TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Admin

Admin

22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

14:28 15.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ «Չարենցավան» բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» […]

̰
Արցախում բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման ծրագիր կիրականացվի

14:20 15.09.2018

Առաջիկայում նախատեսվում է շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրեր իրականացնել Արցախի քաղաքային ու շրջանային բուժհաստատությունների աշխատակիցների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Իմ և Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիմնարկների ու գյուղական ամբուլատորիաների բժիշկների և […]

̰
Գործընթացը մոտենում է կարմիր գծին. Արթուր Ղազինյան

14:12 15.09.2018

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ահազանգելով հետհեղափոխական գործընթացների` վտանգավոր հանգրվանի հասնելու մասին: «Ապրիլի 23-ին և մայիսի 8-ին ամբողջ հայ ժողովրդի մոտ (այս կոնտեքստում թույլ տվեք օգտագործեմ «ժողովուրդ» բառը), ծագեց լույսի և հույսի նոր, աննկարագրելի և երկար սպասված մի ճառագայթ, որում գերակշռում էր անցյալի մութ և մշուշոտ էջը փակելու […]

̰
Վրաստանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Մայր Աթոռ

14:02 15.09.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ   հավատարմագրված դեսպաններն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպում են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ և ստացել են վեհափառի օրհնությունը։ Կաթողիկոսը բարձր է գնահատել այսօրինակ նախաձեռնությունը և դեսպաններին որոշ դրվագներ ներկայացրել Հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու պատմությունից։ Դեսպանները շրջայց են կատարել նաև Մայր Աթոռի […]

̰
Գաղտնաբառերի ահռելի բազա է հայտնաբերվել համացանցում

13:53 15.09.2018

Էլեկտրոնային գրառումների ու դրանց գաղտնաբառերի մեծ ցուցակ է հայտնաբերվել համացանցում: Այս մասին հայտնում է ավստրալացի հետաքննող Թրոյ Հանթը՝ իր բլոգում: Նշվում է, որ հայտնաբերված տվյալների թիվը հասել է 42 միլիոնի: Ամբողջ տեղեկատվությունը հրապարկել է kayo.moe անվճար էջում: Հանթը հայտնում է, որ նման հարձակումներ իրականացվում են credential stuffing հաքերային գործիքով: Արդյունքում հավաքվում է միանման հսկա տեղեկատվություն, […]

̰
Բաղանիս և Չինարի գյուղերի գնդակոծության մասին միջազգային կառույցներին հատուկ զեկույց կուղարկվի

13:40 15.09.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր այն մասին, որ վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվամիջոցներում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են […]

̰
Ամուլսարի հարցով միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն է պետք. վարչապետ

13:31 15.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում էր, վերադարձել է և մասնակցել Երևանում բժշկական կենտրոնի բացման արարողության: SHANTNEWS.am-ը վարչապետից հետաքրքրվեց` արդյո՞ք Ֆրանսիայում «Վեոլիա ջրի» հետ կապված հարցեր քննարկել են: Հիշեցնենք, մամուլում տեղեկություններ կային, որ այս այցի նպատակը հենց այդ հարցով քննարկումների անցկացումն է: «Եթե նկատի ունեք նախագահ Մակրոնի հետ, չենք քննարկել: «Վեոլիա ջրի» […]

̰
Հայկական բեռնատարներն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսակետը՝ բողոքելով վրացական կողմի որոշման դեմ

13:18 15.09.2018

Մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ գիշերն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ բողոքելով վրացական իշխանությունների որոշման դեմ, ըստ որի, Վրաստանի ցամաքային ճանապարհով արգելվում է հացահատիկային բեռների ներկրումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «Բողոքի ակցիան տևել է մոտ 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտի թույլ են տվել իրականացնել ակցիան, որովհետև այն իրականում […]

̰
Արցախի պետնախարարն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների

13:14 15.09.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների, տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի տեղեկատվության վարչությունից: Պետական նախարարը ողջունել է բարերարների հերթական այցը հայրենիք և նշել, որ Արցախի իշխանությունները մշտապես բարձր են գնահատել հիմնադրամի գործունեությունը և վերջինիս հետ ունեցած համագործակցության մակարդակը: Նրա խոսքով՝ երկու […]

̰
Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսի մասին ծաղրանկարը «կնատյաց» է որակել

13:00 15.09.2018

Reddit  սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը իր կնոջ՝ Սերենա Ուիլյամսի մասին Herald Sun պարբերականի արած լուսանկարը քննադատել է, տեղեկացնում է «Советский спорт»-ը: «Ես ապշած էի, երբ իմացա, որ այն հրատարակության ղեկավարը, որը տպագրել է ռասիստական և կնատյաց ծաղրանկար իմ կնոջ մասին, Male Champion of Change խմբի անդամ: Ի՞նչ է սա, նույնպես նմանատիպ սատիրա է»,- գրել է […]

