TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

Տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել

21:00 22.09.2018

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են հրավիրել մի քանի քաղաքացու: Նրանք բաժնում բացատրություն են տվել, որ Քանաքեռ-Զեյթունում բնակվող 74-ամյա Ս.Վ.-ն իրենց է տվել հատուկ ձևաթղթեր և խոստացել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկող անձանց […]

̰
Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Թբիլիսիում պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել

20:51 22.09.2018

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատի հայելապատ դահլիճում, որտեղ 100 տարի առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին Հանրապետությունը, տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Ընդունելությանը ներկա են եղել Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, […]

̰
Տանզանիայում խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 209-ի

20:15 22.09.2018

Տանզանիայի Վիկտորիա լճում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 209-ի, հաղորդում է Citizen թերթը: Ավելի վաղ հաղորդվել էր 170 զոհի մասին: Ինչպես գրում է թերթը՝ հղում անելով պետական ​​հեռուստատեսությունը, շաբաթ օրը հայտնաբերվել է ևս 39 զոհվածի մարմին: Սեպտեմբերի 20-ին նավը կողաշրջվել էր Ուկորա և Բուգոլորա կղզիների միջև գտնվող Յուկոր կղզուց 50 մետր հեռավորության […]

̰
ՔԿ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել ընտրությունների ժամանակ քաղաքացիների հաղորդումներին օպերատիվ արձագանքելու համար

19:46 22.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։ Սեպտեմբերի 20-ի թիվ 151 Լ հրամանով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների պետերին […]

̰
Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

19:31 22.09.2018

Սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը: Այս մասին հայտնում են ՊԲ-ից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

̰
Իտալական Vogue-ի հոկտեմբերյան շապիկին մորուքավոր կին է պատկերվել

19:20 22.09.2018

Իտալական Vogue ամսագիրը շարունակում է զարմացնել հասարակությանը: Այս անգամ ամսագրում ներկայացվել է մորուքով կնոջ ֆոտոշարք: Ֆոտոշարքի գլխվար հերոսուհին ամերիկացի մոդել Ժինևյե Վան Սինուսն է, որը իրական կյանքում մորուք չունի: Ամսագրի հոկտեմբերյան համարի առաջին լուսանկարները ամսագիրը հրապարակել է Instagram-ում: Մոդելը նշել է, որ շատ է սիրում իր աշխատանքում նմանատիպ արտասովոր և տարօրինակ պահերը: Լուսանկարը, սակայն, համացանցի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի որդին Արա Պապյանի դեմ 2 մլն դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացրել

19:12 22.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի: Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջել, ինչպես նաև հրապարակային հերքում: Թե ինչ հերքման մասին է խոսքը, այս դեպքում ևս մանրամասներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Նշենք, որ Ռոբերտ […]

̰
Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի

19:08 22.09.2018

Իրանական Ահվազ քաղաքում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 60 մարդ վիրավոր է: РИА Новости-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Աբու Ֆադլ Բիջին: Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացվել է սեպտեմբերի 22-ի առավոտյան Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցող ռազմական շքերթի ընթացքում: 4 անձինք անկանոն կրակ են բացել միջոցառման մասնակից քաղաքացիների […]

̰
Նոր Հայաստանի դաշնակից են բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքինությունը. ՀՀ վարչապետ

19:05 22.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզկենտրոնում սեպտեմբերի 22-ին հանդիպեց բնակիչների հետ: Նա նշեց, որ տպավորված է 84-ամյա Քնարիկ Մնացականյանի և նրա 90-ամյա ամուսնու հետ հանդիպմամբ: Վերջիններս 7 000 մ խաղողի այգի ունեն և արդեն քանի տարի այդ այգուց ռեկորդային՝ 25 տոննա բերք են ստանում և մթերում: «Ես նրան հարցնում եմ` Քնարիկ մայրիկ, բա ո՞վ է […]

̰
ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է սկսել Տավուշի սահմանամերձ գյուղերում. կհրապարակվի զեկույց

19:01 22.09.2018

Քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 21-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր, հաղորդում են ՀՀ ՄԻՊ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելու և առաջնային աղբյուրից հավաստի տվյալներ ձեռք բերելու նպատակով՝ […]

̰
Երևանը ներառվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանշային աղյուսակում

18:49 22.09.2018

Հոնդուրասում գտնվող Սան-Պեդրո-Սուլա քաղաքը համարվել է աշխարհում ամենավտանգավոր քաղաքը, պարզել են Numbeo պորտալի փորձագետները: 2018 թվականի հանցագործությունների բարձր ցուցանիշով առաջին հնգյակում տեղ են գտել Վենեսուելայի Կարակաս քաղաքը, Պապուա-Նոր Գվինեայում գտնվող Պորտ-Մորսբին, Բրազիլիայում գտնվող Ֆորտալեզա քաղաքը և Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Դուրբան քաղաքը: ՀՀ մայրաքաղաք Երևանը ևս ներառվել է ամենավտանգավոր քաղաքների վարկանշային աղյուսակում՝ հայտնվելով 270-րդ հորիզոնականում: Թուրքիայի […]

