17:40 15.09.2018
Մի շարք երկրների կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն ըստ պատշաճի չիրականացնելու համար ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Միկի Հեյլին հայտարարել է, որ փորձագետները պետք է տվյալներ ուսումնասիրեն ու հրապարակեն, որտեղ կներկայացվեն Հյուսիսային Կորեա արտահանվող նավթի ու այդ գործում պատժամիջոցների կիրառման մասին պայմանավորվածությունների […]
17:39 15.09.2018
Սյունիքի մարզի Հացավան համայնքում հրդեհ է բռնկվել: Այս մասին մենք տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Գրիգորյանի էջից: ShantNews.am-ը զրուցեց Հացավանի համայնքապետի տեղակալ Վարդան Իվանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ մոտ մեկ ժամ առաջ են իմացել հրդեհի մասին, և հիմա տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: https://www.facebook.com/arturgrigorian82/videos/1833562093427226/
17:23 15.09.2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ոստիկանության երեկ տարածած տեսանյութը` թիկնազորով շրջելու և դրա հետևանքների մասին, ոմանց հարցերի ու քննադատության տեղիք է տվել: Ասենք, որ ոստիկանությունը նման միջոցառումներ իրականացրել է և դրա նախորդ օրը, և դրանից առաջ, պարզապես ձեռնպահ ենք մնացել տեսանյութերը հանրայնացնելուց, ինչը արվելու էր նաև այս դեպքում, պարզապես գործողության կիզակետում […]
17:14 15.09.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր, իր կանխատեսածի համաձայն, դարձավ Հայաստանի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: «Ջերմաստիճանն այսօր Արենիում հասավ 37 աստիճանի, իսկ արևին՝ նույնիսկ 37,6 նիշի»,- ասաց Գագիկ Սուրենյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Եթե այսօր […]
17:04 15.09.2018
Բաքվում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախապայման է առաջադրել Հայաստանի հետ սահմանը բացելու համար, այն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ պարտադիր պայման է Արցախյան հակամարտության կարգավորումը։ Էրդողանը խոսել է նաև Ադրբեջանի ավանդական ու ծեծված քարոզչական թեմաների մասին, թե Հայաստանը «օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը» և այլն, ու այդտեղից եզրահանգման եկել, որ […]
16:53 15.09.2018
Քանի դեռ միջուկային գործարքը համապատասխանում է Իրանի ազգային շահերին, երկրի ղեկավարությունը պատրաստ է պահել դրա պայմաններն ու պահանջները՝ նույնիսկ գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո։ Այս տեսանկյունից պայմաններից մեկը, որ Իրանի համար կարևոր է, նավթի վաճառքից փող ստանալն է։ Այս մասին գերմանական Spiegel-ի հետ հարցազրույցում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ «Այս համաձայնությունը […]
16:44 15.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված Ավստրիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Իրանի, Լեհաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպաններին, Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակին, Շվեյցարիայի դեսպանության, Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը ողջունել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին Երևանում և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է […]
16:36 15.09.2018
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 67-ամյա Գրենա Ղազարյանը իր վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով Այգեստան-Դալար գյուղամիջյան ճանապարհահատվածի Դալար գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Դալար գյուղի բնակիչ, 37-ամյա Վարշամ Օգտանյանին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
16:28 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպումից: Հանդիպման ժամանակ իր պաշտոնական ելույթում ՀՀ վարչապետընշել է, որ վերջին ներքաղաքական իրադարձությունները սկսվել են հենց Ֆրանսիայի հրապարակից: «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը սկսվել է այն հրապարակից, որը կոչվում է Ֆրանսիայի հրապարակ և այնտեղ ամենակենտրոնում տեղադրված է Օգյուստ Ռոդենի գլուխգործոցներից մեկը, […]
