TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC
Admin

Admin

Ճիշտ ենք անում, որ խոսում ենք ոչ թե քաղաքականությունից, այլ Երևանի խնդիրներից. Զարուհի Փոստանջյան

11:38 19.09.2018

«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում Արամ Աբրահամյանի հյուրը «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն էր:  Աբրահամյանի դիտարկմանը, թե ընտրարշավը կարծես ընթանում է հիմնականում «Իմ քայլ»-ի և ԲՀԿ-ի միջև, մնացած կուսակցությունները մնում են ստվերում՝ խոսելով ոչ այնքայն քաղաքականության, որքան Երևանի խնդիրների մասին: Ասվածի  Զարուհի Փոստանջյանն այսպես է արձագանքել. «Ճիշտ են անում, որ խոսում են Երևանի […]

̰
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կդադարեցնի մասնակցությունը քարոզարշավին

11:22 19.09.2018

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին մահացել է կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը։ Կուսակցությունից հայտնում են, որ քաղաքապետի թեկնածուն դադարեցնելու է մասնակցությունը քարոզարշավին։

̰
Ահաբեկչական հարձակումների լայն լուսաբանումը խթանում է բռնությունը. փորձագետներ

01:07 19.09.2018

Ժամանակակից ամենախոշոր ԶԼՄ-ների չափից դուրս մեծ ուշադրությունը ահաբեկչության խնդրին, մանրամասն նկարագրությունները յուրաքանչյուր ահաբեկչական հարձակման ժամանակ, դրդում են փխրուն և անկայուն հոգեկերտվածք ունեցող մարդկանց բռնել ծայրահեղականության և բռնության ուղին: Նման եզրակացության են եկել միջազգային փորձագետները, որոնք ուսումնասիրում են խոցելի անհատների ծայրահեղականության խնդիրը, հաղորդում է AFP գործակալությունը: Փորձագետները նշում են, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում և եվրոպական քաղաքներում […]

̰

01:05 19.09.2018

̰
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը փոփոխություններ կմտցնեն Իդլիբի հարցերով միացյալ համակարգող կենտրոնի գործառույթների մեջ

00:56 19.09.2018

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը փոփոխություններ կմտցնեն Իդլիբի հարցերով միացյալ համակարգող կենտրոնի գործառույթների մեջ, տեղեկացնում է РИА Новости-ն: Այդ փաստաթուղթը ստորագրվել էր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Փաստաթղթում նշված է կողմերի մտադրությունը’  ապառազմականացման գոտիներում խաղաղությանը միտված արդյունավետ միջոցներ կիրառելու համար: Աղբյուրը նշել է, որ այդ նպատակներին հասնելու համար […]

̰
Տղան գտած 10 000 դոլարը վերադարձրել է տիրոջը

00:36 19.09.2018

ԱՄՆ-ում 16-ամյա երիտասարդ տղան ճանապարհի երթևեկելի հատվածում պայուսակ է հայտնաբերել, որում 10 հազար դոլար է եղել: Այս մասին հայտնում է fox6now-ն: Հաղորդվում է, որ նա պայուսակը տուն է տարել ու ծնողների հետ խորհրդակցելուց հետո դիմել ոստիկանական բաժանմունք՝ գտածը վերադարձնելու համար: Տեղի ոստիկանությանը հաջողվել է գտնել պայուսակի տիրոջը: Պայուսակի տիրուհին ասել է, որ, ամենայն հավանականույամբ, այն […]

̰
ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնել Սիրիայում «Իլ-20»-ի կործանման առթիվ

00:28 19.09.2018

ԱՄՆ-ի` Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին ՄԱԿ-ի ԱԽ-ում ելույթ ունենալիս հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնում Սիրիայում ռուսական «Իլ-20» ինքնաթիռի կործանման առիթով, տեղեկացնում է РИА Новости-ն: «Ես կցանկանայի ցավակցություն հայտնել Անվտանգության խորհրդի մեր գործընկերներին՝ զոհերի պատճառ դարձած վթարի կապակցությամբ»,- ասել է նա ելույթից առաջ: Նրա խոսքով` այս դեպքը հիշեցրել է աշխարհին, որ հարկավոր […]

