TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Admin

Admin

Amazon-ի հիմնադիրն անօթևաններին աջակցող հիմնադրամ կհիմնի

14:04 14.09.2018

Հանրահայտ Amazon ընկերության հիմնադիր, Forbes հանդեսի կողմից աշխարհի ամենահարուստ մարդը ճանաչված Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ մտադիր է 2 մլրդ դրամ հատկացնել անապահով ու անօթևան մարդկանց օգնության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ այդ նպատակով նախատեսվում է հիմնել Bezos Day One Fund հիմնադրամը, որը համագործակցելով մի շարք կազմակերպությունների հետ՝ օթևան ու սնունդ կտրամադրի […]

̰
Արա Բաբլոյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

13:59 14.09.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունում ներկա է գտնվել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի այցի և Հայաստանում Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի անցկացման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Ողջունելով ներկաներին` Ազգային ժողովի նախագահն իր ելույթում անդրադարձել է երկու երկրների միջխորհրդարանական, միջպետական ջերմ հարաբերություններին` գոհունակությամբ ընդգծելով, որ դրանք գտնվում են ամուր […]

̰
Երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստան

13:47 14.09.2018

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ՝ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն, այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության էջը: Նշվում է, որ այցի ընթացքում դեսպանները կլինեն Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում, ինչպես նաև հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։

̰
Նախկինում գլոբալ կայունության երաշխավոր ԱՄՆ-ն կորցնում է գլոբալ ազդեցությունը. Գուտերեշ

13:44 14.09.2018

Միացյալ Նահանգները, որ ժամանակին երաշխավորում էր համաշխարհային կայունությունը, հիմա մտել է առևտրային պատերազմների մեջ, դուրս է գալիս միջազգային համաձայնագրերից ու կորցնում է համաշխարհային ազդեցությունն իրադարձությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշը՝ հարցազրույց տալով ամերիկյան The Atlantic պարբերականին։ «Միացյալ Նահանգներն այսօր տարբեր բնույթի մի քանի հակամարտությունների մեջ է մտել՝ առևտրային հարաբերություններում, այլ […]

̰
Բողոքի ակցիա Էջմիածնում` ընդդեմ ԵԿՄ տարածքային խորհրդի նախագահի նշանակման

13:18 14.09.2018

Էջմիածնում այսօր բողոքի ակցիայի են դուրս եկել` դժգոհելով ԵԿՄ տարածքային խորհրդի նախագահի նշանակման դեմ: Ակցիայի մասնակիցները նշում են, որ քանի որ ԵԿՄ տարածքային խորհուրդը նախագահ չի ունեցել, ԵԿՄ տարածքային խորհրդի նախագահ Արման Գրիգորյանը փախուստի մեջ է, խորհուրդ է ձևավորվել, վարչության կողմից նախագահ է ընտրվել Մաթոս Ներսիսյանը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենք որպես խորհրդի նախագահ […]

̰
Պատվիրակության անդամներին ցնցեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտում կանայք կազմում են 30-50%. Զարեհ Սինանյան

13:05 14.09.2018

«Հայկական ՏՏ ոլորտը շատ դրական տպավորություն է թողել պատվիրակության վրա: Նրանք ոգևորված էին և հաճելի անակնկալի եկան, քանի որ չէին պատկերացնում այդ ոլորտի խորությունը Հայաստանում, չէին պատկերացնում նրա դեմքը: Մի բան, որ իրոք ցնցեց պատվիրակության անդամներին, դա կանանց ներկայությունն էր այդ ոլորտում, որովհետև հայաստանյան ոլորտի մեջ կանայք կազմում են 30-50% մինչև համարյա բոլոր ընկերություններում ու […]

̰
Ինչպե՞ս են Գարիկ Խառլամովին դիմավորել Երևանում

13:00 14.09.2018

Comedy Club փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանել հայտնի շոումեն Գարիկ Խառլամովը: Նրան երևանյան հյուրանոցում դիմավորել են հայերեն և ռուսերեն լեզուներով գրված հետաքրքիր բացիկով: «Բարի գալուստ, Գարի՛կ ջան, ամենաջերմ քաղաքի ամենալավ հյուրանոցը»,- գրված է եղել բացիկի վրա: Բացիկը Խառլամովը հրապարակել է իր Instagram-ի էջում: https://www.instagram.com/p/BnoAmqFAtqv/?hl=ru&taken-by=garikkharlamov Comedy Club-ի անդամը շնորհակալություն է հայտնել իրեն նման կերպ դիմավորելու […]

