TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+11.09 oC
Admin

Admin

Ալիևը չի ցանկանա, որ մեկը հսկի իր նավթի վաճառքը. Արա Պապյան

23:20 28.09.2018

Քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է Սորոս հիմնադրամի մասին: «Մեր կազմակերպությունը ևս մեղադրվել է Սորոսից դրամաշնորհներ ստանալու մեջ, այց մենք չենք ստացել, այլ համանուն մեկ այլ կազմակերպություն է ստացել և արել դա: Եթե նույնիսկ մենք գումար ստանայինք էլ, ես դրա մեջ վատ բան չէի տեսնի, քանի որ կարևորը վերջնական նպատակն է»,- նշել է […]

̰
ԶԼՄ-ներն իմացել են Սկրիպալի՝ ՆԱՏՕ-ի 4 երկրների հատուկ ծառայություններում աշխատելու մասին

22:55 28.09.2018

Ռուս նախկին լրտես Սկրիպալը մինչ 2017թ․-ը աշխատել է ՆԱՏՕ-ի 4 երկրների հետախուզական ծառայություններում, տեղեկացնում է Focus-ը: 2012թ․-ին Սկրիպալը գնացել էր Պրահա բրիտանական հետախուզության MI6-ի աշխատակիցների ուղեկցությամբ, որպեսզի  տեղեկացնի պետական անվտանգության  տեղական ծառայություններին ռուսական հետախուզական ցանցի ակտիվության մասին: 2016 թ․-ին նմանատիպ տեղեկություններ Սկրիպալը հաղորդել է էստոնական հատուկ ծառայություններին, ինչի շնորհիվ իբրև թե բացահայտվել էր ռուսական 3 լրտեսի գործունեություն: […]

̰
Ադրբեջանը միայն ընդունում է կապիտուլյացիոն դիրքորոշում Հայաստանի կողմից .քաղաքագետ

22:04 28.09.2018

«Ադրբեջանի ղեկավարությունը ցանկություն չունի փոխել որևէ բան իր դիրքորոշման մեջ, վերջերս էլ Ալիևը վերահաստատեց այն տեսակետը, որ իրենց համար անընդունելի չէ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս, սա ի սկբանե փակուղի էր տանելու: Նիկոլ Փաշինյանը փորձեց Արցախի հարցը ավելի լայն ներկայացնել հանրությանը՝ համեմատելով Նախիջևանի հետ, որտեղ մենք ունեցել ենք դառը փորձ: Նա նշեց, որ եթե […]

̰
Սևանի շաքարի գործարանը պատրաստվում է վերագործարկման

21:00 28.09.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարճատև աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել։ Նախարարն այցելել է Սևանի շաքարի գործարան, որն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել։ Նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՏԶՆՆ փոխնախարար Հակոբ Ավագյանը, այլ պատասխանատուներ։ «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող […]

̰
ՀՀ-ում մալարիայի բերովի դեպքերն այս տարի ավելացել են

20:43 28.09.2018

Հայաստանում այս տարի նկատվում է մալարիայի բերովի դեպքերի ավելացում: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ միջին տարեկան վիճակագրականը 2 դեպք էր: 2018թ. գրանցվել է մալարիայի բերովի 5 դեպք, որից 2-ը՝ մայիսին, 3-ը` սեպտեմբերին, բոլորն էլ աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ։ Հիվանդները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացել են համապատասխան բուժում։ 2018թ. ՀՀ-ում արձանագրված մալարիայի բերովի 5 դեպքերի առնչությամբ իրականացվել են համաճարակաբանական […]

̰
ՏՄՊՊՀ նախագահը Թբիլիսիում ներկայացրել է ՀՀ-ում մրցակցության զարգացման ոլորտում կատարված քայլերը

20:31 28.09.2018

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մեկնարկել է մրցակցության միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից ժամանած մրցակցային մարմինների ղեկավարներ, տնտեսական մրցակցության ոլորտի միջազգային փորձագետներ և այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից: Հաղորդվում է, որ Թբիլիսի է մեկնել նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարն իր ելույթում ընդգծել է նման միջոցառումների […]

