TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Admin

Admin

Մեզ համարում ենք այս հեղափոխության պահապաններ. Արտակ Զեյնալյան

17:27 14.09.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում անդրադարձավ դիտարկմանը, թե Հայաստանում լայնորեն տարածում է գտել խափանման միջոց կալանքը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու պրակտիկան, նշելով. «Մարդիկ պետք է հասկանան, որ կալանքը պատժատեսակ չէ, հայցի, վճռի ապահովման միջոց չէ: Հայաստանում կալանքների վիճակը չափազանց վատ էր, ինչը քննադատում էի և՛ որպես իրավապաշտպան, և՛ որպես պատգամավոր: Հայաստանն […]

̰
Ձայնագրությունից պարզ է դարձել, որ դատավորն իր անելիքները նախապես համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ. Քոչարյանի պաշտպան

17:16 14.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր ելույթ են ունեցել՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրության հետ: «Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է պարունակող նյութը և այդ նյութին առնչություն ունեցող մեկնաբանությունները բարձրաստիճան անձանց կողմից: Կատարված ուսումնասիրությունները մեզ այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում ոտնահարվել են […]

̰
Այլևս չկան խցեր, որ չեն կարող խուզարկվել. Արտակ Զեյնալյան

17:08 14.09.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին ու իր՝ իբրև նախարար կատարած աշխատանքներին: Նախարարն ասաց, որ դատապարտյալներն այլևս խցի համար չեն վճարում, չխաղալու փրկագին կամ տուրք դադարել են հավաքել, մեկ դատապարտյալին բաժին է ընկնում մեկ մահճակալ: «Իմ պաշտոնավարման օրոք հասել ենք դրան, որ խտրականությունը վերացել […]

̰
113 տոկոսով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը

17:00 14.09.2018

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների հետ: Տեղեկացվել է նաև, որ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող կոռուպցիոն հանցատեսակներով քրեաիրավական շարժընթացն առավել մանրամասն կներկայացվի առանձին: Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հետևյալ պատկերը. 1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ […]

̰
ԱՄՆ-ում մոլեգնում է «Ֆլորենս» փոթորիկը

16:56 14.09.2018

ԱՄՆ-ի Ռայթսվիլ Բիչ քաղաքում «Ֆլորենս» փոթորիկն է մոլեգում: Այս մասին ասվում է ԱՄՆ փոթորիկի ազգային կենտրոնի թվիթերյան պաշտոնական էջում: Համաձայն ստացված տվյալների՝ փոթորիկը հասել է ԱՄՆ ափերին տեղի ժամանակով 07։15-ին: Քամու արագությունը հասել է ժամում 150 կմ-ի: Հյուսիսային Կարոլինայի մի շարք բնակավայրերում մարդկանց տարհանել են, սակայն ոչ բոլորն են հասցրել ժամանակին լքել իրենց տները: Հիշեցնենք, […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պահանջում են, որ գործը ՀՔԾ-ից տեղափոխվի այլ կառույց

16:44 14.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում: «Մենք պահանջում ենք, որպեսզի այդ գործը տվյալ կառույցից վերցվի և տեղափոխվի մեկ այլ կառույց: 309 հոդվածով հարուցված քրեական գործը չի կարող քննվել ԱԱԾ-ում կամ ՀՔԾ-ում»,- ասել է նա: Փաստաբան Արամ Օրբելյանն իր խոսքում […]

̰
Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

16:36 14.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու վերաբերյալ: 2018թ. մայիսի 25-ին «1in.am» տեղեկատվական հարթակում հրապարակվել […]

̰
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ սկանդալային հեռախոսազրույցի ու «տղայական ռազբորկաների» մասին

16:28 14.09.2018

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի՝ աղմուկ բարձրացրած հեռախոսազրույցը «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չի լսել, համենայնդեպս, այդպես է նա հավաստիացրել լրատվամիջոցներին՝ պնդելով, որ «որպես քաղաքացի, իրեն թույլ չի տվել լսել այդ ձայնագրությունը, որովհետև համարել է, որ իրեն հասու չէ»: Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ ուրիշները կարող են պարծենալ, որ հայտնաբերել են նման բան, բայց իր համար […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է

