21:23 13.09.2018
Սեպտեմբերի 11-ին` ժամը 20։00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սոթք-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին ընկել էր վերանորոգման նպատակով փորված փոսը. վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սեպտեմբերի 12-ին` ժամը 09։20-ին, բուժօգնության տեղափոխված ուղևոր, 1964 թ. ծնված Տիգրան Եփրեմյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
20:57 13.09.2018
Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Բրիջիթ Մակրոնը, նկարահանվել է սերիալում: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա մասնակցությամբ սերիան եթեր դուրս կգա սեպտեմբերի 15-ին: Vestiaires անվանումը կրող կատակերգական սերիալի գլխավոր հերոսները հաշմանդամություն ունեցող երկու տղաներ են՝ Ռոմին և Օսթինը: Չնայած նրանց ունեցած ֆիզիկական դժվարություններին՝ տղաները չեն կորցնում իրենց հումորի զգացումն ու իրենց շրջապատող մարդկանց ուրախացնելու ձգտումը: «Մենք գիտեինք, որ նա մեր […]
20:40 13.09.2018
Հարավային Կորեան մտադիր է առաջարկել Հյուսիսային Կորեայի հետ համատեղ հայտ ներկայացնել 2032թ. Օլիմպիական խաղերն անցկացնելու համար, տեղեկացնում է Yonhap-ը: Այս մասին հայտարարություն է արել Հարավային Կորեայի սպորտի նախարար Դո Չոն Խվանը: «Ես մտադիր եմ անել այս առաջարկը Կորեական թերակղզում խնդրի խաղաղ կարգավորման նպատակով: Սեուլը և Փհենյանը կարող են միասին անցկացնել այս խաղերը»,- նշել է նա: Նրա […]
20:21 13.09.2018
Դանիայի թագավորության կազմում գտնվող Ֆարերյան կղզիների ափամերձ հատվածում մեծ թվով սպանված դելֆիններ են հայտնվել, առափնյա հատվածը պատվել է արյունով: Տեսարանը պատկերող տեսանյութը համացանցում տարածել են Sea Shepherd կենդանապաշտպան կազմակերպության ակտիվիստները: Այս մասին հայտնում է Mirror-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ դելֆինների որսը տեղացիների բազմամյա սովորույթն է: Տեղական իշխանությունները վստահեցնում են, որ դելֆինների նման սպանդը վտանգ չի ներկայացնում կենդանիների […]
20:15 13.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները: Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով նախարարությունից հորդորում են առավոտյան ժամը 07:30-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ը հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց:
20:02 13.09.2018
Հունաստանի Զակինֆ կղզու Նավայո ծովածոցի հայտնի լողափում ժառից մի մեծ կտոր է պոկվել և ընկել, 7 մարդ վիրավորվել է, հաղորդում է Ekathimerini-ը: Նշվում է, որ Նավայոյի փոքրիկ լողափը զբոսաշրջային գրավիչ վայրերից է, այն շրջապատված է ժայռերով և այնտեղ կարելի է հասնել միայն նավով: Համացանցում հրապարակված տեսանյությում երևում է, թե ինչպես է ժայռից մի մեծ կտոր […]
20:00 13.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին. այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
19:49 13.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին, հաղորդում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Սրբազան հայրը Հանրապետության նախագահին է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության հրավերը՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ձեռնադրության 50-ամյակի առթիվ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր […]
19:32 13.09.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը ժամանեց Փարիզ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Փաշինյանը երկօրյա այց է կատարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում վեր […]
19:29 13.09.2018
Apple ընկերությունը դադարեցրել է իր ամենահայտնի iPhone X, ինչպես նաև IPhone SE և iPhone 6s սմարթֆոնների վաճառքը: Այս մասին գրում է The Verge պարբերականը: Նշվում է, որ չնայած վաճառքի ցածր ծավալների մասին ասեկոսեներին, այնուամենայնիվ, iPhone X-ը բավականին լավ վաճառվում էր: Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտարարել է, որ iPhone X-ի վաճառքն արդարացրել է սպասելիքները: Այն ամենաշատ վաճառված […]
19:25 13.09.2018
Վրաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Լևան Իզորիան և Ավիգդոր Լիբերմանը Թբիլիսիում հռչակագիր են ստորագրել համագործակցության խորացման մասին, հաղորդում է Sputnik-ը: Լիբերմանն աշխատանքային այցով Վրաստան է ժամանել սեպտեմբերի 12-ին: «Այսօր մենք հռչակագիր ստորագրեցինք, որը համագործակցության հետագա խորացում է ենթադրում մեր գերատեսչությունների միջև»,- հայտարարել է Իզորիան: Նրա խոսքերով՝ համագործակցության խորացման հիմնական ուղղությունը լինելու է ռեզերվի համակարգի ստեղծումը: […]
19:20 13.09.2018
Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է բարոնուհի Քոքսին և շնորհակալություն հայտնել տարիներ ի վեր ծավալած հայանպաստ գործունեության և Արցախում իրականացվող ծրագրերին աջակցելու համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շփման […]
19:13 13.09.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու […]
19:08 13.09.2018
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Թալիշից վերադառնալիս Բակո Սահակյանը չի կարողացել անտարբեր անցնել դպրոցի կողքով: «Մատաղիսի դպրոցն է: Թալիշից վերադառնալիս նախագահը չկարողացավ անտարբեր անցնել դպրոցի կողքով, կանգնեց: Աշակերտները սկզբում մի քիչ զարմացան, բայց հետո իրենց հավաքեցին, կուտակված հարցերը տվեցին, իսկ վերջում պատվով, մեծավարի ճանապարհեցին»,- գրել է նա: […]
19:02 13.09.2018
Ազգային անվտանգության ծառայության Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման շուրջ քննարկումները չեն դադարում: Տեսակետներ են հնչում, որ նրանց հրաժարականից բացի, կան նաև քրեական գործեր հարուցելու հիմքեր: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նախկին դատավոր Պարգև Օհանյանը նշեց` հարցը լուրջ է, քանի որ շատ բան կարող է լսած լինեն, ինչ-որ այլ խոսակցություններ: […]
18:58 13.09.2018
«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը շարունակում է քայլելով անցկացնել: Նա իր թիմակիցների հետ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, եղել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ձևաչափը նույնն է՝ հանդիպում ու շփում երևանցիների հետ, ծրագրերի ներկայացում, խնդիրների վերհանում ու նաև հորդոր՝ գնալ ազատ ընտրությունների ու ընտրել ազատ: «Մենք հարգում ենք բոլորին և անգամ նրանց, ում հետ համաձայն չենք: […]
18:49 13.09.2018
Սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի կազմակերպումը ամրագրված էր 2018թ. մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունված Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևով: Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վոյիսլավ Շուչի նախագահությամբ կայացած […]
18:38 13.09.2018
Վերջին 70 տարիների ընթացքում մինչև 13 տարեկան ավելի քան 3.6 հազ երեխա է սեռական բռնության ենթարկվել Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու հոգևոր սպասավորների կողմից: Այս մասին հայտնում է Die Zeit-ը, որի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հետաքննության արդյունքում ստացված տվյալներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործում ներգրավված է 1670 հոգևորական, տուժել է 3677 երեխա: Նշվում է, որ հետաքննությունները կատարվել են […]
18:33 13.09.2018
ՀՀ ոստիկանությունից մանրամասներ են տեղեկացնում Նորագավիթում կատարված բնակարանային գողության վերաբերյալ: Հիշեցնենք, որ մայիսի 29-ից հունիսի 3-ը Նորագավիթի 3-րդ փողոցի մի տնից գողություն էր կատարվել: Պատուհանով մտել էին տուն, ննջարանի պահարանից հափշտակել 600.000 դրամ ու փախել: Գողության մասին ահազանգը ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվեց հունիսի երեքին: Տուժողը որևէ մեկին չէր կասկածում: Մոտ երեք օր տնից բացակայելուց հետո […]
18:11 13.09.2018
Jay Z-ն, ըստ Forbes ամսագրի, դարձել է «Տարվա ամենաբարձր վարձատրվող ռեփերը»: Վերջին 12 ամիսների ընթացքում նա վաստակել է 76.5 մլն դոլար: Ռեփերին հաջողվել է այդքան վաստակել կնոջ՝ Բեյոնսեի հետ թողարկած Everything Is Love ալբոմի և On The run շրջագայության արդյունքում: Ամենաբարձր վաստակողների երկրորդ հորիզոնականում P. Diddy-ն է, որը մինչ այս 3 տարի շարունակ գլխավորում էր […]
18:09 13.09.2018
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն աշխարհի մի շարք երկրներում նոր դեսպաններ է նշանակել: Այս մասին հայտնում է Yeni Shafac պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ փոփոխություն է կատարվել նաև Ռուսաստանում: Այսուհետ Մոսկվայում ծառայություն իրականացնող Թուրքիայի դեսպանին Հուսեին Դիրիօզին կփոխարինի Ուկրաինայում Թուրքիայի նախկին դեսպան Մեհմեդ Սամսարը: Նոր նշանակումներ են եղել նաև Ավստրիայում, Բրազիլիայում, Իսպանիայում: Փոխվել են նաև այդ […]
