TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Admin

Admin

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

20:20 14.09.2018

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական կոմիտեի 79-րդ նիստին, հաղորդում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նիստի օրակարգում եղել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կազմակերպության մասնակից պետությունների փոխվարչապետները քննարկել են Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի և մի շարք միջպետական ծրագրերի […]

̰
Մոդելը սկսել է ծննդաբերել նորաձևության ցուցադրության ժամանակ

20:09 14.09.2018

ԱՄՆ-ում մոդելը սկսել է ծննդաբերել հենց շոուի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել երգչուհի և դիզայներ Ռիհաննայի «The Savage X Fenty show»-ի ցուցադրության ժամանակ, հաղորդում է TMZ-ն: Պորտալի հաղորդմամբ՝ 22-ամյա Սլիք Վուդսը նորաձևության ցուցադրությանը ներկայացնում էր սև ներքնազգեստ և զուգագուլպաներ: Մոդելը հազիվ է հասցրել հասնել հետնաբեմ, երբ նրա մոտ սկսվել են երկունքի ցավերը: Մոդելի նորածին տղայի […]

̰
Սփյուռքի նախարարը Փարիզում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել

20:00 14.09.2018

Այսօր Փարիզում Սփյուռքի նախարարը հանդիպել է Ֆրանսիայի «Հայասա» ֆեդերացիայի անդամների հետ և ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացանք ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր Փարիզում տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության և Ֆրանսիայի հայկական համայնքի «Հայասա» ֆեդերացիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Հուշագրի նպատակն է ամրապնդել նախարարության և ֆեդերացիայի միջև առկա կապերը: Հիշեցնեմ, որ […]

̰
Ոստիկանության պարզաբանումը Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի խաչմերուկում կրակոցների վերաբերյալ

19:58 14.09.2018

Օգոստոսի 16-ին՝ ժամը 23։50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել անհայտ քաղաքացի և տեղեկացրել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում ավտոմատներով կրակում են, հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Մեկնած օպերատիվ խումբը Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել էր 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված 5 պարկուճ, փայտյա 3 […]

̰
Էրդողանը 40 հազար դոլար փոխհատուցում է պահանջել ընդդիմադիր գործչից իրեն վիրավորելու համար

19:57 14.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընը հայց է ներկայացրել Անկարայի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ, հաղորդում է Ermenihaber-ը: Մեղադրող կողմի պնդմամբ՝ Քըլըչդարօղլուն իր կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների նիստի ժամանակ Էրդողանի անձնական իրավունքները ոտնահարող հայտարարություններ է արել։ Հայցադիմումի մեջ նշվել է, որ Էրդողանին ուղղված մեղադրանքները լիովին […]

̰
ՀՔԾ-ից որևէ քրգործի քննությունը այլ վարույթի հանձնելը գլխավոր դատախազի իրավասությունն է. փաստաբան

19:53 14.09.2018

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` գլխավոր դատախազի բացառիկ իրավասությունն է վարույթ իրականացնող մարմնից վերցնել առանձին քրգործի քննությունը և հանձնարարել մեկ այլ վարույթի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը` արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հնչեցրած կարծիքին, թե «Ռոբերտ Քոչարյանի գործը բոլոր դեպքերում չի կարող քննվել Հատուկ քննչական ծառայությունում»: «Ես […]

̰
Ես վախենում եմ մահից ու նրանցից, ովքեր չեն վախենում մահից. Արտակ Զեյնալյան

19:42 14.09.2018

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն` Արտակ Զեյնալյանը, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ առաջադրվելուց հետո հանրությանը կերպարային ինչ-ինչ փոփոխություններով ներկայանալուն: Նա խոստովանեց` իր հիմնական ժամանակը տրամադրում է աշխատանքին, սակայն ընկերներն իրեն նաև ճանաչում են որպես լավ պարողի: Հարցին` պատերա՞զմն է արդյոք իրեն փոխել, դարձրել սակավախոս, Զեյնալյանը պատասխանեց. «Բոլորովին: Մինչև պատերազմն էլ եմ այդպես […]

̰
«Զիբիլիքս»-ի քրգործի շրջանակում 11 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար

