TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+30.09 oC
Admin

Admin

ՄԱԿ-ի դատարանը կհրապարակի Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ վճիռը

16:31 22.09.2018

Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) հրապարակելու իր վճիռը, որը վերաբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների օրինաչափությունը կասկածի տակ դնելուն։ Դատը բացվել է Թեհրանի հայցի հիման վրա։ Իրանական կողմը հղում է անում մինչհեղափոխական՝ 1955 թվականին Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրին ու պնդում, որ ամերիկյան պատժամիջոցները խախտում են դրանց պայմանները՝ ազդելով ոչ միայն […]

̰
Անհայտ անձը գողացված բանկային քարտերով հափշտակել է շուրջ 13 մլն դրամ

16:24 22.09.2018

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ռքննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցներ՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները: 2018թ. փետրվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու ծոցագրպանից գողացել է նրա […]

̰
Շառլ Ազնավուրը չորրորդ անգամ պապիկ է դարձել

16:23 22.09.2018

Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի  որդին՝ 41-ամյա Նիկոլասը, տղա է ունեցել, տեղեկացնում է Purepeople-ը։ Փոքրիկին կնքել են Միսաք անունով, որն ունի հայկական ծագում: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան ծնվել է սեպտեմբերի 10-ին։ Նիկոլասը Ազնավուրի 6 երեխաներից ամենափոքրն է։

̰
ԱՄՆ-ն սպառնում է Իրանին՝ Իրաքի և այլ հարձակումների վերաբերյալ

16:16 22.09.2018

Միացյալն Նահանգները Իրանի հարձակումներին համարժեք պատասխան է տալու, եթե նույնիսկ այդ հարձակումները կատարվեն միջնորդավորված, պրոքսի ուժերի կողմից։ Իրանի հանդեպ նման սպառնալիքներ է հնչեցրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ CNN-ի հետ հարցազրույցում։ Պոմպեոն նշել է, որ իրենք զգուշացրել են Իրանին զգուշացրել են՝ հարձակումների միջնորդավորվածությունը Միացյալ Նահանգներին հետ չի պահելու հարձակումներ պատվիրողին պատժելու մտադրությունից, և Իրանը պատասխանատու է […]

̰
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ

16:04 22.09.2018

Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը […]

̰
Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է նաև Յուրի Ջորկաեֆի թեկնածությո՞ւնը

16:01 22.09.2018

Վարդան Մինասյանի հրաժարականն ինձ համար անսպասելի էր: Այս մասին ասել է ՀՖՖ նորընտիր նախագահ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում առաջադրվի Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը: «Մենք չենք զրուցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ և չէի սպասում, որ ինքը պետք է հրաժարական […]

̰
«Իսլամական պետություն» խմբավորումն իրեն է վերագրում Իրանում ահաբեկչական հարձակումը

15:57 22.09.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատուն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն է հեղինակել Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Տեղեկատուն, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել դրա վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ այս տեղեկություններ էին տարածվել, որ ահաբեկչական հարձակման կազմակերպիչը տեղական անջատողական խմբերից մեկն է։ Իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի 115-ամյա գինու գործարան

15:52 22.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ այցելել է նաև Արարատի՝ 1903 թվականին հիմնված գինու գործարան։ Նա նշել է, որ տեխնոլոգիական կորուստները մեղմելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք, դա կնպաստի քանակի և որակի ավելի լավացմանը, կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ ավելացնելով նաև վճարվող հարկերը։ Գործարանը վերջին 8-10 տարիներին Հայաստանի՝ առավել շատ խաղող մթերող և նաև […]

̰
ԵԽԽՎ համազեկուցողները հնարավորինս կարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան. Արփինե Հովհաննիսյան

15:47 22.09.2018

ՀՀ ԱԺ փոխախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: «ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաև այցի արդյունքների մասին զեկուցել […]

