TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC
Admin

Admin

Յուրաքանչյուրը մտածում է՝ իր խոսակցությունը լսում են, ինչը ծանր դիպված է մեր պետության համար. Գալուստ Սահակյան

12:51 12.09.2018

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը, նշեց. «Հեռախոսով չի կարելի լուծել որևէ բնակչի, նրա հետագա կենսագործման հարցերը, դա լուրջ խնդիր է, այն իրավական դաշտում լուծում են հիմնականում դատարանները»: Հարցին` ի՞նչ տպավորություն թողեց իր վրա այդ հեռախոսազրույցը, Սահակյանը պատասխանեց. «Շատ վատ տպավորություն թողեց, որ […]

̰
ԱԺ-ն համաձայնություն տվեց Հայաստանի և Տաջիկստանի դիպլոմների փոխճանաչման պայմանագրին

12:48 12.09.2018

ԱԺ նիստում այսօր ընդունվեց «ՀՀ կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչելիության, համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար: Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով համաձայնագիրը, ԱԺ-ում ասել էր, որ դա կարևոր է մեզ համար, […]

̰
Հունաստանում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվն ավելացել է

12:44 12.09.2018

Արևելյան Ատտիկայի հունական շրջանում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 99-ի: Այս մասին հայտնում է Հունաստանի հրշեջ ծառայության մամուլի կենտրոնը: «Այսօրվա դրությամբ Արևելյան Ատտիկայի հրդեհի զոհերի թիվն արդեն 99 է: Ատտիկայի հիվանդանոցներում 16 մարդ մահացել է, նրանք հոսպիտալացվել էին հրդեհից հետո», – նշվում է հրշեջ ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Հունաստանում […]

̰
Սոցիալիստները դատապարտել են ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի խոսակցությունը գաղտնալսելը

12:36 12.09.2018

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի խոսակցությունը գաղտնալսելն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ: Այս դեպքը հայոց նորագույն պատմության ամենամտահոգիչ դրվագներից է: Ցավալի է, որ գաղտնազերծվել է հեռախոսազանգը, բայց ավելի ցավալի է այդ զրույցի բովանդակությունը, որի միակ պատասխանատուն վարչապետն  է: Այս մասին ասված է Հայաստանի «Սոցիալիստական շարժում» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: «Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ […]

̰
Ռուսթավիում շուրջ 500 գերմանացի գերիների դիակներ են հայտնաբերվել

12:30 12.09.2018

Ռուսթավի քաղաքում պեղումների արդյունքում գտնվել են մոտ 500 գերմանացի գերիների դիակներ: Պեղումներն սկսվել էին 2017 թվականի նոյեմբերից: Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն՝վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը: Օգոստոսի 1-ին դադարեցվել էր գերիների գերեզմանների որոնումը, իսկ սեպտեմբերի 6-ին կրկին վերսկսվել: Ռուսթավիի պատմության թանգարանի աշխատակիցները ևս մասնակցել են «Գերմանացի գերիների գերեզմանների խնամքի ժողովրդական միության» նախաձեռնությանը: Գերմանացի փորձագետ Սլուտց Մյուլլերը […]

̰
Վիետնամցի աշակերտուհու մարմինը ծածկվել է արյունոտ քրտինքով

12:22 12.09.2018

Վիետնամում, դպրոցական քննությանը նախապատրաստվելիս, աշակերտուհիներից մեկի մոտ արյունոտ քրտինք է նկատվել: Այս մասին հաղորդում է The Daily Mail- ը: 11-ամյա աղջկա մոտ այս երևույթն առաջին անգամ չէ, որ նկատվում է: Երբ աղջկա մարմինը քրտինքով է ծածկվել առաջին անգամ, բժիշկներն ասել են, որ խոսքը մաշկային վարակի մասին է, սակայն սահմանված բուժումը արդյունք չի տվել: Այս անգամ […]

̰
ԵՄ-ին անհրաժեշտ է անկախ խաղացող դառնալ միջազգային հարաբերություններում. Յունկեր

