TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

Հարուցվել է քրեական գործ զինծառայողի սպանության դեպքի առիթով

19:05 19.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առիթով: 19.09.2018թ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ.Մաթևոսյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր […]

̰
Հարավային Կորեայի նախագահը խորհրդանշական ծառ է տնկել Փհենյանում

19:00 19.09.2018

Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինը Փհենյանում ծառ է տնկել, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի ղեկավարն այնտեղ Koelreuteria paniculata անվանումով ծառ է տնկել Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահի հետ: Կորեայի նախագահը տնկելուց հետո հայտնել է, որ այս ծառը ոսկեգույն ծաղիկներ է տալիս և բարգավաճում ու հարստություն է խորհրդանշում: Ծառը տնկելուց […]

̰
Դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

18:51 19.09.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Հերացի փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: 2018թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 06:00-ին, Երևան քաղաքի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ […]

̰
Եվրահանձնաժողովն առաջարկել է Ասիայի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդման ռազմավարություն

18:44 19.09.2018

Եվրահանձնաժողովն առաջարկել է Ասիայի և Եվրոպայի միջև ավելի սերտ կապեր ստեղծել: «Եվրահանձնաժողովը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ընդունել են համատեղ հայտարարություն, որում շարադրված է ԵՄ-ն նոր և ընդգրկուն մարտավարության տեսլականը Եվրոպայի և Ասիայի միջև կապի բարելավման նպատակով»,- ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ: ԵՄ որոշակի քայլեր կարող են միտված լինել տրանսպորտային, էներգետիկ կապերի ստեղծման, ասիական […]

̰
Մշակույթի և տեխնոլոգիայի համադրություն. Սարյանի պուրակում տեղադրվեց անսովոր դաշնամուր

18:39 19.09.2018

Մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի նախաձեռնությամբ այսօր Սարյանի պուրակում տեղադրվեց դաշնամուր, որը այսուհետ մշտապես մնալու է այգում և հնարավորություն է ընձեռելու քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ցանկացած պահի նվագել և այգին լցնել որակյալ երաժշտությամբ: Դաշնամուրը սովորական չէ, քանի որ մշակված է հատուկ տեխնոլոգիաներով և ողջ տարին կարող է մնալ այգում՝ եղանակային պայմանները անտեսելով: Բացի դրանից՝ դաշնամուրից կարելի […]

̰
Չինացի գործարարների հետ քննարկվել են արևային վահանակների արտադրություն հիմնելու վերաբերյալ հարցեր

18:29 19.09.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական էներգետիկ և չինական Hanergy ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանում արևային վահանակների արտադրություն հիմնելու վերաբերյալ հարցեր, այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից։ Նախարարը ողջունել է չինացի ներդրողների հետաքրքրությունը մեր երկրում վերականգնվող էներգետիկայի ոլորտում նման արտադրություն հիմնելու […]

̰
«Ամուլսար»-ի շահագործման հարցով դիմել ենք մի շարք կազմակերպությունների, սակայն պատվեր դեռ չի տրվել. Արմեն Վարդանյան

18:20 19.09.2018

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում «պարզաբանում` թյուր տեղեկատվությունից խուսափելու համար» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է. «Բնապահպանության նախարարությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հարցի վերաբերյալ դիմել է և շարունակում է դիմել մի շարք միջազգային խորհրդատվական կազմակերպությունների, այդ թվում ` Միավորված […]

̰
ԱՄՆ-ն ռազմանավերի ևս մեկ խումբ է ուղարկել Միջերկրական ծով

18:16 19.09.2018

Ամերիկյան ռազմածովային ուժերի ռազմանավերի ևս մեկ խումբ, որի կազմում է նաև «Թրուման» ավիակիրը, ժամանել է Միջերկրական ծով՝ «պաշտպանելու ԱՄՆ, եվրոպական ու աֆրիկյան գործընկերների, կոալիցիայի անդամների շահերը»։ Այս մասին նշվում է ամերիկյան ռազմական նավատորմի հրապարակած հաղորդագրության մեջ։ Ավիակիր նավին (կրում է ինքնաթիռներ և ուղղաթիռներ, որոնք դրա վրայից թռչում են մարտական առաջադրանքներ կատարելու) ուղեկցում է մի քանի […]

