TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC
Admin

Admin

Շվեյցարիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանցավորությամբ ստացված ակտիվների վերադարձման հարցում

13:00 13.09.2018

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում շարունակվող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունենում մասնակից տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, քննարկվում են իրավական փոխօգնության և այլ ոլորտներում դատախազական կառույցների միջև գործակցությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մասնավորապես՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ […]

̰
Ավարտվել է HSBC ՓԲԸ-ի մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման փաստով քննված քրգործի նախաքննությունը

12:54 13.09.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242.355.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ԱՄՆ դոլար […]

̰
ՌԴ հատուկ ծառայություններին մեղադրել են ԵՄ առաջնորդներին գաղտնալսելու մեջ

12:38 13.09.2018

Բուլղարիայում ռուսական հատուկ ծառայություններին կասկածում են ԵՄ ղեկավարներին գաղտնալսելու մեջ: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել այս տարվա հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում՝ կազմակերպությունում երկրի նախագահության ընթացքում: The Insider-ը, հղում անելով իր աղբյուրները, նշում է, որ գաղտնալսման օբյեկտ է հանդիսացել մայրաքաղաք Սոֆիայում գտնվող «Մարինելլա» հյուրանոցը, որտեղ էլ մի քանի օր իջևանել են ԵՄ առաջնորդները: Նրանք […]

̰
Տիգրան Ուրիխանյանն ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ

12:36 13.09.2018

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսօր ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները: Հիշեցնենք` այդ պաշտոնում ներկայացվել էր միայն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: Ըստ արդյունքների՝ Տիգրան Ուրիխանյանն ստացել է 74 կողմ, 10 դեմ ձայն:

̰
Այդ ձայնագրության մեջ չկա այնպիսի բան, որի համար ես ամաչեմ այստեղ կանգնել. Ալեն Սիմոնյան

12:34 13.09.2018

Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը խոսել է գաղտնալսման հանձաժողով ստեղծելու մասին: «Ես համարում եմ, որ դրա ստեղծման կարիքը չկա, քանի որ դատախազությունում հարուցվել է քրեական գործ, բայց մենք միշտ բաց ենք եղել և այդ ձայնագրության մեջ չկա այնպիսի բան, ինչի համար ես պետք է ամաչեմ այստեղ կանգնել: Այս պահին, իմ իմանալով, հանձնաժողովի ստեղծման […]

̰
«Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք խախտումներ են գտել գնման գործընթացում

12:32 13.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ հատկացված դրամաշնորհային միջոցների միջին տարեկան ծավալը կազմել է շուրջ 510 մլն դրամ: Տեղի են ունեցել մի շարք խախտումներ գնման գործընթացում: Այս մասին տեղեկացանք ՀՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջից: • Նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կողմից կատարված գնումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք հիմնականում իրականացվել են […]

̰
Էդգար Սեդրակյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

12:25 13.09.2018

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված երեք թեկնածուների միջև պատգամավորների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արգիշտի Ղազարյան՝ 11, Արծրուն Միրզոյան՝ 9, Էդգար Սեդրակյան՝ 67 ձայն:

̰
Վճարել են` պահպանել ենք. գնդապետը՝ Մարտի 1-ին օլիգարխների կողմից գումար տալու մասին

12:22 13.09.2018

Նախօրեին, հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Մարտի 1-ի գործով ուշագրավ բացահայտում արեց: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ ապացույցներ կան այն մասին, որ փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը, նախկին պաշտոնյաները, օլիգարխները, զինծառայողներին գումար են տվել՝ իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար: ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարները հանվել են կոնկրետ […]

̰
Մի փոքր էլ կմեծանաք և կհիշեք խոսքս՝ հանրապետականը այս 10 տարում մեծ աշխատանք է կատարել. Գալուստ Սահակյան

12:03 13.09.2018

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, որ ԵԽԽՎ-ն պետք է մոնիթորինգ անցկացնի, թե արդյո՞ք կան նախկին իշխանությունների նկատմամբ բռնաճնշումներ, ասաց. «Ամբողջ ժողովրդի նկատմամբ բռնաճնշումներ կան: Ես չեմ հասկանում՝ Հայաստանը հիմա որտեղով է գնում, գնո՞ւմ ենք դեպի հզոր Հայաստան, մարդիկ են եկել, բացի Նիկոլ Փաշինյանից, որոնց չեմ ճանաչում և […]