̰
Volkswagen-ը դադարեցնում է իր լեգենդար ավտոմեքենաների արտադրությունը

12:50 14.09.2018

«Volkswagen of America»-ն հայտարարել է, որ 2019-ից սկսած՝ դադարեցնում է լեգենդար Beetle ավտոմեքենաների արտադրությունը, տեղեկացնում է korrespodent.net-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ արտադրողը մտադիր է կենտրոնանալ ընտանեկան մեքենաների վրա: «Beetle-ի կորուստն ավելի քան 7 տասնամյակ և 3 սերունդ անց շատ տարբեր զգացողություններ է առաջացնում մեքենայի բազմաթիվ երկրպագուների մոտ: Ընկերությունը ցանկանում է դառնալ ընտանեկան մեքենաների արտադրող»,- ասել […]

̰
Գաղտնալսման հոլովակի փոխարեն EuroNews-ն իր ռեպորտաժում օգտագործել է Գալուստ Սահակյանի նկարով մեմը

12:45 14.09.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցության հիման վրա պատրաստված հոլովակի փոխարեն EuroNews հեռուստաալիքն իր ռեպորտաժի մեջ օգտագործել է սոցցանցերում հայտնի դարձած մեմը, որում իբր գաղտնալսվում է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի զրույցը։ Իրական խոսակցության փոխարեն գրված է հորինված տեքստը. […]

̰
Կբարձրանա՞ արդյոք աղբահանության սակագինը

12:43 14.09.2018

Ինչպես հայտնի է, «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենք պատրաստ են 7 միլիոն եվրոյի ներդրում կատարել, բայց նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո: Հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ քննարկումների արդյունքում պայման դրվի, որ աղբահանության համար վճարվող սակագինը պետք է բարձրանա, ընկերության տնօրենն այսպիսի պատասխան է տվել. «Քննարկումներից հետո պարզ […]

̰
Ադրբեջանը խոշոր զորավարժություն է սկսում՝ ըստ Արցախի վրա հարձակման սցենարի

12:39 14.09.2018

Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում կանցկացվի հերթական խոշոր զորավարժությունը, որին, Ադրեբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն, կմասնակցի 20 հազար զինծառայող, իսկ վարժանքները կղեկավարի պաշտպանության նախարարը։ Նախարարությունը բացահայտում է, որ զորավարժության սցենարը հենց Արցախի վրա հարձակվելն ու այնտեղի հայկական զորքերի պաշտպանությունը մի քանի ուղղություններով ճեղքելն է։ Դրա համար զորավարժությանը ներգրավվում է նաև. 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 […]

̰
Ինչպես են գորշ արջերը զբոսնում Խոսրովի անտառում

12:34 14.09.2018

Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են գորշ արջերը երեկոյան զբոսնում Խոսրովի անտառում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են արջերը մոտենում տեսախցիկին, իսկ հետո փախչում:

̰
«Սանիթեք»-ին տուգանած գումարով Երևանի քաղաքապետարանը թող աղբամաններ գնի և տեղադրի Երևանում. Նիկոլաս Թավիլ

12:30 14.09.2018

Երևանի աղբահանության հարցով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Սանիթեք» ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը խոսել է նաև այն մասին, որ ընկերությունը երկու անգամ արդեն տուգանվել է: Առաջին անգամ` օգոստոսի 8-ին` տասներկու միլիոն դրամով, իսկ երկրորդ անգամ օրեր առաջ` սեպտեմբերի 11-ին` մոտ տասներեք միլիոն դրամով։ «Ես դիմում եմ Երևանի քաղաքապետարանին, որ այդ 23 միլիոն դրամով աղբամաններ գնի և […]

̰
Հեղափոխությունն ինչ-որ շոշափելի արդյունքներ պետք է դրսևորի. Զարեհ Սինանյան

12:22 14.09.2018

«Մարդկանց հոգեբանության մեջ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, մեծ հաշվով, բոլորը ոգևորված են և ավելի հավատով են լցված ապագայի նկատմամբ: Տրամադրությունը շատ դրական է այսօր Հայաստանի նկատմամբ, որը շատ կարևոր է: Բնական է, որ ինչպես և ամեն տեղ, այնտեղ նույնպես սպասողական վիճակ կա: Բոլորն ուզում են հեղափոխության անմիջական հետևանքները տեսնել»,- Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում […]

̰
Նիկոլ Փաշինյանի` Ֆրանսիա այցի երկրորդ օրվա օրակարգը

12:12 14.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Arménie-ն, այս այցը նախորդում է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Փաշինյանը երեկ արդեն հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ: Այսօր Ֆրանսիայի նախագահական նստավայրում` Ելիսեյան պալատում, կկայանա Փաշինյանի […]