̰
Ռազմական բժշկություն և աղետների հետևանքների վերացում․ քննարկվել է հայ-ճապոնական ռազմական գործակցությունը

18:14 19.09.2018

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Ացուսի Տակացեին (նստավայրը ք. Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ: Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Միաժամանակ, նշվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Որպես համագործակցության […]

̰
ԱՄՆ զինվորականներին ավելի շատ լիազորություններ կտրվի կիբերհարձակումների համար

18:13 19.09.2018

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ընդլայնել է իր լիազորությունները, որպեսզի հակազդի այն ցանցահեններին, որոնք աշխատում են օտարերկրյա պետությունների համար, հայտնում է  CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի կողմից մշակված նոր կիբերռազմավարությանը: Համաձայն դրա՝ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը կարող է «նախազգուշական» կիբերհարձակումներ իրականացնել: Պաշտպանական նոր ռազմավարությունը ենթադրում է «մահացու ուժեր» ցանցահենների ջոկատի ստեղծում, որը կկանխի ու կդադարեցնի կիբերհարձակումները: CNN-ի փոխանցմամբ՝  նոր ռազմավարչությունը ԱՄՆ […]

̰
«Գահերի խաղը» սերիալի ավարտը բոլորին չէ, որ դուր կգա. Քիթ Հարինգթոն

18:06 19.09.2018

HBO հեռուստաալիքը դեռևս պատրաստ չէ հայտարարել «Գահերի խաղը» սերիալի ութերորդ՝ եզրափակիչ եթերաշրջանի պրեմիերայի ճշգրիտ ամսաթիվը: Իրենց հերթին, շոուի գլխավոր դերակատարներն ակնարկում են, թե այն ինչ ավարտ կարող է ունենալ: Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգտոնը թեժացրել է սերիալի ավարտին վերաբերող խոսակցությունները՝ ասելով, թե բոլորին չէ, որ դուր կգա «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: Թե ինչի մասին է […]

̰
Լոս Անջելեսում բնական մորթու վաճառքը կարգելվի

17:49 19.09.2018

Լոս Անջելեսում քաղաքային իշխանության անդամներ Պոլ Կորետզը, Բոբ Բումերֆիլդը և Միչ Օֆարելը միաձայն քվեարկել են բնական մորթով հագուստ կրելու մասին արգելքի օգտին, տեղեկացնում է Metro-ն: «Մենք այլևս չենք մասնակցի մորթու տհաճ և անմարդկային անվերահսկելի առևտրին, որը կատարվում էր տարիներ շարունակ: Մենք օրինակ կծառայենք ողջ նահանգին և ողջ երկրին»,- նշել են նրանք: Աղբյուրի փոխանցմամբ` նման որոշման […]

̰
Թրամփը սիրում է իր անհեթեթ սանրվածքը․ պոռնոաստղը բացահայտում է արել

17:34 19.09.2018

«Ես գիտեմ, որ դրանք անհեթեթ են, չէ՞ որ հայելի ունեմ»,- Դոնալդ Թրամփի այս խոսքերն իր «Լիակատար բացահայտում» գրքում մեջբերում է նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Կլիֆորդը, ով, իր պնդմամբ, ինտիմ կապի մեջ է եղել ապագա նախագահի հետ ու ժամանակին հարցրել է նրա մազերի, սանրվածքի մասին։ Շատ աստղային ոճաբաններ նախագահին առաջարկել են կարգի բերել սանրվածքը, սակայն նախագահը հրաժարվել […]

̰
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը մտադիր են բնակություն հաստատել այլ քաղաքում

17:31 19.09.2018

Օրեր առաջ աֆրոամերիկացի հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ պատրաստվում է ընտանիքի հետ Չիկագո տեղափոխվել ու այնտեղ բնակվել: Այս մասին հայտնում է spletnik-ը: Այս հայտարարությունից հետո երկրպագուներն ու լրատվամիջոցները փորձել են պարզել, թե արդյո՞ք Չիկագոյում արդեն կա մի վայր, որտեղ Քանյե Ուեսթն իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ու երեք երեխաների հետ պատրաստվում է տեղափոխվել: Նշվում […]

̰
Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը

17:28 19.09.2018

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական «Նաղշ Սազան Փարս» ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջի գրառումից: Ընկերությունը Իրանում մոտ երեք միլիոն քմ նախագծեր է իրականացրել և հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով: Իրանական ընկերության միջոցով Հայաստանում նախագծերի մշակման առաջարկին ի […]

̰
Անհիմն ու մտացածին. Yeravan.today-ի խուզարկությունը որևէ առնչություն չունի լրագրողական գործունեության հետ. ՔԿ

17:10 19.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից: «Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական […]

̰
Մեքենայից 250 եվրո գողանալու մեջ կասկածվողը հայտնաբերվել է

16:57 19.09.2018

Սեպտեմբերի 18-ին` ժամը 12.30-ին, 1963 թ. ծնված Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 11։30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի ավտոմեքենաների վերանորոգման կետի դիմաց կայանված, իրեն պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի չկողպված դուռը բացելով, նստատեղի վրա դրված իր դրամապանակից գողացել են 250 եվրո: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն […]

̰
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

16:54 19.09.2018

Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ թանգարանի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը: «Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը ուրախությամբ հայտնում է Ռուբեն Արևշատյանի՝ թանգարանի տնօրեն նշանակվելու մասին»,- գրված է հաղորդագրության մեջ:

̰
Սփյուռքի նախարարը ցուցահանդես-տոնավաճառում հանդիպել է սիրիահայերի հետ

16:53 19.09.2018

Այսօր Հյուսիսային պողոտայում սիրիահայերը ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքները՝ արծաթյա զարդեր, աքսեսուարներ, կենցաղային իրեր, քաղցրավենիք և այլն: Ցուցահանդես-վաճառքին ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա շրջեց տաղավարներով և ծանոթացավ սիրիահայերի ձեռքի աշխատանքներին, ինչպես նաև զրուցեց նրանց հետ ու ծանոթացավ առկա խնդիրներին: Նախարարը նկատեց, որ հիմնականում սիրիահայերի աշխատանքը շուկայում իրացնելու խնդիր կա, և դրա […]

̰
Հյուսիսային պողոտայում բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառը

16:49 19.09.2018

Այսօր Հյուսիսային պողոտայում սիրիահայերը ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքները՝ արծաթյա զարդեր, աքսեսուարներ, կենցաղային իրեր, քաղցրավենիք և այլն: «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագիրը կրող ցուցադրությունը կազմակերպվում է արդեն մի քանի տարի՝ տարեկան առնվազն 3 անգամ: Սիրիահայերի մեծ մասն արդեն մի քանի անգամ մասնակցել են այս ցուցադրություններին և այդ կերպ կարողացել են իրենց ձեռքով պատրաստված ապրանքներն իրացնել: […]

̰
Մենք խոսում ենք ոչ թե մետրոյի նոր թունելների, այլ նոր մուտքեր բացելու մասին. Զարուհի Փոստանջյան

16:27 19.09.2018

Ինչպես հայտնի է, «Երկիր Ծիրանի» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրության համար ներկայացված ծրագրում կա նաև մետրոկայարան կառուցելու դրույթը: «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանը հիշել է նախկին քաղաքապետ ու վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը, որն ասել էր, որ միայն Երևանի բյուջեով հնարավոր չէ մետրոյի կայարան կառուցել: «Այո՛, համաձայն եմ, և մենք առաջարկում ենք ոչ թե նոր կայարանների կառուցում, այսինքն՝ […]

̰
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը խիստ քննադատության է արժանացել

15:59 19.09.2018

Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը սուր քննադատության է ենթարկվել Վարշավայում ընթացող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովում: ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը հայտարարել է, որ Ադրբեջանում շարունակվում են քաղաքական հիմքով ձերբակալություններն ու հետապնդումները: «Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել հիմնարար ազատությունների իրացման համար ձերբակալված անձանց, ինչպես նաև հանել ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի, Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և լրագրող […]

̰
Մարտի 1-ին մարդկանց զոհվելու համար պատասխանատու է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը․ Քոչարյան

15:56 19.09.2018

«10 մարդկանց մահվան պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է նրանց վրա, ովքեր սադրել են զանգվածային անկարգություններ։ Եվ իհարկե, քանի որ այս դեպքում կար ընդդիմություն, կար իշխանություն, ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է»,- 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ մարդկանց մահվան պատասխանատվության վերաբերյալ այս կարծիքն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահը՝ ռուսական «Կոմերսանտի» հետ հարցազրույցում։ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով՝ […]