12:14 12.09.2018

Եվրամիության համար եկել է ժամանակը՝ ինքնիշխան խաղացող դառնալ միջազգային հարթակում՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանին ուղղված ուղերձում:  «Եկել է ժամանակը ԵՄ-ի համար, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, դառնալ ինքնիշխան, ինքնուրույն գլոբալ խաղացող միջազգային հարաբերություններում»,- հայտարարել է նա Ստրասբուրգում: Յունկերը նաև կոչ է արել արագացնել համատեղ պաշտպանական քաղաքականության կյանքի կոչումը: […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներին

12:13 12.09.2018

Հայաստանում են ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ներկայացուցիչները, որոնց հետ բազմամյա համագործակցություն է իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 15-ամյա համագործակցության առիթով այսօր գվարդիայի ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարը։ Դավիթ Տոնոյանը մանրամասնեց, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զգալի մասը հենց Կանզասի ազգային գվարդիայի գծով է։ Դրա մեջ են մտնում համագործակցությունը ռազմական կրթության, մասնագետների պատրաստման և այլ ոլորտներում։ Իր […]

̰
Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները

11:56 12.09.2018

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական […]

̰
Լենա Նազարյանն ընտրվել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

11:50 12.09.2018

ԱԺ նիստում այսօր «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ խմբակցության ներսում քննարկումների ժամանակ որոշվել է խմբակցության ղեկավար ընտրել պատգամավոր Լենա Նազարյանին:

̰
ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի նախագահ և դատավոր

11:49 12.09.2018

ԱԺ-ում այսօր տեղի կունենան Վճռաբեկ դատարանի նախագահի, նաև քաղաքացիական և վարչական պալատի դատավորի ընտրությունները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացրել է […]

̰
Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. հայ բժիշկների հերթական հաղթանակը

11:31 12.09.2018

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի դեպք, երբ քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. «Մեր Բժիշկների հերթական հաղթանակը!!! Քաղցկեղը հաղթահարելի է… Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. 26 շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի […]

̰
Հայաստանի հարցն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում. Արփինե Հովհաննիսյանը փաստեր է ներկայացրել

11:08 12.09.2018

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում արտահերթ կքննարկվի Հայաստանի հարցը: «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին […]

̰
Ժամանակակից զարգացած աշխարհում չենք տեսնի փայտե գրատախտակներ. Տիգրան Ուրիխանյան

11:00 12.09.2018

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում նոր մարդ չէ, հնարավորություն է ունեցել հանդիպել և խոսել բոլոր խմբակցությունների հետ և ներկայացրել իր աշխատանքային ծրագրերը: Իր ծրագրային ելույթում հանձնաժողովի նախագահի թեկնածու […]

̰
Աշոտ Ղուլյանի վերաբերյալ պատմությունը հերյուրանք է. խոսնակ

10:58 12.09.2018

Արցախի ԱԺ նախագահի խոսնակ Անուշ Ղավալյանը արձագանքել է Աշոտ Ղուլյանի մասին մամուլում հրապարակված տեղեկությանը, թե վերջինս պաշտոնական դիրքն օգտագործել է քարոզարշավի ընթացքում: Ղավալյանը հերքում է տարածել: ««Հրապարակ» օրաթերթի ս.թ. սեպտեմբերի 12-ի Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի վերաբերյալ նյութում զետեղված պատմությունը հերյուրանք է և չի համատասխանում իրականությանը: Հակառակ դեպքում՝ խնդրում ենք հրապարակել ձայնագրությունը: Տեղեկատվությունը ի սկզբանե […]

̰
«Լուսանշան» ՊՈԱԿ-ը պետությանը պատճառել է շուրջ 350 մլն դրամի վնաս. ՊՎԾ

10:48 12.09.2018

Պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է «Լուսանշան» ՊՈԱԿ-ում իրականացված 2014-2018 թթ. աշխատանքների ուսումնասիրության արդյունքները: Տվյալները ներկայացվել են ծառայության ֆեյսբուքյան էջում: «ՊՈԱԿ-ն իր կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով (ճանապարհային գծանշումների իրականացում, ճանապարհային նշանների և լուսացույցերի պատրաստում, տեղադրում և սպասարկում) պետությունից ստացել է տարեկան մոտ 750 մլն դրամ դրամաշնորհ: • Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են աշխատանքների իրականացման մի շարք բացթողումներ, […]

