19:32 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է հրամանագրում:
19:30 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հակոբ Արշակյանին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ի հետ […]
19:29 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Գարեգին Բաղրամյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար»,- ասված է հրամանագրում:
19:27 04.10.2018
Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր մշակույթի նախարարությունում է եղել` հրաժեշտի ու համագործակցության համար երախտիքի խոսքեր ասելու: Այս մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Լիլիթ Մակունցը ևս շնորհակալություն է հայտնել դեսպան Միլսին իր պաշտոնավարման ընթացքում մշակութային սերտ համագործակցության համար: Նախարարը կարևորել է մշակութային ժառանգության պահպանման գործում դեսպանության և անձամբ դեսպանի կողմից իրականացված […]
19:12 04.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 6-ը Հայաստանում սգո օր է հայտարարվում: «Այսօր որոշում եմ ստորագրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարելու մասին»,- նշել է նա:
19:11 04.10.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երևան քաղաքում բնակվող երիտասարդ անձն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` շորթումը կատարող անձը, տևական ժամանակ կապի մեջ գտնվելով տուժողի հետ, վերջինիս իմացությամբ տեսանկարահանել […]
19:07 04.10.2018
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի հետ: Այս մասին հաղորդում են ՄԻՊ գրասենյակից: Ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակին առնչվող բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները: Առանձնազրույցների ընթացքում Արմեն Բիլյանն ու Պավել Մանուկյանը նշել են, որ որևէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմից […]
19:01 04.10.2018
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով խոսնակի պաշտոնը թողնելու և նոր պաշտոն ստանձնելու մասին: «Հարգելի գործընկերներ, լրատվամիջոցների հարգարժան աշխատակիցներ, Եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։ 21-ամյա դիվանագիտական գործունեությանս գրեթե ողջ ընթացքում առնչություն եմ ունեցել լրատվամիջոցների հետ աշխատանքին, ավելին` մամուլի ներկայացուցիչների հետ աշխատանքը եղել է իմ […]
18:55 04.10.2018
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք է համեմատել ԽՍՀՄ-ի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նման կերպ նա մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթի այն խոսքերը, որը կոչ է արել ԵՄ-ին չվերածվել «ԽՍՀՄ-ի նման» բանտի: «ԵՄ-ն ազատությունն է ու մարդու իրավունքների գերակայությունը, զարգացումն ու խաղաղությունը: Կյանք՝ առանց վախերի»,- […]
18:46 04.10.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի Իրանը չստանա ատոմային զենք, տեղեկացնում է RIA Novosti-ն: Նրա խոսքերով՝ այս հարցում Գերմանիան Իսրայելի հետ համակարծիք է: Մերկելը նաև հավելել է, որ տարածաշրջանում հակամարտությունը պիտի կարգավորվի քաղաքական մեթոդներով:
18:40 04.10.2018
Սերժ Սարգսյանի գրասենյակը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատել է «ՍիվիլՆեթ»-ի այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։ Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը […]
18:10 04.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Մանուկյանն ազատվել է ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:
18:04 04.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը կնշանակվի նույն գերատեսչության նախարար: SHANTNEWS.AM-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է անձամբ Հակոբ Արշակյանը: «Այո՛, եղել է նման առաջարկ: Հաստատում եմ, կա նման բան»,- ասել է Արշակյանը: Կենսագրական տվյալներ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1985թ. ապրիլի 16, ք. Երևան Կրթություն 2005 – 2009 թթ. – […]
18:01 04.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, վարույթ չի ընդունվել: Ինչպես տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը, ծանոթանալով Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից ներկայացված հայցադիմումին, կից փաստաթղթերին, գտել է, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման` հետևյալ […]
17:57 04.10.2018
Այսօր առավոտից Մարալիկում լարված իրավիճակ է։ Անի համայնքի բնակիչները երկու մասի են բաժանվել։ Մի մասն արդեն մեկ ամիս է՝ պահանջում է համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք փակել են համայնքապետարանի մուտքերը և կաթվածահար արել ՏԻՄ աշխատանքը։ Իսկ այսօր արդեն համայնքապետն իր կողմնակիցների հետ փակել է Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում են բացել համայնքապետարանի շենքը և թույլ տալ […]
17:50 04.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` պաշտոնից ազատվել են Տավուշի և Արարատի փոխմարզպետները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով»՝ սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել են Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը և Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը:
17:44 04.10.2018
«Քաղաքականությունը երկխոսության համար է: Մենք հուշագիր չենք էլ ստորագրում հիմա, կարծում եմ՝ այդ խոսակցությունը հիմա սպառված է, բանավոր էլ ոչ մի պայմանավորվածություն, չեմ կարծում, որ այլևս կլինի: Կարող ենք շարունակել խոսակցությունը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, բայց սցենարը այն է, որ դեկտեմբերին լինելու են նոր ընտրություններ»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար […]
17:39 04.10.2018
Հոկտեմբերի 3-ին ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանին ու Արթուր Գրիգորյանին ուղեկցող անձանց, որոնք հոկտեմբերի 1-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ եղած ցույցերի ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել հավաքվածների հասցեին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության՝ հոկտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի […]
