TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+11.09 oC
Admin

Admin

Ադրբեջանցի քաղբանտարկյալին նոր մեղադրանք են առաջադրել ընթացիկ ազատազրկման ժամկետի վերջին օրը

14:37 29.09.2018

Երեքամյա ազատազրկման ժամկետի վերջին օրը Ադրբեջանի իշխանությունները նոր մեղադրանք են առաջադրել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ, քաղաքական հայացքների համար բանտարկված ու դատապարտված Մամեդ Իբրահիմովին, փոխանցում է ադրբեջանական ընդդիմադիր մամուլը։ Սրանից երկու օր առաջ Իբրահիմովը պատժախուց էր տեղափոխվել այն բանի համար, որ իբր նրա բանտախցի բարձի տակ դանակ էին հայտնաբերել (արգելված իր է բանտերում)։ Երեկ քաղբանտարկյալի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի ԱԳՆ ղեկավարի հետ

14:31 29.09.2018

Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ: Նախարար Մնացականյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Բեհջետ Պացոլին […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ փորձում է Արցախյան հակամարտության մեջ ներքաշել ՄԱԿ գլխավոր քարտուղարին

14:20 29.09.2018

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ու նրան ներկայացրել Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու պատկերացումները։ Այս մասին հայտնի է դառնում Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հակամարտության կարգավորման շուրջ և պատրաստակամություն […]

̰
Քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ն գնել է 1142 րոպե վճարովի գովազդ, «Իմ քայլը»՝ 229 րոպե

14:19 29.09.2018

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է  ընտրությունների ընթացքում հանձնաժողովի գործունեությանը: «Մեր հանձնաժողովի վրա դրված է կատարել մշտադիտարկման լիազորություն: Ինչպես միշտ, մենք հետևում ենք օրենքի տառին և ըստ դրա՝ մշակում այն մեթոդաբանությունը, որով գնահատում ենք հեռուստաընկերության օբյեկտիվությունը, չեզոքությունը: Սա առաջին ընտրությունը չէ, որ տարբեր միջազգային և տեղական գերատեսչությունների […]

̰
Ներկայումս ընտրությունները հանդես են գալիս որպես ավելի վստահելի ինստիտուտ. քաղաքագետ

14:11 29.09.2018

«Ընտրությունների վերաբերյալ մեկնաբանությունները կարող են լինել տարբեր՝ սկսած նրանից, որ դրանց մասնակցել է բնակչության 40 տոկոսը: Շարունակելով, որ տեսեք՝ չկա այլընտրանք, որը, իմիջիայլոց, այդքան էլ լավ չէ, երբ մի քաղաքական ուժը ձեռք է բերում ձայների 80 տոկոսից ավելին: Բայց տվյալ իրավիճակում մեկ բան հասկանալի է, որ ներկայումս ընտրությունները հանդես են գալիս որպես ավելի վստահելի ինստիտուտ»,- […]

̰
Քիմ Քարդաշյանը «դոլարապատ» զգեստ է կրել

14:06 29.09.2018

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ վերջին շրջանում կրում է միայն այն հագուստը, որն իր համար ընտրում են ամուսնու՝ Քանյե Ուեսթի բրենդի համար աշխատող ոճաբանները: Օրերս Լոս Անջելեսում Քիմ Քարդաշյանը իր ընկերուհու կազմակերպած խնջույքին է ներկայացել ամերիկյան թղթադրամներով «պատված» անձրևային վերարկուով, որն ընդգրկված է եղել 2001 թվականի Jeremy Scott-ի աշուն-ձմեռ հավաքածուում: Նա նաև կրել […]

̰
Հայաստանը պետք է արմատապես վերանայի իր արտաքին հարաբերությունների համակարգը. Վարուժան Ավետիսյան

13:59 29.09.2018

Հայաստանը պետք է արմատապես վերանայի իր արտաքին հարաբերությունների համակարգը: Այս մասին «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարել է Վարուժան Ավետիսյանը: Նա նշել է, որ մեր պետությունն առաջին հերթին պետք է ռազմավարական, գործընկերային հարաբերություններ հաստատի ԱՄՆ-ի և Իրանի հետ: «Որակապես նոր մակարդակի պետք է հասցնել հարաբերությունները Եվրոպական Միության, Վրաստանի, Ուկրաինայի, Չինաստանի հետ, ինչպես նաև այս ամեն […]

̰
Երևանի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

13:55 29.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ տուժողը՝ 1957 թ. ծնված տղամարդը, նշված բնակարանում բնակվել […]

̰
Դիլիջանի թունելում պայթած բեռնատարում եղել են հեռուստացույցներ. նոր մանրամասներ