19:28 14.09.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի […]

̰
Թուրքիայում ընթացող մրցաշարում հայ 2 բռնցքամարտիկ անցել է եզրափակիչ փուլ

19:24 14.09.2018

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ: 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթել է անգլիացի մարզիկին, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նոկաուտի է ենթարկել Ավստրիան ներկայացնող բռնցքամարտիկին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտություն է կրել ու նվաճել բրոնզե մեդալ: Սեպտեմբերի 15-ին Մանասյանն ու Հովհաննիսյանը կպայքարեն ոսկե մեդալի […]

̰
Հայտնի 0038 հրամանը գաղտնի է պահվում միայն մանիպուլյացիաներ անելու համար․ Քոչարյանի պաշտպան

19:14 14.09.2018

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հուսով է, որ հայտնի 0038 հրամանը ի վերջո կհրապարակվի ու հանրությունը կկարողանա ծանոթանալ դրա հետ, որովհետև ըստ նրա, հրամանը գաղտնի պահելը թույլ է տալիս, որ Հատուկ քննչական կոմիտեն այն մեկնաբանի սեփական տեսակետից ելնելով։ Այդ հրամանի մեջ, ըստ պաշտպանի, միայն մեկ բան կա, որ կարելի է չհանրայնացնել, մնացածը […]

̰
Երևանը «ո՛չ» է ասում ընտրակաշառքին. ԿԸՀ հարցում

19:10 14.09.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երևանցիների շրջանում ընտրություններին ընդառաջ հարցում է իրականացրել՝ ընտրակաշառքների հետ կապված: Ստորև ներկայացնենք ԿԸՀ-ի՝ ընտրողների իրազեկման նոր  հոլովակը՝ ընտրակաշառքը մերժելու և ընտրություններին մասնակցելու կարևորության մասին:

̰
Դիանա Գասպարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

19:00 14.09.2018

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը կայացել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են դեսպանության և քաղաքապետարանի միջև առկա համագործակցության արդյունքները, երկկողմ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն հայտնել և նախանշել համագործակցության նախընտրելի ոլորտները: Քաղաքապետի պաշտոնակատար Դիանա […]

̰
Միքայել Հարությունյանի քաղաքացիության մասին հարց Քոչարյանի մեղադրանքում չկա․ պաշտպան

18:58 14.09.2018

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ տևական ժամանակ տեղեկություններ են պտտվում, որ նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մինչև նախարար նշանակվելը, ինչը օրենսդրության խախտում է։ Այդ պաշտոնին նա նշանակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, ինչի հետ կապված լրագրողներն այսօր Քոչարյանի պաշտպաններին հարցրին՝ քննարկե՞լ են այս հարցը երկրորդ նախագահի հետ։ «Միքայել Հարությունյանի քաղաքացիության […]

̰
ՀՔԾ հիմնավորված հայտարարությունները արագ հերքվում են տարբեր պաշտոնյաների կողմից․ Քոչարյանի պաշտպան

18:52 14.09.2018

«Մեր անունից արվում են հայտարարություններ, որոնք մենք չենք արել ու այդ հայտարարությունները հերոսաբար հերքվում են»,- այս խոսքերով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը բնորոշեց Հատուկ քննչական ծառայության գործելաոճը։ Նա բերեց այդպիսի օրինակներ, որոնցում, ըստ իր խոսքերի, ՀՔԾ-ն իրենց վերագրել է խոսքեր, որոնք իրենց չեն ասել։ Պաշտպանը խնդրեց վերապահումով մոտենալ Հատուկ քննչական ծառայության հիմնավորած […]

̰
Վարչապետը հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահների հետ

18:47 14.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 14-ին, պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին, հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում, […]

̰
ԱԱԾ և ՀՔԾ պետերը հանրության ուշադրությունը տեղափոխեցին այլ դաշտ. Հայկ Ալումյան

18:46 14.09.2018

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ԱԱԾ և ՀՔԾ պետի ներկայացրած բացահայտումները դեռևս հիմնավոր մեղադրանքի տեսքով ներկայացված չեն: «Ո՞ւր են առաջադրված մեղադրանքները, եթե դա դեռ հաստատված չէ, ինչո՞ւ են հրապարակային հայտարարություններ անում: Եթե ապացույցներ կան, ապա ո՞ւր են մեղադրյալները: Նրանք ասուլիսի օրը հանրության ամբողջ ուշադրությունը տեղափոխեցին ուրիշ դաշտ: Նրանք […]