18:00 13.09.2018
Հայաստանում անցկացվող «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում ստուգվել են պետական ու տարածքային կառավարման մարմինների ճկունությունը, զինված ուժերի և այլ զորքերի համագործակցությունը: Մշակվել էր մեկ միասնական մտահղացում բոլոր ոլորտների համար: Այս մասին զորավարժության ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը: Գեներալի խոսքերով` զորավարժության սցենարի համաձայն` պատերազմն անխուսափելի էր, և դրա առաջին հարվածն […]
17:59 13.09.2018
Սիրիայի զինված բանակը ոչնչացրել է Դամասկոսի արևելյան արվարձաններում գտնվող ստորգետնյա թունելները, որոնք օգտագործել էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Բանակը ոչնչացրել է Ջոբար և Այն-Թարմա թաղամասերում ահաբեկիչների կողմից փորված թունելները: Քաղաքում լսվել են միայն պայթյունների ձայները»,- փոխանցում է աղբյուրը:
17:58 13.09.2018
Հայաստանում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում պայմանականորեն կիրառվել են հայկական բանակի բոլոր զինատեսակները: Այս մասին այսօր զորավարժությունն ամփոփելիս հայտնեց Հայաստանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը: Պատճառն այն է, որ սցենարի համաձայն` Ադրբեջանի հարձակումը հասել է լայնամասշտաբ պատերազմի մակարդակի, որոշ ստորաբաժանումներ մխրճվել են հայկական բանակի պաշտպանության խորքը: Շտաբի պետի տեղակալը հայտնեց, որ հենց դա է […]
17:45 13.09.2018
«Շանթ» զորավարժության սցենարով՝ Ադրբեջանը սկսել է պատերազմ ու լարումը հասցրել է այն աստիճանի, որ հասցրել է լայնամասշտաբ պատերազմի: Հայկական կողմը կանխատեսել է պատերազմի մեկնարկը, սակայն սցենարի համաձայն` նախահարձակ չի եղել` ռազմական որոշ նպատակահարմարությունից ելնելով: Այս մասին այսօր զորավարժության ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Տիրան Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ սցենարով եղել են շատ […]
17:35 13.09.2018
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման աղմկահարույց հրապարակման հետ կապված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Ելք» խմբակցության հակադարձմանը, թե «ԱԺ կանոնակարգ» օրենքով իրավունք չկա քննիչ հանձնաժողով ստեղծել, քանի դեռ քննություն է ընթանում, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առաջարկ է ներկայացրել, որն ընդունվել է: «Ես առաջարկում, որ Ազգային ժողովի որոշումն արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և […]
17:34 13.09.2018
«Շանթ» զորավարժության ընթացքում փորձարկվել է զինված ուժերի հրամանատարական ավտոմատ կառավարման համակարգ: Այս մասին այսօր զորավարժության անցկացումը ամփոփող ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ Տիրան Խաչատրյանը: Գեներալը տեղեկացրեց, որ միաժամանակ վերջնական փորձարկում է անցել ազդարարման համակարգի համակցված տարբերակը: Խաչատրյանի խոսքերով` ազդարարման տարբեր հնարավորություններ նախկինում կիրառելիս տարբեր խնդիրների էին հանդիպել, իսկ հիմա […]
17:30 13.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեկնածությունը առաջադրված է, որպես ՀՖՖ գործկոմի անդամ: Նախարարը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու: «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: Առաջադրված է նաև իմ` որպես ՀՖՖ Գործկոմի անդամի […]
17:27 13.09.2018
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: SHANTNEWS.AM-ը կապ հաստատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հետ և տեղեկացավ, որ նման անուն-ազգանունով հիվանդ իրենց մոտ այսօր չի գրանցվել: Արեն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրառում կատարեց, որի համաձայն՝ ինքը հիվանդանոց էր տեղափոխվել օրեր առաջ, իսկ հիմա […]
17:20 13.09.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ արձագանքել է ՀՀ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որում նա անդրադարձել էր գաղտնալսման հանձնաժողով ստեղծելու մասին և նաև ասել, որ Արփինե Հովհաննիսյանը, իր իմացած տեղեկություններով, «չսպասելով՝ կհաստատվի, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, արդեն դիմել է ԵԽԽՎ-ին»: Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, որ […]