̰
Ինչո՞ւ «Երկիր Ծիրանի»-ն հանրահավաքներ չի կազմակերպում

15:54 19.09.2018

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քարոզարշավը չի անցկացնում հանրահավաքների միջոցով: Հարցին, թե արդյոք մտավախությո՞ւն ունի, որ այդքան մարդ չի հավաքվի, «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում Զարուհի Փոստանջյանը տվել է հետևյալ պատասխանը. «Մենք կարծում ենք, որ այդ հանրահավաքները, որոնք պետք է կազմակերպվեն, անընդհատ նույն մարդկանց հետ են կազմակերպվում, և դրա կարիքը չկա: […]

̰
Լոնդոնում մեքենան վրաերթի է ենթարկել իսլամական կենտրոնի այցելուներին

15:48 19.09.2018

Առնվազն 3 մարդ է տուժել Լոնդոնում գտնվող իսլամական կենտրոնի մոտակայքում մեքենայի՝ մարդկանց խմբի մեջ մխրճվելու հետևանքով: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն: Վրաերթից տուժածները հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ մեքենայի մեջ եղել են մոտ 20 տարեկան 3 տղամարդ և 1 կին: Երիտասարդները հակաիսլամական կոչեր են հնչեցրել: Նշվում է, որ նախքան մեքենայի`ամբոխի մեջ մխրճվելը, երիտասարդները վեճի են […]

̰
Այդ զանգը լուրջ աջակցություն է․ Քոչարյանը՝ Պուտինի շնորհավորանքի մասին

15:46 19.09.2018

«Այդ զանգը լուրջ աջակցություն է։ Բայց ես երբեք այդպիսի հարաբերությունները չեմ հրապարակել»,- ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռախոսազանգին, որի մասին հաղորդագրությունը տեղադրվել էր ՌԴ նախագահի կայքում։ Քոչարյանը պատմել է նաև իրենց ընկերական հարաբերությունների մասին։ Լրագրողի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է հոկտեմբերին Պուտինի ծննդյան […]

̰
Եթե լինեն հետապնդումներ, դա կապված է մեր հասարակական գործունեության հետ. Հայկ Նահապետյան

15:42 19.09.2018

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանը սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով հարուցված քրգործի շրջանակներում իրենց գրասենյակում կատարված խուզարկությանը: Հայկ Նահապետյանը նշեց, որ խուզարկության պատճառը Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած բացահայտումներն են, որոնցով ցույց են տվել նաև, թե ինչ նպատակով է ֆինանսավորում տրամադրում «Բաց […]

̰
Արսեն Թորոսյանը ԱՀԿ եվրոպական գրասենյակ այցի հրավեր է ստացել

15:25 19.09.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` մանրամասներ հաղորդելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպումից: «Երեկ երեկոյան ոչ պաշտոնական հանդիպում ունեցա ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակաբի հետ։ Պայմանավորվեցինք, որ ԱՀԿ-ն կսկսի ավելի ակտիվ աջակցել Հայաստանին առողջապահական ոլորտում սպասվող փոփոխությունների գործում։ Տիկին Յակաբին հրավիրեցի այցելել Հայաստան և հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն […]

̰
Արթուր Դավթյանը Տաջիկստանում կքննարկի ԱՊՀ-ում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը

15:10 19.09.2018

Սեպտեմբերի 20-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն:  Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ամենամյա նիստի ընթացքում  անդամ-երկրների դատախազությունները կփոխանակվեն գործունեության տարբեր ոլորտներում ունեցած դրական դինամիկայի իրենց փորձով, կանդրադառնան անդամ երկրներում հանցավորության, մինչդատական վարույթի […]

̰
Մենք երբեք իրար չենք ստել․ Քոչարյանը՝ Պուտինի հետ ընկերության մասին

15:07 19.09.2018

Հայաստանի երկրորդ նախագահի և Ռուսաստանի գործող նախագահի ընկերության մասին հայտնի է վաղուց։ Եվ այդ ընկերությունը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, սկսվել է 8 տարի տևած համատեղ աշխատանքից։ Այս մասին ինքը՝ Քոչարյանը, հայտնել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ այդ հարաբերությունների արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում նույնպես զգալի աճ է գրանցվել՝ ինչպես ներդրումների, այնպես էլ ռազմատեխնիկական ոլորտներում։ «Մենք երբեք […]

̰
BACK_TO_TOP