̰
Արևշատ, Աբովյան համայնքներով անցնող ճանապարհահատվածը վերականգնվել է

12:10 14.09.2018

Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ավարտվել են վերականգնման աշխատանքները։ Ճանապարհահատվածի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան համայնքով, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքով։ Շինարարական աշխատանքները կատարել է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերությունը։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային հանձնաժողովը նշված ճանապարհահատվածում իրականացրել է դիտարկում` ավարտված շինարարական օբյեկտի համապատասխանությունը նախագծանախահաշվային փաստաթղթերին պարզելու նպատակով։ Հանձնաժողովն […]

̰
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այսօր նոր տնօրեն կունենա

12:02 14.09.2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու է թանգարանի նոր տնօրենին։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթը հայտարարվել էր մոտ մեկ ամիս առաջ։ Հայտ ներկայացրել է 4 թեկնածու` ազգագրագետ Հարություն Մարությանը, պատմաբան Ստեփան Ստեփանյանը, պատմաբան Արմեն Ասրյանը և թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Հոգաբարձուների խորհրդի անդամների ներկայությամբ թեկնածուները ներկայացնում են թանգարանի […]

̰
«Սանիթեք»-ը պատրաստ է ներդրում կատարել, բայց միայն նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո

11:52 14.09.2018

«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թալիվն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է այն պատճառներից, թե ինչու պատշաճ աղբահանություն չի կատարվում Երևանում: «Ավելի քան 1000 աղբաման այրվել է: Մենք շատ նամակներ ենք ուղարկել տեղական մարմիններին, որպեսզի օգնեն այս հարցին լուծում գտնել: 700 հազարի կորուստ ունենք միայն աղբամանների պատճառով: Ընդհանուր առմամբ`ավելի քան 2000 աղբամանի կորուստ ունենք»,- ասել է […]

̰
Կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման. Արթուր Ղազինյան

11:42 14.09.2018

Ներդրումների ներգրավումը ցանկացած կառավարության առաջնային խնդիրն է։ Այս մասին նշում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ներքին և օտարերկրյա ներդրումների հետ կապված մի շարք գործոնների: «Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։ Որքանո՞վ […]

̰
Գյուղնախարարը կառավարությանն առաջարկել է ֆինանսական աջակցություն տրամադրել սահմանամերձ 37 համայնքների հողօգտագործողներին

11:41 14.09.2018

Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է 2018թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և գյուղնախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծ՝ նշելով, որ իրենք նախատեսում են պետական աջակցություն հատկացնել սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ 1հա-ի համար՝ 60.000 դրամ: Ըստ նախագծի՝ ծրագրի շահառուները կլինեն 4000 տնտեսություններ, որոնց, ընդհանուր առմամբ, կտրամադրվի 182 մլն 160.000 դրամ: Գյուղնախարարն առաջարկել է մատչելի […]

̰
Բարեփոխումների առանցքում վերականգնողական արդարադատության համակարգի ներդրումն է. Սուրեն Քրմոյան

11:38 14.09.2018

Մեր բարեփոխումների առանցքում վերականգնողական արդարադատության համակարգի ներդրումն է: Այս մասին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը հայտարարել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով՝ բարեփոխումները միտված են վերափոխելու քրեական պատիժների մեխանիզմները: «Քրեական օրենսգրքի հիման վրա անձին պատժի դատապարտելով՝ մենք պատժի առաջին օրվանից սկսած պետք է աշխատենք անձին հասարակություն վերադարձնելու ուղղությամբ»,- նշել է […]

̰
«Սանիթեք»-ը երբեք սաբոտաժի չի գնա ինչ-որ մեկի պատճառով. Նիկոլաս Թավիլ

11:28 14.09.2018

Ինչպես հայտնի է, մեկ շաբաթ առաջ «Սանիթեք» ընկերության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ընկերության  ներկայացուցիչներն ասացին, որ տնօրենը` Նիկոլաս Թավիլը, հանդես է գալու ասուլիսով: Այսօր խոստացված ասուլիսը կայացել է: «Սանիթեք» ընկերությունը ոչ մի կապ ունի այլ ընկերությունների և քաղաքական գործիչների հետ, այդ թվում` տեղական: Ընկերությունն ավելի քան տասնչորս միլիոն դրամի ներդրում է արել Հայաստանում և […]

̰
Սեպտեմբերի առաջին տասնօրյակում գրանցվել է 136 ՃՏՊ. զոհերի ու վիրավորների թիվը նվազել է

11:12 14.09.2018

Ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր միջոցները երթևեկության կառավարումը բարելավելու ու մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Հանրապետության մայրաքաղաքում ու մարզերում պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունները, անհանդուժողականությունը օրինազանց ու համաքաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների հանդեպ, օրինախախտների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անվերապահորեն կազմվող վարչական արձանագրությունները և այլն դրա վկայությունն են: Այս մասին ֆեյսբուքյան […]

