15:46 19.09.2018
«Այդ զանգը լուրջ աջակցություն է։ Բայց ես երբեք այդպիսի հարաբերությունները չեմ հրապարակել»,- ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռախոսազանգին, որի մասին հաղորդագրությունը տեղադրվել էր ՌԴ նախագահի կայքում։ Քոչարյանը պատմել է նաև իրենց ընկերական հարաբերությունների մասին։ Լրագրողի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է հոկտեմբերին Պուտինի ծննդյան […]
15:42 19.09.2018
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանը սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով հարուցված քրգործի շրջանակներում իրենց գրասենյակում կատարված խուզարկությանը: Հայկ Նահապետյանը նշեց, որ խուզարկության պատճառը Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած բացահայտումներն են, որոնցով ցույց են տվել նաև, թե ինչ նպատակով է ֆինանսավորում տրամադրում «Բաց […]
15:25 19.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` մանրամասներ հաղորդելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպումից: «Երեկ երեկոյան ոչ պաշտոնական հանդիպում ունեցա ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակաբի հետ։ Պայմանավորվեցինք, որ ԱՀԿ-ն կսկսի ավելի ակտիվ աջակցել Հայաստանին առողջապահական ոլորտում սպասվող փոփոխությունների գործում։ Տիկին Յակաբին հրավիրեցի այցելել Հայաստան և հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն […]
15:10 19.09.2018
Սեպտեմբերի 20-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ամենամյա նիստի ընթացքում անդամ-երկրների դատախազությունները կփոխանակվեն գործունեության տարբեր ոլորտներում ունեցած դրական դինամիկայի իրենց փորձով, կանդրադառնան անդամ երկրներում հանցավորության, մինչդատական վարույթի […]
15:07 19.09.2018
Հայաստանի երկրորդ նախագահի և Ռուսաստանի գործող նախագահի ընկերության մասին հայտնի է վաղուց։ Եվ այդ ընկերությունը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, սկսվել է 8 տարի տևած համատեղ աշխատանքից։ Այս մասին ինքը՝ Քոչարյանը, հայտնել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ այդ հարաբերությունների արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում նույնպես զգալի աճ է գրանցվել՝ ինչպես ներդրումների, այնպես էլ ռազմատեխնիկական ոլորտներում։ «Մենք երբեք […]
15:06 19.09.2018
Վորոնեժի M-4 «Դոն» ավտոմայրուղում երկու ավտոբուսներ են բախվել միմյանց: Դրանցից մեկում ազգությամբ հայ է եղել: Այս մասին հայտնում է 5-րդ հեռուստաալիքը: «Հարվածը շատ ուժեղ էր: Շատերը քնած էին, ես էլ էի քնած: Լավ է, որ շտապօգնությունը բավականին շուտ եկավ»,- պատմել է Լևոն Ղազարյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին՝ ժ. 21:00-ի սահմաններում: Պատահարի […]
14:54 19.09.2018
Ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «քաղաքական դիակներ են»։ «Այդ դեպքում ինչո՞ւ է նա՝ պարոն Փաշինյանը, այդքան անհանգստացած։ Նրա բոլոր հանրահավաքները կիսով չափ նվիրված են իմ թեմային։ Որտեղի՞ց այդպիսի անհանգստություն, եթե ի դեմս Քոչարյանի՝ քաղաքական գործոն չկա։ Ի՞նչ է կատարվում»,- նշել […]
14:39 19.09.2018
Աշխարհաքաղաքական ցանկացած շրջադարձ սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ Եվ խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ռուսամետ է, թե արևմտամետ։ Այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահը։ Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք անվտանգություն ապահովել անվտանգության այլ համակարգում։ «Եղան քայլեր, որ բացարձակ անընդունելի էին, և հիմա փորձում են ուղղել դա։ Թե […]
14:29 19.09.2018
ՀՀ երկրորդ նախագահը իշխանական որևէ բարձունքի չի ձգտում, քանի որ ժամանակին եղել է և՛ Արցախի, և՛ Հայաստանի նախագահ, անցել է կարիերայի բոլոր աստիճաններով։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը, ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում։ Քոչարյանի խոսքով՝ ինքը կնախընտրեր, որ իրեն դիմեին «պարոն նախագահ», ոչ թե «պարոն վարչապետ», քանի որ, ըստ նրա, առաջինն ավելի լավ է հնչում։ «Բայց […]
14:11 19.09.2018
«Արցախակերտում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին Արցախ են այցելել մի խումբ օտարերկրացի լրագրողներ և բլոգերներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Իսրայելից և Իտալիայից: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, խմբի անդամները մասնակցել են «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովին, հանդիպումներ ունեցել ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս […]
14:05 19.09.2018