̰
Եթե Տիգրան Աբգարյանի սպանության համար մեղադրում են հատուկջոկատայիններին, պետք է գոնե մեղադրյալի անունը իմանան․ Քոչարյանի պաշտպան

18:40 14.09.2018

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Տիգրան Աբգարյանի սպանությունը վերագրելով իրավապահներին՝ իշխանությունները փորձում են ցնցող տեղեկություններով շեղել հանրության ուշադրությունը բուն թեմայից։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այս հայտարարությունների վերաբերյալ այսօր ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ «Ասում են՝ Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից։ Դա շատ լուրջ հայտարարություն է։ Որպեսզի այդպիսի հայտարարություն անեն, […]

̰
«Սանիթեք»-ի տնօրենը հերքում է Տարոն Մարգարյանի հետ բիզնես-գործընկեր լինելու մասին լուրերը

18:38 14.09.2018

Ինչպես հայտնի է, այսօր՝ ասուլիսի ժամանակ, «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը խոսել է այն խնդիրներից, որոնց պատճառով Երևանում պատշաճ աղբահանություն չի կատարվում: Լրագրողները Նիկոլաս Թավիլին հիշեցրել են նաև այն լուրերը, ըստ որոնց՝ ընկերությունը խնդիրներ ունի, քանի որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականից հետո տարել է «Սանիթեք»-ում իրեն պատկանող մեքենաները: Բանախոսն այդ լուրերը բամբասանք է […]

̰
Փոլ Մանաֆորտը ընդունել է իր մեղքը «ռուսական գործով»

18:32 14.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը համաձայնել է ընդունել իր մեղքը «ռուսական գործի» վերաբերյալ, որը հետաքննվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից, հաղորդում է Reuters- ը՝ վկայակոչելով դատարանի նյութերը: Նշվում է, որ քաղաքական գործիչը համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգների դեմ դավադրության մասին մեղադրանքը, ինչպես նաև այն, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով […]

̰
ՌԴ-ն միջամտում է ԱՄՆ-ի էլեկտրական ցանցերի աշխատանքին. ԱՄՆ էներգետիկայի նախարար

18:30 14.09.2018

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը ԱՄՆ-ի էլեկտրական ցանցերին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ վկայություններ ունի, հաղորդում է РИА Новости-ն: Բացի դրանից՝ ըստ նախարարի՝ վկայություններ կան նաև ԱՄՆ-ի ընտրություններին ռուսական միջամտության մասին: «ԱՄՆ-ի էլեկտրական ցանցերին ռուսական միջամտության հստակ վկայություն կա: Իմ տեսանկյունից դա անկասկած է և բացարձակ անընդունելի»,- ասել է Փերրին:

̰
Ժան-Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան

18:19 14.09.2018

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան՝ մասնակցելու այստեղ կայանալիք Comedy club փառատոնի նկարահանումներին: Այս մասին հայտնում են միջոցառման կազմակերպիչները: «Վան Դամը հատուկ Հայաստան կժամանի՝ որպեսզի մասնակցի Երևանում առաջին անգամ իրականացվող նկարահանումներին: Դրանք կկայանան սեպտեմբերի 15-ին և 16-ին «Տաշիր» ընկերության աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: 57-ամյա դերասանը մեր երկիր կժամանի որպես փառատոնի նկարահանումների պաշտոնական […]

̰
Ինչո՞ւ պետք է ԱԱԾ-ն կազմակերպեր ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը

18:15 14.09.2018

Գուցե Ազգային անվտանգությունում կան աշխատակիցներ, որոնց հետաքրքիր է արդարադատության շահը: Եթե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցն իրոք գաղտնալսվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, ապա այսպես կարող է մեկնաբանվել այդ արարքը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։ Նա չպնդեց, թե այդ հեռախոսազրույցի գաղտնալսումն ու ձայնագրության հրապարակումը ԱԱԾ աշխատակիցների ձեռքի գործն […]