̰
Նիգերում խոլերայի համաճարակը 55 մարդու կյանք է խլել

01:00 14.09.2018

Խոլերայի համաճարակի բռնկում է արձանագրվել Նիգերի հարավում գտնվող Մարադի նահանգում։ 55 մարդ մահացել է , հաղորդում է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը (OCHA): OCHA- ի տվյալներով` 2018 թվականի հուլիսի 5-ից մինչև սեպտեմբերի 10-ը հայտնաբերվել է խոլերայի 2,752 դեպք, որոնցից 55-ը` մահվան ելքով: Վարչությունը նշել է, որ հիվանդների մեծ մասը՝ 55.6 տոկոսը, […]

̰
̰
ԱՄՆ-ում բնակվող օտարերկրացիների թիվը հասել է առավելագույն ցուցանիշի

00:50 14.09.2018

ԱՄՆ-ում բնակվող օտարերկրացիների թիվը 1910 թվականից ի վեր հասել է ամենաբարձր ցուցանիշի, գրում է  The New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի հրապարակված տվյալներին: Թերթը նշում է, որ եթե վերջին տասնամյակներում ներգաղթյալների մեծ մասը ասիական երկրներից է, ապա մինչ այդ ԱՄՆ-ի քաղաքացի էին դառնում, հիմնականում, Լատինական Ամերիկայից ժամանածները: 2010 թվականից ի վեր ԱՄՆ […]

̰
Վիրաբույժները հում մսի սիրահարի ուղեղից որդ են հանել

00:35 14.09.2018

Չինաստանում վիրաբույժները հում մսի սիրահարի ուղեղից 10 սմ-անոց երիզորդ են հանել, հաղորդում է South China Morning Post-ը: Նանչան քաղաքի 26-ամյա բնակիչը ամիսներ շարունակ տառապել է էպիլեպտիկ նոպաներից։ Բժիշկները, նոպաների պատճառը պարզելու համար, տղամարդուն տեղափոխել են շրջանի կենտրոնական հիվանդանոց, որտեղ նա արյան անալիզներ է հանձնել։ Ըստ անալիզի պատասխանների` տղամարդու օրգանիզմում «Spirometra mansoni» անվանումով որդ է հայտնաբերվել: […]

̰
Ռուսական այլախոհական արտ-խմբի անդամը հիվանդանոց է տեղափոխվել

00:22 14.09.2018

Ռուսական այլախոհական «Վոյնա» արտ-խմբի անդամ, Pussy Riot փանք ռոք խմբի ոչ պաշտոնական խոսնակ Պյոտր Վերզիլովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Պյոտրի ընկերները կասկածներ ունեն, որ նա թունավորվել է: Ընկերներից մեկը հայտնել է, որ Վերզիլովը կորցրել է տեսողությունը, որից հետո չի կարողացել խոսել և տեղաշարժվել: Պյոտր Վերզիլովը հայտնի դարձավ 2000 թվականին, իսկ նրա նախկին կինը՝ Նադեժդա […]

̰
Huawei  ընկերությունը հեգնանքով է արձագանքել iPhone XS-ի ցուցադրությանը

00:20 14.09.2018

Չինական Huawei  ընկերությունը հեգնանքով է արձագանքել iPhone XS-ի ցուցադրությանը: Մրցակից ընկերությունը հայտարարել է, որ «խնձորային» սմարթֆոններում չկա ոչ մի նորարարություն: Այս մասին չինական ընկերությունը Twitter-ի միկրոբոլգում տեսանյութ է հրապարակել: «Շնորհակալություն նորության բացակայության համար: Կհանդիպենք Լոնդոնում»,- այսպես է մեկնաբանել տեսանյութը Huawei  ընկերությունը: Thank you for keeping things the same. See you in London. 16.10.18 #HigherIntelligence #HUAWEIMate20 pic.twitter.com/ZhZHj9Xg3s — Huawei […]

̰
Ծեծկռտուքի ժամանակ մայրը երեխային վայր է գցում

00:10 14.09.2018

Միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում: Վարորդներից մեկը նկարահանել է, թե ինչպես են օրը ցերեկով, ճամփեզրին հիջաբով կանայք միմյանց հետ կռվում, գրում է Daily Mail- ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են կանայք հարվածում միմյանց ու փորձում իրար մազեր քաշել: Միևնույն ժամանակ, կռվին մասնակցող կանանցից մեկը, ում գրկում երեխա կա, մի քանի անգամ […]

̰
BACK_TO_TOP