̰
Իրանում ոչնչացրել են ահաբեկչությունը կատարած անձանց

18:37 22.09.2018

Իրանի հարավային Ահվազ քաղաքի ահաբեկչությունն իրականացնողները 4-ն են եղել: Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն են տարածել այդ երկրի զինված ուժերը: Հաղորդում է, որ ահաբեկչությունն իրագործած բոլոր անձինք վերապատրաստություն են անցել Պարսից ծոցի երկու երկրներում: Այս մասին Իրանի իրավապահներին հայտնել է ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկը, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Մյուս 3-ը, […]

̰
Կիմ Չեն Ինը կայցելի Սեուլ

18:33 22.09.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ծրագրում է պաշտոնական այցով ուղևորվել Հարավային Կորեա: Այս մասին հայտնում է Interfax-ը: «Կիմ Չեն Ինի ներկայացուցիչը հաղորդել է, որ դեկտեմբերին ծրագրվում է այցելություն Սեուլ»,- փոխանցում է լրատվականը: Սրա հետ միասին նշված չէ այցի հստակ ամսաթիվը:  

̰
Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին

18:26 22.09.2018

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին։ «Հարգելի պարոն Շամխանի, ընդունեք իմ խորին ցավակցությունները այսօր Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով տասնյակ իրանցիների մահվան կապակցությամբ։ Վշտակցում […]

̰
Մարտի 1-ի գործով ապօրինի որոշումներ կայացրած դատավորները, հնարավոր է, պատասխանատվության ենթարկվեն. Փաշինյան

18:25 22.09.2018

Մարտի 1-ի գործով առավոտյան գործողությունները և ընդդիմության ներկայացուցիչներին առաջադրված մեղադրանքները եղել են ապօրինի: Այս մասին սեպտեմբերի 22-ին Արտաշատում բնակիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա այդ դատավորները պետք է շարունակեն զբաղվել այդ գործո՞վ, առնվազն բարոյականությունը ստիպում է, որ գնան իրենց տները, էլ չեմ ասում, որ հնարավոր է` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց բացվի: […]

̰
Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյան

18:20 22.09.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության նպատակն էր Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ ստորաբաժանումների ղեկավարներին տալ վերջին ցուցումները ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դրական է գնահատում նախնտրական փուլում կատարված աշխատանքը: […]

̰
Բրյուսելում կանցկացվեն ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի հերթական բանակցությունները

18:19 22.09.2018

Հոկտեմբերի 2-3-ին Ադրբեջանի պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի բանակցությունների, որոնք վերաբերում են Եվրամիության հետ նոր համաձայնագրի կետերը համաձայնեցնելուն։ Այս բանակցությունների ընթացքում քննարկվելու են համաձայնագրի այն կետերը, որոնք վերաբերում են քաղաքական հարցերին, տեղեկացնում է ադրբեջանական մամուլը։ Այս բանակցությունները սկսվել են դեռևս 2016 թվականին և նպատակ ունեն թարմացնել Ադրբեջանի ու Եվրամիության միջև դեռևս 1996 թվականին ստորագրված համաձայնագիրը։ Հայաստանը, հիշեցնենք, […]

̰
Տիեզերքում ԱՄՆ-ի պոտենցիալ հակառակորդները Ռուսաստանն ու Չինաստանն են

18:12 22.09.2018

ԱՄՆ ռազմական համալասարանին կից գործող ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հաշվետվություն է ներկայացրել տիեզերքում ԱՄՆ-ի պոտենցիալ հակառակորդների մասին: Այս մասին հաղորդում է RT-ն: Հաշվետվության համաձայն՝ տիեզերքում ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդները Ռուսաստանն ու Չինաստանն են: Ներկայացված փաստաթղթում ամերիկացի մասնագետները համոզված են՝ Մոսկվան և Պեկինը ձգտում են զարգացնել ռազմական-տիեզերական գործունեությունն իրենց ռազմական գործողությունների մեջ: «Այս երկու երկրներն էլ հաստատում են, […]

̰
Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

18:06 22.09.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օրերս տեղի է  ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Այս զինծառայողները գնում են սահման՝ փոխարինելու իրենց գործընկերներին: Ինչպես ճանապարհելու բոլոր հանդիսավոր արարողություններին, այնպես էլ այս անգամ ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար: Ոստիկանության պետը […]

̰
«Թվիթերի» 3 մլն բաժանորդի անձնական նամակագրություն հայտնվել է երրորդ կողմի ձեռքում

