15:35 04.10.2018
«Մենք ողջունում ենք Արցախյան հակամարտության դրական միտումները, որոնք նկատվեցին։ Հիմա կարևոր է դրանք զարգացնելն ու չվնասելը անզգույշ հռետորաբանությամբ, որը նույնպես, ցավոք սրտի, կա վերջերս։ Մեր կողմից այս դրական միտումներին ցույց են տալու անհրաժեշտ ամբողջ աջակցությունը»,- Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև երկխոսությանն այսպիսի գնահատական է տվել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայաստանի վարչապետի […]
15:16 04.10.2018
«Որոնում-2018» համատեղ մարտավարա-մասնագիտական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։ Զորավարժության հրամանատարությանն են ներկայացվել պայմանական հակառակորդի գնահատման վերաբերյալ զեկույցներ: Գործողությունների պլանավորումից հետո ղեկավար կազմը հրահանգել է սկսել հետախուզական գործողությունները: Տվյալների փոխանցման «Իրբիս» ավտոմատացված համակարգի շնորհիվ զորավարժության ղեկավարման շտաբն իրականացրել է […]
15:08 04.10.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում սահմանվել են հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները: Դրանք մշակվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Այդ կանոնների համաձայն՝ հետաքննության մարմինների դեպքի վայրը պահպանելու պարտականություն ունեցող աշխատակիցներն իրենց իրավասության սահմաններում պահպանում են դեպքի վայրը, հանցագործության հետքերը, այլ նյութական […]
15:06 04.10.2018
«Երևանի կենդանաբանական այգում գորշ արջի անկման պատճառը եղել է ներտեսակային պայքարը: Լիդերության հաստատման խնդիր է եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու և փրկարար կենտրոնի գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ խմբային պահվածքի դեպքում ցանկացած գիշատիչ կենդանու ներտեսակային պայքարը սովորական երևույթ է: Պայքար կարող է լինել տարածքի, կերի, դոմինանտության հաստատման համար: «Դա անընդհատ, անխուսափելի պրոցես […]
14:55 04.10.2018
Վերջին ամիսներին բազմաթիվ ներդրողներ են եկել Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվում գործարարների կողմից. հեղափոխությունից հետո Հայաստանը գրավիչ է դարձել ոչ միայն եվրոպացի, այլև ասիացի ու ամերիկացի ներդրողների համար: «Աշխարհի բազմաթիվ երկրներից և տարածաշրջաններից մեզ մոտ եկել են ներդրողներ, […]
14:52 04.10.2018
Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայում հարգանքի տուրք է մատուցվելու ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ` Բրիջիթ Մակրոնի հետ ներկա կլինի Հաշմանդամների տանը կայանալիք սգո արարողությանը: Այն կանցկացվի Մակրոնի նախագահությամբ: Կլինեն պարգևատրումներ, հիշատակի խոսք կհնչեցնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Սգո արարողությունը կմեկնարկի տեղական ժամանակով առավոտյան 10:00-ին, այն կհեռարձակի […]
14:50 04.10.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին` որքանո՞վ է հավանական, որ ԱԺ այգին բացելուց հետո քաղաքացիները մուտք կգործեն խորհրդարանի շենք: Նա նշեց, որ այգու բացման օրը ոստիկանությունը թույլ չի տվել, որ քաղաքացիները շենք մուտք գործեն, նման հավանական դեպքերի վերաբերյալ Օսիպյանն ասաց. «Ոստիկանությունը յուրաքանչյուր արարքին, յուրաքանչյուր դեպքին առանձնահատուկ մոտեցում ունի, կլինի՞ նման […]
14:41 04.10.2018
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Տոնը նշվում է 1931-ից, սակայն ողջ աշխարհում մեծ շուքով այն սկսել են նշել 2008-ից: Այսօր աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են համաժողովներ, միջոցառումներ՝ նվիրված Կենդանիների պաշտպանության խնդիրներին: Տոնի առթիվ SHANTNEWS.AM-ը խոսել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բնապահպան Սիլվա Ադամյանի հետ: Բնապահպանն անդրադարձել է այն հիմնական խնդիրներին ու սպառնալիքներին, որոնք օրհասական […]
14:24 04.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ի թղթակիցը կառավարությունից, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ժամանել է կառավարություն: Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով դրանց ավելի ուշ պատասխանել: «Կիջնեմ, կխոսենք»,- ասել է Ցոլակյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ֆելիքս Ցոլակյանն ԱԻ նախարար է նշանակվելու: SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ մայիսի 2-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ […]
14:15 04.10.2018
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում իր ելույթը՝ կից գրառմամբ. «Հույս ունեմ, որ այս ելույթն ու այցն առհասարակ մեզ համար կարևոր ձեռքբերումների հնարավորություններ կստեղծեն»:
