք իրենց ներդրումն են ունենում կրթության զարգացման ոլորտում: Տոնի պատմական նախադրյալն է հանդիսացել Փարիզում 1966թ. հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովը, որը վերաբերում էր ուսուցիչների կարգավիճակին, որի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության […]
12:25 05.10.2018
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ներկայացնելով օրենքի նախագծի ընթացակարգը, առաջարկել է դրա առաջին և երկրորդ ընթերցումները կազմակերպել 24 ժամվա ընթացքում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը հարցրել է, թե ինչպես է ԱԳՆ-ն […]
12:17 05.10.2018
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է վատ ինքնազգացողության մասին և խոստացել լքել իր պաշտոնը, եթե իր մոտ հայտնաբերեն լուրջ հիվանդություն, տեղեկացնում է Bloomberg-ը: «Ես դեռ չգիտեմ, թե ինչպիսին է իմ առողջական վիճակը, ես պետք է սպասեմ արդյունքներին»,- ասել է 73-ամյա նախագահը: Նախագահը պատմել է, որ որոշ ժամանակ առաջ հոսպիտալացվել էր Բարեթի ախտանշանի (կերակրափողի նախաքաղցկեղային հիվանդություն) սրացման […]
12:05 05.10.2018
Հայաստանի տնտեսական շահերից է բխում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագ անցկացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը: Վարչապետի խորհրդականը նշեց, որ երեկ կառավարության նիստից հետո իր ասածը, թե հայաստանյան ներքաղաքական իրավիճակը չի ազդում ներդրողների վրա, սխալ է հասկացվել: Գասպարյանը պարզաբանեց, որ ինքը նկատի է ունեցել ներդրողների հետաքրքրությունը, ոչ թե գործնական […]
12:00 05.10.2018
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ներկայացնելով օրենքի նախագծի ընթացակարգը, առաջարկել է դրա առաջին և երկրորդ ընթերցումները կազմակերպել 24 ժամվա ընթացքում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հարցրել է ԱԳ փոխնախարարին, թե ինչով է պայմանավորված […]
11:55 05.10.2018
Չինաստանում AVIC ընկերությունն իրականացրել է աշխարհում ամենամեծ՝ AG600 հիդրոինքնաթիռի առաջին ջրային փորձարկումը: Փորձարկումը տեղի է ունեցել Չժանխե գետում: Ինքնաթիռը փորձնական երկու փուլ է անցել. սկզբում այն ընթացել է 120 կմ/ժ արագությամբ, որից հետո զարգացրել 145 կմ/ժ արագություն: Փչովի բարձիկների աշխատանքն ստուգելու համար ջրի տակ իրականացրել են մի շարք վարժություններ, որոնցով հնարավոր է եղել պարզել, թե մեծ […]
11:50 05.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։ Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի […]
11:29 05.10.2018
Հայկական բանակում արդեն որոշել են, թե ինչպիսի տանկեր են ուզում ունենալ զինված ուժերում: Երկու տարվա աշխատանքներից հետո ՀՀ ԶՈւ ղեկավարությունը որոշ հարցեր է լուծել նաև տեղական գիտաարտադրական հնարավորությունների հետ կապված: Այս մասին հայտարարեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության բաժնի պետ Զորայր Գաբրիելյանը: Նրա խոսքերով` հայկական բանակում այժմ աշխատում են ոչ միայն Տ-72 տանկերը Բ3 մակարդակի հասցնելու […]
01:00 05.10.2018
Ամերիկյան դոլարի հեգեմոնիան տատանվել է համաշխարհային շուկաներում, իսկ քաղաքական ուժերը հրաժարվել են ճանաչել դոլարի գերակա դիրքը, տեղեկացնում է Bloomberg-ը: Գլոբալ ռեզերվային պահուստներում ԱՄՆ դոլարը կազմում է համաշխարհային պարտքի 2/3-րդը՝ ըստ Եվրոպական կենտրոնական բանկի վերջին տվյալների: Նավթը և ոսկին գնահատվում են հենց դոլարով, ոչ թե եվրոյով կամ յենով: Սակայն ԱՄՆ դոլարը սկսել է իրեն սպառելու նախանշաններ ցուցաբերել, […]
00:55 05.10.2018
Հիփ հոփ պրոդյուսեր Շուգա Նայթի որդին՝ Շուգա Նայթ կրտսերը, հրապարակել է ապացույցներ, որ ամերիկացի ռեփեր Թուփաք Շակուրը կարող է ողջ լինել: Նա Instagram-ում մի քանի հրապարակումներ, այն համոզումով, որ ռեփերին հաջողվել է ողջ մնալ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուփաքը ապրում է Մալայզիայում: Հրապարակվել են ողջ մնացած Թուփաքի լուսանկարները 50 Cent ռեփերի և երգչուհի Բեյոնսեի հետ: Օրեր առաջ ռեփերի […]
00:21 05.10.2018
Ամերիկյան Դենվեր քաղաքում, որը գտնվում է Կոլորադո նահանգում, կայացել է Սարդարապատի 100 ամյակի առթիվ անվանափոխված մայրուղու վրայի ճանպարհային նշանների բացումը, տեղեկացնում է Rusarminfo-ն: «Սարդարապատ մայրուղու բացման արարողությանը ( Sardarapat Armenian Memorial Highway) մասնակցել են Կոլորադոյի նահանգի կոնգրեսականներ, Դենվեր քաղաքի պաշտոնական ներկայացուցիչներ, հայկական սփյուռքի և հոգևորականության ներկայացուցիչներ»,- տեղեկացնում է ԱՄՆ- ի հայկական կոմիտեի Կոլորադոյի բաժանմունքը: Մայրուղին […]
00:07 05.10.2018
Ավիափոխադրողները չեղարկել են մոտ 300 ներքին թռիչք, քանի որ երկրին է մոտենում «Կոնգ-Ռեյ» ուժեղ թայֆունը, տեղեկացնում է NHK-ն: Տարերքը կընդգրկի Կյուսյու կղզին և Հարավային Կորեայի որոշ շրջաններ: Թայֆունն այժմ գտնվում է Օկինավայից հարավ և շարժվում է հյուսիսարևելյան ուղղությամբ, էպիկենտրոնում դրա արագությունը 45 մ/վ է, իսկ ուժգնացումների ժամանակ կարող է հասնել 60 մ/վ-ի: Ճապոնիայի իշխանությունները տեղեկացրել են բնակիչներին, […]