̰
Շվեյցարացին կարող է բանտարկվել աղբը ճիշտ ձևով չթափելու համար

20:17 28.09.2018

Շվեյցարիայում քաղաքացուն կբանտարկեն այն բանի համար, որ նա աղբը ճիշտ ձևով չի թափել: Այս մասին հայտնում է 20 minutes-ը: Ըստ աղբյուրի՝ տղամարդն այս խախտումը կատարել է 2017 թվականի նոյեմբերին: Նա աղբը լցրել է դրա համար չնախատեսված պարկի մեջ ու այն փողոցում դրել ոչ ճիշտ օրը: Սպասարկման աշխատակիցներին հաջողվել է պարզել այդ անձի ինքնությունն ու նրան […]

̰
Ավրիլ Լավինը 5-ամյա դադարից հետո նոր տեսահոլովակ է ներկայացրել

20:08 28.09.2018

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը 5 տարի անց առաջին անգամ նոր տեսահոլովակ է ներկայացրել իր նոր Herd Abwve Water ալբոմից: Տեսահոլովակը 2 ժամում միլիոնավոր դիտումներ է գրանցել: Երգչուհին տեսահոլովակը նվիրել է Լայմայի հիվանդության դեմ պայքարի հիմնադրամին: Նշենք, որ երգչուհու մոտ 2014-ից ախտորոշվել է այդ հիվանդությունը: «Դրանք իմ կյանքի վատագույն տարիներն էին, քանի որ ես ֆիզիկական և […]

̰
Հայաստանը հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին. Զոհրաբ Մնացականյան

19:58 28.09.2018

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերի հետ: Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը, շարունակական գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ գոհունակություն հայտնելով կառույցի կողմից սահմանամերձ գոտիների բնակիչներին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի իրականացման կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը շեշտել […]

̰
Արա Բաբլոյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

19:51 28.09.2018

Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարին Ստեփանակերտի մուտքի  մոտ դիմավորել է  Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Աշխատանքային առաջին օրը երկու խորհրդարանների ղեկավարներն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղ և […]

̰
Ղազախստանում պատրաստված խորովածը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել

19:47 28.09.2018

Ղազախստանում ռեկորդային երկարության խորոված է պատրաստվել: Այս մասին հայտնում է Aitaz KZ-ն: Հաղորդվում է, որ 223 մետրանոց ուտեստն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Իրադարձությունն արձանագրել են անձամբ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Խորովածը պատրաստվել է 420 կգ թռչնամսից, իսկ խոհարարները «Մակինսկի» թռչնաֆաբրիկայի 220 աշխատակիցներ են եղել: Մոտավոր հաշվարկներով՝ ամենաերկար խորովածը 3 հազարից ավելի մարդ կկարողանա […]

̰
Բրեդ Փիթը պատրաստվում է Անջելինա Ջոլիին առանց գումարի թողնել

19:37 28.09.2018

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը հայտնել է, որ ցանկանում էր կարողությունը թողնել միայն իր երեխաներին և այնպես անել, որ այդ միջոցներին իր նախկին կինը՝ Անջելինա Ջոլին, մատչում չունենա: Այս մասին հայտնում է Radar online լրատվական պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ 54-ամյա դերասանը բացելու է 250 մլն դոլարի հաշվեհամար և այդ գումարը հավասարապես բաշխելու է […]

̰
Իրանի հետ միջուկային համաձայնագրի կատարումը բխում է Եվրոպայի անվտանգության շահերից. իրանագետ

19:32 28.09.2018

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է ՄԱԿ- ում ԱՄՆ նախագահ Թրամփի և Իրանի նախագահ Ռոհանիի բանավեճին: «ՄԱԿ-ի ամբիոնից միայն 2 նախագահներ տվեցին Աստծո անունը՝ Թրամփը և Ռոհանին, հետևաբար հակամարտ պետությունների կլիշեներում կարելի է նման մոտեցումներ տեսնել: Պարզ է, որ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ որևէ հակասություններ չկան: Իրանը հետևում է այդ միջուկային համաձայնագրի […]

̰
Վրաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հարցեր

19:26 28.09.2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային բնապահպանական ծրագրերի շրջանակներում համատեղ գործողություններ իրականացնելու գործընթացին՝ մասնավորապես «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային […]

