17:31 28.09.2018
ԱՄՆ-ի Բրաշեր անտառում տեղացի մի տղամարդ համերգ է կազմակերպել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Երաժշտությունը գրավել է ջրարջերին: Տղամարդը ճանապարհին կանգնած ֆլեյտա է նվագել և ավելի քան 20 ջրարջ դուրս է եկել անտառից ու հավաքվել նրա շուրջ: Հայտնի է, որ տղամարդն ապրում է անտառին շատ մոտ և հաճախ է նվագում կենդանիների համար: https://www.youtube.com/watch?v=H3v1HpBFmOY
17:28 28.09.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում և կարևորել համագործակցությունը տնտեսության ոլորտում: ՀՀ վարչապետի խոսքով` արդեն իսկ մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ […]
17:25 28.09.2018
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության […]
17:21 28.09.2018
Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահն իր գործընկերների հետ զրույցում շեշտել է, որ ԱՊՀ ներսում առևտրաշրջանառությունն աճել է, ինչպես նաև գործընկերներին կոչ է արել փոխադարձ հաշվարկներում մեծացնել ազգային արժույթներով հաշվարկների ծավալը։ Այս մասին TASS-ին տեղեկացրել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահը կոչ է անում միմյանց միջև հաշվարկներ անելիս արտարժույթների […]
17:20 28.09.2018
Տաջիկստանի մայրաքաղաքում ընթացող գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը: Ինչպես հաղորդում է ASIA-Plus-ը, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը ստացել է Դուշանբեն: Տաջիկստանի մայրաքաղաքը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը կդառնա 2021 թվականին: ԱՊՀ անդամ երկրների կառավարությունները կօժանդակեն Դուշանբեում 2021թ. մշակութային մայրաքաղաքների անցկացման հարցում: Բացի այդ, Թուրքմենստանի առաջարկով 2021թ. ԱՊՀ-ում հայտարարվել է ճարտարապետության և քաղաքաշինության տարի: Ավելի վաղ հայտարարվել […]
17:17 28.09.2018
«Air Niugini» ավիաընկերության «Boeing 737-800» օդանավը վթարային վայրէջք է կատարել Միկրոնեզիայում, տեղեկացնում է Pacific Daily News-ը՝ հղում անելով օդանավակայանի լրատվական ծառայությանը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան, երբ ինքնաթիռը, որը ուղևորվում էր Տրուկ կղզի, վայրէջք կատարելիս ջուրն է ընկել: Ինքնաթիռն այդ պահին գտնվել է օդանավակայանից 150 մետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվել է 36 մարդ, որից 11-ը՝ անձնակազմի […]
17:12 28.09.2018
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Հասան Ռոհանի հանդիպմանը և նշել, որ իրանցիների հետ աշխատելու մեխանիզմները մեր գործարարների համար տարբեր են, քան ռուսների կամ եվրոպացիների դեպքում: «Իրանցիները տիպիկ արևելյան ժողովուրդ են իրենց դանդաղկոտությամբ, բանակցելու անհանգիստ վարքագծով: Ղեկավարների կողմից հանդիպումը շատ կարևոր էր, քանի որ ղեկավարների կողմից վերահաստատվեց Պարսից ծոցը Սև ծովին կապող […]
17:11 28.09.2018
Սինգապուրի բնակիչները կստանան 511 միլիոն դոլար՝ որպես երկրի զարգացման ներդրում, տեղեկացնում է երկրի Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ մեկանգամյա վճարումը քաղաքացիների համար նախատեսված է եղել 2018-ի բյուջեով: Դրա չափը կախված է եկամուտների մակարդակից: Եթե 2017-ին քաղաքացին աշխատել է ոչ ավելի քան 28 հազար սինգապուրյան դոլար, ապա նա կստանա 300 սինգապուրյան դոլար: Եթե նրա […]
17:03 28.09.2018
Գերմանիայում բնակվող քաղաքացիների 1/5-ից քիչ մասն է միայն հավանություն տալիս կանցլեր Անգելա Մերկելի կատարած աշխատանքին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրում կատարված հարցման արդյունքները: Ըստ այդմ` հարցվածների միայն 17 տոկոսն է գոհ երկրի ղեկավարի կատարած աշխատանքի արդյունքից: Միևնույն ժամանակ հարցվածների 21 տոկոսը հայտնել է, որ դժգոհ է, 33 տոկոսը՝ շատ դժգոհ: Այսպիսով` […]
16:57 28.09.2018
Վենետիկում ծրագրում են արգելել երեկոյան և գիշերային ժամերին պայուսակներում ալկոհոլային խմիչքներ տեղափոխելը: Տեղական իշխանությունները նպատակ ունեն կրճատել քաղաքի փողոցներում հարբած շրջող մարդկանց թիվը: Այս մասին հայտնում է Daily Express-ը: Ժամը 7-ից հետո ալկոհոլային խմիչքների՝ պայուսակով տեղափոխելն արգելելու մասին օրենքը հնարավոր է՝ ընդունվի հոկտեմբերին: Վենետիկի իշխանություններն ավելի վաղ զբոսաշրջիկներին արգելել էին նստել կամ պառկել քաղաքի սալահատակին կամ […]
16:56 28.09.2018