14:12 04.10.2018
Վրաստանում բնակվող ռուս լրագրող Ալեքսեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների տարածքում ծավալվող քաղաքական իրադարձությունների մասին տեսանյութեր է նկարահանում, անդրադարձել է հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններին: Լրագրողն անձամբ եկել է Հայաստան և այստեղ տեսանյութ նկարահանել: «Նախարարների հրաժարականներ, հանրահավաք, որը նման է Ազգային ժողովի շենքի գրավմանը»,- այսպես է բնութագրել լրագրողը Հայաստանում տեղի ունեցած վերջին հանրահավաքը: Ալեքսեյ Ռոմանովը տեսանյութում ցույց […]
14:05 04.10.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հոկտեմբերի 2-ին Բաղրամյան պողոտայում կազմակերպված շտապ հավաքին մի քանի տասնյակ քաղաքացիներ են մասնակցել: «Չեմ բացառում, որ կարող է 50 հազար էլ լինի, ոչ միայն Բաղրամյան պողոտայում էին քաղաքացիները, այլև Դեմիրճյան փողոցում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հարթակում, […]
13:56 04.10.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության՝ հոկտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած շտապ հավաքի մասնակիցներին: Նա նշեց, որ այդ դեպքից ժամեր անց արդեն իսկ ունեին բերման ենթարկվածներ` 5 […]
13:53 04.10.2018
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու խորհրդարանական խումբն իր նախագիծը փոխանցել է կառավարությանը, և Ազգային ժողովը հիմա սպասում է կառավարության տարբերակին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Հարցին, թե կարո՞ղ է Ազգային ժողովին պարտադրվել կառավարության կողմից ներկայացված որևէ տարբերակ, Մելքումյանը պատասխանել է. «Ո՞ւմ կողմից պետք է պարտադրվի… Դե, […]
13:52 04.10.2018
Ամառվա ընթացքում կառավարության և խորհրդարանի հանձնաժողովներն աշխատել են Ընտրական օրենսգրքի վրա ու կատարել սկզբունքային մի քանի փոփոխություններ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հավաստեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ու մանրամասնեց, թե որոնք են այդ փոփոխությունները. Ռեյտինգային ընտրակարգի դուրսբերում, 100-տոկոսանոց համամասնական կարգի սահմանում, Միասնական մատնահետքային կառավարում։ Մելքումյանը վերջին կետի վերաբերյալ նշեց, […]
13:48 04.10.2018
Թալիշ ազգային, քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան, որը օգոստոսին ձերբակալվել, ապա կալանավորվել էր ՌԴ-ում Ադրբեջանի պահանջով, ևս 5 ամիս կմնա կալանքի տակ: Այդպիսի որոշում է հոկտեմբերի 3-ին կայացրել Մոսկվայի դատարանը՝ քննելով Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջը Աբոսզոդային արտահանձնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ֆահրադդին Աբոսզոդան 2005թ. հետապնդումների է ենթարկվել Ադրբեջանի կողմից՝ ահաբեկչությանը աջակցելու և անջատողական տրամադրություններ հրահրելու մեղադրանքով, իսկ […]
13:45 04.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հերքում է այն տեղեկությունները, թե խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս օրերին Հայաստանում է եղել, սակայն խուսափել է դիրքորոշում հայտնել։ «Անհասկանալի ու զավեշտալի ենթադրություններ են անում։ Ո՞նց կարող է Ծառուկյանը լինի հանրապետությունում և ամենօրյա ռեժիմով չլինի։ Միանշանակ դա մերժում եմ, անլուրջ մոտեցումներ են։ Եվ, այո՛, այսօր մենք […]
13:40 04.10.2018
ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում բուռն քննարկումների առիթ դարձավ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ համաձայն դրա` կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել. կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես ՀՀ տոների և հիշատակի օրերի կապակցությամբ: Ավինյանի խոսքերով` նման անհրաժեշտություն […]
13:33 04.10.2018
ՀՀ կառավարությունն առաջարկում է անփոփոխ թողնել Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով 1․5 օր: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ: Օրենքի նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաև առաջադեմ երկրների […]
13:11 04.10.2018
Ներդրումների հոսքին խորհրդարանի խանգարելու մասին խոսակցություններն անտեղի են, որովհետև Ազգային ժողովի նիստերը տևում են 1-2 ժամ, որի պատճառն այն է, որ օրակարգ չկա, կառավարությունն օրակարգային նախագծեր չի ներկայացնում։ Այս մասին իր կարծիքն այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ «Իսկ դա ինչի՞ց է: Որ օրակարգ չկա։ Օրակարգ չի լինում […]
13:07 04.10.2018