̰
Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ. ԱԳՆ

10:33 12.09.2018

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում այս պահին նախատեսված չէ: Եթե այդպիսի հանդիպում նախապատրաստվի, դրա վերաբերյալ ազդարարման կոնկրետ համակարգ կա, որի համաձայն՝ ԱԳՆ-ն կտեղեկացնի հանդիպման մասին: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Պատասխանելով ShantNews.am-ի հարցին՝ Բալայանը նշեց, որ բոլոր հանդիպումների ընթացքում ոչ միայն հայկական կողմը, այլև գործընկերները հիշեցնում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի […]

̰
ԱԳ նախարարը կմեկնի Ժնև

10:19 12.09.2018

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնում է Ժնև, որտեղ բացման խոսքով է հանդես գալու Ցեղասպանության կանխարգելման համաժողովում: Հայաստանն առաջամարտիկ է ցեղասպանությունների կանխարգելման հարցում, և այս այցը պետք է դիտարկել այդ համատեքստում: Այս մասին այսօր ՀՀ ՊՆ համալիրում անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Խոսնակը տեղեկացրեց նաև, որ սպասվում է Նիկոլ Փաշինյանի […]

̰
Բաղանիսի կրակոցների մասին հայկական կողմը տեղեկացրել է ԵԱՀԿ-ին

10:06 12.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Բաղանիսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ համանախագահներին և Անջեյ Կասպշիկին: Եվ դա նշվել է որպես Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական կոպիտ խախտում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով` այս ամենն այն բանի հետևանք է, որ Ադրբեջանն արդեն երկու տարի է, ինչ չի պահում Վիեննայի և […]

̰
Թբիլիսիում գործող լաբորատորիային մեղադրում են մարդկանց վրա փորձարկումներ կատարելու մեջ

01:03 12.09.2018

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն խնդրել է Դոնալդ Թրամփին ուսումնասիրել Թբիլիսիում գտնվող Ռիչարդ Լուգարայի անվան վրաց-ամերիկյան լաբորատորիայի աշխատանքը, տեղեկացնում է РИА Новости-ն: Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Գիորգաձեն հայտարարել է, որ Վրաստանի «ընկերներից» ստացել է փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լաբորատորիայում կարող էին իրականացվել գաղտնի փորձարկումներ Վրաստանի քաղաքացիների վրա: Նրա խոսքով՝ փորձարկումներից մի […]

̰
Շուրջ 100 լեռնագնացներ հայտնվել են արգելափակման մեջ

00:50 12.09.2018

Ինդոնեզիայում Լավու հրաբխի ժայթքման հետևանքով շուրջ 100 լեռնագնացներ հայտնվել են արգելափակման մեջ։ Այս մասին հայտնում է Antara –ն: Կիրակի՝ սեպտեմբերի 9-ին, 200 լեռնագնացներ մագլցել են լեռը, սակայն նրանցից միայն 100-ն է կարողացել հետ գալ: Հրաբխի ժայթքումից հետո լեռան վրա հրդեհ է բռնկվել, որը վնասել է շուրջ 30 հեկտար տարածք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ դեպի լեռը տանող […]

̰
Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրեր»-ի շրջանակներում միջոցառումները

00:39 12.09.2018

Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 17-ը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունից: Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, ԱԺ պատգամավոր Լյուկ Կարվունասը, Ալֆորվիլի […]