Ինչպես հայտնի է, վաղը տեղի է ունենալու «Սասնա ծռերը» կուսակցության համագումարը, իսկ այսօր կուսակցությունը Նոր Նորքում գրասենյակ է բացել: Ժիրայր Սեֆիլյանին լրագրողները հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը, թե «Սասնա ծռեր» անվանումով գիտի միայն քրեական գործ, ոչ թե քաղաքական ուժի: «Այդ խոսակցությունը տեղի է ունեցել առնվազն 2-2.5 ամիս առաջ: Այդ ժամանակ որոշում չկար, որ «Սասնա ծռեր» […]
16:52 28.09.2018
Ադրբեջանական Գյոկչայի շրջանում կամուրջի փլուզումից հետո երկրի իշխանությունները կամուրջը կառուցող ընկերություններից ու անհատներից պահանջել ու ստացել են 10 միլիոն մանաթ (համարժեք է 5․87 միլիոն դոլարին)։ Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազը, որին այսօր պարգևատրել է Իլհամ Ալիևը։ Խոսքը Բաքվից Եվլախ տանող ավտոճանապարհի կամուրջներից մեկի փլուզման մասին է, որ եղել է գետի վարարման ու սելավի […]
16:51 28.09.2018
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու վրա արձանագրվել է 7․5 մագնիտուդով ուժեղ ցնցում, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա՝ Պալու քաղաքից 78 կիլոմետր հեռավորության վրա: Հիմնական ցնցումից հետո մի քանի հետցնցում է գրանցվել, որոնցից 2-ի մագնիտուդը կազմել է 5․8: Reuters-ի տվյալներով՝ հայտնի է 1 զոհի և 10 տուժածի […]
16:44 28.09.2018
Կիևում զինված անձինք պատանդ են վերցրել երթուղային տաքսու ուղևորների: Այս մասին հայտնում է ուկրաինական «Վեստին»: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պատահարի մասին պատանդները կարողացել են հայտնել իրենց հարազատներին, որոնք էլ զանգահարել են ոստիկանություն: Ուղևորների թվում նաև երեխաներ կան: Նշվում է, որ երթուղային տաքսին պետք է Կիևից ուղևորվեր Գորոդիշչե:
16:33 28.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղ, որտեղ մասնակցել է դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ գյուղերում ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը և ուսման որակի բարձրացումը եղել են ու կմնան պետության ուշադրության կենտրոնում՝ որպես կրթության […]
16:28 28.09.2018
Այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության Նոր Նորքի գրասենյակի բացման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը խոսել է նաև ՀՀ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմից ղեկավարվող թիմի գործունեության մասին: «Մենք մեր ողջույնը, մեր ուրախությունն առաջին օրվանից փոխանցել են: Բայց այն մեթոդը, որն ունի այս անցումային փուլը, մեր պատկերացրածի հետ չի համընկնում»,- ասել է Սեֆիլյանը՝ հավելելով, որ, ըստ իրենց, կառավարումն […]
16:26 28.09.2018
«Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն, բացի դրանից, Իրանի Խուժիստան նահանգը ներկայացնող ևս մի կազմակերպություն նույնպես ստանձնել է այդ ահաբեկչության պատասխանատվությունը: Արաբ անջատողականները, որոնք հովանավորվում են արևմտյան գաղտնի ծառայությունների կողմից, հավակնում են Իրանի նավթագազային ռեսուրսներով հարուստ նահանգը անջատել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Չի բացառվում, որ ծառայություններ կան, որոնց գործողությունները համակարգում […]
16:23 28.09.2018
Արդեն հայտնի է, որ հոկտեմբերի 7-ից Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, բողոքի ակցիաներ է իրականացնելու հոր պաշտպանության համար: Կմիանա՞ն արդյոք «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն ու ղեկավարն այդ ակցիաներին, այսօր լրագրողներն այդ մասին հարց են ուղղել Ժիրայր Սեֆիլյանին: «Անշուշտ, մենք աջակցում ենք Շահենի պահանջին: Եվ շատ ցավում ենք, որ մինչ այսօր մեր երկրում քաղբանտարկյալներ գոյություն ունեն՝ […]
16:13 28.09.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության Նոր Նորքի գրասենյակի բացման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև իրենց մտահոգություններին. «Մենք մտահոգություն չունենք, որ նախկինները կարող են վերադառնալ: Մտահոգությունն այն է, որ մենք ժամանակ են կորցնում օր առաջ երկիրը զարգացման հունի մեջ դնելու համար: Եվ այդ զարգացման փուլի գլխավոր պահը՝ հանգրվանը, ԱԺ-ի ձևավորումն է: Վերջապես 20-25 […]
16:12 28.09.2018
Այսօր Երևանում բացվել է «Սասնա ծռեր» կուսակցության Նոր Նորքի գրասենյակը: Գրասենյակի բացմանը ներկա են եղել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի այլ անդամներ: Ժիրայր Սեֆիլյանը նաև լրագրողների՝ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին է պատասխանել՝ մասնավորապես խոսելով այն մասին, թե ինչ կարծիք ունի «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. «Ամեն ինչով […]