̰
ԵՄ-ն կես տարով երկարացրել է հակառուսական պատժամիջոցների գործողությունը

12:02 13.09.2018

ԵՄ-ն կես տարով երկարացրել է հակառուսական պատժամիջոցները: Այդ պատժամիջոցների գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին: Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը: «Խորհուրդը ևս 6 ամսով՝ մինչև 2019 թվականի մարտի 15-ը, երկարաձգել է սահմանափակիչ միջոցները՝ կապված այն գործողությունների հետ, որոնք խախտում են կամ սպառնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը»,- ասված է Խորհրդի հայտարարության […]

̰
Ինձ և ԲՀԿ-ին ձայն են տալու նրանք, ովքեր Երևանը չեն բաժանելու սևերի և սպիտակների. Նաիրա Զոհրաբյան

11:56 13.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Նարիա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում իր մտահոգություններն է հայտնել քարոզարշավի վերաբերյալ: Գրառումը ներկայացում ենք ստորև. «Ես ցավով եմ արձանագրում, որ քարոզարշավի հենց առաջին օրից հերթական անգամ գերիշխեցին էմոցիաները, և մարդկանց միտքն ու ուշադրությունը փորձ է արվում տանել այլ ուղղությամբ։ Սա, իրապես, ցավով եմ նշում, որովհետև սրանից տուժելու […]

̰
Ոստիկանությունն ինչ տվել է, կարդացել եմ. Սամվել Ալեքսանյանը իր թիկնազորին բերման ենթարկելու մասին

11:52 13.09.2018

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, չցանկացավ մեկնաբանել իր թիկնազորին բերման ենթարկելու մասին լուրերը: Նա անընդհատ կրկնում էր. «Ես հարցազրույց չեմ տալիս»: Լրագրողների այն հարցին, թե տեղյա՞կ չէ, որ այդ առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ոստիկանության հայտարարությունը, ինչ տվել է, կարդացել եմ»: Անդրադառնալով Մարտի 1-ի վերաբերյալ ՀՔԾ պետի […]

̰
ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսողը, եթե Հայաստանի ներսում է, նրան պետք է պարգևատրեին. Գառնիկ Իսագուլյան

11:49 13.09.2018

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը սեպտեմբերի 13-ին անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը: Նա ներկաներին «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից դրվագ ցույց տվեց, որտեղ ասվում է «Սպանե՛ք, սպանե՛ք, մի՛ մտածեք հետևանքների մասին», ապա ցուցադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Դավթաշենի հանրահավաքում հնչեցրած ելույթից մի հատված, որտեղ նա ասում է` […]

̰
Չեխական ռադիոն «զբոսաշրջային» մանրամասներ է ներկայացրել Գառնու տաճարի մասին

11:47 13.09.2018

Գառնու տաճարի վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակվել չեխական ռադիոյի կայքում, որտեղ այն ներկայացվում է որպես քրիստոնյա Հայաստանի միակ հեթանոսական տաճար ու նշանակալի զբոսաշրջային վայր։ Չեխական լրատվամիջոցի հրապարակման մեջ հիշատակվում է, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, բայց նրա պատմությունը սկսվում է ավելի վաղ շրջանից։ Այն ժամանակ Հայաստանը հելլենիստական (հունական) մշակույթի կրողն էր, ու տաճարը հենց […]

̰
Մարտի 1-ի դեպքերի գործով հարցաքննվել է Արցախի պաշտպանության փոխնախարար, գեներալ Օգանովսկին. «Հրապարակ»

11:11 13.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարի 2008թ․ 0038 գաղտնի հրամանի հետ կապված՝ ՀՔԾ-ում հարցաքննվել են նաև ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 2008-ին Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը։ ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բավականին հետաքրքիր զրույց է տեղի ունեցել քննիչի և Օգանովսկու միջև։ Հրամանում հրահանգված է զորքի տեղաշարժ կազմակերպել դեպի Երևան՝ նաև Արցախից։ Օգանովսկին իրեն […]

̰
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում կքննարկի աղմկահարույց գաղտնալսումների հարցը

10:50 13.09.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօրվա նիստի ավարտին հայտարարել է, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է ԱԺ նախագահին՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Արա Բաբլոյանը հայտարարել է, որ նիստից հետո՝ ժամը 12:00-ին, պատգամավորների նախաձեռնությամբ և իրավունքի ուժով […]

