21:12 22.09.2018
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովայի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները հետաքրքրվել են ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներով։
Արման Սարգսյանի ներկայացմամբ՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և համակարգի տարածքային ստորաբաժանումներում ծառայում են մասնագիտական հատուկ վերապատրաստում անցած ոստիկաններ, որոնք ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկում ոչ միայն տարածքներում, այլև դպրոցներում, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունն էլ կանխարգելիչ հոլովակներ է պատրաստում։ Արդյունքում՝ անցած տարվա համեմատությամբ նվազել են անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը։ Հանցագործության դեպք բացահայտելուց հետո ոստիկանության ծառայողները բռնության զոհերին ուղղորդում են համապատասխան հասարակական կազմակերպությունների ապաստարաններ, որտեղ նրանք ստանում են բազմաբնույթ աջակցություն։ Ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է պետական միջոցներով նոր ապաստարան հիմնել։
Խոսվել է ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքի որոշ դրույթներից։ Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը փաստել է, որ նոր օրենքը ընձեռում է բռնության դեմ ավելի արդյունավետ պայքարելու իրավական գործիքակազմ։ Ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ․ վերջին երկու ամսում արձանագրվել է բռնության 463 դեպք, 196 անձ հաշվառվել է, 166-ը՝ զգուշացվել, 34 դեպքով ոստիկանները կիրառել են անհետաձգելի միջամտություն։
Կողմերը քննարկել են նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում անչափահասների համար նախատեսված սենյակների կառուցման, համապատասխան գույքով կահավորման ու տեխնիկական հնարավորություններով հագեցման, ինչպես և ոստիկանության ծառայողների համար նախատեսված ձեռնարկ-ուղեցույցի մասին։ Ոստիկանության պետի տեղակալի հավաստմամբ՝ այդ ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկվում, որոնց արդյունքները շուտով տեսանելի կլինեն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման վերաբերյալ այլ հարցեր ևս։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...