16:23 14.09.2018

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱՊՀ երկրների փոխվարչապետների հետ այցելել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի և ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչի ուղեկցությամբ ԱՊՀ երկրների փոխվարչապետները շրջայց են […]

̰
Իմ ավագ գործընկերոջը հաջողություն եմ մաղթում. Հայկ Դեմոյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրենին

16:14 14.09.2018

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը  գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած նոր տնօրենի ընտրություններին: Նշենք, որ թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրել ազգագրագետ Հարություն Մարությանին։ Դեմոյանը գրառման մեջ տեղեկացրել է, որ մրցույթին մասնակցելու համար դիմում էր ներկայացրել նաև ինքը՝ տնօրենի պաշտոնում «կարճաժամկետ վերականգնվելը, դիտելով […]

̰
Ֆինլանդիայի մոմերի գործարանում 200 տոննա պարաֆին է այրվում

16:12 14.09.2018

Ֆինլադիայի Սալո քաղաքի մոմերի գործարանում բռնկված լայնամասշտաբ հրդեհի պատճառով տեղի մի շարք բնակիչներ են տարհանվել: Այս մասին հայտնում է տեղական Yle հեռուստառադիոընկերությունը՝ հղում կատարելով Ֆինլանդիայի փրկարար ծառայությանը: Հաղորդվում է, որ գործարանում ավելի քան 200 տոննա պարաֆին կա: Հրդեհի հետևանքով տեղանքում թունավոր ծուխ է տարածվում: «Կրակը շատ մասշտաբային է: Կրակը տարածվել է գործարանից դուրս ու արդեն […]

̰
ԿԲ-ն թողարկել է ՀՀ դրամի 25-ամյակին ու Էրեբունու 2800-ամյակին նվիրված հուշադրամներ

15:53 14.09.2018

Կենտրոնական բանկը սեպտեմբերի 10-ին շրջանառության մեջ է դրել հայկական դրամի 25-ամյակին ու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հուշադրամներ։ «Ազգային դրամի 25 տարին» և «Երևան-2800» հուշադրամները 925 հարգի արծաթից են։ «Ազգային դրամի 25 տարին» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը՝ դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին: Դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը և «25 ՏԱՐԻ» գրառումը՝ դրամանիշերի պաշտպանական տարրերի […]

̰
Թրամփի աշխատակազմի մասին գիրքը ռեկորդային վաճառք է գրանցել ԱՄՆ-ում

15:51 14.09.2018

Ամերիկյան լրագրության վետերան, The Washington Post -ի խմբագրակազմի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքը, որը թողարկվել է սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ- ում, ռեկորդային վաճառք է գրանցել, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: Simon & Schuster հրատարակչության փոխանցմամբ՝ միայն առաջին օրերի ընթացքում վաճառվել է 750 հազար օրինակ. սա աննախադեպ ցուցանիշ է 94  տարի առաջ հիմնադրված հրատարակչության համար: «Հաշվի առնելով նախնական […]

̰
Շմոլ գազից թունավորված բոլոր ուսանողները դուրս են գրվել

15:21 14.09.2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում շմոլ գազից թունավորված 10 ուսանողները դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Լիանա Եղիազարյանը։ Խոսնակը տեղեկացրեց, որ ուսանողներից 9-ին ընդունել էին «Մուրացան» բժշկական կենտրոնում, 1-ին՝ «Սուրբ Աստվածամայր» կենտրոնում։ Նրանց մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, և նրանց դուրս են եկել։ Շմոլ գազով […]

̰
Ադրբեջանին անհանգստացրել է ԵԱՏՄ փաստաթղթերում Հայաստանի ճիշտ քարտեզի տեղադրումը

15:18 14.09.2018

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը մտահոգել է այն, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ կառույց) տեղեկատուի մեջ Հայաստանի քարտեզը ներկայացված է Արցախը ներառյալ։ Ավելին՝ քարտեզում ավելացված է նաև Շահումյանի շրջանը, որն այս պահին օկուպացված է Ադրբեջանի բանակի կողմից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն այսօր հայտարարել է, որ իրենց դեսպաններին հրահանգել են հետաքննել այս փաստը, քանի որ Բաքվի կարծիքով՝ այդ […]

