16:20 16.09.2018
Պակիստանում Կարաչիից Փեշավար մեկնող ուղևորատար գնացքը դուրս է ընկել ռելսերից։ Ռելսերից դուրս է եկել միանգամից 8 վագոն, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժել։ Այս մասին տեղեկացնում է տեղական մամուլը։ Այժմ տեղում աշխատում են փրկարարները և հատուկ ժամանած գնացքով տարհանում են վնասվածքներ ստացած ուղևորներին։ Տուժածների հստակ թիվն առայժմ հայտնի չէ։ Տեղեկություն չկա նաև միջադեպի պատճառների […]
15:37 16.09.2018
Ադրբեջանի նախագահի որդին՝ Հեյդար Ալիև կրտսերն, այսօր զինվորական երդում է տվել իր զորամասում։ Նա ծառայության է անցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (նախկին ԿԳԲ) զորամասերից մեկում։ Ալիև կրտսերի զորամասը տեղակայված է Բաքվում և Արցախի սահմանից ամենահեռավոր զորամասերից մեկն է, եթե չհաշվենք հակաօդային պաշտպանության զորամասերը, փոխանցում է Razm.info-ն։ https://www.facebook.com/razm.info/photos/a.189787681131572/1753136181463373/?type=3&theater
15:26 16.09.2018
Հայաստանի «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի մարզուհի Կարինե Կարապետյանը Թբիլիսիում անցկացող MMA-ի միջազգային մրցաշարում հաղթել է Ադրբեջանը ներկայցնող Ռենա Սաֆարովային, ով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի քույրն է։ Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովն էր, որ 2004 թվականին Հունգարիայում անցկացված դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ «Հաղթանակս նվիրում եմ հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է […]
15:23 16.09.2018
Հայաստանում կյանքի տևողությունը միջինը 74,8 տարի է, կրթության միջին տևողությունը՝ 13 տարի, մեկ անձին բաժին հասնող ՀՆԱ-ն՝ մոտ 9000 դոլար։ Այս և մեկ տասնյակ այլ՝ տնտեսական և հումանիտար, ցուցիչների հաշվարկով Հայաստանն աշխարհի 189 երկրների ցանկում մարդկային զարգացման ցուցանիշով 83-րդ տեղում է, ինչը բարձր ցուցանիշ է համարվում։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի հերթական զեկույցում։ Հայաստանի հարևան […]
15:10 16.09.2018
Իրանի կառավարությունը և Կենտրոնական բանկը պատրաստվում են ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելուն և տնտեսությունն այդ պայմաններում պահելուն։ Երկրի նախագահի՝ բյուջետային պլանավորման գծով տեղակալ Մոհամմադ Բաղեր Նոբախթը հայտարարել է, որ դրա համար իրենք արդեն կազմել են համընդգրկուն մի ծրագիր, որով տեղական տնտեսությանն աջակցություն են ցույց տալու տնտեսական «պաշարման» պայմաններում։ Նոբախթի խոսքով՝ համընդգրկուն ծրագիրը ներառում է ոլորտային 12 ծրագրեր, […]
14:56 16.09.2018
93 հոգանոց անձնակազմը, որում ընդգրկված են պաշտոնյաներ, լրագրողներ, տեխնիկական ծառայողներ, Հարավային Կորեայից մեկնել է Հյուսիսային Կորեա՝ երկու երկրների ղեկավարների հերթական հանդիպումը կազմակերպելու համար։ Կիմ Չեն Ինի (Հս․ Կորեա) և Մուն Չժե Ինի (Հվ․ Կորեա) հանդիպումը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 18-20-ը։ Հարավից 93 պատվիրակները Հյուսիս են մեկնել երկու երկրների միջև գործող ցամաքային ճանապարհով, իսկ ղեկավարների հանդիպումից […]
14:49 16.09.2018
ԱՄՆ նախագահի և պաշտպանության նախարարի դիրքորոշումները խիստ տարամետ են կորեական հարցի, Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու, տրանսգենդերներին ծառայության վերցնելու և մի շարք այլ հարցերում։ Այս պատճառով Պենտագոնի ղեկավարն արդեն տևական ժամանակ որևէ հարցազրույց չի տալիս՝ տարաձայնությունները չբացահայտելու համար։ Այս մասին գրում է ամերիկյան New York Times հեղինակավոր պարբերականը։ Լրատվամիջոցի մի քանի աղբյուրների համաձայն՝ Դոնալդ […]
14:37 16.09.2018
Եվրոպական երկրները պետք է փոխհատուցեն այն կորուստները, որոնք կրել է Իրանն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային գործարքից։ Դրանից հետո իրանական տնտեսությունը չի կարողանում ստանալ ակնկալվող շահույթը, ինչի համար էլ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Der Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում եվրոպացիներին կոչ է արել դադարեցնել պասիվությունը։ Այդ դեպքում Զարիֆը սպառնացել է, […]
14:09 16.09.2018
Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը երեկ երեկոյան մի խումբ հրթիռներ են չեզոքացրել Դամասկոսի երկնքում։ Այդ հրթիռներն արձակվել էին Իսրայելի օդային ուժերի կողմից՝ օդանավակայանի պահեստներից մեկի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են սիրիական և իսրայելական աղբյուրները։ Սիրիայի հակամարտությունը վավերագրող վերլուծական կենտրոններից մեկի տվյալներով՝ օդային հարձակման թիրախը Սիրիայի զինված ուժերին մատակարարված նոր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան էին, որոնք […]