̰
Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան վիրավորներ

15:41 22.09.2018

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար։ Երկու մարդատար մեքենա (BMW և ՎԱԶ մակնիշի) դեմ առ դեմ բախվել են, ինչի մասին կարելի է եզրակացնել մեքենաների ջախջախված առաջամասերից։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա բժշկական կենտրոններ, նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։

̰
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման կարգը ըստ ԿԸՀ սահմանած ժամանակացույցի

15:35 22.09.2018

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մինչև ժամը 24.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովներում պետք է ավարտվի քվեարկության սենյակների կահավորման գործընթացը, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին պետք է հանձնեն քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշները, հանձնաժողովների կնիքները և տեխնիկական սարքավորումները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 4 դաշինք […]

̰
Աղքատության տրամաբանությունը պետք է փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան

15:17 22.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ հանդիպեց Երասխ համայնքի բնակիչներին: Վարչապետը խոսեց պետության առաջընթացի մեջ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի կարևորության մասին: «Մենք, որ բնակավայրեր ենք մտնում, զարմանալի է, թե ինչքան հեշտ ենք հարմարվել, օրինակ, որ մեր փողոցների երկայնքով, գյուղամիջերում, ամենուր աղբ լինի: Բոլորս դրա հետ արդեն հարմարվել ենք: Պարզ է` համայնքը պետք է […]

̰
Ռուսաստանում դեսանտային մարտական ռոբոտներ են ստեղծելու

15:10 22.09.2018

«Տեխնոդինամիկա» ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունն աշխատանքներ է իրականացնում՝ ստեղծելու համար պարաշյուտներ, որոնք նախատեսված են մարտական ռոբոտներին մարտի դաշտ «իջեցնելու» համար։ Այս մասին ընկերությունից հայտնել են ռուսական «Ինտերֆաքսին»։ Այս ընկերությունն է նախագծում նաև ռուսական ռազմական տեխնիկայի ու զինծառայողների համար նախատեսված պարաշյուտները։ Իսկ մինչ այս Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք ավարտել են ռազմական ռոբոտների փորձարկումները և […]

̰
Թուրքիայում դպրոցականների ավտոբուսը կողաշրջվել է. կան զոհեր

14:51 22.09.2018

Ճանապահատրանսպորտային պատահար է տեղի ունցել Թուրքիայի հյուսիսարևմտյան հարտվածում գտնվող Քոջաելի արվարձանում: Պատահարի հետևանքով 2 մարդ մահացել է, 17 հոգի ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում է Haberturk  պարբերականը: Նշվում է, որ ավտոբուսը դպրոցականներինԱքսարայ քաղաքից Ստամբուլ էր տեղափոխում ավիաշոուին մասնակցելու համար: Մեքենան դուրս է եկել մայրուղուց և կողաշրջվել: Մահացածներից մեկը ուսուցչուհի է եղել, մյուսը՝ դպրոցական: Նախնական տվյալներով՝ […]

̰
Մենք փակելու ենք ՀՖՖ և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը. Արթուր Վանեցյան

14:42 22.09.2018

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ նիստին իր ելույթի ընթացքում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրել է այն հիմնական դրույթներն ու առաջնահերթությունները, որոնք ինքը պատարստվում է իրականացնել ընտրվելու դեպքում: «Մենք փակելու ենք ՀՖՖ և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը: Ամեն ինչ անելու ենք ակումբներին աջակցելու համար: Ակումբներից պահանջելու ենք միայն մեկ բան՝ հետևել […]

̰
Իրանի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

14:36 22.09.2018

Իրանի հարավային Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 24-ի, նախնական տեղեկություններով՝ վիրավորների թիվը գերազանցում է 2 տասնյակը: Այս մասին հայտնում է պարսկական Tasnim-ը: Ինչպես հայտնել էինք, այստեղ անցկացվող ռազմական շքերթի ընթացքում դեռևս անհայտ անձինք անկանոն կրակ են բացել միջոցառմանը ներկա մարդկանց ուղղությամբ: Միջադեպի հետևանքով առնվազն11 մարդ էր զոհվել, մոտ 20 մարդ […]

