10:53 23.09.2018
Ծովահեններն առևանգել են շվեյցարական տրանսպորտային ընկերության սեփականություն հանդիսացող առևտրային նավի անձնակազմի 12 անդամներին: Ընկերության հրապարակած հայտարարությունում նշվում է, որ ծովահեններն առևանգումն իրականացրել են Նիգերիայի ափին: Ցորենի բեռով շվեյցարական նավը Լագոսից շարժել է դեպի Պորտ-Հարկոտու: Հարձակումը տեղի է ունեցել Բոննի կղզուց 83 կմ հեռավորության վրա: Նավում ընդհանուր առմամբ եղել է 19 մարդ: Հայտնի է, որ առևանգվածների […]
10:45 23.09.2018
Այսօր Երևանի ավագանու ընտրությունների թվեարկելուց առաջ ավագանու ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ առայժմ վերջնական որոշում չունեն արտահերթ ընտրությունների կամ խորհրդարանի կազմալուծման, Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կընդունեն այն ժամանակ, երբ Ազգային ժողովում լինի նման նախագիծ։ «Եվ եթե անգամ մենք կողմ լինենք խորհրդարանը լուծարելուն և գնալու արտահերթ ընտրությունների, դա լինելու է բացառապես մեր […]
10:42 23.09.2018
Ժամը 8-ին տեղամասային ընտրական հանձնաժողովները սահմանված կարգով սկսել են իրենց աշխատանքը: Չի եղել որևէ դեպք, որ հանձնաժողովի անդամների բացակայության պատճառով քվորում չապահովվի: Այս մասին սեպտեմբերի 23-ին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում 3 ժամը մեկ կհրապարակվեն նաև տվյալներ ընտրողների մասնակցության թվի վերաբերյալ: Ավագանու ընտրություններում 848.343 ընտրող է գրանցված: Ընտրությունների ընթացքը կազմակերպում են տեղամասային […]
10:31 23.09.2018
«Լինելու է ժողովրդի կամքը, և ժողովրդի տված քվեով քաղաքապետ է ընտրվելու: Որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության հարցում»,- Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին ընտրատեղամաս այցելելու ժամանակ լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Խոսելով ԲՀԿ շտաբում խուզարկություն կատարելու և Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մասին, որ ԱԱԾ-ն ունի լծակներ ճշտելու, թե ովքեր են զանգում և […]
10:21 23.09.2018
Երևանի 4/51 ընտրական տեղամասում ժամը 9:00 դրությամբ 1973 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է 30-ը, հայտնում է «Արմենպրես»-ը: Հիշեցնենք, որ ժամը 08:00-ին Երևանի 475 ընտրատեղամասերը բացվել են, քվեարկությունն սկսվել է: Ուղիղ 20:00-ին քվեարկությունը կավարտվի, կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կհետևեն տեղական և օտարերկրյա […]
09:49 23.09.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր մասնակցեց Երևանի ավագանու ընտրությանը: ShantNews.am-ի հարցին պատասխանելիս Բաբլոյանը նշեց, որ քվեարկել է ավելի զարգացած Երևանի համար՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ որ թեկնածուի օգտին է քվեարկել։ Արա Բաբլոյանը նշեց, որ նախընտրական շրջանում թեև միմյանց վիրավորելու դեպքեր եղան, բայց դրանք շատ չէին։ Հանրապետական կուսակցության` այս ընտրություններին չմասնակցելը Բաբլոյանը որևէ կերպ չմեկնաբանեց, […]
09:08 23.09.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Հայտնի է, որ վարչապետն այսօր աշխատանքային այցով մեկնելու է Նյու Յորք և մեկնելուց առաջ ուղիղ տեսակապով դիմել է քաղաքացիներին՝ հույս հայտնելով, որ վերջիններս կգնան և իրենց սահմանադրական պարտքը կկատարեն: «Հույս ունեմ, որ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան ընտրություններին և չեն մնա տներում, որովհետև […]
09:00 23.09.2018
«Ես կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական։ Ոչ մեկը ձև չի անելու, ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին փոխանցված չեն լինելու», – այս խոսքերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանեց նախընտրական թեժ շրջանի վերաբերյալ հարցին։ Վարչապետը […]
08:57 23.09.2018
Երևանի ավագանու ընտրություններում իր քվեարկությունը Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում կատարելուց հետո վարչապետը գնացել է օդանավակայան՝ Նյու Յորք մեկնելու համար, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին։ Մինչ օդանավակայան ուղևորվելը, Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամասի մոտ պատասխանել է լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Նյու Յորքից, Փաշինյանը պատասխանել է․ «Հայաստանից են իմ ակնկալիքները, Երևանից»։