̰
Փաստաբանները ներկայացրել են Շանթ Հարությունյանի արդարացման հիմքերը

19:20 28.09.2018

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում խուլիգանության և հասարակական կարգի խախտման մեղադրանքով պատիժը կրող Շանթ Հարությունյանի ազատման հիմքերի մասին են այսօր խոսել նույն գործով նախկին բանտարկյալ Ավետիս Ավետիսյանը, Նախաձեռնությունների ազգային կենտրոնի նախագահ Վարդան Թունյանը, փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Նրանք խոսել են Շանթ Հարությունյանի գործով գլխավոր դատախազություն ներկայացված միջնորդագրի և այլ երկրների նմանատիպ փորձի մասին: Շանթ Հարությունյանի գործով ազատազրկված Ավետիս […]

̰
Երբ մենք համերաշխությունից էինք խոսում, շատերը նույնիսկ չէին հասկանում` ինչ է դա. Սարգիս Ավետիսյան

19:16 28.09.2018

«Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում եղել է, քննարկվել են տարբեր տեսակի հարցեր՝ կապված երկրի ընդհանուր վիճակի հետ: «Եղել է մի 10 օր առաջ, իմ նախաձեռնությամբ: Ես կուսակցության ղեկավար եմ, և, բնականաբար, մենք ցանկացած ընտրությունների առիթով խոսում ենք, խոսելու ենք ու խոսել ենք միշտ, քննարկում […]

̰
Հայաստանը Ֆրեյզերի համալսարանի տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակում 29-րդն է, Ադրբեջանը՝ 106-րդը

19:07 28.09.2018

Կանադայի Ֆրեյզերի համալսարանը հրապարակել է երկրների տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակը, որում  Ադրբեջանը զբաղեցրել է 106-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 29-րդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համալսարանը 100-ից ավելի երկրների շրջանում տնտեսական ազատության վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել: Վարկանիշային աղյուսակը կազմվել է երկրներում սեփականության իրավունքի, դատարանների անկախության, դրամավարկային քաղաքականության, արտաքին առևտրի ազատության, զբաղվածության մակարդակի, բիզնեսի և այլ ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Աղյուսակում […]

̰
Անկախության տոնի կապակցությամբ պարգևատրվել են քրեակատարողական ծառայության աշխատակիցները

19:03 28.09.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցավ մի խումբ ծառայողների՝ կրծքանշաններով պարգևատրման արարողությունը: ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանի միջնորդությամբ երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 17 ծառայող պարգևատրվեց «10 տարի անբասիր ծառայության […]

̰
Գյումրիում մշակույթի ստեղծարար կենտրոն է բացվելու

18:38 28.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրիի դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 6-ին բացում է 153-րդ թատերաշրջանը։ Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում թատրոնի գլխավոր ռեժիսոր, տնօրեն Տիգրան Վիրաբյանը նոր թատերական նախաձեռնություններից բացի, խոսել է նաև սոցիալական ծրագրերի մասին։ Թատրոնի աջակցման հիմնադրամը մինչև տարեվերջ 4 դերասանի բնակարան կհանձնի։ Բարերարի անունը թատրոնի տնօրենն առայժմ չի բարձրաձայնում, բայց նշել է, որ […]

̰
Հիլարի Քլինթոնը նկարահանվել է կատակերգական սերիալում

18:30 28.09.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նկարահանվել է ամերիկյան «Մեֆի Բրաուն» հեռուստասերիալի դրվագներից մեկում: Նա մարմնավորել է սեփական նմանակին, գրում է  Variety-ին: Սյուժեի համաձայն՝ Քլինթոնի հերոսուհին գալիս է հեռուստաալիք, որպեսզի ընդունվի քարտուղարի աշխատանքին: Կինը բողոքում է, որ իրեն անընդհատ շփոթում են հայտնի Հիլարի Քլինթոնի (Hillary Clinton-ամերիկյան գրությունը) հետ, սակայն իր անունը մեկ […]

̰ ̰
«Հարսանիք թիկունքում»-ը դարձյալ հյուրախաղերով հանդես կգա Երևանում և ԱՄՆ-ում

18:04 28.09.2018

Գյումրիի դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 5 -ին բացում է 153-րդ թատերաշրջանը, թեև աճեմյանցիները հանգստի չէին էլ գնացել։ 152-րդ թատերաշրջանը նրանք համարում են ամենաբեղուններից մեկը, երբ «Հարսանիք թիկունքում»-ը նվաճեց երևանյան և արցախյան բեմերը՝ ունենալով 21 խաղ, 14 հազարից ավելի հանդիսատես։ Ներկայացման հաղթարշավը շարունակվելու է նաև նոր թատերաշրջանում՝ հյուրախաղեր են նախատեսվում Լիբանանում ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին […]