̰
Երևանում տեղի է ունեցել եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացումը

14:34 22.09.2018

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում այսօր տեղի է ունեցել Հայաստանում եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացման արարողությունը։ Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը բացման խոսքում նշել են, որ 2018 թվականը հռչակվել է որպես մշակութային ժառանգության եվրոպական տարի, և մեր երկրում այս տարի դրանք անցկացվում են «Կիսվելու արվեստը» խորագրի ներքո։ Պաշտոնական […]

̰
Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

14:20 22.09.2018

Արթուր Վանեցյանը գրեթե միաձայն րոպեներ առաջ ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: ՀՖՖ արտահերթ ժողովում հաստատվեց նաև ՀՖՖ գործկոմի կազմը։ Այսպես՝ ՀՖՖ գործկոմի անդամներ են՝ 1. Արթուր Վանեցյան 2. Արմեն […]

̰
Վերջին երկու ամսվա ընթացքում թիմիս հետ նախանշել եմ հայաստանյան ֆուտբոլի զարգացման ուղիները. Վանեցյան

14:11 22.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ  նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: Այս պահին նիստին ելույթ է ունենում ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Շատ կարևոր է գիտակցել, որ ես առաջադրվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում գրեթե […]

̰
Բելառուս գործընկերների մասին խոսելիս ճիշտ է օգտագործել «եղբայրներ» բառը. Զախարովա

14:09 22.09.2018

Բելառուս գործընկերների մասին խոսելիս ճիշտ է օգտագործել «եղբայրներ» բառը, այլ ոչ թե «գործընկերներ», «ընկերներ»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Беларусь 1 հեռուստաալիքի եթերում: «Մենք մտերմիկ և լիարժեք հարաբերություններ ունենք բելառուսների հետ, նրանք, կարելի է ասել, մեր եղբայրներն են: Եկեք ասենք այն, ինչ կա: «Կոլեգաներ» և «ընկերներ» բառերը չեն արտահայտում հարցի էությունը»,- […]

̰
Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը՝ հակիրճ

13:51 22.09.2018

• Հարձակումը եղել է Իրան-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ, հարձակվել են հենց մասնակիցների՝ զինվորական շքախմբերի ու հանդիսատեսի վրա։ • Հարձակման պատճառով կա առնվազն 11 զոհ, որոնց թվում հիմնականում զինծառայողներ են, կան նաև քաղաքացիականներ։ Զոհերի թվում է նաև մեկ լրագրող։ Կա 20-ից ավելի վիրավոր։ Այս թվերը վերջնական չեն։ • Հարձակումը եղել է Իրանի հարավարևելյան, Իրաքին […]

̰
ՀԱՊԿ անդամ-պետությունները տեղեկացված են. ԱԳ նախարարը` սահմանային սրացումների մասին

13:44 22.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն «Իրականում» հաղորդման ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող սրացումներին, հարցին՝ չի՞ կարծում, որ պետք է միջամտեր ՀԱՊԿ-ը՝ որպես տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույց, պատասխանել է. «Այն, ինչ կատարվում և առնչվում է լարվածության աճին, դատապարտելի է և անընդունելի: Մենք խոսում ենք մեր կառուցողական ներգրավվածության՝ բացառապես խաղաղության ճանապարհով հարցը […]

̰
Մեքսիկայում լրագրող է սպանվել

13:41 22.09.2018

Heraldo de Chiapas հանդեսի լրագրողին սպանել են մեքսիկական Չյապաս նահանգում: Ինչպես հայտնում է Excelsior պորտալը, Մարիո Գոմեսի վրա կրակել են Յախալոն քաղաքում: Ավելի վաղ այդ լրագրողը իրավապահ մարմիններին զգուշացրել էր, որ իրեն սպառնում են: Գոմեսին սպանել են հենց իր բնակարանի առջև: Մոտոցիկլով անհայտ անձը փողոցով անցնելիս կրակել է և փախուստի է դիմել: Ծանր վիրավորում ստացած լրագրողը […]