«Սանիթեք» ընկերությունը 5 նոր աղբահան մեքենա է ներկրում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը տեղեկացրել է, որ մեքենաներն այս պահին Վրաստան-Հայաստան սահմանին են: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն, անդրադառնալով առաջիկայում սպասվող Երևանի տոնի և Ֆրանկոֆոնիայի միջոցառման նախապատրաստական […]
14:00 19.09.2018
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին` որն էր նման հանձնաժողով ձևավորելու նպատակը: Լրագրողները Կոստանյանին հիշեցրին` ժամանակին գաղտնալսվել են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Հարցին` ո՞րն էր այդ և այս գաղտնալսումների տարբերությունը, որ այս անգամ […]
13:53 19.09.2018
Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքի 4 ու կես ամիսների ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ այն քաոսային բնույթ ունի, չի հասկանում տնտեսությունը, չունի գործողությունների հստակ ծրագիր, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ։ Այս մասին Քոչարյանը հայտնել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ։ «Իշխանությունը սկզբից կարող է խնդիրներ ստեղծել, իսկ հետո փորձում է հերոսաբար լուծել դրանք։ […]
13:43 19.09.2018
Սեպտեմբերի 18-ին Նախիջևանի առանձին համազորային բանակում մեկնարկել է զորավարժություն, որի սցենարով Նախիջևանում պաշտպանվում են «հակառակորդի» հարձակումից ու դիվերսիոն հարձակումներից։ Այս մասին, Razm.info-ի փոխանցմամբ, հայտնել է Նախիջևանի պետական հեռուստատեսությունը։ Զորավարժության սցենարի համաձայն՝ «հակառակորդը» անսպասելի հարձակվում է Նախիջևանի վրա, ինչպես նաև հետախուզադիվերսիոն գործողություններ է ձեռնարկում։ Պաշտպանություն կազմակերպելու համար ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիկունքից մեկնում են առաջնագիծ ու ներգրավվում մարտական գործողություններին։ […]
13:39 19.09.2018
«Հեռանկար»-ի տաղավարում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը խոսել է այն մասին, թե արդյո՞ք գտնում է, որ այս ընտրությունները կտարբերվեն մյուս բոլոր ընտրություններից: «Մենք ցանկանում ենք, և եթե դա տեղի չունենա, ապա մեծ հետընթաց և ձախողում կլինի: Մենք, ըստ էության, ձախողված պետություն ենք: Չկա որևիցե առաջընթաց, սա կարող է լինել այն մեկնարկը, […]
13:32 19.09.2018
Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հեռացել քաղաքականությունից։ 10 տարի եղել է համեմատաբար պասիվ, բայց հիմա լինելու է ավելի ակտիվ։ Մինչ այս ավելի քիչ էր արտահայտում իշխանությունների հետ իր տարակարծությունը, հիմա ավելի շատ է արտահայտելու։ Այս մասին ինքը՝ երկրորդ նախագահը, ասել է ռուսական «Կոմերսանտի» հետ հարցազրույցում։ «Ես ներգրավվելու եմ քաղաքական գործընթացների մեջ։ Ինչպիսի՞ ձևաչափում։ Դա կարող է լինել […]
13:30 19.09.2018
Ինչպե՞ս է պատկերացնում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ջրի և գազի սակագնի իջեցումը. այս հարցը քննարկվել է «Հեռանկարի»-ի տաղավարում, երբ Փոստանջյանը հյուրընկալվել էր Արամ Աբրահամյանին. «Երևանի քաղաքապետի լիազորությունների մեջ է մտնում այդ խնդիր բարձրաձայնումը և խորհրդակցություններ անցկացնելը, որովհետև սա հանրային ծառայությունների ոլորտ է, մի ծառայություն է, որը վերաբերում է լայն շերտերին, […]
13:28 19.09.2018
«Դա իշխանափոխություն էր։ Կարծում եմ՝ Փաշինյանը զգաց բողոքական տրամադրությունները և ժամանակին գլխավորեց դրանք, ինչը վերածվեց իշխանափոխության։ Դա տպավորիչ էր»,- Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման ու դրա արդյունքում եղած հեղափոխության մասին իր կարծիքն այսպես է ձևակերպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант»-ին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ Հայաստանում մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից, լճացման տրամադրություն կար, հակառակ դեպքում […]
13:24 19.09.2018
«Այս օրերի ընթացքում քարոզարշավի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել: Այս ընթացքում մարդկանց հարցերն անընդհատ ուղղված են ապագային՝ հատկապես միջին տարիքի մարդիկ, երիտասարդները ռեալ ուզում են հասկանալ, թե վաղը իրենց օրը ինչպե՞ս է լինելու, փոփոխություններ լինելո՞ւ են: Հեղափոխություն է տեղի ունեցել, շատ բան է փոխվել և մարդկանց մեջ հույս առաջացել»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել […]
13:18 19.09.2018
Խորհրդարանում այսօր տեղի ունեցավ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսմանը, ընդգծեց` դա նշանակում է կամ կարող է նշանակել, որ մեր երկրում […]