16:26 15.09.2018
Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ջանքերը գնահատվում են, և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է աջակցել Թբիլիսիին՝ կազմակերպությանն անդամակցությունը հնարավոր դարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վրաստանը առաջընթաց է գրանցում, և մենք ողջունում ենք դա։ Մենք շարունակելու ենք աջակցել Վրաստանին, քանի դեռ երկիրը շարժվում է Եվրատլանտյան ինտեգրացիայի ուղղությամբ՝ ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելը»,– նշել է Ստոլտենբերգը։ […]
16:18 15.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Մաքուր Մոլորակ» շաբաթօրյակի շրջանակում այսօր այցելել է Շահումյանի, Քարակերտի և Արմավիրի աղբավայրեր, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, աշխատանքային գործընթացին, այս մասին տեղեկացնում են ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանը մարզպետին տեղեկացրել է, որ համայնքի աղբավայրը շուրջ 20 տարի է, ինչ գործում է: Աղբավայրում հիմնականում թափվում է Վաղարշապատի տարածաշրջանի […]
16:09 15.09.2018
Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Մայր տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքը։ Այս մասին տեղեկացանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից: Խորհուրդը մասնավոր քննության առել Մայր Տաճարի ներքին կոնստրուկցիաների ամրացումների ընթացքում առաջացած խնդիրների լուծումների, հարավային զանգակատան հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա հենարանային մասի կոնստրուկցիաների ամրացումների և […]
16:06 15.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բազմապրոֆիլ կենտրոնը հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր կառավարման համակարգով, նոր սերնդի բժշկական սարքավորումներով, ժամանակակից վիրասրահներով, հարմարավետ հիվանդասենյակներով: Կենտրոնի ղեկավարները վստահեցրել […]
16:03 15.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել Փարիզ կատարած այցից: Տեսանյութում պատկերված է երկու երկրների ղեկավարների հանդիպումը, հատուկ ճաշկերույթը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այց է կատարել Փարիզ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանուել […]
15:47 15.09.2018
Հայաստանի զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի վերահսկողության տակ գտնվող սահմանի որոշ հատվածներում, մասնավորապես Չինարի գյուղի ուղղությամբ, երեկ երեկոյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մի քանի անգամ կրակոցներ են սկսել և լռեցվել հայկական կողմի պատասխան կրակոցներից։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Կրակել են, մեր պատասխան կրակից հետո լռել են, որոշ ժամանակ […]
15:44 15.09.2018
Սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
15:34 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին: Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: ՀՀ վարչապետին պարբերականը ներկայացրել է նաև որպես «Թավշյա հեղափոխության առաջնորդ»: – Իշխանության գալուց չորս ամիս անց` Հայաստանում ի՞նչ եք կարողացել փոխել: – Մամուլն այսօր ազատ է առավել, քան երբևէ: […]
15:29 15.09.2018
Լիտվայում տեղակայված գերմանական բանակային ստորաբաժանումների զինծառայողների առջև ելույթ ունենալիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը անկայունություն է մտցնում հետխորհրդային այն պետություններում, որոնք չեն մտել ԵՄ կամ ՆԱՏՕ-ի կազմ։ Կանցլերի խոսքով՝ այդ երկրները զբաղված են իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու կամ ներքին հակամարտությունները հարթելու աշխատանքներով։ Պատճառն այն է, ըստ Մերկելի, որ Ռուսաստանը կա՛մ տարածքներ է […]
15:18 15.09.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն խոր.մ)` 2018թ. սեպտեմբերի 15-ի ժ. 09:00 դրությամբ.