08:00 23.09.2018
Երևանում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են: Ժամը 08:00-ին Երևանի 475 ընտրատեղամասերը բացվեցին, քվեարկությունն սկսվեց: Ուղիղ 20:00-ին քվեարկությունը կավարտվի, կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կհետևեն տեղական և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններ: Այսօր դիտորդական առաքելություն կիրականացնի 8 կազմակերպություն: Ընտրությունների ընթացքին կհետևի 662 դիտորդ: Դիտորդական ամենամեծ խումբն […]
00:00 23.09.2018
Ավստրիացին սկուտերով թռիչք է իրականացրել 13.500 ոտնաչափ (մոտ 4000 մետր-խմբ.) բարձրությունից: Այս մասին հայտնում է Daily mail-ը: Հաղորդվում է, որ կասկադյոր Գյունթեր Շաքերմայերի հերթական գեղեցիկ թռիչքի պահը ֆիքսվել է մի քանի տեսախցիկներով: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը ինքնաթիռից սկուտերով ցատկելուց հետո սկսում մի շարք գեղեցիկ հնարքներ իրականացնել: Վերջապես նա որոշում է վայելել տեսարանը, […]
23:51 22.09.2018
Ուկրաինայում խնձոր տեղափոխող բեռնատարը շրջվել է ՝ արգելափակելով Կիև-Խարկով ճանապարհը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Վթարը տեղի է ունեցել ճանապարհի 120-րդ կիլոմետրին: Արդյունքում՝ խցանում է առաջացել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, իսկ խնձորները ցրվել են ճանապարհի ողջ երկայնքով՝ «գորգ» ձևավորելով:
23:42 22.09.2018
Արծաթափայլ ամպերը, որոնք հայտնի են որպես մեզոսֆերային կամ գիշերային փայլող, բավականին հազվադեպ հանդիպող մթնոլորտային երևույթ են: Երկրի մակերեսից դրանք հնարավոր է տեսնել գիշերը՝ անմիջապես մայրամուտից հետո կամ ընդհանրապես արեգակնային ամբողջական խավարման ժամանակ, այն էլ՝ միայն ամռանը և բևեռային լայնություններին մոտ: NASA-ի մասնագետները կարողացել են լուսանկարել այդ եզակի ամպերը` բարձրորակ տեսախցիկների օգնությամբ, որոնք ամրացված են եղել […]
23:38 22.09.2018
Չինաստանի ԱԳՆ-ը հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին՝ Ռուսաստանի հետ համագործակցելու համար կիրառվող պատժամիջոցների պատճառով, հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ դիվանագետին կտրուկ հայտ է ներկայացրել՝ Չինաստանի ԶՈՒ-ի և «համապատասխան պատասխանատու անձանց» նկատմամբ պատժամիջոցների կիրառման կապակցությամբ: Զրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
23:30 22.09.2018
«Քիրք» անունը ստացած փոթորիկը, որը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսի արևելյան մասում, 22կմ/ժ արագությամբ շարժվում է դեպի արևմուտք, հաղորդում է ԱՄՆ-ի փոթորիկների տեղաշարժին հետևող կենտրոնը: Ըստ օդերևութաբանների՝ փոթորիկը ուղեկցող քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում 64 կիլոմետրի: Փորձագետները դեռ չեն կանխատեսում՝ կհասնի՞ արդյոք փոթորիկը Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայի ափերին: Արևադարձային փոթորկին անուն է տրվում, երբ ուղեկցող […]
23:16 22.09.2018
Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Ահվազ քաղաքում իրագործված ահաբեկչության պատասխանատվությունը կրում են ԱՄՆ հովանվորության տակ գտնվող երկրները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Խամենեի պաշտոնական կայքում: «Դաժան ու տխուր ողբերգությունը, որի ժամանակ զոհվեցին Ահվազի մեր թանկագին քաղաքացիները, և որը կազմակերպել էին վարձու ահաբեկիչները, կրկին ցույց տվեց իրանցիների թշնամիների վայրագությունը: […]
23:05 22.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա երկրին սպասում է Սադամ Հուսեյնի երկրի ճակատագիրը, եթե նա Թեհրանի նկատմամբ իր քաղաքականությունը չփոխի: Presstv-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հավելելով, որ Իրանը չի պատրաստվում հրաժարվել միջուկային ծրագրից՝ նույնիսկ ամերիկյան կողմից գործադրվող ճնշման պարագայում: «ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը պատերազմի մեկնարկի համար մեղադրեցին Սադամին, իսկ այն […]
22:50 22.09.2018