̰
Քաղաքացուն գետնին պառկեցնելու կամ պատին դեմ տալու գործընթացից հաճույք չենք ստանում. Օսիպյան

15:08 14.09.2018

Ոստիկանության պետը և ոստիկանությունը չեն կարող ուշ կատարել կառավարության ղեկավարի հանձնարարականները: Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա ընդգծեց` ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամկետում և զեկուցվում: Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու ձայնագրմանը և այդ ուղղությամբ իրենց գործողություններին, Օսիպյանն ասաց, որ գործընթացը շարունակվում է, […]

̰
Ռուսաստանում պետական պատվերով «ֆեյքեր են բուծելու»

15:06 14.09.2018

Ռուսաստանի մաս կազմող Կարաչաևո-Չերկեսիա հանրապետության պետական գնումների համակարգում մրցույթ է հայտարարվել, որով իշխանությունները պատվեր են իջեցրել սոցցանցային տարբեր օգտահաշիվներ ստեղծելու, գրառումներ կատարելու, «սադրիչ» կամ ազգամիջյան հակամարտությունների մղող տեղեկություններին արձագանքելու համար։ Այլ կերպ ասած՝ «Ինտերնետում պրոֆիլակտիկ աշխատանքների կազմակերպում» անվանման ներքո ֆեյքեր են ստեղծվելու՝ իշխանությունների համար ընդունելի տեղեկություններ տարածելու, հակադարձ քարոզչությանը հակազդելու համար։ Այս մասին գրում է […]

̰
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

14:56 14.09.2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն ընտրեց ազգագրագետ Հարություն Մարությանին։ Ներկայացված 4 թեկնածուներից 2-ի՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չէր քվեարկել, Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել էր 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն ընտրվեց 11 կողմ ձայներով։ Հարություն Մարությանը գիտության ոլորտում 34 տարվա աշխատանքային […]

̰
Կառավարությունը նվազեցրել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի հիփոթեքային վարկի տոկոսադրույքը

14:55 14.09.2018

Կառավարության նիստում այսօր փոփոխություն է կատարվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով՝ եթե գործող կարգով հիփոթեքային վարկի տոկոսադրույք էր սահմանվում 10․5-11 տոկոսը, ապա հիմա դա նվազում է մինչև 9․5 տոկոս: Բացի դրանից՝ ավելացվում է վարկ վերցնողների առավելագույն տարիքային շեմը: Եթե ներկայումս ամուսինների տարիքային համագումարը 65 տարեկան պետք է լինի, […]

̰
«Իմ քայլը» դաշինքն իր համակիրներին հորդորել է պաստառները չփակցնել չնախատեսված վայրերում

14:54 14.09.2018

«Իմ քայլը» դաշինքն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել իր համակիրներին պաստառները չփակցնել չնախատեսված վայրերում: «Միևնույն ժամանակ, պարտավորվում ենք ընտրություններից հետո կամավորականների ներգրավմամբ մաքրել քաղաքը ոչ միայն մեր, այլ նաև մյուս քաղաքական ուժերի քարոզչանյութերից»,- ասված է գրառման մեջ: Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը սոցցանցում լուսանկարներ էր հրապարակել և գրառում էր արել պաստառները փակցնելու մասին. «Իմ քայլը» […]

̰
Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 150 հազար դրամ

14:46 14.09.2018

Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել երկրորդ երեխայի ծնվելու դեպքում միանվագ 50.000 դրամը 150.000 դրամ դարձնելու նախագիծը, որը հաստատվել է: Նախարարի խոսքերով՝ ի տարբերություն գործող կարգի, երբ պետությունը զգալի աջակցություն է ցուցաբերում երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, նոր կարգով […]

̰
Ուրուգվահայ ձյուդոյիստը պատրաստվում է մեկնել Բաքու

14:44 14.09.2018

Ուրուգվահայ ձյուդոյիստ Միքայել Աբրահամյանը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 20-28-ը տեղի ունենալիք ձյուդոյի աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ես ունեմ պաշտոնական հրավեր որպես Ուրուգվայի քաղաքացի և մարզիկ: Ինձ խոստացան վիզա տրամադրել օդանավակայանում, ունեմ Ուրուգվայի և Ֆրանսիայի անձնագրեր»,- պատմել  է Աբրահամյանը՝ ավելացնելով, թե տեղյակ է, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնելու Բաքու: Միքայել Աբրահամյանը […]