13:46 29.09.2018

Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը այս պահին գրեթե մարված է, Սևանի կողմից արդեն որոշակի տեսանելիություն կա: Դեպքի վայրից մանրամասներ է ներկայացնում SHANTNEWS.am-ի թղթակիցը, ով հաղորդում է, որ սկզբում թունելին 100 մետրից մոտ գնալն անհնար էր, մեծ քանակությամբ ուժեղ ծուխ էր դուրս գալիս: «Բեռնատարը վրացական է` բեռնված հեռուստացույցներով, երբ հրդեհը բռնկվել է, հեռուստացույցները սկսել են պայթել: Անմիջապես, […]

̰
ՀՀԿ-ն չի պատրաստվում հոկտեմբերի 15-ին հանրահավաք իրականացնել. Աշոտյան

13:44 29.09.2018

Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարաել է  ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից»,- գրել է Աշոտյանը:

̰ ̰
Պայմանավորվածությունը լավ է, բայց չի բացառվում, որ Ադրբեջանը խախտի դա, այն էլ ամենաանսպասելի պահին․ Բաբայան

13:36 29.09.2018

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածությունը՝ սահմանին ու շփման գծում լարվածությունները նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Դա լավ է ինքնին, չնայած լավ ճանաչելով Ալիևին, Ադրբեջանին, չի բացառվում, որ ինչպես և միշտ, Ադրբեջանը պայմանավորվածությունները խախտի, այն էլ ամենաանսպասելի պահին։ Պրակտիկան ցույց է […]

̰
Այն, ինչ այսօր սկսում ենք, լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուներից մեկը. Ժիրայր Սեֆիլյան

13:32 29.09.2018

Այն, ինչ այսօր սկսում ենք լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուններից մեկը: Այս մասին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը նշել է, որ եկել է մի ժամանակաշրջան, երբ հնարավորություն կա ստեղծել ազգային պետություն:

̰
Մեկնարկել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը

13:26 29.09.2018

Այսօր մեկնարկել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը: 143 հիմադիրների մասնակցությամբ համագումարի մեկնարկը տրվել է այն ժամանակ, երբ սրահ են մուտք գործել «Սասնա ծռեր» խմբի անդամները: Այնուհետ սկսվել է բուն միջոցառումը՝ հաշվիչ հանձնաժողովի և նախագահության անդամների ընտրությունը: Համագումարում առաջարկվել է հաշվիչ հանձնաժողովի նախագահության թեկնածու առաջարկել Ժիրայր Սեֆիլյանի թեկնածությունը, սակայն Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ քանի դեռ ձգձգվում […]

̰
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ

13:13 29.09.2018

Սեպտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

̰
Երկրաշարժի ու ցունամիի հետևանքով Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 384-ի

13:00 29.09.2018

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 384-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ինդոնեզական պետական մարմիններին: Տուժածների մասին տեղեկությունները դեռ  չեն ճշգրտվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրաշարժից ու ցունամիից 356 մարդ է տուժել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 50 մարդ է զոհվել:    

̰
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներից չի հաջողվում մեկնաբանություն ստանալ համացանցում հրապարակված ձայնագրության վերաբերյալ

12:45 29.09.2018

Երեկ համացանցում հրապարակվել էր ձայնագրություն, ըստ որի՝ ներկայացված է, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գումար վճարել բազմաթիվ ակտիվիստների` ֆլեշմոբերին և հանրահավաքներին մասնակցելու դիմաց։ Նշենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը, ինչպես իրենք են նշում, հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: SHANTNEWS.AM-ը […]

̰
Արցախի փողոց Գլենդելի կենտրոնում

12:39 29.09.2018

Հաղորդավար Արա Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Գլենդելի կենտրոնում փոխել են Մերիլենդ փողոցի ցուցանակները, որն այսուհետ կոչվելու է Արցախի փողոց: «Այսօր Գլենդելի կենտրոնում քաղաքապետարանի աշխատակիցները փոխում էին Մերիլենդ փողոցի ցուցանակները, որն այսուհետ կլինի Արցախի փողոց: Ադրբեջանցիների բողոքները, վատ մարդկանց չարախոսությունները փչվեցին: Արցախի փողոց՝ Գլենդելի կենտրոնում»,- գրել է նա:  

̰
Մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, ձերբակալվել է հայրը

12:36 29.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ: 2018 թվականի սեպտեմբերի 29-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել մանկահասակ երեխայի մահվան մասին, որի մարմնի վրա արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է փոքրիկի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու […]

̰
Դիլիջանի թունելը հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է

12:26 29.09.2018

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Վարորդներին առաջարկում են երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։ SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անհրաժեշտ է օգնություն:

̰
Դիլիջանի թունելում բեռնատար ավտոմեքենա է այրվում

12:20 29.09.2018

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

̰
Ադրբեջանի ԱԳ նախարարը կոչ է արել ԼՂ հարցը լուծելու համար «ճնշում գործադրել» Հայաստանի վրա