17:36 04.10.2018
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը ներկա կլինի Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը: Այս մասին ասված է ՌԴ արտաքին գերատեսչության կայքում: «ՌԴ ղեկավարության հանձնարարությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ Փարիզում, հայտնի ֆրանսիացի արտիստ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը կմասնակցի ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
17:23 04.10.2018
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նոր նախագահ է ընտրվել «Ամերիաբանկի» տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Այս մասին հայտնել են Հայաստանի բանկերի միությունից: Նա այս պաշտոնում կփոխարինի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին, որը միությունը նախագահել է 2017-2018 թթ: Կանոնադրության համաձայն՝ Արտակ Հանեսյանն ընտրվել է միության վերջին խորհրդի նիստի ժամանակ: Նա պարտականությունները ստանձնել է հոկտեմբերի […]
17:22 04.10.2018
Նյու Յորքի Բեյսայդ շրջանում փողոցներից մեկը անվանակոչվել է «Հայոց ուղի» (Armenian Way)։ Այսօր տեղի է ունեցել փողոցի անվանատախտակի բացումը, փոխանցում է տեղական Queens Gazette պարբերականը։ Բացման արարողությանը մասնակցել են Նյու Յորքի ավագանու անդամ Բարրի Գրոդենչիկը, կոնգրեսական Գրեյս Մենգը, հայկական եկեղեցու առաջնորդներ ու հայկական համայնքի ներկայացուցիչներ։
17:13 04.10.2018
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում այսօր բացվել է ֆրանսաբնակ հայ գեղանկարչուհի Ասիլվայի «Ֆրանկոֆոնիան Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ անվանի նկարչուհին ներկայացնում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված իր կտավները: Այս մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարությունից: «Շատ ուրախ եմ, որ հենց այս ցուցահանդեսով է մեկնարկում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված միջոցառումների ցանկը: Ասիլվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության […]
17:10 04.10.2018
2019 թվականի մարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կայցելի Վրաստան, ինչի մասին հայտնել է երկրի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով ՊՆ անանուն աղբյուրներին։ Սա կլինի այս պաշտոնում Սթոլթենբերգի արդեն երրորդ այցը Վրաստան։ Նախորդ այցերից մեկի ընթացքում քարտուղարը հայտարարել է, որ Վրաստանը կմտնի կազմակերպության կազմ, բայց դժվարացել էր նշել որևէ կոնկրետ ժամկետ։ Սթոլթենբերգը Վրաստանում է եղել նաև […]
16:59 04.10.2018
«Ներդրողների համար շատ կարևոր է քաղաքական կայունությունը, նրանց համար կարևոր է, որ երկրում լինի ազատ, արդար պայմաններում ընտրված լեգիտիմ իշխանություն, որը կձևակերպի իր տնտեսական ուղղությունը, հստակ կլինեն խաղի կանոնները, սկզբունքները: Մրցակցային պայմաններում նրանք հնարավորություն կունենան որոշելու՝ ներդրում անո՞ւմ են, թե՞ ոչ, ու արդյո՞ք իրենց ներդրումը երաշխավորված, ապահովված կլինի արդար դատարանի կողմից»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման […]
16:56 04.10.2018
Թուրքիայի արևելյան նահանգներից մեկում զինվորական ավտոշարասյան անցնելու ընթացքում զինյալների կողմից այդ մեքենաներից մեկը պայթեցնելու միջադեպի հետևանքով զոհված թուրք զինվորականների թիվը հասավ 7-ի։ Իսկ վիրավորների թիվը 5-ից նվազեց 2-ի։ Այս մասին թարմացված տվյալներ է հաղորդում թուրքական մամուլը։ Զինվորական ավտոշարասյան անցնելու ընթացքում զինյալներն ինքնաշեն պայթուցիկ սարք էին գործարկել, որը խոցել էր մեքենաներից մեկը։ Թուրքական իշխանությունները պայթյունի կազմակերպման […]
16:50 04.10.2018
SHANTNEWS.am-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց ճշտել, թե ո՞վ է վարել քաղաքապետարանի սոցցանցերի պաշտոնական էջերն ու ինչո՞ւ են դրանք ջնջվել, սակայն մեզ չհաջողվեց: Վարչության պետի պաշտոնակատար Արա Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ էջերն իրենց չեն պատկանել: «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այդ էջով (ֆեյսբուքյան) չի զբաղվել: Մեր գործառույթների մեջ այդ էջը չի […]
16:42 04.10.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հանդես է եկել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Մտահոգութեամբ կը հետեւինք Հայաստանէն ներս տեղի ունեցող վերջին զարգացումներուն։ Սփիւռքը դիտողի կրաւորական ու անտարբեր վիճակին մէջ չի կրնար ըլլալ։ Սփիւռքը Հայաստանի անանջատելի մասը կը կազմէ։ Ան ընելիք ու ըսելիք ունի հայրենիքը դիմագրաւող մարտահրաւէրներուն ու տագնապներուն նկատմամբ։ Հայրենիքին ընդհանրական, մնայուն […]
16:34 04.10.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվել է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրության արդյունքում ընտրված խմբակցությունների և դրանց ներկայացուցիչների ցանկը: ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ավագանու ընտրություններին մասնակցած ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Նազիկ Ավդալյանի, Արմենակ Այվազյանի, Ջիվան Պողոսյանի, «Լույս» դաշինքից՝ Արտակ Զեյնալյանի գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց […]
15:48 04.10.2018
Երգիչ, երգահան Արա Գևորգյանը երգ է նվիրել Շառլ Ազնավուրի հիշատակին: Նա նշել է, որ երգը գրվել է շանսոնյեի մահվան գիշերը: Երգը կատարում է երգչուհի Մաշա Մնջոյանը:
15:39 04.10.2018
ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու՝ ՀՀ կառավարության կողմից արված առաջարկը: Այս մասին նա հայտնել է SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնել էր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Շիրակի նախկին նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կառավարություն էր ժամանել: Տեղեկություններ կային, որ նա կարող […]