̰
Ոստիկանությունը պատրաստ է ընտրություններին. Օսիպյան

14:36 14.09.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահ է՝ սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալու են լավ, թափանցիկ ընտրություններ: Սեպտեմբերի 14-ին` կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, Օսիպյանն անդրադարձավ ընտրակաշառքների մասին ահազանգերին և հարցին՝ որքանով է ոստիկանությունը պատրաստ կայանալիք ընտրություններին: «Մենք պատրաստ ենք, և ես խոստացել եմ՝ դա այդպես էլ լինելու է, մենք կունենանք ոստիկանության կողմից լավ կազմակերպված, այդ թվում` […]

̰
Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը նախագահին է հանձնել հավատարմագրերը

14:32 14.09.2018

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ և  հաջողություններ մաղթել այդ պատասխանատու աշխատանքում: Նշելով, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունեն՝ Հանրապետության […]

̰
Եգիպտոսում հրաժարվում են մորուքավոր իրավապահներից

14:29 14.09.2018

Կահիրեի ոստիկանությունից հեռացվում են այն աշխատակիցները, որոնք մորուք են պահում կամ երկարացնում մազերը։ Սրա նպատակը քաղաքական շահարկումներից խուսափելն է, ինչի մասին հայտնում է եգիպտական «Ահրամ» լրատվական կայքը։ Պատճառն այն է, որ մորուք պահող և մազերը երկարացնող ոստիկաններն ասոցացվում են կրոնական այս և այն շարժումների հետ, ինչը իրավապահների դեպքում խնդրահարույց է։ Այս արգելքից հետո «Մուսուլման եղբայր» […]

̰
Մոսկվա ժամանած Համագործակցության երկրների փոխվարչապետները այցելել են ՎԴՆԽ-ի հայկական տաղավարը

14:23 14.09.2018

ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանած Համագործակցության երկրների փոխվարչապետները այցելել են ՎԴՆԽ-ի հայկական տաղավարը: ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովի գլխավորած պատվիրակությունը շրջել է Հայաստանի տաղավարով և ծանոթացել հայ արտադրողների արտադրանքին: Բարձրաստիճան հյուրերին ներկայացվել է նաև տաղավարի զարգացման հայեցակարգը: Տաղավարում ԱՊՀ երկրների պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն […]

̰
Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների ժամկետը երկարաձգվել է

14:17 14.09.2018

Եվրախորհուրդը Ռուսաստանի նկատմամբ դեռ 2014 թվականին սահմանած պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2019 թվականի մարտ։ Պատժամիջոցային ցուցակի մեջ մտնող անհատների և ընկերությունների եվրոպական հաշվեհամարները, ըստ այս պատժամիջոցների, սառեցվում են, իսկ պատժված գործիչների նկատմամբ Եվրոպա այցերի սահմանափակումներ են գործում։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Ցուցակի մեջ մտնում է 155 ընկերություն և 44 անհատ, որոնք պատժամիջոցների են […]

̰
Դեսպանները ճանաչողական այց են կատարել Հաղպատ

14:11 14.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հավատարմագրված դեսպաններն այցելել են Հաղպատի վանական համալիր և ծանոթացել վանքի պատմությանը։  

̰
Վալերիյ Օսիպյանը չի բացառում, որ կարող էին իրեն էլ գաղտնալսել

14:08 14.09.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 14-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է իրեն ևս գաղտնալսած լինեն: «Չեմ կարող որևէ բան ասել, անկեղծ, բայց որևէ բան էլ չեմ բացառում»,- ասաց նա: Օսիպյանը, սակայն, նշեց, որ ինքը մտահոգվելու պատճառ չունի: Հարցին` հաշվի առնելով վերջին օրերին […]

̰
Արմեն Կոտոլյանը նշանակվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար

14:06 14.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Կոտոլյանը նշանակվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Կոտոլյանին նշանակել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետի […]

̰
BACK_TO_TOP