̰
Չինաստանում 3 տարեկան երեխան ընկել է գնացքի տակ

00:15 19.09.2018

Չինաստանում 3 տարեկան աղջիկն ընկել է գնացքի կառամատույցից այն ժամանակ, երբ գնացքը եկել է կայարան, տեղեկացնում է Mirror-ը: Ինչպես նշվում է, երեխան գնացքի վագոն մտնելիս սայթաքել է և ընկել: Մինչ երեխան վախից լալիս էր, ուղևորները և կայարանի աշխատակիցները շտապել են օգնության: Միջադեպից առաջ գնացքը մի քանի վայրկյան կանգնած է եղել կայարանում: Երեխայի մայրը բռնած է […]

̰
Դուբայի հյուրանոցի ճաշացանկում «ոսկե կապուչինո» է հայտնվել

23:37 18.09.2018

Դուբայի հայտնի Burj Al Arab հյուրանոցի առավոտյան ճաշացանկում նոր ըմպելիք է ավելացել՝ ոսկե կապուչինո, հաղորդում է Emirates Woman- ը: Հյուրանոցի հյուրերին ամեն օր 08։00-ից մինչև 11։00-ն առաջարկում են 24 դոլարով մեկ բաժակ սուրճ վայելել: Բարձր արժեքը պայմանավորված է նրանով, որ վերջինս ձևավորված է իտալական 24 կարատանոց ոսկու փայլաթիթեղով: Սուրճի հետ նաև մատուցվում է Grand Cru […]

̰
Բիլ Գեյթսը՝  Թրամփի նկատմամբ իր վերաբերմունքի մասին

23:29 18.09.2018

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը The Guardian-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է, որ, իր կարծիքով, Դոնալդ Թրամփը շատ լայնախոհ քաղաքական գործիչ է: Գեյթսը հարցազրույցում Թրամփի մասին խոսելիս ասում է՝ նա մարդ է, որը հոգում է ուրիշ մարդկանց մասին: Ինչպես նաև Գեյթսը կարծում է, որ ԱՄՆ նախագահը բաց է նոր գաղափարների համար: Microsoft ընկերության հիմնադրի կարծիքով՝ […]

̰
«Մանգխուտ» թայֆունը Չինաստանի  տնտեսությանը ավելի քան 760 մլն դոլարի վնաս է հասցրել

23:12 18.09.2018

Չինաստանի հարավային ափին պատուհասած «Մանգխուտ» արևադարձային թայֆունը երկրի հինգ մարզերում հինգ մարդու մահվան պատճառ է դարձել, մեկ հոգի անհետ կորած է: Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ թայֆունի հետևանքով երկրի կրած տնտեսական վնասը հասել է 5,2 միլիարդ յուանի՝ 764 միլիոն դոլար, հաղորդում է ТАСС գործակալությունը: Վերջին տասնամյակների ընթացքում այս տարածաշրջանում ամենահզոր թայֆունից ամենաշատը տուժել է հարավային […]

̰ ̰
Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 19-ին վթարային ջրանջատում կլինի

22:54 18.09.2018

Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 19-ին վթարային ջրանջատում է սպասվում, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը: «Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 08։00-14։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝  Մարտունի քաղաքի, Ներքին Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հայտարարության մեջ:

̰ ̰
Ադրբեջանում ևս ոչ ոք չի հավատում, որ Իլհամ Ալիևի որդին ծառայում է. քաղաքագետ

21:59 18.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բաքուն մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ: Ադրբեջանի նախագահի խոսնակի շուրթերով սպառնալիք է հնչել. եթե Փաշինյանը «շարունակի միջամտել» Ադրբեջանի ներքին գործերին, ապա նույնը կանի նաև Ադրբեջանը, որի հետևանքով «Փաշինյանի բռնապետությունը կտապալվի»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում սա համարեց տեղեկատվական պատերազմի մի դրվագ: «Սկսենք նրանից, որ Իլհամ Ալիևը «Հեյդարչիկի ծառայությունը […]

̰
Կոնգոյի Հանրապետության դեսպանը ՀՀ ԱԳ նախարարին է հանձնել  հավատարմագրերի պատճենը

