20:32 12.09.2018
Երեկ գիշերը ոստիկանները բերման են ենթարկել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին. նրանց մի քանի ժամ անց ազատ են արձակել: Այս մասին հայտնում է Armtimes.com կայքը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ ոստիկանության Էրեբունու բաժին է բերման ենթարկվել 5 անձ: Հարցին` արդյո՞ք նրանց մոտ զենք է հայտնաբերվել, ոստիկանությունից բացասական պատասխան են […]
20:20 12.09.2018
Խաղաղ օվկիանոսի՝ Հարավային Ամերիկայի առափնյա հատվածի Ատակամյան նեղուցում միանգամից 3 նոր տեսակի ձուկ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Նյուքասլի համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր բացահայտումը կատարել են աշխարհի 17 երկրների շուրջ 4 տասնյակ գիտնականներ՝ համատեղ կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Նոր հայտնաբերված կենդանատեսակներին ժամանակավորապես անվանել են «վարդագույն», «կապույտ» և […]
20:17 12.09.2018
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ թեև վարչապետն ընտրվել է, բայց հանրահավաքներին ելույթ ունենալու սերը դեռ չի մարել: «Ես ուղղակի պատկերացնում եմ, որ նախորդ իշխանությունների դեպքում, եթե իշխող քաղաքական ուժի նախագահը գնար հանրահավաքի և գովազդեր Երևանի քաղաքապետի իր թեկնածուին, պատկերացնում եմ այստեղ Ձեր ելույթները: Չե՞ք […]
20:08 12.09.2018
Բրիտանական The Sun-ը մի հոդված է հրապարակել հնագույն՝ Հերֆորդի քարտեզի վերաբերյալ: Խոսքն այն քարտեզի մասին է, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ աստվածաշնչյան իրադարձություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ ջրհեղեղի և Նոյյան տապանի հետ կապված: «Տապանը պատկերված է Հերֆորդի քարտեզի ստորին ձախ կողմում՝ Հայաստանի և Իրանի սահմանագծին, որն այժմ Թուրքիայի տարածքն է: Հենց դրանով […]
20:03 12.09.2018
Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության մասին: «Ձայնագրության մեջ մի նախադասություն կա՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, որը կցանկանամ բառացի մեջբերել. «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն է, խայտառակ կլինենք», այսինքն՝ ակնհայտ է, որ ԱԱԾ տնօրենը հստակ հասկանում է, […]
20:00 12.09.2018
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի արժեքավոր աշխատանքը և նշել, որ սա հանդիպում է իսկական բարեկամների հետ: Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հոկտեմբերին հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, և […]
19:50 12.09.2018
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկում Արցախի հիմնախնդրի վերաբերյալ արած արտահայտությանը, որում մասնավորապես վարչապետն ասել էր, որ նախկինում բանակցություններ են ընթացել միայն հող հանձնելու մասին, շեշտեց, որ ինքը խոսել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և վերջինս փոխանցել է, որ իր օրոք բանակցային գործընթացի […]
19:43 12.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին […]
19:39 12.09.2018
Այսօր Apple-ը միաժամանակ կներկայացնի իր նոր iPhone-ները: Ակնկալվում է, որ դա կլինի iPhone XS-ի, iPhone-ի և XS Max-ի նոր սմարթֆոնները, ինչպես նաև Apple Watch Series 4 ժամացույցները: Apple-ը կներկայացնի նորացված iPad Pro 2018-ը: Հաղորդվում է, որ շնորհանդեսի արարողությանը կներկայացվեն նաև ընկերության կողմից մշակված iPhone X-ի նոր մոդելները: Apple ընկերության iPhone Xs-ի շնորհանդեսից մի քանի ժամ առաջ […]
19:30 12.09.2018
ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը վերջնական գնահատականներ տալու համար մի փոքր ժամանակ է պետք, քանի որ դեռ լուրջ ձեռքբերումներ չեն եղել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ առայժմ նկատում է մի բան՝ երկուստեք փոխվստահության խնդիր կա, մանավանդ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Ըստ փորձագետի` […]
19:27 12.09.2018
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 29-30-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Արա Սաղաթելյանը նշել է, որ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստն […]