̰
Կատալոնիայում ինքնակառավարվող ավտոբուսներ են ստեղծել

00:34 12.09.2018

Կատալոնիայում ինքնակառավարվող ավտոբուսներ են ստեղծել, որոնք աշխատում են հոսանքով, տեղեկացնում է Noticia-ն: Էլեկտրոբուսի փորձարկումները կիրականացվեն մի քանի քաղաքներում, սակայն առաջին փորձարկումը կլինի Սան Կուգաթ դել Վալեսում: Սպասվում է, որ առաջիկա 2 ամսում նման էլեկտրոբուսներ կլինեն Տարասու, Սաբադելլե, Ժիրոնե, Ռեուսե, Էլ Վենդրելե, Մարտորելե և Վիկե քաղաքներում: Еrica անվանումով առանց վարորդի էլեկտրոբուսը նախատեսված է 12 անձի համար և […]

̰
«Դուխով» գլխարկով Ժան-Կլոդ Վան Դամը ողջունում է հայ ժողովրդին

00:26 12.09.2018

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ վան Դամը «դուխով» գրությամբ գլխարկով է: Տեսանյութում երևում է, թե ինչպես է միջացառումներից մեկի ժամանակ հայ երկրպագուներից մեկը մոտենում դերասանին, կարճ բացատրում գլխարկի «էությունը» և, խնդրելով վերջինիս ողջունել հայերին, գլխին է դնում գլխարկը: «Հայաստա՛ն, իմ ողջ սերը ձեզ և հարգանքներս Շառլ Ազնավուրին»,- ասում է Ժան Կլոդ […]

̰
«Շանթ-2018» զորավարժության սցենարով` հարձակում է եղել Հայաստանի վրա

23:48 11.09.2018

Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկել է «Շանթ-2018» զորավարժությունը, որի նպատակն է ստուգել, թե որքանով են պատրաստված պետական մարմինները պատերազմական իրավիճակին։ Սցենարի համաձայն՝ Հայաստանի սահմաններին իրավիճակը սրվել է, և զորավարժության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ՝ «հակառակորդին պատերազմ հայտարարե՞լ, թե՞ չհայտարարել» հարցին պատասխանելու համար։ Այս ամենը պայմանական է, լարվածությունը՝ հորինված, որպեսզի պետական մարմինները վարժվեն, […]

̰
Սիրիա զորք ուղարկելու մասին խոսք չկա. ՊՆ փոխնախարար

23:24 11.09.2018

Հայաստանը զինծառայողներ չի ուղարկելու Սիրիա։ Այնտեղ մեկնող մասնագետները լինելու են ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման մասնագետներ ու բժիշկներ, որոնք օգնելու են Հալեպի հայկական բնակչությանը։ Այս մասին այսօր պարզաբանեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «Զորքի մասին խոսք չկա»,– ամփոփեց Բալայանը։

̰
NASA- ն արժանացել է «Էմմի» մրցանակի

23:24 11.09.2018

NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան արժանացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակի: Թիմը մրցանակ է ստացել լավագույն օրիգինալ ինտերակտիվ ծրագրի համար՝ ի պատիվ Cassini զոնդի առաքելության հաջող ավարտի: Մրցանակը հանձնվել է Լոս Անջելեսում անցկացվող Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ակադեմիայում՝ Creative Arts Emmy Awards-ի ժամանակ: Հիշեցնենք, որ 20 տարի տևած առաքելությունն ավարտվել է 2017 թվականի սեպտեմբեր 15-ին: Զոնդը ոչնչացվել […]

̰
Վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

22:40 11.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Կալիֆոռնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:   Վարչապետը ողջունել է ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի քաղաքական […]

̰
Իմ անվտանգության երաշխավորը դուք եք. Փաշինյանը` քաղաքացիներին

21:59 11.09.2018

Հայաստանում սիրո և համերաշխության մթնոլորտը շարունակվում է: Այս մասին սեպտեմբերի 11-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, թե առավելագույնը 500 հոգի է, որ այդ մթնոլորտից դուրս է: «Հայաստանի Հանրապետությունում «սպիտակները» հաղթել են, և «սևերի» պարտությունն անշրջելի է: Հայաստանի Հանրապետությունում «սևերը» ջախջախված են և այլևս ոտքի չեն կանգնելու»,- ասաց նա: Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին

21:42 11.09.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

̰
BACK_TO_TOP