17:35 13.09.2018
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման աղմկահարույց հրապարակման հետ կապված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Ելք» խմբակցության հակադարձմանը, թե «ԱԺ կանոնակարգ» օրենքով իրավունք չկա քննիչ հանձնաժողով ստեղծել, քանի դեռ քննություն է ընթանում, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առաջարկ է ներկայացրել, որն ընդունվել է: «Ես առաջարկում, որ Ազգային ժողովի որոշումն արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և […]
17:34 13.09.2018
«Շանթ» զորավարժության ընթացքում փորձարկվել է զինված ուժերի հրամանատարական ավտոմատ կառավարման համակարգ: Այս մասին այսօր զորավարժության անցկացումը ամփոփող ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ Տիրան Խաչատրյանը: Գեներալը տեղեկացրեց, որ միաժամանակ վերջնական փորձարկում է անցել ազդարարման համակարգի համակցված տարբերակը: Խաչատրյանի խոսքերով` ազդարարման տարբեր հնարավորություններ նախկինում կիրառելիս տարբեր խնդիրների էին հանդիպել, իսկ հիմա […]
17:30 13.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեկնածությունը առաջադրված է, որպես ՀՖՖ գործկոմի անդամ: Նախարարը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու: «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: Առաջադրված է նաև իմ` որպես ՀՖՖ Գործկոմի անդամի […]
17:27 13.09.2018
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: SHANTNEWS.AM-ը կապ հաստատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հետ և տեղեկացավ, որ նման անուն-ազգանունով հիվանդ իրենց մոտ այսօր չի գրանցվել: Արեն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրառում կատարեց, որի համաձայն՝ ինքը հիվանդանոց էր տեղափոխվել օրեր առաջ, իսկ հիմա […]
17:20 13.09.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ արձագանքել է ՀՀ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որում նա անդրադարձել էր գաղտնալսման հանձնաժողով ստեղծելու մասին և նաև ասել, որ Արփինե Հովհաննիսյանը, իր իմացած տեղեկություններով, «չսպասելով՝ կհաստատվի, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, արդեն դիմել է ԵԽԽՎ-ին»: Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, որ […]
17:19 13.09.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը քարոզարշավի 3-րդ օրն սկսեց Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտից: Նախընտրական ծրագրերն ու դրույթները հակիրճ ներկայացնող բուկլետներ կբաժանեն անցորդներին, կզրուցեն քաղաքացիների հետ մինչ ուշ երեկո, ինչպես նախորդ օրերին: «Շատ արդյունավետ քարոզարշավ ենք իրականացնում, ժամը 12-ից դուրս ենք գալիս և մինչ ուշ երեկո լինում ենք փողոցներում, հանդիպում ենք բնակիչներին և ասում, թե ինչպես ենք […]
17:02 13.09.2018
Կառավարության հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից: «Շանթ 2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններով պայմանավորված՝ այսօրվա նիստը տեղի չէր ունեցել:
16:56 13.09.2018
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է պահանջել է քաղաքային իշխանություններից վերանայել բարձրահարկ շենքեր կառուցելու պլանները, որոնք կարող են խաթարել Պրահայի կենտրոնի ճարտարապետական անսամբլը, տեղեկացնում է «Եվրոպուլս»-ը: Եթե Պրահան չհրաժարվի բարձրահարկ շենքերի կառուցման մտքից, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախ՝ քաղաքի կենտրոնը կտեղափոխի վտանգված մշակութային արժեքների ցանկ, ապա այն կարող է ընդհանրապես հանել մշակութային արժեքների օբյեկտների ցանկից: Առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Պրահայում շինարարական պլանների առնչությամբ […]
16:04 13.09.2018
«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը կարծում է, որ շատ ավելի ճիշտ և արդյունավետ կլինի որևէ ընտրություն, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, անցկացնել դրանց համար անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուց հետո: Նրանց տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այդպիսիք են, առաջին հերթին՝ անկախ դատարանը, բարեփոխված իրավապահ մարմինները, քաղբանտարկյալների և ռազմագերիների բացակայությունը, իրական ընտրողների ցուցակները, նախկին […]
15:52 13.09.2018
ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանել է երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե երբ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը, Արցախի հակամարտության կարգավորման հարցով ժառանգություն է ստացել մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: «Վերջին տարիներին, ինչքան մենք մոտեցել են 2018 թվականին, ԼՂ կարգավիճակի հարցն ավելի ու […]
15:48 13.09.2018
Իրենց հոր սպանության մեջ կասկածվող մոսկվայաբնակ Խաչատուրյան քույրերի 20-ամյա եղբոր՝ Արսեն Խաչատուրյանի ավտոմեքենայում պայթյուն է որոտացել: Այդ մասին տեղեկացնում է Life.ru պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան, երբ երիտասարդն իր ընկերների հետ փորձել է նարգիլե ծխել ավտոմեքենայի սրահում: Նախնական տվյալներով՝ կրակ վառելու համար նրանք օգտվել են հեղուկ գազով բալոնից, որն անհայտ պատճառով պայթել է: […]
15:44 13.09.2018
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Գլենդել քաղաքի քարտուղար-գործակատար Արտաշես Քասախյանին, հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանական և քաղաքային իշխանությունների հետ կապերի շարունակականությունը և բարձր գնահատել 2014 թվականին […]
15:26 13.09.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված Երևանի ավագանու թեկնածուները, այսօր հրավիրած ասուլիսում ամփոփելով նախորդ երկու օրերին իրականացրած քարոզարշավը, հորդորել են մրցակից թիմերին ավագանու ընտրությունները չվերածել քաղաքական մրցապայքարի հարթակի: Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ ընտրապայքարն ու քարոզարշավը չեն ընթանում հավասար մրցակցային պայմաններում: Նրա պնդմամբ՝ ֆավորիտ քաղաքական ուժերից մեկը Երևանի խնդիրները համառորեն մի կողմ թողած, գործընթացը փորձում է տեղափոխել […]
15:16 13.09.2018
Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Ժնև ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորելով պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց գերագույն հանձնակատարին և հույս հայտնեց, որ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում կունենա մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման հարցում: Կողմերը […]
15:02 13.09.2018
«Եթե մենք օգտվենք պահանջարկից, ապա այդ իրավախախտումների առաջարկը կտրուկ կշատանա: Միջամտություն է տեղի ունեցել հաղորդակցության գաղտնիության իրավունքի նկատմամբ, նամակագրության, հեռախոսային գաղտնիության նկատմամբ և միջամտություն է տեղի ունեցել անձնական կյանքի հարգանքի իրավունքի կատմամբ, օգտագործել են միջոցներ, որոնք բացառապես թույլատրելի են միայն պետության կողմից, դատարանի որոշմամբ, համապատասխան երաշխիքների ապահովման: Բայց սա պետական մարմինները չէ, որ արել են, […]
14:55 13.09.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե Հայաստանում բռնապետություն կա՞, թե՞ ոչ: «Ամեն դեպքում դուք եթե հետևում եք վարչապետի, նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի հետ իմ հանդիպումներին, ես միշտ պնդում եմ, որ մենք ունենք դինամիկ առաջընթաց ժողովրդավարության առումով, և մենք իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու: Ես երեկ համաձայնեցի թույլ տալ, […]
14:54 13.09.2018
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, նշել է. որ ինքը որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ չի եղել ու չի կարող լինել: «Առնվազն ես որևէ ապօրինության մեջ չեմ եղել ու չեմ կարող լինել, առնվազն ես մեր ժողովրդի գումարներից գոնե մեկ լումա չեմ լափել: Առնվազն ես իմ և իմ ընկերների ֆինանսական միջոցներն եմ […]
14:46 13.09.2018
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե գաղտնալսումը ցույց տվեց, որ նպատակն իրեն փակելն է, ոչ թե Մարտի 1-ի դեպքերը բացահայտելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանեց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին»,-նշեց վարչապետը։
14:43 13.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանեց լրագրողի այն հարցին, որ ինքը հանձնարարել էր օլիգարխներին զինաթափել, մինչև հիմա ո՞ւմ են զինաթափել։ «Ես խոսել եմ ապօրինի կառույցների մասին, և գործողություններ արվել են։ Եվ այդ գործողությունների մի մասի վերաբերյալ արդեն տեղեկացված եք։ Մյուս մասերի մասին, ըստ անհրաժեշտության, բոլորը կտեղեկացվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
14:38 13.09.2018
ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, և պատերազմական իրավիճակը կապված է հիմնականում Ղարաբաղի խնդրի հետ: Արցախի Հանրապետությունը նույնպես լիարժեք մասնակցում է այս գործընթացին, և սցենարի մեջ ԱՀ գործողությունները նույնպես հաշվառված են: Այս մասին «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանն Ադրբեջանին պայմանական պատերազմ է հայտարարում այն բանից հետո, երբ […]
14:33 13.09.2018
«Շանթ-2018» զորավարժության ընթացքում հանրահավաքների և քարոզարշավի մասնակցելու մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չի տեսնում։ Այս մասին ինքը՝ Փաշինյանը, նշեց այսօրվա ճեպազրույցի ընթացքում ShantNews.am-ի հարցին պատասխանելիս։ «Զորավարժությունը կյանքը չի կանգնեցնում Հայաստանում, որովհետև եթե զորահավաքի բուն սցենարը լիներ, Դուք հիմա պիտի զորակոչված լինեիք և ոչ թե այս միկրոֆոնը պահած»,- լրագրողին պատասխանեց վարչապետը։ Հիշեցնենք, որ «Շանթ-2018» ռազմավարական […]
14:08 13.09.2018
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնակից կուսակցություն պետք է շահագրգռված լինի, որպեսզի ոչ միայն օրինական անցկացվեն այս ընտրությունները, այլ նաև տեսանելի լինի, որ օրինական անցկացվել է: Ով էլ ընտրվի Երևանի քաղաքապետ, առանց այդ համախմբման, առանց լեգիտիմության բարձր ցուցանիշի չի կարողանալու կառավարում իրականացնել»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է «Լույս» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու […]
14:03 13.09.2018
«Հեշտ է մեղադրել մարդկանց: Երկու տարի տեսել ենք, որ պատշաճ աղբահանություն են արել, և աղբահանության խնդիրը նախորդ ավագանու ընտրություններում 8-րդ տեղում էր, իսկ հիմա հասել է առաջին տեղ: Պետք է հասկանալ, թե ինչու կազմակերպությունը չի կարող իրականացնել իր պայմանագրային պարտավորությունները, պետք է հասկանալ, թե ինչու են պայմանագրից հանվել այնպիսի դրույթները, որոնք կնպաստեին իրավագիտակցության բարձրացմանը: Կարծում […]
13:53 13.09.2018
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման աղմկահարույց հրապարակման հետ կապված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ զեկուցող Գևորգ Կոստանյանին հարցով նախ դիմել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, իրավունք չկա քննիչ հանձնաժողով ստեղծել, քանի դեռ քննություն է ընթանում: ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի պատասխանին, թե ԱԺ արտահերթ նիստը և քննիչ հանձնաժողովը նպատակ […]
13:42 13.09.2018
«Մարդիկ վախեցած են, երկար տարիներ եղել են ազդեցության տակ և մտածում են, որ կարող է հանկարծ այդ ժամանակները վերադառնան, երբ ընտրությունները կեղծվում էին: Մարդիկ չէին հավատում իշխանությանը, որը ձևավորել էին գործադիր մարմինները և մարդիկ վախենում են դրանից: Կարծում եմ՝ պետք է այնպես անել, որ հանկարծ այն ժամանակները չվերադառնան՝ անկախ նրանից, թե ինչ անվանում կունենա այդ […]
13:30 13.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեկամության խմբի գործունեությունը և բարձր գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջպետական համագործակցության մակարդակը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիա կատարելիք իր այցը ևս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը: Միաժամանակ, […]
13:23 13.09.2018
Apple-ի բաժնետոմսերը 2 դոլարի անկում են գրանցել՝ երեկ ընկերության կողմից նոր ապրանքատեսականու շնորհանդեսից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է korrespondent-ը՝ վկայակոչելով Nasdaq ֆոնդային բորսայի հրապարակած տվյալները: Ընկերության բաժնետոմսերը վերջին օրերին բարձրացել էին 5 դոլարով՝ հասնելով 223 դոլարի: Շնորհանդեսից հետո տեղի ունեցած անկումը մասնագետները պարզաբանում են նրանով, որ ընկերության նոր տեսականին չի ոգեշնչել ներկաներին: Ինչպես ավելի […]
13:08 13.09.2018
Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը բռնակալ է և բռնակալությամբ է կառավարում երկիրը, ասաց. «Բռնակալական երկրում Երևանի ավագանու ընտրություններում 10 թեկնածու չի մասնակցում, այս թեկնածուների մասնակցությունը հիմնավորում է, որ բազմաթիվ մարդիկ տեսնում են, որ Հայաստանում ժողովրդավարություն է, և այդ ժողովրդավարության շրջանակներում կարելի է մասնակցել […]
13:06 13.09.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպումն անհրաժեշտ է նախ այն առումով, որ Սահմանադրությամբ ու եվրոպական կոնվենցիայով նշված անձնական կյանքի, այդ թվում՝ հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքը վտանգված է: Դրան միջամտելու հնարավորությունը, ըստ Կոստանյանի, բացառապես դատարանի որոշմամբ պետք է լինի, […]