19:24 12.09.2018
Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ ամեն անգամ բոլոր փորձերը՝ Ռուսաստանից պարզելու Սկրիպալների գործով ճշմարտությունը, հանդիպել են ստի և խաբեության, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Reuters- ը: Այդկերպ է նա մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի՝ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվողները քաղաքացիական անձինք են և հանցագործ […]
19:19 12.09.2018
Այսօր տեղի ունեցած Ազգային ժողով-ՀՀ կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարց ուղղեց վարչական իրավախախտումների վերաբերյալ տուգանքների համաներման նախագծի քննարկման մասին: «Օրենքն ընդունվեց ԱԺ-ի կողմից, բայց համաներման շրջաններից դուրս մնացին օտարերկրյա համարանիշներով, Հայաստանում չհաշվառված մեքենաները, այն ժամանակ ես դա իմ ելույթում ասացի, իսկ հուլիսի 18-ին պաշտոնական նամակով դիմեցի ՀՀ կառավարությանը և պատասխան ստացա, որտեղ […]
19:13 12.09.2018
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի առնչությամբ: ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային […]
19:06 12.09.2018
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ներդրումային և տնտեսական քաղաքականության մասին և մասնավորապես հարցում նշեց. «Ես հասկանում եմ, որ դուք ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես պետք է տեղեկացնեմ շատ մտահոգիչ փաստի մասին: Միջազգային վերլուծաբանները հրապարակել են մի […]
18:53 12.09.2018
Այսօր Ազգային ժողովի և կառավարության հարցուպատասխանի ընթացքում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մեջբերեց օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ Արցախի խնդրի լուծողը ժողովուրդն է և թող որևէ մեկը չմտածի, թե Նիկոլ Փաշինյանը ժողովրդից թաքուն որևէ թուղթ կստորագրի և եթե տեսնի խնդրի լուծման տարբերակ, ապա կգա և կկանգնի ժողովրդի առջև և միասին կորոշեն այդ տարբերակին գնո՞ւմ […]
18:47 12.09.2018
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը սեպտեմբերի 12-ին իր ամենամյա ելույթի ժամանակ ԵՄ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ նոր առաջարկներ է ներկայացրել, հաղորդում է DW- ն: Նրա խոսքերով՝ ԵՄ-ի արտաքին սահմանները պետք է առավել պաշտպանված լինեն: Դրա համար 2020 թվականին եվրոպական սահմանային Frontex ծառայության սահմանապահների թիվը պետք է ավելանա՝ հասնելով մինչև 10 հազարի: Նա հավելել է, որ Frontex- […]
18:41 12.09.2018
Չինաստանի Հենան քաղաքի հրապարակներից մեկում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: 3 մարդ զոհվել է, 43-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում է Paper պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 19:40-ին: Վարորդը ձերբակալվել է, նրա նման գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
18:34 12.09.2018
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բարձրացրեց Երևանի աղբահանության հարցը և նշեց, որ աղբահանությանը զուգահեռ քաղաքը փոշու մեջ է անհասկանալի շինաշխատանքների պատճառով: «Լավ, ասենք հիմա քաղաքապետ չունենք, բայց կառավարության սիրելի՛ գործընկերներ, եկեք մի բան մտածենք, մի միջոց ձեռնարկենք: Մինչև քաղաքապետի ընտրվելը այդ ամենում որևէ մի պատասխանատու չկա՞ կամ վարչություն չկա՞: Էս […]
18:26 12.09.2018
Անկարայում ձերբակալվել է ավստրիացի լրագրող, սյունակագիր Մաքս Զիրնգասթը: Վերջինս ավստրիական «Re:volt magazine» հանդեսի սյունակագիրն է: Զիրնգասթը մեղադրվում է «ահաբեկչությանը» սատարելու, ինչպես նաև «քաղաքական հրապարակումներ» անելու մեջ, հաղորդում է ermenihaber.am-ը: Բացի ավստրիացի լրագրողներից ձերբակալվել են նաև այլ լրագրողներ, որոնց ինքնությունն առայժմ պարզ չէ: Թեմայի շուրջ հայտարարություն է տարածվել հանդեսի Twitter-ի էջից: «Թուրքիան բոլոր ընդդիմադիրների ձայնը փորձում […]
18:21 12.09.2018
Այսօր ոստիկանական ուժերը մոտ կես ժամ շրջափակված են պահել «Յունիբանկի» Գյումրիի մասնաճյուղը: Ոստիկանները տարածք են ժամանել բանկի անվտանգության համակարգի ազդանշանը ստանալով: Բանկի ներսում ուսումնասիրությունները երկար չեն տևել, պարզվել է՝ ազդանշանի ահազանգը կեղծ է եղել, իսկ ազդանշանային համակարգի միանալու պատճառը եղել են փողոցաշինական աշխատանքները, որի ընթացքում շինարարները վնասել են էլեկտրամալուխները, ինչի հետևանքով երեկվանից բանկում ու մոտակա […]
18:09 12.09.2018
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության հանձնաժողովի նախագահ, Չինաստանի ժողովրդական բանկի նախագահի տեղակալ Գու Շուքինգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: ԿԲ նախագահը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը հրամայական է դարձրել ֆինանսական վերահսկողների միջև արդյունավետ երկխոսությունը և գործակցությունը: Նա […]
18:02 12.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը դատավորին ասել է, որ ուզի-չուզի, պետք է կալանավորի, Պապիկյանը նշել է՝ այդ հարցը հնարավորություն կար ուղղելու հենց ԱԱԾ պետին: «Այո՛, դատավորներին ցուցմունք տալ չի կարելի և չի էլ տրվում»,- ասել է Սուրեն Պապիկյանը: […]
17:46 12.09.2018
«Քննությունը իրոք պետք է պարզի, թե ով է գաղտնալսել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերին: Բոլորս ենք պահանջատեր դրանում և ով ուզում է լինի, պետք է պարզվի և պատասխանատվության ենթարկվի, որովհետև դա երկրի ազգային անվտանգության հարց է: Ես ինքս` որպես քաղաքացի, պահանջատեր եմ, որ հնարավորինս արագ բացահայտվի և պարզվի այն անձը, որը նման հանդգնություն է դրսևորել […]
17:37 12.09.2018
ԱԺ-ում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Հարցերի համար գրանցվել է 16 պատգամավոր: Առաջին հարցը ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Արցախի շուրջ բանակցությունները խոչընդոտելու պատասխանատվությունը ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, որը շարունակում է պնդել, որ Արցախը պետք է ներգրավվի որպես բանակցային կողմ: «Ես […]
17:35 12.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենային Վճռաբեկ դատարանի նախագահի, նաև քաղաքացիական և վարչական պալատի դատավորի ընտրությունները: Խորհրդարանում քննարկվել է նաև գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «Ծառուկյան» խմբակցությունն առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: Իսկ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր […]
17:25 12.09.2018
«Ինձ համար մտահոգությունը բարձր մակարդակի վրա է, քանի որ ես այստեղ տեսնում էի, որ վտանգված է երկրի ամբողջ իրավական անվտանգությունը: Մենք խոսում ենք հնարավոր ավելի մեծ ռիսկերի մասին, քանի որ ԱԱԾ և ՀՔԾ պետին գաղտնալսելն ինքնին վտանգավոր է ու երկրի անվտանգության խնդիր է: Ես կարծում եմ, որ այս ամենը շատ արագ պետք է բացահայտվի, պարզաբանվի, […]
17:05 12.09.2018
Քենիայում կովը խեղդել է իրեն հոշոտել պատրաստվող առյուծին: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Հաղորդվում է, որ առյուծը փախուստի էր դիմել «Մերու» ազգային պարկից ու բազմաթիվ ընտանի կենդանիների հոշոտել, ինչպես նաև վախեցրել բնակիչներին: Տեղի բնակիչները դիմել էին Վայրի կենդանիների վերահսկման ծառայություն՝ գիշատչին գտնելու խնդրանքով, սակայն ծառայության աշխատակիցներին չէր հաջողվել գտնել կենդանուն: Որքան էլ զարմանալի թվա, առյուծին […]
16:56 12.09.2018
Ինժեներական ծառայության պետերի մասնագիտական հմտություններն ու կարողությունները ամրապնդելու և կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 11-15-ը 4-րդ զորամիավորումում սկսվել են ենթակա զորամասերի ինժեներական ծառայության պետերի հետ հրամանատարական հավաքներ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
16:55 12.09.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12 -ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, այս մասին տեղեկացնում են ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունից: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է հայ-ֆրանսիական […]