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Բալթյան երկրների քառօրյա առաքելական այցի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ժամանել է Լիտվա, տեղեկացնում է dw.com-ը: Վիլնյուս կատարած այցի ընթացքում Հռոմի Պապը ելույթ է ունեցել նախագահական պալատի դիմաց, որտեղ ներկա են եղել Լիտվիայի իշխանության ներկայացուցիչներ: Դրանից հետո Հռոմի Պապը հանդիպում է ունեցել Լիտվիայի նախագահի հետ: «Ազատությունը ոսկի է, որը պետք է պահպանել և փոխանցել գալիք […]
22:38 22.09.2018
Իրանի կողմից ածխաջրածնային հումքի մատակարարման կրճատման ֆոնին Սաուդյան Արաբիան ի վիճակի չէ ապահովել որակյան նավթի մատակարարման պահանջարկը՝ այն պարագայում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ: Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Saudi Aramco ընկերությունն իր հնարավոր գնորդներին արդեն իսկ զգուշացրել է, որ հոկտեմբերից նավթի մատակարարումները կսահմանափակվեն: […]
22:27 22.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը մարզկենտրոն Արտաշատում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և քննարկել Արարատի մարզում առկա խնդիրների լուծմանը և մարզի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, հաղորդում են ՀՀ վարչապետի հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Վարչապետը նշել է, որ այցի նպատակն Արարատի մարզում իրավիճակին և […]
22:13 22.09.2018
Նյու Ջերսիի բնակիչների ուշադրությունն է գրավել ջրարջը, որը սկզբից մագլցել է բարձրահարկ շենքի պատն ի վեր, այնուհետև պարզապես ցած է թռել: Կենդանու թռիչքի տեսանյութը հայտնվել է համացանցում, հաղորդում է life.ru-ն: Ինչպես կադրերում երևում է, մինչ ջրարջը վեր էր մագլցում, ներքևում կանգնած մարդիկ փորձում էին նրան օգնել: Սակայն ինչ-որ պահի կենդանին կտրուկ ցած է նետվել: Հետաքրքիրն այն […]
21:39 22.09.2018
Եմենում իրադրությունն աղետալի է, այս մասին հայտարարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրադրությունների հարցերով օգնության կորդինատոր Մարկ Լոուկոկը, տեղեկացնում է korrespondent-ը: Նրա խոսքով՝ այսօր Եմենում սնվելու կանոնավոր հնարավորություն չունեցող մարդկանց թիվը մոտ ապագայում կարող է աճել մոտ 1,5 անգամ: Եթե այդ թիվն այս պահին 8 միլիոն է, ապա […]
21:30 22.09.2018
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թերակղզու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Mercedes E280» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. […]
21:12 22.09.2018
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովայի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները հետաքրքրվել են ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներով։ Արման Սարգսյանի ներկայացմամբ՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և համակարգի […]
21:00 22.09.2018
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են հրավիրել մի քանի քաղաքացու: Նրանք բաժնում բացատրություն են տվել, որ Քանաքեռ-Զեյթունում բնակվող 74-ամյա Ս.Վ.-ն իրենց է տվել հատուկ ձևաթղթեր և խոստացել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկող անձանց […]
20:51 22.09.2018
Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատի հայելապատ դահլիճում, որտեղ 100 տարի առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին Հանրապետությունը, տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Ընդունելությանը ներկա են եղել Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, […]
20:15 22.09.2018
Տանզանիայի Վիկտորիա լճում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 209-ի, հաղորդում է Citizen թերթը: Ավելի վաղ հաղորդվել էր 170 զոհի մասին: Ինչպես գրում է թերթը՝ հղում անելով պետական հեռուստատեսությունը, շաբաթ օրը հայտնաբերվել է ևս 39 զոհվածի մարմին: Սեպտեմբերի 20-ին նավը կողաշրջվել էր Ուկորա և Բուգոլորա կղզիների միջև գտնվող Յուկոր կղզուց 50 մետր հեռավորության […]
19:46 22.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։ Սեպտեմբերի 20-ի թիվ 151 Լ հրամանով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների պետերին […]
19:31 22.09.2018
Սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը: Այս մասին հայտնում են ՊԲ-ից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]