̰
Քոչարյանի պաշտպաններին ուղղված սպառնալիքների վերաբերյալ քրգործ է հարուցվել

18:09 14.09.2018

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ուղղված սպառնալիքների քանակը չի նվազել։ Այդ սպառնալիքները ցիկլերով կրկնվում են՝ գուցե «լուսնի փուլերի», գուցե իրենց հանրային ելույթների հետ կապված։ Այս մասին այսօր ասաց պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հայտարարությանն անդրադառնալով՝ նա ասաց, որ իրենք զգացված են այդ հայտարարության համար, սակայն խնդիր են տեսնում դրա մեջ։ «Արտակ Զեյնալյանի կոչի […]

̰
Նիդեռլանդներում դեռահասը հրաձգություն է բացել դպրոցում

18:08 14.09.2018

Նիդեռլանդների Ռումոնդոնի դպրոցներից մեկում 16-ամյա դեռահասը, որը զինված է եղել կացնով և հրազենով, կրակ է բացել դպրոցում, տեղեկացնում է NOS-ը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Նշվում է, որ բացի կապարից և հրազենից, տղայի մոտ նաև եղել են դանակ և խոտհնձիչ: Պատանին մտել է դպրոցի շինություն, մի քանի անգամ կրակել, իսկ հետո էլ մի քանի անգամ […]

̰
Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կստեղծվի

18:00 14.09.2018

Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին սեպտեմբերի 14-ին` իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ նշել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Արմոտ» ՍՊԸ-ն հիշյալ համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում ունեցել բնակիչների հետ, ներկայացրել իր ծրագիրը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կարվի 1․5 […]

̰
Վանաձորում կարկտապաշտպան ցանցերի արտադրամաս է շահագործման հանձնվել

17:52 14.09.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր շահագործման է հանձնվել տարածաշրջանի դեռևս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը։ Պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի և դրանց ներդրման […]

̰
Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատի մուտքի մոտ դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

17:49 14.09.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ֆրանսիայի նախագահական Ելիսեյան պալատ: Ինչպես Փարիզից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ելիսեյան պալատի մուտքի մոտ նրան դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում, Փաշինյանը կհանդիպի Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում […]

̰
Տիգրան Աբգարյանի սպանության հանգամանքներով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը չի արդարացվում․ Քոչարյանի պաշտպան

17:44 14.09.2018

«Անկախ նրանից՝ ով է սպանել պարոն Աբգարյանին, ով է կրակել, ինչ նպատակով են սպանել, ինչ հանգամանքներում են սպանել՝ հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում կամ ավել կամ պակաս չի արդարացվում»,- ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման և հետո այդ պաշտոնյաների ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների վերաբերյալ այպիսի գնահատական այսօր տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ […]

̰
Քոչարյանին վերագրում են ինչ-որ չեղած խոսքեր ու դրանց հիման վրա ապացուցում իրենց խոսքը․ Քոչարյանի պաշտպան

17:32 14.09.2018

Հատուկ քննչական ծառայությունը փորձում է մանիպուլյատիվ մեթոդներով երկրորդ նախագահին վերագրել խոսքեր, որպեսզի դրանց հիման վրա հետո մեղադրանք առաջադրի։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։ Նրա խոսքերով՝ ՀՔԾ գործում է հետևյալ սխեմայով՝ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանված Տիգրան Աբգարյանի մահվան համար մեղադրում է հատուկջոկատայիններին, ու դա ներկայացնում այնպես, որ պատվերը եղել […]

̰
Հնդկաստանում միկրոավտոբուսը գահավիժել է կիրճը. կան զոհեր

17:30 14.09.2018

Հնդկաստանի հյուսիսում միկրոավտոբուսը կիրճն է գահավիժել: Միջադեպի հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 16-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է The Hindustan Times-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այդ երկրի Քիշտվար շրջանում: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից մեքենայի ղեկավարումը կորցնելը:

̰
BACK_TO_TOP