̰
Երվանդ Խունդկարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում

10:40 13.09.2018

Աժ նիստում խորհրդարանի ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանն այսօր հայտարարել է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության արդյունքները: Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության համար առաջադրվել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: 85 պատգամավորից նրան կողմ է քվեարկել 74-ը, դեմ՝ 10-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

̰
Արման Դիլանյանն ընտրվել է ՍԴ դատավոր

10:38 13.09.2018

Աժ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանն այսօրվա նիստում հայտարարել է սեպտեմբերի 12-ին խորհրդարանում տեղի ունեցած Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ըստ դրանց՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ներկայացված Արման Դիլանյանը քվեարկության արդյունքներով ստացել է 81 կողմ, 7 դեմ ձայն: Արման Դիլանյանը ԱԺ ամբիոնից հանդիսավոր երդվել է և ստանձնել ՍԴ դատավորի պաշտոնը:

̰
Բրիտանացին գտել է իր սերը` ինքնաթիռում տեղը շփոթելով

01:02 13.09.2018

Ադայա Կոենը Լոնդոնից Թել Ավիվ է մեկնելիս եղել։ Նրան թվացել է, որ պատուհանի մոտ իր տեղն զբաղեցրել են և երիտասարդին խնդրել է տեղափոխվել, գրել է Metro.co.uk-ը: Արդյունքում, Ադայան ու Մայքլ Հոֆմանը զրուցել են թռիչքի ընթացքում: Պարզվել է, որ նրանք երկուսն էլ Լոնդոնից են, սովորում են Իսրայելում և ունեն ընդհանուր ընկերներ: Հասնելով Իսրայել` Մայքլը աղջկան գտել է […]

̰
Վրաստանը հոկտեմբերի 1-ից հրաժարվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկե տոպրակներից

00:44 13.09.2018

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման նպատակով երկրում արգելվում է 15 միկրոնից պակաս հաստությամբ պլաստիկե տոպրակների արտադրությունը, ներմուծումը և վաճառքը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, հաղորդում է newsgeorgia.ge-ն: Նախարարը շեշտել է, որ պլաստիկե տոպրակների օգտագործումը գլոբալ խնդիր է: Աշխարհում, այդ թվում` Վրաստանում, զգալիորեն աճել […]

̰ ̰
Մադոննայի դուստրը առաջին անգամ պոդիում է բարձրացել և ցնցել ներկաներին

00:16 13.09.2018

Մադոննայի 21-ամյա դուստր Լուրդեսը առաջին անգամ հանդես է եկել Նյու Յորքի նորաձևության շաբաթում, գրում է  korrespondent.net-ը: Առաջին ելույթի համար նա ընտրել է Gypsy Sport ապրանքանիշի սպորտային կոստյում:  Կերպարը, որով Լուրդեսը ներկայացել է, մի փոքր ցնցել է հանդիսատեսին: Նա բիկինիի վրայից հագել է over-size ջինս , ինչպես նաև տարօրինակ թոփ՝ շղթաներով ամրացված խեցիներով, որոնք հազիվ են […]

̰
Նյու Յորքը դարձել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաք

23:44 12.09.2018

Նյու Յորքը հայտնվել է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների ցուցակի առաջին հորիզոնականում` առաջ անցնելով նախկինում առաջին տեղը զբաղեցնող Լոնդոնից: Այդ մասին ասվում է «Z / Yen Group Ltd.» ֆինանսական խորհրդատվական ընկերության հաշվետվության մեջ, որը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ հաշվարկում է համաշխարհային ֆինանսական կենտրոնների ցուցանիշը: Այժմ Նյու Յորքն ունի 788 միավոր, Լոնդոնը` 786, Հոնկոնգը` 783։ Չորրորդ հորիզոնականում […]

̰
Լևոն Արոնյանը սկսել է մեկնարկը «Champions Showdown» մրցաշարում

23:30 12.09.2018

Աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը սկսել է մեկնարկը «Champions Showdown» մրցաշարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Արոնյանի առաջին մրցակիցը Կուբան ներկայացնող Լենյեր Դոմինգեսն է: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը հաղթել է, իսկ երկրորդը՝ ավարտել ոչ-ոքի: Կայծակնային շախմատի առաջին պարտիայում նա կիսել է միավորը մրցակցի հետ, իսկ երկրորդում՝ պարտվել: Այժմ երկու գրոսմայստերներն էլ ունեն 2-ական միավոր: Գրոսմայստերները դեռևս մի […]