23:42 04.10.2018
Հարբուխից փրկվելու և առողջ մնալու շանսերը բարձրացնելու միջոց են առաջարկել ճապոնացի գիտնականները։ Նրանք հայտնաբերել են, որ հիվանդանալու ռիսկը նվազեցնում է վիտամին D-ն, տեղեկացնում է«Ռոսիա 24»-ը : Հետազոտողներն ուսումնասիրել են դպրոցականների վրա վիտամին D-ի հավելումներով սննդի ազդեցությունը: Հետազոտվող 167 երեխա 2008 թ․-ի դեկտեմբերից 2009 թ․-ի մարտ ստացել է վիտամին D, նույնքան երեխա՝ պլացեբո: Այդ ընթացքում վիտամին ընդունող երեխաներից հիվանդացել […]
22:01 04.10.2018
«Քանի որ դեկտեմբերյան ընտրություններից մեկի շարժառիթը նշվել էր ներդրումների արգելակումը, տնտեսական զարգացումների արգելակումը, ապա պետք է նշեմ, որ ես չեմ կարծում, որ էսօրվա խորհրդարանը 100 տոկոսով խանգարում է այդ գործընթացին: Տեսեք՝ ինչ է ստացվում․ վերջին լիագումար նիստերում մենք 1-2 ժամում վերջացնում ենք, այսինքն՝ խորհրդարանաը չի կարողանում օրակարգ ձևավորել, քանի որ կառավարությունը պետք է այն ձևավորի: […]
21:10 04.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ (CARMAC 2/ՀԳՌԿՄ2) և Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային (APMECB/ԳՔՄԳԿԶ) ծրագրի համաղեկավարներ Բեկզոդ Շամսիևի և Արուսյակ Ալավերդյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Առաքելությունը Հայաստանում […]
20:44 04.10.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Վարան-Արմենիա» ընկերության հետ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. «Վարան-Արմենիա ընկերության հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ նրանք իրենց ճառագայթային բուժման կենտրոնը կհամալրեն ևս մեկ ամերիկյան Վարիան (Varian, Inc.) ընկերության նորագույն գծային արագացուցիչով, ինչը էապես կբարձրացնի կենտրոնի թողունակությունը և ծառայությունների որակը, որոնք խիստ անհրաժեշտ են […]
20:30 04.10.2018
«Մայիսից էին դեռ սկսվել խորհրդակցություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և ասվել է՝ ոչ թե մեկ տարի հետո պետք է լինի, այլ մինչև մեկ տարի, հետևապես կարող էր լինել նոյեմբերին, հոկտեմբերին և դեկտեմբերին: Այդտեղ պայմավորվածության խախտում չկա՝ կառավարության ծրագրում գրված է մինչև մեկ տարի»,- ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Պատգամավորը նաև խոսել է […]
20:17 04.10.2018
Հրեական արմատներով, հունգարական ծագմամբ ամերիկացի Ջորջ Սորոսի հիմնադրամը Հունգարիայից տեղափոխվել է Գերմանիա, քանի որ հունգարական ազգայնական իշխանություններն այս հիմնադրամը ճանաչել են որպես օտարերկրյա գործակալական կազմակերպություն ու սկսել են ճնշումներ գործադրել դրա վրա, փոխանցում է Deutsche Welle գերմանական պարբերականը։ Հիմնադրամի 80 աշխատակից իրենց ընտանիքների հետ արդեն տեղափոխվել է Բեռլին։ Նոր գրասենյակի ղեկավարը ուրախությամբ նշել է, որ […]
20:16 04.10.2018
Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ-ի մոտակայքում: Լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած շտապ հավաքի մասնակիցներին: […]
20:00 04.10.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա ներդրումը հայ-ամերիկյան բազմաոլորտ փոխգործակցության համատեքստում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է […]
19:57 04.10.2018
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերի Օսիպյանը նախ ներկայացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ հույս հայտնելով, որ Գարիկ Ղուկասյանը ավելի կամրապնդի մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի պահպանությունը։ Աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման հոկտեմբերի 7-ից […]
19:53 04.10.2018
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնում և Արտաշատի բաժանմունքում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Արարատի պահպանության բաժնի 41 աշխատակիցների, առանց իրավական հիմքի, վճարվել է 2.760.000 դրամից ավելի դրամական oգնություն։ Պարզվել է […]
19:50 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ադրինե Ղուկասյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի […]
19:42 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական […]
19:36 04.10.2018
Մոսկվայի շրջանում զինված զինծառայողն ինքնակամ լքել է զորամասը: Վերջինս զորամասից հեռացել է տրակտորով, տեղեկացնում է «Москва» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին ոստիկանությունը ճշտում է այդ տեղեկությունը: Ինչպես նշվում է, զինծառայողը գողացել է տրակտորը և հեռացել «անհայտ ուղղությամբ»:
19:34 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Բալայանին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Բալայանին նշանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդեռլանդների […]