TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+9.09 oC
Admin

Admin

ԿԳ փոխնախարարը ժամանել է Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց

12:26 01.10.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի  մի խումբ մանկավարժներ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, դասադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: 10-12 ուսուցիչ վաղ առավոտից հրաժարվել են մտնել դասասենյակներ: Նրանք SHANTNEWS.AM-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել են, որ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը դպրոցը մասնատել է յուրայինների և ոչ յուրայինների: Ուսուցիչները դժգոհում են նաև, որ […]

̰
Ամուլսար տանող ճանապարհներն արդեն 100 օր է՝ փակ են

12:12 01.10.2018

Արդեն հարյուր օր է, ինչ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհին բողոքի ակցիա են իրականացնում հարակից գյուղերի բնակիչները, բնապահպաններն ու ակտիվիստները: Վերջիններս այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են իրենց գորոծողությունները: Բողոքի գործողության նախաձեռնողներից մեկի՝ Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանի խոսքով՝ Ամուլսարում հանքարդյունաբերական գործունեության ամեն օրը բնապահպանական մեծ վտանգ է ներկայացնում: Ակտիվիստները շեշտել են, որ պայքարը կշարունակեն մինչև հանքարդյունաբերող […]

̰
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին չվերածվել «ԽՍՀՄ-ի նման» բանտի

12:10 01.10.2018

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը կոչ է արել ԵՄ-ին «ԽՍՀՄ-ի նման» չվերածվել բանտի: «Ի՞նչ պատահեց ինքնավստահության ու իդեալների եվրոպական երազանքների հետ: ԵՄ-ն ստեղծվում էր, որպեսզի պաշտպանի ազատությունը: Այդ Խորհրդային միությունն էր մարդկանց արգելում հեռանալ»,- ասել է Հանթը կիրակի օրը՝ Պահպանողական կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ: Նա քննադատել է ԵՄ-ի քաղաքականությունը Մեծ Բրիտանիայի նկատմամբ Brexit-ի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:52 01.10.2018

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 4/3 շենքի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին՝ մոտ 3 հա, Շիրակի մարզի Շիրակի մարզի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում՝ 2 հա, Հոռոմ-Գուսանագյուղ […]

̰
Ճապոնիայում «Տրամի» թայֆունի զոհերի թիվը հասել է 2-ի, կա 127 տուժած

11:51 01.10.2018

Առնվազն 2 մարդ է զոհվել Ճապոնիային պատուհասած «Տրամի» թայֆունի հետևանքով: Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը: 19 պրեֆեկտուրաներում տուժածների թիվը հասնում է 127-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետի հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 100 մարդ։ SHANTNEWS.am-ն օրերս հայտնել էր, որ Ճապոնիայի Օկինավա բնակավայրի 98 տուն առանց էլեկտրականության է մնացել՝ այնտեղ հասած «Տրամի» թայֆունի պատճառած ավերածությունների պատճառով: […]

̰
Այսօրվանից խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ կսկսեմ․ Փաշինյան

11:40 01.10.2018

Խորհրդարանի և կառավարության համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ է նոր խորհրդարան, և դրա համար անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ դրա համար կա նաև ժողովրդական պահանջ։ Փաշինյանը հայտնեց, որ այսօրվանից սկսելու է աշխատանքային քննարկումներ ունենալ խորհրդարանական ուժերի հետ՝ այդ արտահերթ ընտրությունների շուրջ […]

̰
2019 թվականի բյուջեի նախագիծն իներցիոն է․ վարչապետ

11:26 01.10.2018

Հայաստանոմ արդեն սկսվել է բյուջետային գործընթացը, սակայն հաջորդ տարվա բյուջեն իներցիոն է, և այնտեղ առկա որոշ ծրագրեր վերցված են ներկա իրավիճակի գնահատումից։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ սա չի խանգարելու, որ որոշ հարցեր լուծվեն նաև այսպիսի բյուջեի դեպքում։ Նրա խոսքով՝ դա կարող է, մասնավորապես, վերաբերել պետական աշխատողների աշխատավարձերին։ […]

̰
«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի պայմանները թեթևացվում են

11:24 01.10.2018

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրով հնարավոր կլինի բնակարան գնել 30 տոկոսի փոխարեն  մինչև իսկ 10 տոկոս կանխավճարով։ Դրա համար անհրաժեշտ կլինի գրավ դնել մեկ այլ անշարժ գույք։ Իսկ այլ դեպքերում հնարավոր կլինի գնել մինչև 20 տոկոս տոկոսադրույքով։ Այս ամենի մասին մանրամասներն ուղիղ եթերում ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջնային շուկայից, այսինքն՝ նորակառույց շենքերում բնակարաններ գնելու […]

̰
Սահմանամերձ գյուղերում աշնանացանը կսուբսիդավորվի․ վարչապետ

11:22 01.10.2018

Տավուշի, Արարատի, Վայոց ձորի ու ընդհանրապես սահմանամերձ գյուղերում 1-7 հեկտար աշնանացան կատարելու դեպքում գյուղացիները մեկ հեկտարի համար կստանան 60 հազար դրամ աջակցություն։ Սակայն ցանքսը պետք է կատարվի հենց սահմանամերձ գյուղերի ցանքատարածություններում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է արձանագրենք, որ համակարգային տնտեսական ճգնաժամի մեջ ենք … Պետք է տնտեսությունը […]

̰
Հումորը՝ գյումրեցուն նկարագրելու միջոց. Սամվել Բալասանյանն անեկդոտ է պատմել

19:27 30.09.2018

Գյումրիի տոնին կազմակերպված միջոցառումներին հյուրերն ու քաղաքացիները ոչ միայն ներկա են գտնվել, այլև դարձել բեմադրությունների գործող անձինք: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որպես տան տեր, դիմավորել է հյուրերին գյումրեցուն հատուկ հումորով ու անեկդոտ պատմել: «Վարսավիրի մոտ սափրվելու եկած գյումրեցին հարցնում է․ «Վարպե՛տ, քաղցկեղ հիվանդությունն ինչի՞ց  կեղնի»: Վարսավիրը պատասխանում է․ «Տանը սափրվելուց»»,- պատմել է քաղաքապետը:

̰
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ պետք է համախմբվեն հեղափոխական արժեհամակարգի բոլոր կրողները․ Արարատ Միրզոյան

18:25 30.09.2018

Այսօր Գյումրիի տոնին ներկա է գտնվել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով խոսել է նաև վերջերս Երևանի ավագանու ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակի մասին ու նշել, որ «Իմ քայլը» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է դիտարկել որպես դասական կուսակցություն, ու սկզբնական շրջանում հենց այս կուսակցության շուրջ պետք է համախմբվեն բոլոր այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ պայքարի մեջ են […]

̰
Գյումրին այսօր նշել է քաղաքի օրը

18:14 30.09.2018

Այսօր Գյումրին նշում է քաղաքի օրը։ Թե քանի տարեկան է հնագույն քաղաքը, հստակ տեղեկություններ չկան։ Բնակավայրի մասին առաջին հիշատակությունները 7-րդ դարին են թվագրվում: Պեղումների ժամանակ քաղաքի տարածքից հայտնաբերվել են մ․թ․ա 3-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադարյան հուշարձաններ ու բնակավայրեր, ինչը հաստատում է, որ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական և հետո նորից Գյումրին հնագույն բնակավայր է: Քաղաքի տոնական օրը բացվեց առավոտ […]

̰
̰
Ինչպես հասկանալ, որ Ձեր ֆեյսբուքյան էջը «կոտրել» են

23:14 29.09.2018

Ինտերնետ պորտալ MarketsWatch -ը ներկայացրել է, թե ինչպես կարելի է հասկանալ, որ Ձեր ֆեյսբուքյան էջը հաքերային հարձակման է ենթարկվել: Աղբյուրի խոսքերով՝ եթե «Ֆեյսբուք»-ը համակարգից Ձեզ դուրս է գցում, ապա, հավանաբար, Ձեր ֆեյսբուքյան էջը փորձել են կոտրել: Նախորդ ամսվա ընթացքում հաքերային հարձակման  է ենթարկվել ավելի քան  50 միլիոն ֆեյսբուքյան օգտատեր, այն ժամանակ երբ փակ ծառայությամբ էջերի քանակը գնահատվում […]

̰
ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ամեն երկրորդը մահանում է սիրտ-անոթային հիվանդություններից

22:57 29.09.2018

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ 1999 թվականին առաջին անգամ նշվել է Սրտի համաշխարհային օրը, ինչը հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից: Սրտի օրը նշելու նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը սիրտ-անոթային հիվանդությունների համաճարակի վտանգի վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում սրտի իշեմիկ հիվանդությունների […]

̰
Ավազակության մեջ կասկածվողը հայտնաբերվել ու կալանավորվել է. ՀՀ ոստիկանություն

22:21 29.09.2018

Կոտայքի ոստիկանական բաժանմունքը բացահայտել է դանակով մի աղջկա սպառնացած կասկածյալի ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հաղորդվում է, որ սպառնալիքի միջոցով կասկածյալը սկզբում աղջկա հետ մտերիմ հարաբերություններ էր հաստատել, այնուհետև նրանից շուրջ 8 500 դոլար գումար հափշտակել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ […]

̰
Ամերիկյան The Wall Street Journal-ն անդրադարձել է հայոց պատմությանն ու մշակութային արժեքներին

22:10 29.09.2018

Ամերիկյան հանրահայտ The Wall Street Journal պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել հայկական պատմությանն ու մշակութային ավանդույթներին: Հոդվածագիրը տպավորիչ կերպով ներկայացնում է իր հիացական վերաբերմունքը հայկական արվեստի նմուշների, ազգային առանձնահատկությունների ու քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգի մասին տեղեկություններն ու դրանցից ստացած տպավորությունները: «Չնայած Հայաստանի պատմությունը հարուստ է ավերածություններով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային սպանություններով, և չնայած հայկական […]

̰
BBC-ն անդրադարձել է ՀՀ սփյուռքի նախարարի՝ Եգիպտոս կատարած այցին

21:47 29.09.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է հանրահայտ BBC լրատվական ծառայության՝ Եգիպտոսում հայկական համայնքի մասին հրապարակած հոդվածին: Դրան կից ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության պարբերականում հրապարակված հոդվածի հայերեն տարբերակը: Ներկայացնում ենք նախարարի գրառումն ամբողջությամբ. «BBC-ն ևս անդրադարձել է մեր պաշտոնական այցին: Ի տարբերություն եգիպտական մի շարք լրատվամիջոցների՝ բրիտանական լրատվական գործակալության արաբական ծառայությունը […]

̰
Այդ 1.5 րոպեի ընթացքում կարելի էր ավելի շատ բան պայմանավորվել, քան 1.5 ժամ տևող պաշտոնական հանդիպման ընթացքում. Korrespondent-ը՝ Փաշինյան-Ալիև կարճատև զրույցի մասին

21:40 29.09.2018

Korrespondent-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձություններին՝ հատուկ շեշտ դնելով հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված դրվագներին:   «Այստեղ բոլորը միմյանց ճանաչում են: Միգուցե, նրանք դեռ այնքան էլ սովոր չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց նա, կարծես թե, այդ շրջանում օտարի պես չէր»,- գրում է հոդվածագիրը:   Այնուհետև […]

̰
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Լյուվենի համալսարանական կլինիկա

21:04 29.09.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնում է Լյուվենի համալսարանական կլինիկա կատարած այցի ու այդ հաստատության հետ հայ գիտնականների համագործակցության մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Լյուվենի համալսարանական կլինիկայի միջուկային բժշկության բաժանմունք, որտեղ տեղադրված էին ՊԷՏ/ՀՏ և ՊԷՏ/ՄՌՏ սարքավորումներ։ Համալսարանի նեյրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեն և Տիգրան Մահտեսյանը ներկայացրին […]

̰
Բոլոր դաշինքներին կամ կուսակցություններին տալով հավասար եթերաժամանակ՝ դու նսեմացնում ես այն գործը, որը կուսակցությունը կատարում է տարիների ընթացքում. Տիգրան Հակոբյան

20:13 29.09.2018

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է  ընտրությունների ընթացքում հանձնաժողովի գործունեությանը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին գործող օրենքները արգելափակում են քաղաքական ժուռնալիստիկան, այդ օրենքները ոնց-որ անօրինական համարեն քաղաքական ժուռնալիստիկայի կանոնները: Նախընտրական շրջանում լրագրողները, ովքեր պետք է քննադատեն և վերլուծեն իրադարձությունը, որևէ ծպտուն չեն հանում և բացասական տեղեկատվություն այդ թեկնածուների […]

̰
Դեռ պարզ չէ, թե ցանցահենների հարձակման հետևանքով ֆեյսբուքյան քանի օգտատեր է տուժել. փորձագետ

20:00 29.09.2018

Facebook սոցցանցի վրա ցանցահենների հարձակման վերաբերյալ SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Փորձագետի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ցանցահենների հարձակման հետևանքով քանի օգտատեր է տուժել: Այս հարձակումն, ըստ փորձագետի, կարող է նոր  հարձակումների պատճառ դառնալ, արդեն այլ ցանցահենների կողմից: «Միշտ նման դեպքերից հետո հաքերային խմբերը փորձում են հենց բուն դեպքը: Facebook-ի […]

̰
Էդմոն Մարուքյանը միացել է վարչապետի կոչին

19:59 29.09.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տեղական արտադրողին աջակցելու կոչին: «Տեղեկացնեմ, որ 2012 թվականից ոսկեգույնն եմ կապում, իսկ մյուսը 2017 թվականից։ Շատ որակով են և գեղեցիկ տեսք ունեն։ Այսպիսով աջակցենք մեր արտադրողներին: P. S. Եթե չեմ սխալվում ոսկեգույնը […]

̰
Սոլսբերիում հայտարարել են ռեբրենդինգի անհրաժեշտության մասին

19:30 29.09.2018

Բրիտանական Սոլսբերի քաղաքի իշխանությունները վարձել են խորհրդատուների, որոնք պետք է փորձեն ռեբրենդինգ իրականացնել քաղաքում ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման դեպքից հետո, տեղեկացնում է The Guardian-ը: Մասնագետներին կխնդրեն առաջարկել մարդկանց կողմից քաղաքի ընկալման փոփոխման մեթոդներ, որպեսզի կանխեն քաղաք եկողների թվի նվազումը: Նախորդ տարվա համեմատ Սոլսբերիում զբոսաշրջիկների թիվը 14%-ով նվազել է: «Սոլսբերին համաշխարհային ճանաչում […]

̰
Այսուհետ Լոս Անջելեսի օդանավակայանում կարելի է պայուսակի մեջ մարիխուանա ունենալ

19:20 29.09.2018

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում այսուհետ թույլատրվում է 21 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց իրենց մոտ մարիխուանա ունենալ, սակայն ուղևորները չեն կարող այն իրենց հետ օդանավ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Իրավապահները մանրամասնել են, որ եթե ուղևորներից որևէ մեկը փորձի մարիխուանան իր հետ ինքնաթիռ տանել, ապա պատասխան կտա օրենքի առաջ: Իսկ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության […]

̰
Բաղրամյան 26-ը հավակնում է դառնալ մայրաքաղաքի ամենաայցելվող զբոսավայրերից մեկը

19:15 29.09.2018

Արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ հանրության համար բաց են Բաղրամյան 26-ի դարպասները: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր եղել է նախկինում նախագահի, այժմ արդեն վարչապետի նստավայրի տարածքում, որտեղ այս օրերին բազմաթիվ հյուրեր են գալիս՝ ծանոթանալու տարածքին, լուսանկարվելու և զբոսնելու: Բաղրամյան 26-ը հավակնում է դառնալ մայրաքաղաքի ամենաայցելվող զբոսավայրերից մեկը: Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից մեկը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, […]

̰
ՄԱԿ-ը վերափոխումների կարիք ունի. Իռլանդիայի փոխվարչապետ

19:07 29.09.2018

Որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն համապատասխանի ժամանակի հրամայականին, այնտեղ պետք է վերափոխումներ կատարվեն ու պետք է ընդլայնվի կառույցում ներգրավված երկրների շրջանակը: Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովում այս մասին ասել է Իռլանդիայի փոխվարչապետ Սայմոն Քովենին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Քովենին հայտարարել է, որ ներկայումս աշխարհի բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ դեռևս պատշաճ կերպով ներկայացված չեն կառույցում: «ՄԱԿ-ի բարեփոխումը պետք է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը համատեղ ծրագրեր է քննարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

18:52 29.09.2018

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալ Մարկ Լոքոքի հետ:  Նախարարը մեծապես կարևորել է աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև դրանց հետևանքների հաղթահարման ուղղությամբ գլոբալ և տարածաշրջանային փոխգործակցությունը: Այս առումով նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պատասխանատու գերատեսչությունների և Մարդասիրական գործերի […]

̰
Ավագանու ընտրությունները ստուգարք էին արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ. քաղաքագետներ

18:44 29.09.2018

Երևանի ավագանու ընտրությունները ստուգարք էին արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: Այսպես են քաղաքագետները բնորոշում վերջին ընտրությունները։ Այսօր Գյումրիում հրավիրված քննարկման ընթացքում բանախոսները խոսել են ընտրությունների արդյունքների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ ստեղծված քաղաքական իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը անհետաձգելի է։ «Ոչ մի պառլամենտական երկրում գործադիր իշխանությունը չի կարող չհենվել օրենսդիր […]

̰
Այսօր Սրտի միջազգային օրն է. ինչպե՞ս լինել առողջ. խորհուրդներ սրտաբանից

18:38 29.09.2018

Այսօր Սրտի միջազգային օրն է, տոնը նշվում է 1999 թվականից Սրտաբանների համաշխարհային ֆեդերացիայի առաջարկությամբ: Այս ակցիան ողջունել են բազմաթիվ առողջապահական կազմակերպություններ և բազմաթիվ հայտնի կազմակերպություններ: Ի սկզբանե, տոնը նշվում էր սեպտեմբերի վերջին կիրակի օրը, իսկ 2011թ. այն սկսել է նշվել սեպտեմբերի 29-ին: Տոնը նշելու նպատակը հասարակության գիտակցության բարձրացումն է, քանի որ, ըստ առողջապահական միջազգային կազմակերպության […]

̰
BACK_TO_TOP