̰
Թուրքիայի նախագահը մեկնել է Ադրբեջան՝ հայերից Բաքվի «ազատագրումը» տոնելու

12:51 15.09.2018

Առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեք Թայիփ Էրդողանը մեկնել է Բաքու։ Սա այս տարվա հերթական «արարողակարգային» այցն է երկու երկրների ղեկավարների մակարդակով։ Այսօրվա այցը նույնպես կարևոր օրակարգ չի պարունակում։ Էրդողանին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ռամիզ Հասանովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը: Թուրքիայի նախագահին ուղեկցում է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Թուրքիայի […]

̰
Սա իրենց թաղի կռիվը չէ. Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին

12:43 15.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջին հարցազրույցում հնչեցրած արտահայտություններից մեկին: Հիշեցնենք, երկրորդ նախագահն ասել էր. «Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»»: «Գիտեք, կարծում եմ` այդ հայտարարություններով պարոն Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների և ըմբռնումների մակարդակը: Սա իրենց թաղի, քուչի կռիվը […]

̰
Հայաստան ժամանած դեսպաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

12:35 15.09.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ Վրաստանում հավատարմագրված դեսպաններն այսօր այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, շրջայց կատարել թանգարանում և գրառում կատարել հուշամատյանում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն: […]

̰
Սեպտեմբերի 15-ը կարող է դառնալ ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում

12:30 15.09.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Եթե այսօր Երևանում մեր կանխատեսված +37 աստիճան տաքությունը արդարանա, ապա 2018թ սեպտեմբերի 15-ը կլինի ամենատաք օրը որղջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Մինչև այժմ սեպտեմբերի 15-ի ջերմաստիճանի ռեկորդը պատկանում է 1937 թվականին, +35.3 աստիճան»,- գրել է նա:  

̰
Գյումրու տիկնիկային թատրոնի ճակատային վնասված հատվածը վերականգնվում է

12:22 15.09.2018

Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Գյումրու տիկնիկային թատրոնի շենքի ճակատին առանց թույլտվության շինարարական աշխատանքները դադարեցնելուց հետո ճակատի վնասված հատվածը վերականգնվում է:

̰
Կրակել են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի պատուհանների վրա

12:11 15.09.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել 38-ամյա Գոհար Գրիգորյանը և հայտնել, որ առավոտյան եկել են աշխատանքի՝ Տիգրան Մեծի պողոտա 38 հասցեում գործող Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն և նկատել են, որ պատուհանների վրա կրակել են։ Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի […]

̰
Քոչարյանը վարձել է Ռուսաստանի հետ կապեր ունեցող բրիտանացի լոբբիստների. «Ժամանակ»

11:42 15.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը, ով թղթակցում է արևմտյան մի շարք հեղինակավոր հանդեսների, տեղեկացնում է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի մեջ, վարձել է բրիտանացի լոբբիստների, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախօրյակին Քոչարյանի […]

̰
Մարտունիում ռեժիմի մնացորդները չեն հանձնում դիրքերը. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

11:35 15.09.2018

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարությունը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու ենթաշրջանում տեղի ունեցած «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի առաջին ժողովրդական հանդիպման մասին «Մարտունու տարածքում գտնվելու ընթացքում հայտնի դարձավ, որ այդտեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Կրթական հաստատությունների և այլ կառույցների ղեկավարները, ինչպես նաև ոստիկանությունը և ԱԱԾ-ն համակարգված կերպով ջանք չէին խնայել, […]

̰
«Արցախ» ակումբը նոր ֆուտբոլիստ ունի Ղազախստանից

11:19 15.09.2018

Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: «Արցախ» է տեղափոխվել ղազախ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ակմալ Բախտիյարովը: Ակումբը խաղացողի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել: 20-ամյա հեռանկարային ֆուտբոլիստը «Կայրաթի» ակադեմիայի սան է, եղել է գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Հանդես է եկել Ղազախստանի տարբեր տարիքային ընտրանիներում, իսկ այժմ երիտասարդական հավաքականում է: […]

̰
Չինարիում այս պահին խաղաղ է. գյուղի վարչական ղեկավար

11:08 15.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 14-ին՝ առավոտյան ժամը 8.30-ից, ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի ուղղությամբ: Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը […]

̰
ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցները, քանի դեռ Մինսկի համաձայնություններն իրականացված չեն. Մերկել