12:15 29.09.2018

Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանի վրա «ճնշում գործադրել», որպեսզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում հզոր ազդակ ուղարկել և Հայաստանի վրա ճնշում […]

̰
1-ամյա երեխան մահացել է հոր ծեծի հետևանքով. ոստիկանությունը հաստատում է

12:06 29.09.2018

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 29-ին մանկահասակ երեխայի մահվան առնչությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ սեպտեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 01.00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։ «Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Արմավիրի մարզի […]

̰
Արմավիրում 1-ամյա երեխա է մահացել

11:51 29.09.2018

Երեկ Արմավիրի մարզում 1-ամյա երեխա է մահացել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխան մահացել է հոր ծեծի հետևանքով: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ռուստամ Մանուկյանը, ծեծի է ենթարկել իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։ Ըստ […]

̰
Ապրիլ-մայիսին պաշտոնական Մոսկվայում կար հարց, թե ով է պարոն Փաշինյանը. քաղաքագետ

11:47 29.09.2018

«Ապրիլ-մայիս ամիսներին պաշտոնական Մոսկվայում կար հարց, թե ով է պարոն Փաշինյանը: Տարբեր հանդիպումների արդյունքում աստիճանաբար լիդերները հասկանում են իրար: Այստեղ հարցն այն է, թե նրանք համադրելի՞ են, թե՞ գտնվում են զուգահեռ իրականության մեջ: Երբ գիտակցեն, որ քաղաքական վեկտորը մնում է նույնը, ապա այդ ժամանակ չի լինի քաղաքականության փոփոխություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել […]

̰
Դուշանբե այցից անկալիքներ չպիտի ունենայինք. Ալեքսանդր Մարկարով

11:32 29.09.2018

«Արցախյան հարցի  կարգավորման գերակա ուղղությունը պահպանվում է, բանակցությունները շարունակվում են: Դիրքորոշման փոփոխություն չենք տեսնում, տեսնենք արդյո՞ք կլինի տակտիկական փոփոխություն»,- ներքին և արտաքին քաղաքական վերջին գործընթացների ու իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին խոսելիս ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Քաղաքագետը նշում է, որ Դուշանբե կատարած այցից ակնկալիքներ չպիտի ունենայինք, քանի որ այն չի կազմակերպվել որպես հատուկ երկու երկրների […]

̰
«Ֆեյսբուքի» վրա հարձակումից հետո սկսվում է շատ վտանգավոր պահ. Սամվել Մարտիրոսյան

11:09 29.09.2018

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ «Ֆեյսբուքի» վրա հարձակումից հետո սկսվում է շատ վտանգավոր պահ. «Բազմաթիվ կիբեր֊հանցագործներ հիմա կսկսեն ձեզ նամակներ ուղարկել, իբր Ֆեյսի անունից, որ մտնեք, գաղտնաբառը փոխեք, ինչ֊-որ բան ստուգեք և այլն։ Բան մի՛ արեք, քանի որ դա լինելու է հարձակման ձև: Իմացեք՝ ոչինչ անել […]

̰
Չինաստանի ամենամեծ ջրվեժը կրկնակի մեծացել է

00:45 29.09.2018

Չինաստանի ամենամեծ Հուանգոշու ջրվեժը կրկնակի մեծացել է՝ հասնելով հսկայական չափերի: Այս մասին հայտնում է TCN-ը: Հաղորդվում է, որ «հսկա վիշապ» անվանումը ստացած ջրվեժը կրկնակի մեծացել է շարունակական անձրևների հետևանքով: Ջրվեժի բարձրությունը 80 մետր է։ Նշվում է, որ առատ անձրևների հետևանքով առաջացած ջրի հսկա ու աներևակայելի գեղեցիկ շիթերը մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև զբոսաշրջիկների շրջանում:  

̰
Կոնֆուցիոսի մտորումների հիմնական նպատակը ներդաշնակ հասարակություն ունենալու բանալին գտնելն է. Արման Ղարագուլյան

23:58 28.09.2018

Այսօր Չինաստանում նշվում է Կոնֆուցիոսի ծննդյան օրը՝ ազգային ուսուցչի օրը: Կոնֆուցիոսը մեծ ազդեցություն է թողել չինական հասարակության աշխարհայացքի զարգացման վրա: Կոնֆուցիոսի փիլիսոփայությունը ենթադրում է ինքնադաստիարակություն: Ծնվել է Լու թագավորությունում, արիստոկրատ աստիճանավորի ընտանիքում, զբաղվել է մանկավարժական և քաղաքական գործունեությամբ։ Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ, ովքեր գրի էին առնում ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները։ Կոնֆուցիոսի […]

̰ ̰
BACK_TO_TOP