̰
Մենք ունենք բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ. Զոհրաբ Մնացականյան

13:20 22.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Իրականում» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին, Փաշինյան-Թրամփ հանդիպման հավանականությանը: Դիտարկմանը, որ ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի ուղերձն ավելի ջերմ բարեկամական էր, պատասխանելով հարցին` դա սպասելի՞ էր, Մնացականյանը պատասխանել է. «Մենք ունենք բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ: Այն մեր գործընկեր երկրներից մեկն է, որի հետ […]

̰
Աֆղանստանում ականի պայթյունի զոհ է դարձել 8 երեխա

13:16 22.09.2018

8 երեխա մահացել է, ևս 6 երեխա ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ Աֆղանստանի հյուսիսում ահաբեկչական խմբերի կողմից ականի պայթեցման հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան երկրի հյուսիսային, Թուրքմենստանին սահմանակից Ֆարյաբ նահանգում, հայտնում է տեղական մամուլը։ Պայթյունի հետևանքով տուժածները բոլորը եղել են 6-12 տարեկան երեխաներ։ Տեղական ոստիկանության տվյալներով՝ ականի պայթյունի համար պատասխանատու է «Թալիբան» շարժումը, […]

̰
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստին արգելել են տեսակցել հարազատներին

13:00 22.09.2018

Դատավճռի հրապարակումից հետո Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, որ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստին տեսակցեն նրա հարազատները։ Այս մասին ադրբեջանական մամուլին տեղեկացրել է նրա մայրը։ Օրխան Բաղիշլին, որ Ժողճակատի ակտիվիստներից է, բանտարկվել է այն բանից հետո, երբ մայիսի 3-ին ադրբեջանցի սպանված լրագրողի շիրիմի մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողի սպանության մեջ մեղադրել է իշխանություններին։ Երեք […]

̰
Սաուդյան Արաբիայում կնոջն առաջին անգամ թույլ են տվել վարել պետական ալիքի լրատվական ծրագիրը

12:51 22.09.2018

Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաընկերության գլխավոր լրատվական թողարկումն առաջին անգամ վարել է կին՝ տղամարդու ներկայությամբ և մասնակցությամբ։ Մինչ այս կանանց մեծ դժվարությամբ էր թույլատրվում վարել այլ ծրագրեր, սակայն լուրերի գլխավոր թողարկումը կանանց իրավահավասարության չնվաճված բարձունք էր մինչ այժմ։ Արաբական թագավորությունում կանանց իրավունքների արդիականացումը սկսել է թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը։ Նա փաստացի ստանձնել է երկրի իշխանությունը և […]

̰
Երեկ՝ հյուպատոսության շենքի մոտ, իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց. սփյուռքի նախարարի գրառումը

12:37 22.09.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյսնը Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում գրառում է կատարել: «Ահա այս մարդկանց շնորհիվ է, որ իմ այցը Սիրիա վերջապես իրականություն դարձավ, խոսքը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի մասին է: Մեր դիվանագետները պատերազմի ողջ ընթացքում ոչ մի վայրկյան չթողեցին Դամասկոսն ու Հալեպը, […]

̰
Իրանի ահաբեկչության պահին արված տեսանյութեր են հրապարակվել

12:37 22.09.2018

Իրանի լրատվամիջոցներն այդ երկրի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պահին արված տեսանյութ են հրապարակել: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, այստեղ անցկաղցվող ռազմական շքերթի ընթացքում դեռևս անհայտ անձինք անկանոն կրակ են բացել միջոցառմանը ներկա մարդկանց ուղղությամբ: Միջադեպի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, մոտ 20 մարդ վիրավոր է: نخستین […]

̰
Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

12:27 22.09.2018

Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

̰
BACK_TO_TOP