18:00 22.09.2018

Ծրագրային ապահովման մեջ վերջերս հայտնաբերված խափանման պատճառով «Թվիթերի» 335 միլիոն բաժանորդների մոտ մեկ տոկոսի՝ ավելի քան 3 միլիոն բաժանորդի անձնական նամակագրությունը բաց է եղել այլ հավելվածների համար և կարող էր հայտնվել մարդկանց ձեռքում, որոնք իրավասու չէին ծանոթանալու այդ նամակագրությանը։ Այս մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան, երբ «Թվիթերի» տեխնիկական անձնակազմը սկսել է ծանուցումներ ուղարկել բաժանորդներին։ […]

̰
Գնահատվել են ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի հասցրած վնասները

17:46 22.09.2018

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ին պատուհասած «Ֆլորենս» փոթորկի հասցրած վնասը մոտ 40-50 միլիարդ դոլար է գնահատվում: Wall Street Joutrnal-ի փոխանցմամբ՝ այս տվյալները ներկայացրել է Moody’s Analitics գործակալությունը: Ինչպես հայտնում է աղբյուրը, խոսքն այս դեպքում անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների ու անցկացված միջոցառումներից սպասվող ու չստացված շահույթների մասին է: Հաղորդվում է, որ այս ընթացքում ապահովագրական ընկերությունները, ընդհանուր առամամբ, 1.7-5 […]

̰
Տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում. ոստիկանությունն ահազանգ է ստացել

17:37 22.09.2018

Սեպտեմբերի 22-ին` 15:45-ին, անհայտ քաղաքացուց ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել: Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ահազանգողը հայտնել է, որ Գ. Չաուշի արձանի մոտ գտնվող նախընտրական շտաբերից մեկում տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից ստուգումներ կատարելու նպատակով բաժին է հրավիրել երեք անձի: Կատարվում են համապատասխան դատավարական […]

̰
Ադրբեջանը պատասխանում է Յուրի Խաչատուրովին՝ կեղծելով փաստերը

17:35 22.09.2018

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ, ինչը դուրս է գալիս Կազմակերության մանդատից», – այսպիսի հայտարարությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի այն հայտարարությանը, որում նա մտահոգություն էր հայտնում Ադրբեջանի բանակի կողմից հայկական սահմաանմերձ գյուղերի ու դիրքերի գնդակոծությունների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմի […]

̰
ՀՖՖ նորընտիր գործկոմի նիստում փոխնախագահներ են նշանակվել

17:13 22.09.2018

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, սեպտեմբերի 22-ին կայացել է ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատել են ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին` ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում: ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

17:09 22.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը բազմաթիվ զոհերի […]

̰
ԱՄՆ և Իրանի նախագահները կարող են դեմ առ դեմ հանդիպել ՄԱԿ ԱԽ նիստին

16:52 22.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառմամբ ազդարարել է, որ նախագահելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որը վերաբերելու է Իրանին և անցկացվելու է հաջորդ շաբաթ։ Կանոնադրության համաձայն՝ եթե Անվտանգության խորհրդում քննարկում են որևէ կոնկրետ երկրի հարց, ապա նիստին պետք է ներկա լինի նաև այդ երկրի ներկայացուցիչը։ I will Chair the United Nations Security Council meeting […]

̰
ՀՀ Անկախության օրը Թբիլիսիում նշանավորվել է Վազգեն Ա կաթողիկոսի անվան կենտրոնի բացմամբ

16:49 22.09.2018

Վիրահայ համայնքը հավուր պատշաճի նշել է ՀՀ Անկախության օրը: Տոնական միջոցառումների շրջանակը հարուստ է եղել և հագեցած, որի նախաձեռնողները Վիրահայոց թեմն էր, Վրաստանում ՀՀ դեսպանությունը և համայնքային կազմակերպությունները: 2018 թվականի սեպտեմբերի 21-ին հանդիսությունների շարանը մեկնարկել է Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում հանրապետական մաղթանքով: Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հանրապետական մաղթանքը նախագահել է Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր […]

̰
Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացել ԱԱԾ տնօրենի դեմ

16:46 22.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացրել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Հայցվոր Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջ է ներկայացրել, սակայն մանրամասներ չկան` ինչն է պահանջում հերքել: Pastinfo-ն նշում է, որ ԱԱԾ տնօրենը երեկ որոշ խմբագրումներ է կատարել ավելի […]

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

16:40 22.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ […]

̰
Կանադայում 30 մարդ է տուժել տորնադոյի հետևանքով

16:34 22.09.2018

Կանադայի հարավարևմտյան հատվածում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ, ավելի քան 150 հազար բնակարան զրկված է էլեկտրականությունից, տեղեկացնում է CTV News-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տորնադոն անցել է Օտտավա և Գատինո քաղաքների միջև ընկած հատվածով: Ըստ նախնական տվյալների՝ քամու ուժգնությունը գերազանցել է 200 կմ/ժ-ը: Օտտավայի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Էնթոնի դի Մոնթեի խոսքով՝ 30 տուժածներից […]

̰
BACK_TO_TOP