21:40 18.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ, հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հաղորդագրության մեջ նշված է. «Շնորհավորելով դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում կամրապնդվի և […]

̰
Անհատ տաքսու վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից. ՀՀ վարչապետ

21:27 18.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է հարկային փոփոխությունների շուրջ քննարկումների մասին: «Մենք մի լավ որոշման ենք հանգում անհատ տաքսիների վարորդների համար, քննարկում ենք, մոտ ենք այդ որոշմանը, որ ՀՀ տարածքում և Երևանում անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից. նրանք հարկ չեն վճարի, ազատ կգործեն: Խոսքը անհատ տաքսիների մասին է: Սա կարևոր […]

̰
ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ

21:13 18.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, հաղորդում են ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ […]

̰
Ադրբեջանական շքերթը և Էրդողանի հայտարարությունը դժգոհություն են առաջացրել այդ երկրի հանրության մեջ

21:00 18.09.2018

Ադրբեջանում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ռազմական շքերթը` նվիրված «Բաքվի ազատագրման 100-ամյակին», ոչ միանշանակ է ընդունվել այդ երկրի հանրության և փորձագիտական շրջանակների կողմից: Հատկանշանական է, որ շքերթը անվանել են «բոլշևիկներից և հայ դաշնակներից ազատագրության տոն», և դրան հանդիսավոր կերպով մասնակցելով՝ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իսլամական ջոկատները՝ Նուրի փաշայի գլխավորությամբ, կարողացան ազատագրել Բաքուն և հանձնել ադրբեջանցիներին: […]

̰
Բաքվում գաղտնի բանակցել են Իսրայելի և Թուրքիայի առաջնորդները

20:21 18.09.2018

Ադրբեջան պաշտոնական այց կատարած Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 13-17-ը՝ 5 օրվա ընթացքում հասցրել է հանդիպել այդ երկրի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաների հետ, քննարկել ոչ միայն ռազմական նշանակության, այլև կրթության և տնտեսության ոլորտի համագործակցության հարցեր: Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են՝ գաղտնիք չէ, որ Ավիգդոր Լիբերմանը Իսրայելի վարչապետի ամենավստահելի պաշտոնյաներից մեկն է, առավել ևս, որ սերտ […]

̰
Սեպտեմբերի 23-ին քվեարկելու համար Փաշինյանն աշխատանքային գրաֆիկում փոփոխություն է արել

20:13 18.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով երևանցիներին հորդորել է կարևորել իրենց քվեն, գնալ և մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը: Նա հիշեցրեց` որտեղից ու ինչո՞ւ սկսվեց թավշյա հեղափոխությունը: «Սկսվեց նրանից, որ քաղաքացիները համարում էին, թե ընտրատեղամասերում քվեաթերթիկներով իրենց ձայնը արտահայտելու հնարավորություն չունեն. մենք ստեղծեցինք այդ հնարավորությունը: Կարևոր է, որ նրանց հաղթանակը տեղի է ունենում ընտրատեղամասերում, […]

̰
«Գահերի խաղը» լավագույն դրամատիկական սերիալ է ճանաչվել

20:08 18.09.2018

HBO-ով հեռարձակվող հայտնի «Գահերի խաղը» սերիալը «Էմմի» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակների քանակով առաջինն է՝ արժանացել է «Լավագույն դրամատիկական սերիալ» մրցանակին: «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր»-ի համար մրցանակի է արժանացել «Գահերի խաղ»-ում Տիրիոն Լանիստերին մարմնավորող Փիթեր Դինքլեյջը: Հեռուստասերիալն արդեն երրորդ անգամ է դառնում այս մրցանակաբաշխության ֆավորիտը: Ընդհանուր առմամբ, «Գահերի խաղը» ստացել է 130 «Էմմի» արձանիկ:  