Վարչապետի հետ հանդիպման նպատակը եղել է տեղեկատվական, և բոլոր հնարավոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ են փոխանակվել։ Վարչապետը տեղեկացրել է, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններն անցկացնելը սկզբունքային որոշում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքերով՝ վարչապետին ի պատասխան՝ դրվել է հարցադրում, որ սկզբունքային […]
12:56 04.10.2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ավարտի մասին, տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից: Առաջադրումների փուլը պաշտոնապես մեկնարկել է հունիսին՝ «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկրի՝ ռոհինջա ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունի անվան ազդարարմամբ, ինչից հետո ստացվել է 719 առաջադրում, որոնք ներկայացրել են աննախադեպ՝ 523 չկրկնվող թեկնածուների։ Չորրորդ մրցանակի առաջադրումները […]
12:50 04.10.2018
Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիք Ցոլակյանն այս պահին գտնվում է կառավարությունում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը կառավարությունից: Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով դրանց ավելի ուշ պատասխանել: «Կիջնեմ, կխոսենք»,- ասաց Ցոլակյանը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 2-ին Աժ-ում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն կողմ քվեարկած միակ հանրապետական պատգամավորը Ֆելիքս Ցոլակյանն է եղել: Նշենք, որ […]
12:47 04.10.2018
«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշել է, որ պատրաստվում են երթ իրականացնել դեպի Արցախ: «Ստեղծվում է «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն, և մենք գնում ենք համագումարին մասնակցելու, և բացի այդ, ժողովրդի հետ շփվելու»,- ասել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սասնա ծռեր»-ը ժողովրդի իշխանության հաստատման պայմաններում հայտարարել է զինված պայքարի էջը փակելու, […]
12:41 04.10.2018
Հայաստանի 41-ամյա քաղաքացին Սոչիում ընկերների հետ ժամանակ անցկացնելիս որոշել է լողավազանի մեջ ցատկել հարակից տնակի տանիքից։ Թեև ընկերները փորձել են հետ պահել նրան, բայց տղամարդն անդրդվելի է եղել։ Տանիքի վերին հատվածից լանջին իջնելիս, սակայն, տղամարդը ոտքը դրել է տանիքի եզրին, ու այն պոկվել է։ Լողավազան ցատկելու փոխարեն տղամարդն ընկել է գետնին ու դեմքով հարվածել լողավազանին […]
12:27 04.10.2018
Թուրքիայի արևելյան Բաքման նահանգում զինվորական ավտոշարասյան անցնելու ընթացքում զինյալներն ինքնաշեն պայթուցիկ սարք են գործարկել, որը խոցել է մեքենաներից մեկը։ Զոհվել է 4 զինվորական, ևս 5-ը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացրել է տեղական ինքնակառավարման մարմինը, փոխանցում է թուրքական մամուլը։ Թուրքական իշխանությունները պայթյունի կազմակերպման մեջ մեղադրել են իրենց մոտ ահաբեկչական համարվող քրդական PKK («Քրդստանի աշխատավորական կուսակցություն») զինված […]
12:26 04.10.2018
Հոկտեմբերի 3-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արարատի ՀՅԴ-ական փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը։ «Առաջարկում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից` հիմք ընդունելով իմ կողմից Ձեր կառավարման ձևն ու մեթոդները անընդունելի համարելը»,- նշված է ՀՀ վարչապետին ուղղված դիմումում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական […]
12:20 04.10.2018
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 4-ի նիստում հավանություն տվեց ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախագծին: Այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Ըստ նախագծի` կկիրառվեն տուգանքներ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: Նախագիծը […]
12:18 04.10.2018
2018թ. օգոստոսին նախորդ տարվա վերջի համեմատ պետական պարտքի բեռը թեթևացել է 14․9 մլրդ ՀՀ դրամով՝ կազմելով 3․3 տրիլիոն (3300 միլիարդ) դրամ։ Նշված ժամանակահատվածում պարտքի նվազումը հիմնականում տեղի է ունեցել արտաքին պարտքի մարման արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ Հայաստանի համախառն արտաքին պարտքը նույնպես նվազման միտում է դրսևորել։ 2018թ.-ի երկրորդ եռամսյակում համախառն արտաքին պարտքը նվազել է […]
12:01 04.10.2018
Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն գումարները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր հարկերի վճարումից խուսափելով վճարած չլինել: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը: «Վաղեմության ժամկետի լրանալու դեպքում քաղաքի կամ նահանգի կողմից պատժի սահմանման հնարավորություն կա: Նյու Յորքը ձգտելու է հասնել այն գումարների փոխհատուցմանը, որոնք Դոնալդ Թրամփը պարտք է բնակչությանը»,- ասել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: […]