̰
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Ռոբերտ Էմմիյանին

23:16 12.09.2018

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է լեգենդար հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում նախարար Վահրադյանը հյուրի հետ քննարկել է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղու կառուցմանը, ինչպես նաև աթլետիկայի զարգացման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր: 

̰
Եթե, օրինակ, «Ֆեյսբուք»-ի որևէ խմբում անկայուն իրավիճակ է, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում անկայուն է. Նիկոլ Փաշինյան

21:51 12.09.2018

«Այն  պահին, երբ դուք բոցաշունչ ելույթ էիք ունենում, Բաղանիսն ու Վազաշենը գնդակոծվում էր: Ինչ տեղեկություն ունեք, ինչ վնասներ են հասցվել և արդյո՞ք մարդկանց հոգեբանական վիճակն այնտեղ կայուն է: Դուք, որպես վարչապետ, չեք պատրաստվում այցելել սահմանամերձ այդ շրջանները»,- ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում նախ շեշտեց, որ ՀՀ […]

̰
Դատական իշխա­նության գործառու­թային ամրապնդումն անկյունաքարային նշանակություն ունի մեր երկրում իրա­վական պե­տության կայացման համար. ԲԴԽ

21:28 12.09.2018

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել դատական իշխանությանն առնչվող քննարկումների առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Դատական իշխանության անկախության երաշխավորման առկա խնդիրների լուծումը պահանջում է առավել հետևողականությամբ կյանքի կոչել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահանջները, իշխանության բոլոր ինստի­տուտների գործունեության հիմքում դնել իրավունքի գերա­կա­յությունը՝ հաշվի առնելով, որ դատական իշխա­նության գործառու­թային, կա­ռուցա­կարգային, […]

̰
Եվրահանձնաժողովում քննարկում են Եվրամիությունում դոլարային վճարումների կրճատումը

21:14 12.09.2018

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը խոսել է Եվրամիության երկրներում դոլարային վճարումները կրճատելու մասին: Այս մասին նա ասել սեպտեմբերի 12-ին՝ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հաղորդում է ЕК մամուլի ծառայությունը: Մասնավորապես, Յունկերը կարծում է, որ անհրաժեշտ է մեծացնել եվրոյի չափաբաժինը միջազգային առևտրում: Այն իրագործելու ուղիները նա խոստացել է ներկայացնել մինչ տարեվերջ:  «Աբսուրդ է, որ Եվրոպան էներգակիրների ներմուծման 80% […]

̰
Հայտնի է Բրիտանիայում ստրկության վաճառված հազարավոր երեխաների ճակատագիրը

21:00 12.09.2018

Մեծ Բրիտանիային չի հաջողվում ստրկավաճառներից պաշտպանել հազարավոր երեխաների, կարծում են Anti-Trafficking Monitoring Group միջազգային բարեգործական կազմակերպությունում, գրում է Reuters- ը: Ըստ ժամանակակից ստրկավաճառության դեմ պայքարողների՝ պետությունը չունի հստակ ռազմավարություն՝ պաշտպանելու աղջիկներին սեռական բռնությունից և կանխելու կազմակերպված հանցավորությանը օգտագործել անչափահասներին թմրանյութեր տարածելու մեջ: ECPAT UK բարեգործական կազմակերպության փորձագետի կարծիքով, ի տարբերություն մեծահասակ զոհերի, ստրկությունից ազատված երեխաները […]

̰
Նիդերլանդներում պլաստիկ շշերի վերամշակված նյութից ասֆալտ են ստացել

20:45 12.09.2018

Նիդերլանդների Զվոլլե քաղաքում այսօր թեստավորել են հատուկ հեծանիվների համար կառուցված վերամշակված պլաստիկից պատրաստված ճանապարհները: Այս մասին գրել է տեղական ТСН պարբերականը: Ճանապարհը պատրաստել են պլաստիկ շշերի վերամշակված նյութից, և դեռևս այդ ճանապարհի երկարությունը 30 մետր է: Հեծանվորդներն արդեն հասցրել են փորձարկել ճանապարհը, իսկ ճանապարհն ստեղծողները դեռ մտածում են այն կատարելագործելու մասին:  

̰
BACK_TO_TOP