00:42 15.09.2018

Եվրոպան կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Մինսկի համաձայնությունները չեն իրականացվել, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է РИА «Новости»-ն: «Մենք բոլորս լավ գիտենք, որ մեծ առաջընթաց չի գրանցվել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել: Այս հարցը շարունակում է կարևոր մնալ: Քանի դեռ Մինսկի համաձայնություննրն […]

̰
̰
Ոստիկանները ներել են ռետրո մեքենայի վարորդին

23:28 14.09.2018

Երեկ Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել 1979 թվականի արտադրության ВАЗ 2101 ավտոմեքենան: Ավտոմեքենայի տերը` Հայկ Բիաջյանը, մեքենան վերասարքավորել է սովետական միլիցիայի ատրիբուտներով, անգամ մեքենան ներկել է այն ժամանակվա «գաի»-ի մեքենայի գույների: Երեկ հայտնի դարձավ, որ մեքենայի տիրոջը ենթարկել են վարչական պատասխանատվության, բայց այսօր ShantNews.am-ին Ճանապարհային ոստիկանության հետաքննության պետ Խաչատուր Սամվելյանը փոխանցեց, որ ոստիկանությունը […]

̰
Իսրայելական զորքերի հետ բախումների ժամանակ երկու պաղեստինցի է զոհվել

23:14 14.09.2018

Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ երկու պաղեստինցի է զոհվել, հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վաֆաա Յագիին։ «Վերադարձի մեծ քայլերթ»-ի բողոքի ակցիաների շարքը, որին մասնակցում է նաև անկլավի հազարավոր բնակիչներ, շարունակվում են յուրաքանչյուր ուրբաթ: «Երկու պաղեստինցի է սպանվել, այդ թվում` 14-ամյա դեռահաս, կան տասնյակ վիրավորներ», – ասել է տեղի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

22:13 14.09.2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դիմավորման արարողությունից, ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում, հաղորդում են ՀՀ վարչապետի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Էմանուել Մակրոնը ողջունել է վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատում և կարևորել նրա […]

̰
Գործում որևէ նյութ չկա օլիգարխների թիկնազորին բանակի զրահաբաճկոն բաժանելու մասին․ Քոչարյանի պաշտպան

21:44 14.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի խոսքերը՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ բանակի պահեստներից զրահաբաճկոններ են բաժանվել օլիգարխների թիկնազորին, որպեսզի նրանք բանակի անվան տակ գործեն, դեռ չեն կցվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական գործին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել այդ հայտարարությունը, քանի որ այդ դեպքերի ժամանակ ԶՈւ գլխավոր […]

̰
«Ֆլորենս» փոթորկի հնարավոր հետևանքների կադրերը սարսափեցրել են ամերիկացիներին

21:00 14.09.2018

The Weather Chanel ալիքում հրապարակվել է տեսանյութ, որում հաղորդավարուհին պատմում է, թե ինչպես կփոխվի ջրի մակարդակը, եթե ԱՄՆ-ում մոլեգնող «Ֆլորենս» փոթորիկը ուժեղանա: Կադրերն արվել են ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ, և լրագրողը հայտնվել է ջրի շրջափակման մեջ: Ցնցող տեսահոլովակն անմիջապես հայտնվել է Reddit-ի տասնյակում՝ հաշված ժամերի ընթացքում հավաքելով հազարավոր մեկնաբանություններ: Օգտատերերն ակնհայտորեն սարսափած են, թե ինչ […]

̰
ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության պատվիրակությունը մեկնել է Օսլո

20:50 14.09.2018

Սեպտեմբերի 11-ին ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը, Եվրոպայի Խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, ուսուցողական-ճանաչողական այցով մեկնել է Օսլո (Նորվեգիայի Թագավորություն), հաղորդում են ՀՀ ՊՆ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում են ՀՀ զինվորական կոմիսարիատի, ռազմական ոստիկանության, կենտրոնական […]

̰
Դատավորին պատժել-չպատժելու հարցով իշխանության վերաբերմունքը ինդիկատոր կլինի Քոչարյանի պաշտպանների համար

20:41 14.09.2018

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի մեջ դատավորի անունը շոշափելու հարցով ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները իրենց հիմնական շահառու չեն համարում և չեն պայքարելու նրան պատժելու համար, սակայն դատավորին պատժելու կամ չպատժելու իշխանության վերաբերմունքը իրենց համար ցուցիչ կլինի։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպաններից Հայկ Ալումյանը։ «Ինդիկատոր կարող է հանդիսանալ այն, թե իշխանությունները ինչ կերպ […]

̰
Արցախի ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել օտարերկրյա լրատվամիջոցներին

20:32 14.09.2018

Արցախի ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել օտարերկրյա մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների. այս մասին ասվում է Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է արտաքին քաղաքական առաջնահերթություններին, պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին։ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին։

̰
BACK_TO_TOP