̰
Մարտակերտում ընթացքի մեջ են փողոցների բարեկարգման աշխատանքները

20:00 18.09.2018

Ընթացքի մեջ են Մարտակերտ քաղաքի մի շարք փողոցների բարեկարգման աշխատանքները, տեղեկացնում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթին: Նշվում է, որ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, Սախարովի փողոցի գլխավոր ճանապարհի բարեկարգման, եզրաքարերի տեղադրման, նոր մայթերի կառուցման, ինչպես նաև ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում: Աղբյուրի հաղորդմամբ՝ օրերս ասֆալտապատվել է նաև շրջանի վարչական շենքի հարակից տարածքը: Ճանապարհների բարեկարգման աշխատանքները […]

̰
Բոլորս շատ մեծ սպասումներով նայում ենք դեպի ապագան. Անահիտ Թարխանյան

19:58 18.09.2018

«Երևանի հանրություն» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը Հարավարևմտյան թաղամասում էր: 9 օրերի ընթացքում կուսակցությունը շրջիկ շտաբների միջոցով հասցրել է շփվել երևանցիների հետ: «Մեր շրջիկ շտաբները առավոտից երեկո աուդիո և վիդեո գովազդ էին տարածում: Արդյունավետ աշխատել ենք: Առաջին ընտրություններն են թավշյա հեղափոխությունից հետո, և բոլորս շատ մեծ սպասումներով նայում ենք դեպի ապագան»,- ասաց Անահիտ Թարխանյանը: Քաղաքապետի թեկնածու […]

̰
Թուրքիան լրացուցիչ զորքեր կուղարկի սիրիական Իդլիբ

19:44 18.09.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը մտադիր է լրացուցիչ զորախումբ ուղարկել սիրիական Իդլիբ` ապառազմականացման գոտիների մասին Ռուսաստանի հետ կնքված համաձայնության համապատասխան, տեղեկացնում է РИА Новости-ն: «Ահաբեկչական խմբերն այդտեղից կգնան, կհեռանա ծանր տեխնիկան, կմնան խաղաղ բնակիչները և չափավոր ընդդիմությունը՝ թեթև զենքի որոշակի քանակությամբ: Թուրքիան և Ռուսաստանը միասին կվերահսկեն այդ գործընթացը: Մեզ պետք կլինի […]

̰
Արցախում արջերը «փակել են» Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը

19:37 18.09.2018

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախ կատարած այցից: «Արցախում շրջում էինք, և հանկարծ մեր մեքենայի դիմաց դուրս եկան երկու սիրուն արջուկներ»,- գրել է նա:

̰
Պատրաստ եմ աջակցել երկրի ապագային ուղղված բոլոր այն ծրագրերին. նախագահ

19:35 18.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Նյու Յորքում գործող հայկական «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հյուրերը Հանրապետության նախագահին ներկայացրել են հայրենիքում կազմակերպության գործունեությունը, մասնավորապես դպրոցաշինական և սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Կարևորելով նրանց հայրենանվեր ձեռնարկները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է […]

̰
Քարոզարշավը տեխնոլոգիական տեսակետից աղքատիկ է, բովանդակային տեսակետից` խիստ թերի. քաղտեխնոլոգ

19:32 18.09.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող հիմնական մրցակիցներ է համարում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ տեխնոլոգիական տեսակետից բավական աղքատիկ է այս քարոզարշավը, իսկ բովանդակային տեսակետից` խիստ թերի: «Կան շատ թեկնածուներ, որոնք ունեին բավական մեծ պոտենցիալ, բայց այդպես էլ չկարողացան իրենց […]

̰
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» խորագրով ցուցահանդես

19:14 18.09.2018

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» ցուցահանդեսը, որը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից: «Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: […]

̰
Իրաքում խմելու ջրից զանգվածային թունավորում է տեղի ունեցել

19:06 18.09.2018

Իրաքի Բասրա նահանգում առնվազն 27 հազար մարդ է թունավորվել խմելու ջրից: Այս մասին հայտնում է AL-Sumaria-ն՝ հղում կատարելով Իրաքի ներկայացուցիչների պալատի ղեկավարի տեղակալ Հասան ալ-Քաաբին: «Այն, որ Բասրա նահանգում 27 հազար մարդ է թունավորվել տեղի ջրից, լուրջ դեպք է»,- ասել է նա: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև կոչ է արել ներդրումներ կատարել նահանգում և նավթից բացի […]

̰
BACK_TO_TOP