13:14 19.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Սևանի ջրառին հետևող հանձնաժողովը բազմաթիվ չարաշահումներ է բացահայտել: Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Խոսքը վերաբերում է թե՛ նախօրոք ներկայացված 2800 հեկտար՝ ջրման կարիք ունեցող տարածքների և իրական պայմանագրերին, և թե՛ ջրառի հատվածում ու Ջրօգտագործման կոմիտեի հատվածում գտնվող պատկերին: Այսինքն՝ այն հատվածքում, որտեղ […]
13:08 19.09.2018
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մշակել է կիբերանվտանգության նոր ռազմավարություն, որն առաջինն է Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում և որպես սպառնալիք դիտարկում է առաջին հերթին՝ Ռուսաստանը և Չինաստանը, ապա նաև Իրանն ու Հյուսիսային Կորեան։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան FoxNews հեռուստաալիքին։ «Միացյալ Նահանգները երկարաժամկետ ռազմավարական պայքարի մեջ է ներգրավվել Չինաստանի և Ռուսաստանի հետ»,- նշվում է փաստաթղթում ու […]
13:08 19.09.2018
«Պետք են օրենսդրական որոշակի փոփոխություններ՝ մենաշնորհները վերացնելու համար, քանի որ անհրաժեշտ է ավելացնել որոշումների վրա ավագանու ազդելու միջոցները: Թվում է, թե դրանք ֆորմալ կան, բայց իրականության մեջ դրանք չկան»,- Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ՕԵԿ-ի կողմից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը: Քաղաքական գործիչը նաև նշեց, որ որոշումների կայացման մոնոպոլիա չպիտի լինի: «Այդ […]
13:03 19.09.2018
Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի առաջնագծի՝ Ֆիզուլի քաղաքի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev, ծնված 1999թ․)։ Այս մասին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV կայքը։ Զինծառայողի մահվան մասին տեղեկությունները Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ միայն թաքցրել է, այլև հերքել է […]
13:02 19.09.2018
Ասում են, որ «Սանիթեք»-ը վատ է աշխատում, որովհետև պաշտոնյաները «փայ» են մտնում, համաձա՞յն եք այդ վարկածի հետ. «Հեռանկար»-ի տաղավարում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին հարց է ուղղել Արամ Աբրահամյանը: «Իհարկե, համաձայն եմ, քանի որ քաղաքապետարանը բոլոր գործարքները և պայմանագրերը կնքել է այնպիսի ընկերությունների հետ, որոնք հիմնականում կամ պատկանում են այդ պաշտոնյաներին, կամ […]
12:56 19.09.2018
Սեպտեմբերի 10-16-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվեց Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա մրցույթը, որի աշխատանքներին մասնակցեցին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը (թիմի ավագ) և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ Աննա Բայրամյանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Մեր մասնագետները մասնակցել են հարց ու պատասխաններին, քննարկումներին, բանավեճերին, ամրապնդել արդեն եղած կապերը […]
12:51 19.09.2018
Մենք փորձել ենք որոշ ապահովագրական քայլեր կատարել, որովհետև վստահություն չկա «Սանիթեք» ընկերության նկատմամբ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Երևանի տոնի և Ֆրանկոֆոնիայի միջոցառման նախապատրաստական աշխատանքներին: «Անկախ նախկինում եղած պայմանավորվածություններից՝ պայմանագրի կետերը խախտվել են, և որպեսզի առաջիկայում Ֆրանկոֆոնիայի շրջանակում և Երևանի տոնի կապակցությամբ […]
12:50 19.09.2018
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը խոսել է նաև աղբի վերամշակման գործարան ունենալու իր ծրագրի մասին՝ անդրադառնալով այն հարցին, թե ով պետք է կառուցի այդ գործարանը: «Մենք աղբի վերամշակման, հավաքման սանիտարահիգիենիկ ծրագիր շուրջ 30 տարի է չունենք: 30 տարի ՀՀ-ում չենք իրականացրել: Խորհրդային տարիներին էլ աղբը ուղղակի կուտակել են […]
12:27 19.09.2018
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, որոնք բուհում կոռուպցիոն բացահայտումներից հետո բողոքի ակցիա են իրականացնում, մուտք գործեցին ինստիտուտի շենք: Բուհի բոլոր լսարանների դռները ներսից բանալիով կողպվել էին` ակցիայի մասնակից ուսանողների մուտքն արգելելու համար: Բողոքի ակցիային մասնակցող ուսանողներն իրենց ընկերներին կոչ էին անում միանալ ակցիային: Լրագրողների հետ զրույցում նրանք հայտնեցին, որ նախորդ ուսումնական տարվա ավարտից […]
12:18 19.09.2018
Հյուրընկալվելով «Հեռանկար»-ի տաղավարում՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու Երևանի ավագանու իրենց ցանկում չկա Մարինա Խաչատրյանը, որը հայտնի է նաև քաղաքապետարան կոյուղաջրեր տանելու պատմությամբ: «Նա չի ցանկացել լինել և հեռացել է»,- ասել է Փոստանջյանը: Հարցին՝ նրա նման «մարտական» ընկերներ ունե՞ն, որ կարողանան նույն ձևով աշխատել ավագանիում, «Երկիր […]