13:22 16.09.2018
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին։ Ադրբեջանի զինուժը կրակել է հիմնականում հրաձգային զինատեսակներով, որոնց թվում եղել են նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ։ Հայկական բանակը […]
13:11 16.09.2018
Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում վիրավորված քաղաքացի Սուրեն Սեփխանյանի (ծնված՝ 1957թ.) հետ ու տեղեկացել, որ նրա վիրավորումը թեթև է։ «Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ […]
13:02 16.09.2018
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գնալով ավելի տարօրինակ են դառնում։ Ազգային ժողովում և Փարիզում անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հայտնի ձայնագրությանը՝ վարչապետը ոչ միայն չցրեց ամպերը, այլ միայն ապացուցեց, որ Հայաստանի դատական համակարգի վրա ունի անմիջական և ուղղակի ազդեցություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Սակայն առավել […]
12:46 16.09.2018
ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, երկրի նախորդ նախագահին անվանել է լավագույն վաճառող ու նշել, որ Բարաք Օբաման կարողանում էր ցանկացած անհաջողություն ներկայացնել, «վաճառել» որպես ձեռքբերում։ Այս մասին Թրամփ կրտսերն ասել է ամերիկյան Breitbart News Saturday պարբերականին։ «Ուղեղ ունեցող որևէ մեկը չի կարծում, թե նա որևէ լավ բան է արել մեր տնտեսության կամ արտաքին քաղաքականության համար։ […]
23:57 15.09.2018
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներում […]
23:20 15.09.2018
ՀՔԾ-ն հերքել է տեղեկությունը, թե ապօրինի հարստացման համար մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից: «Մամուլում այսօր լուրեր են շրջանառվել, թե իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը […]
23:20 15.09.2018
Սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ գիշատիչը նման է սիրահարի, ում սիրտը կոտրել են: Էլիսոնը և Թեյբորը որոշել են իրենց հարսանեկան լուսանկարահանումն իրականացնել Մինեսոտայի կենդանաբանական այգում: Լուսանկարներից մեկում սիրահարները կանգնած են ձեռք ձեռքի բռնած` արջի ազատավանդակի առաջ: Ամերիկացի ամուսնական զույգի հարսանեկան լուսանկարներում հայտնված արջը Reddit-ում հազարավոր մեկնաբանություններ է հավաքել: Նկարներից յուրաքանչյուրում կենդանու մռութի արտահայտությունը փոխվում է: […]
21:04 15.09.2018
Կինոյի պատմության մեջ լավագույն ֆիլմը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը 2»-ն է, որը նկարահանվել է Մարիո Պյուզոյի վեպի հիման վրա, կարծում է ամերիկացի գրող Սթիվեն Քինգը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ինչ-որ մեկը երեկ հարցրեց ինձ, թե ո՞րն է լավագույն ֆիլմը, որը երբևէ տեսել եմ ` Կնքահայրը 2», – գրել է նա: Քինգը […]
20:08 15.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին: Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի հարաբերություններին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ […]
20:00 15.09.2018
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է նոր օդանավակայանի կառուցման աշխատանքներն իրականացնող մոտ 500 շինարարների, որոնք ցույցի էին դուրս եկել՝ բողոքելով աշխատանքային ծանր պայմաններից: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ոստիկանությունը ընդդեմ ցուցարարների կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: «Իշխանությունները աշխատողների օրինական պահանջներին պատասխանեցին ուժով, այժմ ավելի քան 500 մարդ ձերբակալվել է: Փաստաբաններին տեսակցություն թույլ չեն տալիս, ձերբակալվածների մասին որևէ […]
19:46 15.09.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակի առաջին համարը՝ Նաիրա Զոհրաբյանը, մտահոգիչ տարրեր է տեսնում նախընտրական պայքարի գործողություններում։ Այս մասին թեկնածուն հայտարարեց «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» ծրագրի եթերում։ «Այն մեսիջները, որ «պարտադիր պիտի գնաք և ընտրեք այս թեկնածուին, որովհետև ես այսպես եմ ասում», արդեն ինձ անկեղծ ասած որոշակի տագնապ են ներշնչում, որ այդուհանդերձ փորձ է արվելու […]
19:38 15.09.2018