15:11 15.09.2018
Մարտաֆիլմերից հայտնի դերասան Ժան-Կլոդ վան Դամը ժամանել է Հայաստան: Դերասանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ զրուցում է հայերի հետ ու նշում, որ վերջիններս իր ընկերներն են: Հիշեցնենք, որ 57-ամյա դերասանը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու այստեղ կայանալիք Comedy club փառատոնի նկարահանումներին: Ավելի վաղ նա օդանավակայանից ֆեյսբուքյան ուղիղ եթերով ողջունել է իր հետևորդներին: https://www.facebook.com/JCVDworld/videos/2186654974741208/
15:09 15.09.2018
Փարիզում Իրանի դեսպանատան պատերի մոտ սեպտեմբերի 14-ին բողոքի ակցիա է կազմակերպվել, որի նախաձեռնողը եղել է «Կոմալա» կազմակերպության կողմնակիցների խումբը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ցուցարարները կոտրել են դեսպանատան ապակիները, պատերին իրանական ռեժիմին քննադատող կարգախոսներ գրել: Դեսպանատան վրա հարձակվել է ահաբեկչական կազմակերպության մոտ 15 կողմնակից: Իրանական պետական հեռուստատեսության հաղորդմամբ`ոստիկանությունը տեղեկացված է եղել բողոքի ակցիայի մասին, […]
15:03 15.09.2018
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող մեկնաբանություններին՝ կապված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հետ: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հումանիտար առաքելության համար Հայաստանից Սիրիա մեկնող անձնակազմի մեջ կմտնեն Հայաստանի զինված ուժերի՝ հումանիտար ոլորտի մասնագետներ` բժիշկներ, հումանիտար ականազերծողներ և նրանց […]
15:00 15.09.2018
Ուկրաինական հանրահայտ «Օկեան Էլզի» խմբի առաջատար Սվյատոսլավ Վակարչուկը հաղորդել է, որ պատրաստ է մտնել քաղաքականություն, սակայն իր վերջնական որոշման մասին կհայտարարի փոքր-ինչ ավելի ուշ, տեղեկացնում է РИА Новости-ն: YES համաժողովի ընթացքում հնչած հարցին, թե պատրաստ է Վակարչուկը հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, նա պատասխանել է. «Այս ճանապարհի վրա սա ամենահեշտ մարտահրավերը չի լինի, եթե մտնես այս քաղաքական խաղի […]
14:50 15.09.2018
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին վերջին հավաքն է անցկացրել Երևանի «Օլիմպավանում», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Սեպտեմբերի 16-ին թիմը կմեկնի Սլովակիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ընտրանին Սլովակիա կմեկնի հետևյալ կազմով․Տիգրան Մինասյան (55 կգ), Արարատ Մանուչարյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (67 կգ), Վահե Պողոսյան (77 կգ), Էրիկ Էլոյան (82 […]
14:38 15.09.2018
«Նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել», – այս խոսքերով ShantNews.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հերքեց թուրքական մամուլի տարածած այն տեղեկությունները, թե իբր Թուրքիայի նախագահը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սահմանն անցած իրենց հովվին Թուրքիային հանձնելու խնդրանքով։ Թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Թուրքիայի քաղաքացի, Հայաստանի սահմանն ապօրինի հատած ու այս կողմում ձերբակալված […]
14:28 15.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ «Չարենցավան» բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» […]
14:20 15.09.2018
Առաջիկայում նախատեսվում է շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրեր իրականացնել Արցախի քաղաքային ու շրջանային բուժհաստատությունների աշխատակիցների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Իմ և Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիմնարկների ու գյուղական ամբուլատորիաների բժիշկների և […]
14:12 15.09.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ահազանգելով հետհեղափոխական գործընթացների` վտանգավոր հանգրվանի հասնելու մասին: «Ապրիլի 23-ին և մայիսի 8-ին ամբողջ հայ ժողովրդի մոտ (այս կոնտեքստում թույլ տվեք օգտագործեմ «ժողովուրդ» բառը), ծագեց լույսի և հույսի նոր, աննկարագրելի և երկար սպասված մի ճառագայթ, որում գերակշռում էր անցյալի մութ և մշուշոտ էջը փակելու […]
14:02 15.09.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հավատարմագրված դեսպաններն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպում են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ և ստացել են վեհափառի օրհնությունը։ Կաթողիկոսը բարձր է գնահատել այսօրինակ նախաձեռնությունը և դեսպաններին որոշ դրվագներ ներկայացրել Հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու պատմությունից։ Դեսպանները շրջայց են կատարել նաև Մայր Աթոռի […]
13:53 15.09.2018
Էլեկտրոնային գրառումների ու դրանց գաղտնաբառերի մեծ ցուցակ է հայտնաբերվել համացանցում: Այս մասին հայտնում է ավստրալացի հետաքննող Թրոյ Հանթը՝ իր բլոգում: Նշվում է, որ հայտնաբերված տվյալների թիվը հասել է 42 միլիոնի: Ամբողջ տեղեկատվությունը հրապարկել է kayo.moe անվճար էջում: Հանթը հայտնում է, որ նման հարձակումներ իրականացվում են credential stuffing հաքերային գործիքով: Արդյունքում հավաքվում է միանման հսկա տեղեկատվություն, […]