15:53 28.09.2018
Ադրբեջանի Շիրվան քաղաքի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում այսօր հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանք են գործարանի աշխատակիցներ՝ 42-ամյա Վագիֆ Խալիլովը և 46-ամյա Սադիկ Իսմայիլովը, ովքեր ստացել են երրորդ աստիճանի այրվածքներով և հոսպիտալացվել: Հրդեհը եղել է գործարանի 8-րդ բլոկում և սկսվել է զոդման ընթացքում առաջացած կայծից։ Ադրբեջանի հրդեհաշիջման ծառայությանը հաջողվել է մարել կրակը։ […]
15:50 28.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու Եվրոպա-Կովկաս-Ասիա Միջազգային տրանսպորտային միջանցքի միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության նիստին, տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ՏՐԱՍԵԿԱ-ն միջազգային տրանսպորտային ծրագիր է, որն ընդգրկում է Եվրոպական միությունը և Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների 13 անդամ-պետություններ: Ծրագրի նպատակն է […]
15:48 28.09.2018
Ճապոնիայում ներկայացրել են աշխարհում առաջին էլեկտրական ավտոմեքենան, որը պատրաստված է պլաստմասսայից: Այս մասին հայտնում է NHK-ը: Էլեկտրական ավտոմեքենայի ստեղծման աշխատանքներով զբաղվել են Տոկիոյի համալսարանի գիտնականները: https://twitter.com/nhk_news/status/1045531396104736768?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1045531396104736768&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Fbusiness%2Fauto%2F4016366-yaponyia-predstavyla-elektromobyl-na-90-sdelannyi-yz-plastmassy Նշվում է, որ պլաստմասսայի հաշվին ավտոմեքենան 40%-ով ավելի թեթև է սովորական ավտոմեքենաներից: Ճապոնացիները թեթևությունը որպես առավելություն են դիտարկել, քանի որ այն հնարավորություն է տալիս նոր լուծումներ մտածել էլեկտրական ավտոմեքենաների համար: […]
15:47 28.09.2018
Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է 7 անձանց՝ ահաբեկչություն նախաձեռնելու և կազմակերպելու կասկածանքով: Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը: Դատախազությունից հայտնել են, որ կասկածյալներին ձերբակալել են Ամստերդամից 100 կմ հարավ գտնվող Արնեմ և գերմանա-բելգիական սահմանին մոտ գտնվող Վերտ քաղաքներից: Պարզվել է, որ կասկածյալները ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել մահապարտների միջոցով, ինչպես նաև ինքնաձիգերով կրակ բացել հասարակական վայրերում […]
15:42 28.09.2018
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կոլեկտիվը փակել է Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրեն Շուշան Հովսեփյանի հրաժարականը: Այս մասին տեղեկացանք Goris Today-ի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ դպրոցի 32 աշխատակիցներ համաձայն չեն տնօրեն Շուշան Հովսեփյանի նշանակման հետ և դիմել են ՀՀ վարչապետին ու ԿԳ նախարարին: https://www.facebook.com/GorisToday/videos/772540602955393/
15:41 28.09.2018
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է հարկ վճարողների հետ փոխհարաբերությունների իրավական հարթակը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն արդեն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով, տեղեկացնում են ՊԵԿ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Այդ նպատակով տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն իրենց էլեկտրոնային փոստի հասցեն»,- հայտնել է ՊԵԿ իրավաբանական վարչության պետ […]
15:31 28.09.2018
Ռուսաստանից գազ գնելու իրենց իրավունքը հաստատելու համար Թուրքիայի և Գերմանիայի ղեկավարները դեռևս հուլիսին դեմ են դուրս եկել ԱՄՆ նախագահին։ Այս մասին այսօր տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա բացահայտել է, որ հուլիսի 11-12-ին Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Դոնալդ Թրամփը հանդիմանել է դաշնակից երկրների ղեկավարներին՝ մատնացույց անելով, որ նրանք […]
14:59 28.09.2018
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` մանրամասներ հայտնելով Եգիպտոսում հույն համայնքի ղեկավարի հետ իր հանդիպումից: «Այսօր հանդիպել եմ Եգիպտոսի հույն համայնքի ղեկավար Քրիստոս Կավալլիսի հետ: Քննարկել ենք Եգիպտոսում հայ և հույն համայնքների մարտահրավերները, խնդիրները, որոնք իրականում գրեթե նույնն են, հետևաբար այս հարցում ևս հայերն ու հույները որպես եղբայրական ժողովուրդներ պետք […]