Ամերիկյան AMC հեռուստաալիքը երկարեցրել է «Քայլող դիակները» հեռուստասերիալի նկարահանումները, և այն եթերում կլինի ևս 10 տարի: Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը: Ալիքի գլխավոր տնօրեն Ջոշ Սապանը հայտարարել է, որ ղեկավարությունը շատ գոհ է սերիալի վարկանիշից, որոնք, ի դեպ, վերջերս կիսով չափ անկում են գրանցել: «Մենք ծրագիր ունենք հետագա 10 տարվա համար: Շատ հստակ նախագիծ ունենք, […]
19:30 15.09.2018
Պետավտոտեսչության տուգանային հրապարակում տասնյակ ավտոմեքենաներ կան: Բոլորի պատմությունները, ճանապարհից մինչև տուգանային հրապարակ, տարբեր են: Բայց օրերս տուգանային հրապարակ է տարվել 1979 թվականի «Ժիգուլի» ավտոմեքենա, որը խորհրդային տարիներին ծառայել է որպես ոստիկանական ավտոմեքենա: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ճանապարհային ոստիկանությունը սկզբում ցանկացել է ոստիկանական ավտոմեքենային հատուկ գունագրաֆիկ նշանների առկայության և ազդանշանների համար վարչական խախտման ակտ գրել, […]
19:21 15.09.2018
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր որպես քաղաքական գործոն գոյություն չունի: Այս մասին նա նշեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: «Ռոբերտ Քոչարյանը, քանի մեկուսացված չէ հասարակությունից, կարող է վնաս հասցնել, ընդ որում` ոչ այնքան իշխանությանը, որքան Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա: Հարցին` կարո՞ղ է նա դառնալ համախմբող գործոն, […]
19:20 15.09.2018
Մարիխուանա ծխելու պայմանները Վրաստանում խստացվելու են։ Երկրի ներքին գործերի նախարարությունը մշակել է նախագիծ, որով թմրանյութ օգտագործելը կթույլատրվի բացառապես սեփական բնակարանում կամ տանը, դրսում ծխելը կտուգանվի։ Այս մասին տեղեկացնում է վրացական մամուլը։ Սեփական բնակարանից բացի, ցանկացած շենքում մարիխուանա ծխելը կտուգանվի 90-180 հազար դրամին համարժեք տուգանքով, նույն արարքի կրկնության դեպքում՝ մինչև 280 հազար։ Նույն կերպ՝ մինչև 21 […]
19:13 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Լրագրողի հիշեցմանը, թե իշխանության գալուց հետո արդեն երեք անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պատասխանելով հարցին` կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը վարել իր ռուս դաշնակցից լիովին անկախ քաղաքականություն, Փաշինյանը նշել է. «Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ հակառուս, ո՛չ ամերիկամետ, […]
19:08 15.09.2018
Թենիսի մրցավար Բոբ Կրիստիանսոնը, որը 38 տարի անընդմեջ անցկացրել է ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը, կոչ է արել ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին ներողություն խնդրել եզրափակիչ մրցաշարում սկանդալի համար, հաղորդում է Tennis365-ը: «Տեղի ունեցածն իմ աշխատանքային 40 տարում ամենատհաճ իրավիճակն էր: Մենք պահանջում ենք, որպեսզի Սերենան ներողություն խնդրի կոնկրետ մրցավարից և ողջ անձնակազմից», – ասել է Կրիստիանսոնը՝ […]
18:58 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Արցախի խնդրին: Հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում հաղթահարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հարցով առկա դիվանագիտական փակուղին, Փաշինյանը պատասխանել է. «Դիտարկենք այն իրականությունը, որը կա: Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի տարածքում լինի, բայց նրանք ցանկանում են հասնել […]
18:54 15.09.2018
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Վրաստանում հավատարմագրված տասնհինգ երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ։ «Դեսպանների շարքում էր նաև Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Հ․ Խոսե Ավելինո Բեթանկուրը»,- ասված է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։ https://www.facebook.com/Vehapar/posts/693995494295604?__xts__[0]=68.ARDh1iQwWGuokryLBME799iy3p05U91Qr6GlU188aBAGygMXcpc7wa8wLM0phL3tlsX2sjHifxc4uC6ZTsyKhArLOOYIgfvoNAJwR8GSec-iQmoEJK8EmyR1a8YXRwQjZpE57NWgPIZtqbZ-oEntiFb6-aithcSN4NIkNnpnd-h-ljjqMjNn&__tn__=-R
18:35 15.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների շեմին դրա մասնակից կուսակցություններից ԲՀԿ-ն փաթեթային ներդրումային ծրագրեր է ներկայացնում, որոնց վերաբերյալ բանակցություններ եղել են, նախապայմանավորվածություններ արդեն կան։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» ծրագրի եթերում ասաց կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Թեկնածուի խոսքով՝ հոլանդական ընկերության հետ նախնական պայմանավորվածություններ ունեն Երևանի աղբի վերամշակման գործարան հիմնելու, իսկ մեկ այլ ընկերության հետ ներդրումային փաթեթ […]