̰
Սիլվիո Բեռլուսկոնին մեծ սպորտ է վերադարձել

17:57 28.09.2018

Իտալիայի նախկին վարչապետ, ֆուտբոլային «Միլան» ակումբի նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մեծ սպորտ է վերադարձել: Այս մասին հայտնում է Sport express պարբերականը: Հաղորդվում է, որ վերջերս նա ձեռք է բերել Իտալիայի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Մոնցա» ակումբը: Հաղորդվում էր, որ գործարքը 2.5-3 մլն եվրո է արժեցել: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 23-ին, Բեռլուսկոնին հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մտադրության […]

̰
Անհատ ձեռներեցը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս. ՊԵԿ

17:40 28.09.2018

Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով: Ձեռք բերած վառելանյութը պահեստավորվել է և ամբողջությամբ օտարվել առանց […]

̰
Ադրբեջանցիները «Ղարաբաղ կոմիտե» են ստեղծել

17:34 28.09.2018

Բաքվում ադրբեջանցիները «Արցախի ազատագրման» թեմայով ցույց են կազմակերպելու, որը ղեկավարելու է նորաստեղծ «Ղարաբաղ կոմիտե» ադրբեջանական կազմակերպությունը։ Թե ինչու են ադրբեջանցիներն կազմակերպությունը կոչել 1988 թվականից Արցախյան շարժման առաջամարտիկ հայկական «Ղարաբաղ» կոմիտեի անունով նշել, չեն ասում։ Բաքվի քաղաքապետականը թույլատրել է ցույցի անցկացումը, բայց կազմակերպիչներին հրավիրել է ոստիկանություն ու հրահանգավորել, որ ցուցարարներն իրենց «ավելորդություններ թույլ չտան»։ Ցուցարարները մտադիր […]

̰
Անտառային համերգ ջրարջերի համար

17:31 28.09.2018

ԱՄՆ-ի Բրաշեր անտառում տեղացի մի տղամարդ համերգ է կազմակերպել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Երաժշտությունը գրավել է ջրարջերին: Տղամարդը ճանապարհին կանգնած ֆլեյտա է նվագել և ավելի քան 20 ջրարջ դուրս է եկել անտառից ու հավաքվել նրա շուրջ: Հայտնի է, որ տղամարդն ապրում է անտառին շատ մոտ և հաճախ է նվագում կենդանիների համար: https://www.youtube.com/watch?v=H3v1HpBFmOY  

̰
Հայաստանի և Ղազախստանի միջև առևտուրը նախորդ տարում աճել է շուրջ 60 տոկոսով. վարչապետ

17:28 28.09.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում և կարևորել համագործակցությունը տնտեսության ոլորտում: ՀՀ վարչապետի խոսքով` արդեն իսկ մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ […]

̰
Մշակույթի նախարարությունը` Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի պահպանության մասին

17:25 28.09.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության […]

̰
Պուտինն ԱՊՀ երկրներին կոչ է արել ընդլայնել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկները

17:21 28.09.2018

Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահն իր գործընկերների հետ զրույցում շեշտել է, որ ԱՊՀ ներսում առևտրաշրջանառությունն աճել է, ինչպես նաև գործընկերներին կոչ է արել փոխադարձ հաշվարկներում մեծացնել ազգային արժույթներով հաշվարկների ծավալը։ Այս մասին TASS-ին տեղեկացրել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահը կոչ է անում միմյանց միջև հաշվարկներ անելիս արտարժույթների […]

̰
Դուշանբեն 2021թ. կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը

17:20 28.09.2018

Տաջիկստանի մայրաքաղաքում ընթացող գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը: Ինչպես հաղորդում է ASIA-Plus-ը, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը ստացել է Դուշանբեն: Տաջիկստանի մայրաքաղաքը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը կդառնա 2021 թվականին: ԱՊՀ անդամ երկրների կառավարությունները կօժանդակեն Դուշանբեում 2021թ. մշակութային մայրաքաղաքների անցկացման հարցում: Բացի այդ, Թուրքմենստանի առաջարկով 2021թ. ԱՊՀ-ում հայտարարվել է ճարտարապետության և քաղաքաշինության տարի: Ավելի վաղ հայտարարվել […]

̰
BACK_TO_TOP